Լեգելատա Իրավաբանական ընկերությունը <<Բիզնես Արմենիայի>> գործարարների աջակցության անդամ է։

15/11/18

Լեգելատա Իրավաբանական ընկերությունը <<Բիզնես Արմենիայի>> գործարարների աջակցության անդամ է։

2018 թ․Նոյեմբերի 9-ին Լեգելատայի գործընկեր Գոռ Մարգարյանի և Բիզնես Արմենիայի գործարարների աջակցության ակումբի համակարգող Սահակ Աճեմյանի միջև կնքվեցին համագործակցության փաստաթղթերը ՝ գործարարների աջակցության անդամ դառնալու վերաբերյալ ։

Բիզնես Արմենիայի գործարարների աջակցության ակումբը  ստեղծվել է Հայաստանում արտահանման և ներդրումների խթանման նպատակով ։ Լեգելատան գործարարների աջակցության ակումբի շրջանակներում կտրամադրի նախնական իրավաբանական  բանավոր խորհրդատվություն՝ բանկային , ֆինանսական, առևտրի և բեռնափոխադրումների հարցերով։ Ինչպես նաև տնտեսական մրցակցության, մտավոր սեփականության, օտաերկրյա ներդրումների, հարկային իրավունքի հարցերով խորհրդատվություն:

Լեգելատա ՓԲԸ-ն  , լինելով Հայաստանում առաջատար իրավաբանական խորհրդատվություն մատուցող ընկերություն , բաց է բոլոր այն նախագծերի և բիզնես ակումբների համար, որտեղ մրցունակ գործընկերների հետ համատեղ կարող է աջակցել բիզնես իրավաբանությանն ու այլ իրավական ասպեկտներին առընչվող հարցերին։

Մեր  ընկերությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի կամ նրա հասարակության սոցիալական խնդիրների  կամ այլ կարիքներին լուծմանը  եւ ազդեցություն ու արդյունավետություն ունենալ  այն ոլորտներում , որոնք իսկապես կարեւոր են ։