Գործարարների մութ անտառը. Մուրհակների իրավական կարգավորումը Հայաստանում

19/07/18

Գործարարների մութ անտառը. Մուրհակների իրավական կարգավորումը Հայաստանում

Միջազգային առևտրի և բիզնեսի ինտեգրացիայի արագընթաց աճման պայմաններում մի հին ու փորձված ֆինանսական գործիք` մուրհակը, ապրում է իր վերծնունդը:
Քանի որ հայկական բիզնեսները հիմնականում կատարում են տեխնոլոգիաների ռենովացիա և ներկրում, ապա այդ գործարքների ֆինանսավորման համար նրանք հաճախ հանդես են գալիս որպես մուրհակ թողարկողներ: Այսինքն, գնված ապրանքի դիմաց վճարման պարտավորությունը կատարում են մուրհակային արժեթղթի թողարկման, որը հանդիսանալով աբստրակտ վճարային արժեթուղթ հնարավորություն է տալիս վաճառողին ստանալ ֆինանսավորում մուրհակի դիսկոնտավորման միջոցով:
Հենց այստեղ է, որ սկսվում են խնդիրները: Ինչպիսի՞ն են մուրհակի ձևին վերաբերող պարտադիր պահանջները»: Կա՞ արդյոք մուրհակների բողոքարկաման կամ ակցեպտավորման ընթացակարգ: Հնարավո՞ր է արդյոք մուրհակով վճարման ենթակա գումարների բռնագանձումը իրականացնել արագացված ընթացակարգով:

Հայկական օրենսդրությունը, ցավոք, չի տրամադրում այս հարցերի պատասխանները: Հիմնական անհստակությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մուրհակին վերաբերող դրույթներից, որնոք պարունակում են բլանկետային նորմեր` այդ հարցերի հետագա կարգավորումը թողնելով օրեսդրին այլ ակտերի միջոցով կատարելու համար:
Այս իրավական անորոշություն պատճառ է հանդիսանում, որ բիզնեսները ընտորություն կատարեն միջազգային առևտրի ֆինանսավորման այլ գործիքների միջև, ինչպիսիք են ակրեդիտիվը, ինկասո հաշիվները, բանկային երաշխիքները և այլն, քանի որ իրավական անորոշությունը մեծ ռիսկեր է առաջացնում պարտքային այս գործիքում կատարված ներդրումների վերադարձնելիության առումով:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական օրենսդիրը բնավ էլ չի շտապում իրավական որոշակիություն տրամադրել անձանց, ովքեր ցանկանում են օգտվել մուրհակներից, որպես ֆինանսավորման գործիքից: Պետական նոտարիատի մասին օրենքի ուժը կորցնելուց հետո, որը կարգավորում էր մուրհակների բողոքարկման և ակցեպտավորման գործընթացները նոր ընդունված Նոտարիատի մասին ՀՀ օրենքը բաց թողեց այս հարցերի վերաբերյալ պատասխանները: Ակնկալվում էր, որ կընդունվի մուրհակների մասին կանոնադրություն, որը մանրամասն կկարգավորեր այս հարցերը, որը մինչ օրս չի ընդունվել:
Շատ տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը չի միացել մուրհակներին վերաբերող այնպիսի միջազգային կոնվենցիաների, որոնք ունիֆիկացնում են մուրհակների մասին օրենսդրությունը Եվրոպայի և նույնիսկ Եվրասիայի աշխարհագրական սահմաններում: Դրանցից առավել լայն ընդունում ստացածը Ժնևի 1930թ-ի Մուրհակների և պարտատոմսերի նկատմամբ միասնական օրենք սահմանելու մասին կոնվենցիան է: Չնայած կոնվենցիան բավականին պարզ է, այն հստակ պատասխաններ է տալիս վերը նված հարցերի վերաբերյալ:
Որպես միջազգային առևտրի բնագավառում մասնագիտացած իրավաբաններ, մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս, որ մուրհակի նկատմամբ ընտրվի այնպիսի երկրի օրենք, որը ունի համապատասխան իրավական նորմեր հարաբերությունների որոշակիությունը ապահովելու համար: Սա նույնպես հեշտ խնդիր չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մուրհակի նկատմամբ, որպես կանոն, կիրառման ենթակա է այն երկրի օրենքը, որտեղ գտնվում է թողարկողը: Օգտվելով Ժնևի կոնվենցիայով ընձեռնված հնարավորությունից՝ մենք նշում ենք թողարկման վայրը այնպիսի երկրում, որը հանդիսանում է Ժնևի կոնվենցիայի անդամ և որի ուժով արդեն Ժնևի կոնվենցիան դառնում է կիրառելի այդ իրավահարաբերության նկատմամբ:
Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում պլանավորվում է արդիականացնել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը: Մենք վճռական ենք լինելու, ի թիվս այլ փոփոխությունների, ներկայացնել նաև մուրհակների օրենսդրությանը վերաբերող մեր նկատառումները՝ վերը նշված իրավական անորոշությունները գործարարների համար վերացնելու նպատակով: