Միաձուլումներ և ձեռքբերումներ. Հայաստանի բանկերի ու բանկային հիմնարկությունների կողմից նախապատվության իրավունքի իրականացման բացառումներ

19/07/18

Միաձուլումներ և ձեռքբերումներ. Հայաստանի բանկերի ու բանկային հիմնարկությունների կողմից նախապատվության իրավունքի իրականացման բացառումներ

Վերջին երկու տարիների ընթացքում միաձուլումները և ձեռքբերումները Հայաստանի բանկային ոլորտում շատ ակտիվ բնույթ էին կրում: Այս գործընթացը խթանվում էր բանկերի կանոնադրական կապիտալը մեծացնելու նորմատիվ պահանջներով, որի պատճառը կանոնակարգողի` Հայաստանի Կենտրանական Բանկի ցակությունն էր շուկայում ավելի մեծ ու կանխատեսելի, հեշտ վերահսկվող  դերակատարներ տեսնելն էր: Սա ուղեկցվում էր Հայաստանի  ամուր բանկային սեկտորի նկատմամբ միջազգային սուբյեկտների ու ներդրողների աճող հետաքրքրությամբ, որը կայուն փոխարժեքներ ու Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու Միջին Արևելքի Զարգացած շուկաների համեմատ փոխառության ավելի բարձր տոկոսադրույք ու ավելի բարձր մարժա է առաջարկում:

Այս համատեքստում Լեգելատայի առջև մշտապես դրվում են բանկերի ու ընկերությունների մասին օրենքին առնչվող օրենսդրության մակնաբանությանը վերաբերող միևնույն հարցերը, որոնք խիստ էական են բանկերի ու բանկային հիմնարկությունների բաժնեմասերի փոխանցման ու ձեռքբերման համատեքստում: Այդ հարցերից մեկը փոխանցվող սեփական բաժնեմասի ձեռքբերման նկատմամբ բանկի նախապատվության իրավունքն է:

Հայաստանի բանկերի մեծ մասը կազմավորված են որպես բաժնետիրական ընկերություններ /փակ բաժնետիրական ընկերություններ կամ բաց բաժնետիրական ընկերություններ/: Ընկերություների մասին օրենքի համաձայն բաց ու փակ բաժնետիրական ընկերությունների միջև կարևորագույն տարբերություններից մեկն այն է, որ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերությունների, երրորդ անձանց բաժնետոմսերի փոխանցումը բաց բաժնետիրական ընկերությունում իրականացվում է փոխանցման ենթակա բաժնետոմսերի նկատմամբ առանց որևէ նախապատվական կամ առաջնահերթ ձեռքբերման իրավունքի կիրառման:

Ընդհանուր առմամբ, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով նախատեսվում է, որ ընկերության առկա բաժնետերերը առաջնահերթ ձեռքբերման իրավունք ունեն բաժնետերերից մեկի կողմից իր բաժնետոմսերը երրորդ անձի օտարելու դեպքում: Ընկերությունը երկրորդ հերթին բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվաության իրավունք ունի, եթե առկա բաժնետերերը չեն իրականացրել օտարվող բաժնետոսմերի առաջնահերթ ձեռքբերման իրավունքը:

Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով /Հոդված 8/նախատեսվում է, որ առկա բաժնետերերից հետո փակ բաժնետիրական ընկերությունը իր սեփական բաժնետոմսերը ձեքռբերելու նախապատվության իրավունք ունի, այն դեպքում, երբ բանկերի ու բանկային գործունեության մասին օրենքում /Հոդված 37.1/ սահմանվում է, որ բանկերին արգելվում է ձեռք բերել իրենց սեփական բաժնետոմսերը /բացի մարելու դեպքերից – Հոդված 36/:

Չնայած շատերը փորձում են հակասություն գտնել այս դրույթների միջև, խնդիրը միանգամայն պարզ է: Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի 1.4 Հոդվածում, որը վերաբերում է բանկերին, գերակայությունը տրվում է այն օրենքներին, որոնք հատկապես վերաբերում են բանկերին ու ֆինանսական կազմակերություններին; Ավելին,  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի օրենքում /Հոդված 40/ կրկին սահմանվում է, որ ընդհանուր ու առանձնահատուկ բնույթի նորմերի միջև հակասության դեպքում առանձնահատուկ նորմերը գերակայում են /մեր դեպքում` «Բանկերի ու բանկային գործունեության մասին» օրենքի դրույթները/: 

Պակաս կարևոր չէ, որ խնդրի առարկա օրենքների վերլուծությունից բխում է, որ տարբերակման սկզբունքը կիրառելի է բաժնետոմսերի թողարկմանը, տեղաբաշխմանը և մարմանը առնչվող տարբեր համատեքստերում:

 Հետևաբար, երբ գործը հասնում է “Բանկերի ու բանկային գործունեության մասին” օրենքի և “Բաժնետիրական ընկերությունների մասին” օրենքի կիրառման մասին որոշմանը, որպես lex specialis  առաջինը գերակայում է երկրորդի` որպես lex generalis նկատմամբ: Այսպիսով, որևէ կասկած չկա, որ բաժնետերերի կողմից բաժնետոմսեր փոխանցելու դեպքում բանկերին արգելվում է իրականացնել դրանց ձեռքբերման նախապատվության իրավունքը: