Մեր աշխարհայացքը

Լեգելատայի երիտասարդ և նպատակասլաց իրավաբաններից կազմված թիմի հիմնական նպատակն է ամենուրեք հասանելի դարձնել բարձրորակ իրավաբանական ծառայությունները:

Մենք յուրաքանչյուր գործի մոտենում ենք մեր հեղինակությունն ու մասնագիտական պատիվը բարձր պահելու, մեր հաճախորդների սպասումները գերազանցելու, նրանց հետ երկարատև հարաբերություններ հաստատելու և իրավական կարիքների լավագույն լուծում առաջարկելու տեսանկյունից:

Ապացուցված ավանդական լուծումների հետ միասին մենք որդեգրում ենք նորարարական ռազմավարություններ, գործեր վարելու նոր և ստեղծագործ ուղիներ: Իրավաբանական ծառայությունների շուկայում հեղինակություն մնալու և լավագույնը դառնալու հեռանկարը մեզ պարտավորեցնում է ներգրավել երիտասարդ տաղանդների, որոնք Լեգելատային մղում են առաջ: Մենք շարունակական ներդրումներ ենք կատարում մեր մարդկային ռեսուրսների զարգացման և հետազոտական գործունեության մեջ: Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք որպես անհատների թիմ, որոնք սերտ կապված են միմյանց հետ մասնագիտական, և որն ավելի կարևոր է, անձնական կապերով: Մենք մշտապես խթանում ենք թիմային աշխատանքը և միասնական կառավարումը: Մենք պարտական ենք և կիսում ենք մեր հաջողությունները մեր թիմի հետ: