Պայմանագրի պայմաններ

  • Բացի ստանդարտ ժամավճարից ԼԵԳԵԼԱՏԱ-ն իր հաճախորդներին առաջարկում է նաև օրինական ռիսկի բաշխման պայմանավորվածություններ: Այս պայմանավորվածությունները նախագծված են բավարարելու այնպիսի հաճախորդների, որոնք ավելի շատ հետաքրքրված են վարձավճարի կառուցվածքով, քան ստանդարտ ժամավճարով: Այս միջոցառումների շրջանակներում մենք կիսում ենք ինչպես վարձավճարները, այնպես էլ իրավական հետևանքների ռիսկը: Նման պայմանավորվածությունները պահպանվում են խիստ գաղտնիության մեջ:
  • Հատուկ վճար պայմանավորվածությունները համաձայնագրեր են ԼԵԳԵԼԱՏԱ և հաճախորդի միջև կապված ԼԵԳԵԼԱՏԱ-ին փոխհատուցում տրամադրելու հետ, որը հիմնված է ժամավճարից տարբերվող վճարակին կառուցվածքի վրա: Հատուկ վճարային պայմանավորվածությունները կարող են լինել խառը, որոնցով ԼԵԳԵԼԱՏԱ-ն ստանում տոկոսային իր ժամավճարի մի տոկոսային մասը, իսկ մյուս մասը ստանում է կախված գործի արդյունքներից:
  • Մեր հատուկ վճարային պայմանավորվածությունները ներառում են մաքուր վճարներ և մասնակի վճարներ դատական գործերով, ֆիքսված վճարներ դատական և ոչ դատական հարցերումով:
Պայմանագրի ստանդարտ պայմաններ
Պայմանագրի  պայմաններ
  • Գործողության շրջանակը
  • 1.Պայմանագրի ընդհանուր պայմանները/ Պայմաններ / կիրառելի են մեր կողմից Ձեզ տրամադրված բոլոր ծառայությունների առնչությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավոր ձևով այլ համաձայնություն ձեռք կբերվի: Եթե սույն Պայմանների դրույթները հակասում են կողմերի միջև կնքված պայմանագրին կամ որևէ այլ կերպ ձեռք բերված համաձայնությանը, ապա կիրառվում են պայմանագրի կամ համաձայնագրի դրույթները:

  • Լիազորությունները
  • 2.Մենք լիազորված ենք ստացված հանձնարարությունների համաձայն Ձեր անունից իրականացնելու ցանկացած գործողություն, ներառյալ անհրաժեշտության դեպքում կատարել վճարումներ, ներգրավել օրենսդրության և այլ ոլորտների մասնագետներ կամ իրավաբանական ընկերություններ:

  • Ծառայությունները
  • 3.Մատուցվելիք ծառայությունները նախատեսվում են կողմերի միջև կնքված պայմանագրում:

  • Վճարները
  • Գանձվող վճարները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրում:
    Եթե կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսում է ֆիքսված վճար, ապա այն գանձվում է ծառայությունների որոշակի շրջանակի համար: Պայմանավորված շրջանակից դուրս կատարված աշխատանքի համար վճարումը կատարվում է ըստ ժամավճարի: Պայմանավորված շրջանակից դուրս ծառայությունների անհրաժեշտության մասին կողմը իրազեկվում է և անհրաժեշտության դեպքում ներկայացվում է հետագա վճարների մոտավոր հաշվարկը: 
    Ծառայությունների համար ըստ ժամավճարի վճարման դեպքում, այն /ժամավճարը/ սահմանվում է կողմերի միջև կնքված պայմանագրով: Ժամավճարի չափի տարբերությունները կախված են գրասենյակի աշխատակազմի փորձից և մասնագիտացվածությունից: Ծախսված ժամանակը հաշվարկվում է 6/վեց/ րոպեանոց միավորներով, կլորացվելով մինչև մյուս 6 րոպեանոց միավորը:

  • Վճարումները և ծախսերը
  • Մատուցվող ծառայությունների ընթացքում հնարավոր են մեր կողմից Ձեր անունից երրորդ անձանց վճարումների կատարում: Այդ վճարումները ներառվում են հաշիվ-ապրանքագրում և առանձին մանրամասնվում են: Անհրաժեշտության դեպքում վճարումներ կատարելու կապակցությամբ պահանջվում է կանխավճար:

  • Հարկերը
  • Վճարներ և գանձումներ` ներառյալ ԱԱՀ / եթե պահանջվում է/:

  • Հաշիվ-ապրանքագրերը
  • Տրամադրվում են միջանկյալ հաշիվ-ապրանքագրեր, սովորաբար յուրաքանչյուր ամիս, կամ կապված կոնկրետ հարցի հետ, կամ պայմանագրով նախատեսված ժամկետում: Ներկայացվում է հաշիվ-ապրանքագիր նաև զգալի ծախսեր կրելու դեպքում:
    Հաշիվ-ապրանքնագիրը վճարվում է այն տրամադրելու օրվանից 14 օրվա ընթացքում, բացառությամբ հատուկ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում: 7 օր ուշացման պայմաններում կողմն իրավասու է պահանջել վճարել ցանկացած գումար: Տոկոսադրույքը հաշվարկվում է համապատասխան ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանած միջին տոկոսադրույքի չափով: 

  • ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
  • 12. Հարկային հաիվների վճարումը ուշացնելու դեպքում մենք իրավասու ենք նաև`

        ( a)  դադարեցնել ցանկացած ծառայության մատուցումը մինչև առկա հարկային հաշիվների ամբողջական վճարումը

        (b) պահել պատվիրատուին պատկանող և մեզ մոտ գտնվող գույքը, այդ թվում փաստաթղթերը և տեղեկատվության կրիչները՝ մինչև հարկային հաշիվների ամբողջական վճարումը:

  • ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
  • 13. Մենք կարող ենք խնդրել Ձեզ կատարելու կանխավճար կամ տրամադրել կատարվելիք վճարների ու ծախսերի ապահովում: Մենք իրավասու ենք դադարեցնել կամ հետաձգել ծառայությունների մատուցումը մինչև կանխավճարի կամ ապահովման վճարի ստացումը: Մենք իրավասու ենք օգտագործել վճարված գումարները մեր վճարումներից և ծախսերից հաշվանցելու համար:

  • ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ
  • 14. Այն դեպքում, երբ ակնկալում եք մեր մատուցած ծառայություններից առաջացած վճարների փոխհատուցում ստանալ երրորդ անձանցից, Ձեր հանձնարարությամբ կամ թույլտվությամբ հարկային հաշիվները կարող են ուղարկվել այդ երրորդ անձանց, սակայն Դուք պարտավորություն եք կրում այդ վճարների ժամանակին և լրիվ վճարման համար, երբ երրորդ անձը չի կատարում այդ վճարումները:

  • ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
  • 15. Ծառայությունների մատուցման ընթացքում պատվիրատուի և վերջինիս գործնական հարաբերությունների մասին մեզ հայտնի դարձած ցանկացած ինֆորմացիա պահվում է գաղտնի: Արգելվում է հայտնել այդ ինֆորմացիան ցանկացած երրորդ անձի, բացառությամբ.

     (a) պատվիրատուի հանձնարարությունները կատարելու անհրաժեշտությունից ելնելով,

     (b) ՀՀ օրենսդրությամբ կամ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով /”Կանոնագիրք”/  նախատեսված դեպքերում:

    16. Պատվիրատուին վերաբերող գաղտնի տեղեկությունները հասանելի կլինեն միայն մեր գրասենյակի այն մասնագետներին, ովքեր վերջինիս ծառայություններ են մատուցում:

    17. Մենք, իհարկե, չենք բացահայտի ձեզ գաղտնի տեղեկություններ, որոնք մենք ունենք որեւէ այլ հաճախորդի հետ:

  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
  • 18. Յուրաքանչյուր կողմ կարող է լուծել Պայմանագիրը ցանկացած պահ՝ 1 (մեկ) ամիս առաջ այդ մասին տեղեկացնելով մյուս կողմին։  

    19. Եթե ծառայությունները դադարեցվում են, Պատվիրատուն պարտավոր է վճարել  մինչև այդ օրը կատարված ծառայությունների համար առաջացած վճարները, և այդ ծառայությունները կատարելու ընթացքում մեր կողմից կատարված բոլոր ծախսերը:

  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
  • 20. Պատվիրատուն լիազորում է մեզ (առանց հետագա ծանուցման անհրաժեշտության) ոչնչացնել բոլոր փաստաթղթերը (բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք պահվում են  պատասխանատու պահառությամբ) պայմանագրի ժամկետի ավարտից 7 (յոթ) տարի հետո կամ ավելի վաղ, եթե այդ փաստաթղթերը վերափոխվել են էլեկտրոնային տեսքի:

  • ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ
  • 21. Եթե ծառայությունների ընթացքում առաջանում է շահերի բախում, մենք տեղեկացնում ենք այդ մասին պատվիրատուին և առաջնորդվում Կանոնագրքի  դրույթների համաձայն:

  • ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • 22. Պարտավորությունները ծագում են միայն պատվիրատուի, այլ ոչ այլ անձանց նկատմամբ: Որևէ անձ կարող է հիմնվել մեր կողմից տրամադրած խորհրդատվության վրա՝ միայն մեր համաձայնության առկայության դեպքում

  • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  • 23.Մենք կարող ենք հաղորդակցվել պատվիրատուի և այլոց հետ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով և պատասխանատվություն չենք կրում ցանկացած վնասի կամ կորստի համար, որը առաջացել է էլեկտրոնային հաղորդակցության խափանման կամ փոփոխման պատճառով:

  • ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • 24. Սույն պայմանները վերաբերում են ընթացիկ պայմանագրին, ինչպես նաև հետագայում կնքվելիք ցանկացած պայմանագրի: Սույն Պայմանները ժամանակ առ ժամանակ կարող են միակողմանիորեն փոփոխության ենթարկվել` պատվիրատուին ուղարկելով դրանց փոփոխությունները:

  • ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
  • 25. Մեր հարաբերությունները պատվիրատուի հետ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության դատարաններն ունեն բացառիկ իրավասություն այս պայմաններով կնքված պայմանագրից ծագած վեճերի լուծման համար: