Թափուր աշխատատեղեր

ԼԵԳԵԼԱՏԱ-ն ընդունում է, որ իր հաջողության համար պարտական է մարդկանց, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքը ԼԵԳԵԼԱՏԱ-ին կայունորեն մղում է առաջ: Մենք խրախուսում ենք իրավական տաղանդներին դիմելու ստաժավորման տարբեր տեսակների ծրագրերին, ինչպես նաև մեր թափուր աշխատատեղերին և դառնալու մասը երիտասարդ, էներգետիկ և շահագրգիռ անձանց ու հայտնի մասնագետների թիմի, որով ԼԵԳԵԼԱՏԱ-ն հպարտանում է: Մենք խրախուսում ենք մեր թիմի ցանկացած անդամի մասնագիտական զարգացումը  տարբեր վերապատրաստման և այլ կրթական ծրագրերի միջոցով: Անկախ նրանից, թե դուք ցանկանում եք միանալ մեզ ժամանակավորապես կամ մշտապես, մենք ձեր նկատմամբ կցուցաբերենք հավասար վերաբերմունք և կփորձենք հավասարակշռել Ձեր անձնական որակները ձեր աշխատանքային պարտավորությունների հետ: Այո, մեզ հետ աշխատելը դժվար է: Սակայն պետք է իմանալ, որ մենք գնահատում ենք ամեն ջանք, որն ուղղված է ընդհանուր նպատակին հասնելուն:

Եթե դուք հետաքրքրված եք Լեգելատայի պրոֆեսիոնալ թիմին միանալուն, ապա ուղակեք ձեր ինքնակենսագրականները՝ hr@legelata.am էլեկտրոնային հասցեին։