Լեգելատան և Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը կհամագործակցեն

29/06/18

Լեգելատան և Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը կհամագործակցեն

Լեգելատան «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Կամփնի Արմենիա» ընկերության կողմից ընտրվել է որպես իրավաբանական ծառայություն մատուցող ընկերություն: Այսուհետ Լեգելատան և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Կամփնի Արմենիա» ընկերությունը կհամագործակցեն վերջինիս մտավոր սեփականության իրավունքների և շահերի պաշտպանության, տնտեսական մրցակցության, հարկային հարցերի, անշարժ գույքի և պարտքերի հավաքագրման շրջանակներում:

Լեգելատան մտավոր սեփականության ոլորտում ավանդաբար ուժեղ և մրցակցային թիմ ունեցող իրավաբանական ընկերություններից է, որն աչքի է ընկնում նաև իր միջազգային փորձով և համագործակցող գործընկերների հետ զարգացած ենթակառուցվածքներով:

Լեգելատայի թիմը` Ալլա Հախնազարյանի և Գոռ Մարգարյանի գլխավորությամբ ներկայացրել է այնպիսի վստահորդների, ինչպիսիք են Բարբրի բաժնետիրական ընկերությունը, Ֆայնենշլ թայմս հեղինակավոր ամսագիրը, Ալհոկաիր ընկերությունների խումբը, Ռոյթերս գործակալությունը և այլն: