Հայաստանը մտադիր է երկարաձգել հարկային արտոնությունները ՏՏ բնագավառում

31/07/18

Հայաստանը մտադիր է  երկարաձգել  հարկային արտոնությունները ՏՏ բնագավառում

Վերջին մի քանի տարում ՏՏ ոլորտի հզոր աճ է դիտվում Հայաստանում: 2017թ. այս բնագավառը հասավ 765,1 միլիոն ԱՄՆ դոլարի` ի դեմս 2015թ. արձանագրված 559,1 միլիոնի, ինչը համարժեք է մոտ 37% աճի /Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2015, 2016, 2017թթ. տվյալները/:

Այն ժամանակ, երբ ոլորտի փորձագետները այլ գործոնների շարքում վկայակոչում են լավ կրթություն ստացած և շատ մատչելի աշխատուժի առկայությունը /այլ բաների թվում տես ԱՄՆ Պետքարտուղարության 2017թ. Նեդրումային կլիմայի մասին հաշվետվությունը/, երկրում գործվարելու ցածր գինը, բոլորը կհամաձայնեն, որ հարկային խթանները կաևորագույն դեր են խաղում ոլորտի զարգացման հարցում:

Հայաստանի Ազգային ժողովը օրենք է ընդունել ՏՏ ոլորտում հարկային արտոնություններ տրամադրելու մասին, որը ուժի մեջ է մտել 2015թ.: Ըստ այդ օրենքի, ՏՏ ոլորտին տրամադրվել է 0% շահութահարկի /սովորական դրույքաչափը` 20%/ և աշխատակիցների համար աշխատավաձից անկախ ընդամենը 10% եկամտահարկի /սովորական դրույքաչափը` մինչև 37% կախված աշխատավարձի գումարից/ արտոնություն երեք տարվա ընթացքում: Արտոնությունը վերաբերում է ստարտ-ափերին, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման մշակմամբ և առնչվող ծառայություններով: Այս օրենքի ազդեցությունը հսկայական է, ինչի վկայությունը այդ արտոնությունից հետո հիմնված ընկերությունների քանակն է /140 ընկերություն է հիմնվել 2015 և 2016թթ./:

Հայաստանի Կառավարությունը քննարկման է ներկայացրել  օրենքի նախագիծ, ըստ որի նախատեսվում է երկարաձգել հարկային արտոնությունները անորոշ ժամանակով: Չնայած նախագիծը անցել է սկզբնական քննարկումների փուլը, այն Կառավարության կողմից  դեռևս չի ներկայացվել Ազգային ժողովի քվեարկությանը, հավանաբար 2018թ. ապրիլին տեղի ունեցած իշխանափոխության պատճառով:

Լեգելատայի հարցումների համաձայն /2018թ./ ՏՏ ոլորտում աշխատող Լեգելատայի պատվիրատուների մոտ 80% նշանակալիորեն կընդլայնի իր գործը Հայաստանում, եթե հարկային արտոնությունները երկարաձգվեն: Ավելին, պատվիրատուների մոտ 32% կքննարկեն գործը կրճատելու հարցը, եթե բարենպաստ պայմանները չերկարաձգվեն:

Անկախ դրանից, առավել արդյունավետ իրավական, հարկային ու նորմատիվ կառուցվածք և բիզնես համապատասխանութուն ապահովելու նպատակով, հարկերի, IP և այլ առնչվող խնդիրների վերաբերյալ ՏՏ ոլորտի պատվիրատուներին խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն տրամադրելու կապակցությամբ Լեգելատան շարունակում է «մի պատուհանի» սկզբունքով սպասարկել իր ՏՏ պատվիրատուներին: