Օտարերկրյա ներդրումների բազմաշերտ պաշտպանություն

09/08/18

Օտարերկրյա ներդրումների բազմաշերտ պաշտպանություն

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավումը եղել և մնում է ՀՀ Կառավարության ամենօրյա ուշադրության ներքո։ 2017թ․ ընթացքում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 2, 32 Մլրդ ԱՄՆ դոլար, որից 679 Միլիոն ԱՄՆ դոլարը Օտարերկյա ուղղակի ներդրումներն են (ՕՈւՆ)։ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաշվետությունների համաձայն, 2017 թ․ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը համեմատած 2016թ․ ընթացքում կատարվող օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի հետ՝ աճել է 298 Մլն ԱՄՆ դոլարով, որը հավասար է 14,6%:
Սակայն իրականում ինչն է օտարերկրյա ներդրողին գրավում։ Իրականում օտարերկրյա ներդրողին գրավում է այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումները ունեն բազմաշերտ պաշտպանվածություն։

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր առմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում պաշտպանվում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով։ Օրենսդրությունը օտարերկրյա ներդրումների համար սահմանում է ՀՀ միջազգային պարտավորություններին համահունչ պաշտպանություն, չնայած այն հանգամանքին, որ նշված օրենքը ընդունվել է 1994 թվականին և դրանում վերջին փոփոխությունները կատարվել են 2007 թվականին։
Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքը սահմանում է իրավունքներ, երաշխիքներ և արտոնություններ օտարերկրյա ներդրողների համար, ովքեր իրենց ներդրումը կարող են իրականցնել հիմնադրելով ինչպես համատեղ ձեռնարկություններ, այնպես էլ ամբողջությամբ իրեն պատկանող դուստր ընկերություն։

ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
Օտարերկրացիների կողմից կատարված ներդրումները չեն կարող պետականացվել կամ առգրավվել։ Սեփականության բռնագրավումը կարող է տեղի ունենալ միայն բացառիկ դեպքերում՝ դատարանի սանկցիայի դեպքում կամ եթե
Կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն։ Միևնույն ժամանակ, սեփականության նման բռնագրավումը ենթակա է ամբողջությամբ փոխհատուցման։
Ավելին, օտարերկրյա ներդրողին պետք է փոխհատուցվեն՝ պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների կամ պաշտոնատար անձանց՝ իրենց պարտականությունների չկատարման արդյունք ում օտարերկրյա ներդրողին պատճառված վնասները (այդ թվում բաց թողնված օգուտը)։
Ապրանքները, որոնք օտարերկրյա ներդրողի կողմից ներմուծվում են բաժնետոմսերի կամ կանոնադրական կապիտալի դիմաց վճարելու նպատակով, ազատվում էն մաքսատուրքերից։

Օրենքը նաև պարունակում է, այսպես կոչված “grandfather clause”, որը օտարերկրյա ներդրողին թույլ է տալիս ներդրման օրվա դրությամբ առկա օրենսդրությունը իր նկատմամբ կիրառելի համարել ներդրման պահից սկսած հինգ տարվա ընթացքում։
Ավելին, ՀՀ-ում օտարերկրյա ներդրողները պաշտպանված են առկա եռաստիճան դատական համակարգով։

ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
1992թ․ սեպտեմբերի 16-ին Հայաստանը միացել է Ներդրումային Վեճերի կարգավորման Կոնվենցիային (ICSID Կոնվենցիա)։ ICSID կոնվենցիան սահմանում է որոշակի պարտավորություններ և պաշտպանական միջոցներ, որոնց Կոնվենցիայի անդամ պետությունները պետք է համապատասխանեն և իրականացնեն դրանք։
Միևնույն ժամանակ, այս պահին «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նոր տախագիծ է (Նախագիծ) շրջանառվում և քննարկվում։
Նախագիծը, այսօրվա դրությամբ, համապատասխանելու է միջազգային չափանիշներին անև օտարերկրյա ներդրողներին տրամադրվող պաշտպանության և երաշխիքների մասով։ Նախագիծը ներառում է այնպիսի երաշխիքներ (սահմանումներ/սկզբունքներ) ինչպիսիք են «առավել բարենպաստ ազգի ռեժիմ», «Ազգային ռեժիմ» և «Արդար և հավասար վերաբերմունքի սկզբունքը» «նվազագուն ստանդարտ» չափանիշը. Նշված երաշխիքները ամբողջությամբ կամ մասնակի բացակայում են գործող օրենքում։ Չնայած դրան, կնքված միջազգային պայմանագրերի ուժով Հայաստանը եղել և մնում է պարտավորված տրամադրել նշված երաշխիքները և համապատասխանել վերոգրյալ սկզբունքներին։

Հեղինակ՝
Արթուր Բուդուրյան, ավագ իրավախորհրդատու