Լեգելատան իր ներդրումն ունի Համաշխարհային Բանկի Doing Business պրոեկտում

20/06/18

Լեգելատան  իր ներդրումն ունի Համաշխարհային Բանկի Doing Business պրոեկտում


Doing Business- ը, որպես Համաշխարհային բանկի խմբի մասնավոր հատվածի զարգացման տարեկան ուսումնասիրություն, տրամադրում է գործարարության հետ կապված կարգավորումների և դրանց կիրառման օբյեկտիվ չափանիշները 190 տնտեսությունների և ընտրված քաղաքների շրջանային և տարածաշրջանային մակարդակներում:
Զեկույցի պատրաստմանը իրենց մասնակցությունն են ունեցել Լեգելատայի թիմի անդամներ՝ Գոռ Մարգարյանը, Ալլա Հախնազարյանը, Զարուհի Արզումանյանը և Արթուր Բուդուրյանը:
Լեգելատան նաև մասնակցել է 2018 թվականի տարեկան հաշվետվության արդյունքների հիման վրա նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկումներին:

Լեգելատա ընկերությունը իր ներդրումն է ունեցել Համաշխարհային Բանկի «Doing Business» տարեկան զեկույցի՝ «Բիզնես սկսելու, էլեկտրաէներգիայի ձեռքբերում, սեփականության գրանցում, վարկ ստանալու, պայմանագրերի կատարման և անվճարունակության լուծման» ոլորտներում:
Լեգելատան շարունակում է իր մշտական ներդրումն ունենալ հայաստանյան բիզնեսի և իրավական միջավայրի զարգացմանը: