ՈՐՈՇԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՏ

05/04/19

ՈՐՈՇԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՏ

Բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի տարածքում, ունենում են նաև աշխատակիցներ, որոնք Հայաստանի քաղաքացի չեն հանդիսանում: Այդ աշխատակիցները զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ սկսած գործավարից, վերջացրած տնօրենով: Հարց է առաջանում, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի օտարերկրացիները կարողանան Հայաստանում ազատ աշխատել: 

Սույն հոդվածում կներկայացնենք Հայաստանում աշխատանքի թույլտվություն ստանալու հետ կապված որոշ հարցեր:

Սկսած 2019թ. հունվար ամսից, Հայաստանում ուժի մեջ մտավ կառավարության որոշումը, որը պարտավորեցնում է գործատուին իր օտարերկրյա աշխատակիցների համար աշխատանքի թույլտվություն ստանալ: Կարևոր է հիշել, որ աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմում պետք է ներկայացնի գործատուն: 

Աշխատանքի թույլտվությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Աշխատանքի թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով, որից հետո անհրաժեշտ է կրկին դիմել այն երկարացնելու համար։

Ովքե՞ր կարող են Հայաստանում աշխատել առանց աշխատանքի թույլտվության:

Ընկերությունների տնօրենները, հիմնադիրները կամ լիազորված ներկայացուցիչները կարող են Հայաստանում աշխատել՝ առանց համապատասխան թույլտվության: Սակայն կան կազմակերպություններ, որոնք ունեն ոչ միայն գլխավոր տնօրեն, այլ նաև ֆինանսական, գործառնական և այլ հարցերով տնօրեններ:  Քանի որ ֆինանսական, գործառնական և այլ տնօրենները նույնպես հանդիսանում են տնօրեն, ապա վերջիններիս համար նույնպես աշխատանքի թույլտվություն չի պահանջվում: 

 Ո՞րն է հաջորդ քայլը։

 Բացի աշխատանքից, աշխատողը նաև բնակվում է Հայաստանում, հետևաբար անհրաժեշտ է նաև բնակության թույլտվություն ստանալ:

Հայաստանի Հանրապետությունում որոշակի ժամկետով բնակվելու համար անհրաժեշտ է այդ նպատակով դիմել Անձնագրերի և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանում և ներկայացնել պահանջվող օրենքով սահմանված փաստաթղթերը։

Բացի պահանջվող փաստաթղթերից օտարերկրյա աշխատողը պարտավոր է ներկայացնել անձնագրերի և վիզաների վարչություն նաև իր աշխատանքի թույլտվությունը, որպեսզի կարողանա ստանալ կացության կարգավիճակ։

Լինում են դեպքեր, երբ Անձնագրերի և վիզաների վարչությունը մերժում է ընկերության տնօրեններին կացության կարգավիճակ տրամադրելու հարցում՝ ներկայացնելով տվյալ ընկերությունում որոշակի չափով մասնակցություն ունենալու պահանջ, որը փաստացի գոյություն չունի:

Վերոշյալ հարցերով մեր ընկերության իրավաբանները կարող են տրամադրել ինչպես ամբողջական խորհրդատվություն, այնպես էլ իրականացնել աշխատակիցների գրանցում՝ ազատելով ձեզ հոգսերից:  

Հեղինակ։ Սերգեյ Սարուխանյան 

Հերքում։ Այս հոդվածում արտահայտված տեսակետները եւ կարծիքները հեղինակինն են եւ չեն համարվում իրավական խորհրդատվություն: Այս հոդվածում կատարված վերլուծության օրինակներ միայն օրինակ են: Նրանք չպետք է օգտագործվեն իրական  վերլուծական աշխատանքներում: