Լեգելատան աջակցում է Մտավոր սեփականության իրավատերերի ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված միջհամալսարանական մրցույթին

08/05/19

Լեգելատան աջակցում է Մտավոր սեփականության իրավատերերի ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված միջհամալսարանական մրցույթին

Լեգելատա իրավաբանական ընկերությունը հովանավորել է Մտավոր սեփականության իրավատերերի ակումբի կողմից 2019թ․ ապրիլի 26-ին նախաձեռնված «Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջհամալսարանական մրցույթը՝  տրամադրելով առաջին տեղի մրցանակը։

Լինելով ոլորտում առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը՝  Լեգելատան շարունակաբար աջակցում է նորարարական և ստեղծարար ծրագրերին, որոնք նպատակամղված են մեր երիտասարդությանը օգնելուն նոր տաղանդներ հայտնաբերել։ 

Մենք շարունակում ենք մեր ներդնումն ունենալ մտավոր սեփականության իրավունքի զարգացման մեջ։