Գործունեություն

Լեգելատան հանդիսանում է Հայաստանում իրավաբանական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը։
Եթե կա մի հատկանիշ որը բնութագրում է Լեգելատայի գործունեությունը, ապա դա հաճախորդի պահանջներին բավարարող իրավական լուծումներ գտնելու և կերտելու կարողությունն է:
Լեգելատայում մենք փորձում ենք ուղղակի հղում չանել գործող իրավակարգավորումներին, իրավական համակարգի առաջնագծում մենք ձգտում ենք անընդհատ ստեղծել իրավական նոր լուծումներ: 

 

Լեգելատան հանդիսանում է Հայաստանում իրավաբանական ծառայությունների մատուցմամբ զբաղվող իրավաբանական ընկերություն, որը ունի հաճախորդներին բացառիկ ծառայությունների մատուցման հարուստ պատմություն: Մենք հանդես ենք գալիս որպես խորհրդատուներ բանկային, ֆինանսական, առևտրի և լոգիստիկայի մեջ ներգրավված ձեռնարկությունների համար: Մենք խորհրդատվություն ենք տրամադրում տնտեսական մրցակցության և մտավոր սեփականության, օտարերկրյա ներդրումների, հարկային և գործարարական իրավունքի հարցերի վերաբերյալ: Լեգելատան ներկայացնում է հաճախորդներին դատարանում և արբիտրաժներում ամենադժվարին և կարևոր վեճերում: Մեր հաճախորդները պաշտպանված են ներդրումային արբիտրաժի և մարդու իրավունքների պաշտպանության (ՄԻԵԴ) մեխանիզմների միջոցով, որոնցում մեր իրավաբանները մասնագիտացված են: