Պրո Բոնո

Մեր ընկերությունը իրեն պարտավորված է զգում օգտակար լինելու հասարակությանը, որտեղ մենք գործում և ապրում ենք:

Պրո բոնոյի միջոցով մեր իրավաբանները հասանելի են դարձնում իրենց հնարավորություններն ու տաղանդը այն անձանց համար, ովքեր դատական ներկայացուցչության համար միջոցներ չունեն: Նրանք նույն ջանասիրությունն են ցուցաբերում և նույն աշխատանքն են կատարում և՛ պրո բոնո հաճախորդների, և՛ մնացած հաճախորդների նկատմամբ:

Լեգելատան ամեն տարի նվիրաբերում է իր եկամտի մի մասը բարեգերծական հիմնադրամներին և իրավունքի հետ առնչվող կազմակերպություններին, որոնք բարելավում են կյանքի որակը կրթության միջոցով: Մեր ընկերությունը նպաստում է այն երիտասարդների նախաձեռնություններին, որոնք բարձրացնում են հանրության իրազեկվածությունը և պատճառ հանդիսանում քննադատական հարցերի համար:

Պրո բոնո գործունեության շրջանակներում Լեգելատան համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ները` աջակցելով նրանց հանրային և ռազմավարական դատավարության հարցերում: