Հաշվապահական աութսորսինգը ընկերության հաշվապահական գործառույթների իրականացման գործընթացն է, որը վստահվում է արտաքին մասնագետի կամ մասնագիտացված կազմակերպության։ Այն լավագույն լուծումն է այն կազմակերպությունների համար, որոնք չեն ցանկանում կտրվել իրենց առօրյա բիզնես-գործընթացներից և նախընտրում են այդ գործառույթը փոխանցել մասնագիտացված կազմակերպության։
Փոքր և միջին բիզնեսի դեպքում աութսորսինգը օգնում է կենտրոնանալ հիմնական գործունեության վրա՝ միաժամանակ ապահովելով որակյալ հաշվապահական սպասարկում։
Ներկայումս աութսորսինգը՝ հատկապես հաշվապահական ոլորտում, համարվում է ժամանակակից և արդյունավետ գործիք, որն օգտագործվում է բազմաթիվ երկրներում՝ բիզնես գործընթացների օպտիմալացման և ծախսերի նվազեցման նպատակով։
📌 Ինչու է աութսորսինգը ավելի խելամիտ, քան սեփական հաշվապահ ունենալը
Սեփական հաշվապահ ունենալը, հատկապես փոքր կամ միջին բիզնեսի համար, առաջացնում է զգալի ֆինանսական և կազմակերպական բեռ։ Ստորև ներկայացված են հիմնական ծախսերը, որոնք հնարավոր է խուսափել՝ աութսորս ծառայություններից օգտվելով․
🔹 1. Անձնակազմի հետ կապված ծախսեր
• Արձակուրդային վճարներ
• Անաշխատունակության արձակուրդներ
• Արձակման նպաստներ
• Հարկային և սոցիալական պարտավորություններ
🔹 2. Նյութատեխնիկական ծախսեր
• Գրասենյակային գույք
• Համակարգչային և օժանդակ տեխնիկա
• Գրենական պիտույքներ
• Տարածքի վարձակալություն
🔹 3. Մասնագիտական զարգացում
• Հարկային օրենսդրության փոփոխություններին հետևելու անհրաժեշտություն
• Սեմինարների և դասընթացների մասնակցություն՝ աշխատակազմի իրավական իրազեկվածությունը պահպանելու համար:
Եթե Դուք դիտարկում եք հաշվապահական աութսորսինգի հնարավորությունը, կարևոր է ընտրել վստահելի և փորձառու կազմակերպություն։ Լավ աութսորս գործընկերը պետք է ապահովի․
• Հստակ պայմանագիր՝ իրավական հստակեցումներով
• Աշխատանքային շփման սահմանված ձևաչափ և պատասխանատուներ,
• Պարտավորությունների կատարման ժամանակացույց
Աուտսորսինգը առավել արդյունավետ է դառնում այն դեպքում, երբ բոլոր ծառայությունները տրամադրվում են մեկ կազմակերպության կողմից՝ մեկ ամբողջական փաթեթով, որը ներառում է՝
• հարկային և հաշվապահական խորհրդատվություն,
• իրավաբանական ծառայություններ,
• ֆինանսական խորհրդատվություն,
• Աջակցություն պետական մարմինների հետ փոխհարաբերություններում։
Հաշվապահական աութսորսինգի հիմքում ընկած է ոչ միայն ծախսերի նվազեցման կամ գործընթացների օպտիմալացման գաղափարը, այլև՝ վստահությունը մասնագետներին։ Երբ դուք փոխանցում եք ձեր կազմակերպության հաշվապահությունը, հարկային կամ իրավաբանական գործառույթները արտաքին մասնագետներին, իրականում անում եք այն, ինչի մասին ասում էր Սթիվ Ջոբսը․
«Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո թելադրել նրանց, թե ինչ պետք է անեն։ Մենք վարձում ենք խելացի մարդկանց, որպեսզի նրանք մեզ ասեն՝ ինչ անել։»
— Սթիվ Ջոբս
Հեղինակ:
Անուշ Հակոբյան
Ավագ հաշվապահ, Legelata իրավաբանական և հաշվապահական ընկերություն
Այս նյութը ստեղծվել է «Լեգալատա» ՍՊԸ-ի համար: Այս հոդվածում պարունակվող տեղեկատվությունը միայն ընդհանուր տեղեկատվական նպատակների համար է և չի տրամադրում նկարագրված յուրաքանչյուր կետի համապարփակ վերլուծություն: Նախքան որևէ գործողություն կատարելը (կամ չձեռնարկելը), ընթերցողին խրախուսվում է դիմել մասնագիտական խորհրդատվություն՝ հարմարեցված իր կոնկրետ իրավիճակին: Legelata-ն կամ հեղինակը պատասխանատվություն չեն կրում այս նյութում պարունակվող տեղեկատվության բովանդակության վրա հիմնված որևէ գործողության կամ անգործության համար:
LEGELATA LLC 29.09.2025