Լեգելատա-ն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ին Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի շրջանակներում

13/06/18

Լեգելատա-ն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ին Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի շրջանակներում

 

ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ը նիդերլանդական ներդրումային ֆոնդ է, որի կառվարիչն է Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ բելգիական ընկերությունը: Վերջինս իրականացնում է զարգացող երկրներում ֆոնդերի և ներդրումների կառավարում ՝  համաչափ զարգացում ապահովելու նպատակով: Ինկոֆին Ինվեթմենթ Մենեջմենթի կառավարման ներքո գտնվող ֆոնդերի հիմնական ներդրողներ են հանդիսանում առաջատար զարգացման ֆոնդերը, բանկեր, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային ֆոնդեր, ալտերնատիվ ներդրումային հիմնադրամներ, ինչպես նաև անհատ ներդրողներ:

Գործարքի ավարտի արդյունքում ԱԳՌԻՖ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ Յու Էյ- ը ձեռք բերեց Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ավելի քան 10 տոկոսը 2018 թվականի մայիսին: Ինեկոբանկ ՓԲԸ-ն Հայաստանի և Հարավային Կովկասի՝ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին ու խոշոր կորպորացիաներին ծառայություններ մատուցող բանկ է:

Մենք ավելի քան բավարարված ենք Լեգելատա-ից մատուցված ծառայությունների համար: Լեգելատա-ի թիմը ցուցաբերեց շատ պրոակտիվ մոտեցում և պատրաստ է օրվա ցանկացած ժամի օգնել սեղմ ժամկետներում դրված խնդիրը կատարելու և պահանջվող թույլտվությունները ստանալու համար: Մենք շատ գոհ ենք Լեգելատայի կոմպետենտության մակարդակից ու այն մշակված բանակցային հմտություններից, որը Լեգելատան ներդրեց այս գործարքի կայացման համար – ասաց Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ-ի իրավաբան Գոյդըլ վան դե Պլասը:
Բանկային և ֆինանսական ոլորտում Լեգելատան ավանդաբար ուժեղ է հատկապես, երբ խոսքը գնում է ձեռբերումների և կլանումների, ինչպես նաև հանրային թույլտվություններ ստանալու մասին: Մեզ համար մեծ բավարարվածություն է մասնակցել ԱԳՌԻՖ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ Յու Էյ-ի հաջողությանը այս գործարքի շրջանակներում, - ասաց Լեգելատայի գործընկեր Գոռ Մարգարյանը
Գործարքի իրավական կողմը կազմված է իրավաբանական, ներառյալ հարկային աուդիտից, որի իրականացումը գլխավորեց գործընկեր իրավաբան Ալլա Հախնազարյանը, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թույլտվություններ ստանալու գործընթացից, որի իրականացումը գլխավորեց ավագ իրավաբան Արթուր Բուդուրյանը և գործարքի բանակցման ու պայմանագրային գործընթացից, որը գլխավորեց գործընկեր իրավաբան Գոռ Մարգարյանը:
Գործարքի մասին ավելի մանրամասն տեղեկատվության համար սեղմեք այստեղ