Չվճարվող ստաժավորում

Միացեք մեզ որպես Չվճարվող ստաժոր

Ի՞նչ կարող եք ակնկալել

Ստաժավորման այս մեխանիզմը թերևս առավել դժվար է, ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական տեսակետներից: Այս մեխանիզմով ներգրավված ստաժորները պետք է զբաղվեն իրավաբանական ծառայությունների մատուցմամբ այնպիսի մարդկանց, ովքեր իրենց վատթար ֆինանսական վիճակի պատճառով չեն կարող իրենք թույլ տալ օգտվել նման ծառայություններից: Դուք նույնպես կարող եք հանձնարարվել մասնակցել դատական վարույթներում, որոնք կարող են օգուտ բերել հասարակությանը կամ կարող են հիմք դառնալ, որպեսզի պետությունը փոխվի դեպի ավելի լավը ինչպես ամբողջ հասարակության, այնպես էլ դրա որևէ առանձին խմբի համար:

Ո՞վ կարող է դիմել

Այս սխեմայով հաջողության հասած դիմորդները պետք է ունենան հասարակության խնդիրների ուժեղ ընկալում, կարեկցանք մարդկանց նկատմամբ և ցանկանություն ցուցաբերելու իրավաբանական օգնություն հօգուտ մյուսների: Այս դիմորդները պետք է լինեն առնվազն իրենց բակալավրի կոչման երրորդ տարում և ունենան գերազանց արդյունքներ:

Ե՞րբ դուք կարող եք դիմել

Չվճարվող ստաժավորման դիմումները ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում բացառությամբ օգոստոս ամսի: Այս մեխանիզմով ստաժավորումը տեղի են ունենում նշված ժամանակահատվածում, առանց որևէ ժամկետային սահմանափակումների:

Ինչպե՞ս դիմել

Եթե ցանկանում եք դիմել Չվճարվող ստաժորի պաշտոնին, ուղարկեք մեզ ձեր ինքնակենսագրականը և համալսարանական գնահատականները hr@legelata.am էլ. հասցեին մոտիվացիոն նամակի հետ միասին: Խնդրում ենք հստակ նշել ձեր նամակում, թե որ տեսակի պրակտիկային եք մտադիր դիմել:

Մենք միշտ պատրաստ ենք և ցանկանում ենք բացահայտել նոր իրավաբանական տաղանդներ և նպաստել երիտասարդ իրավաբանների մասնագիտական ​​զարգացմանը:
Մենք միշտ պատրաստ ենք և ցանկանում ենք բացահայտել նոր իրավաբանական տաղանդներ և նպաստել երիտասարդ իրավաբանների մասնագիտական ​​զարգացմանը:
Մենք միշտ պատրաստ ենք և ցանկանում ենք բացահայտել նոր իրավաբանական տաղանդներ և նպաստել երիտասարդ իրավաբանների մասնագիտական ​​զարգացմանը: