ԻՐԱՎԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՍԵՊՏԵՄԲԵՐ 2024
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ` ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ
ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
2. ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԵՎՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ
ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
4. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ»
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ` ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, այն է՝ 2024 թվականի սեպտեմբերի
26-ը:
Վավերացվել է 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված` «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին
առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը՝
«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ' ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ
ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամները, հաշվի առնելով WT///641 փաստաթղթում նշված Գլխավոր խորհրդի որոշումը, որն ընդունվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի համաձայնագրի (ԱՀԿ համաձայնագիր) X հոդվածի 1-ին կետի համաձայն, սույնով համաձայնեցին հետեւյալի մասին.
1. 4-րդ պարբերության համաձայն արձանագրությունն ուժի մեջ մտնելու պահից «Մտավոր սեփականության իրավունքների» առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» ԱՀԿ համաձայնագիրը (ԹՐԻՓՍ համաձայնագիր) փոփոխվում է սույն արձանագրության հավելվածում սահմանված կարգով»
31-րդ հոդվածից հետո ավելացնելով 31bis հոդվածը եւ 73-րդ հոդվածից հետո ավելացնելով ԹՐԻՓՍ համաձայնագրի հավելվածը:
2. Սույն արձանագրության որեւէ դրույթի առնչությամբ չեն կարող կատարվել վերապահումներ» առանց մյուս Անդամների համաձայնության:
3. Սույն արձանագրությունը բաց է Անդամների կողմից ընդունման համար մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը կամ այնպիսի ավելի ուշ ամսաթվի, որը կարող է որոշվել Նախարարական համաժողովի կողմից:
4. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում ԱՀԿ համաձայնագրի X հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
5. Սույն արձանագրությունն ի պահ է հանձնվում Առեւորի համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին, որը դրա վավերացված պատճենը եւ 3-րդ պարբերության համաձայն դրա յուրաքանչյուր ընդունման մասին ծանուցումն անհապաղ ներկայացնում է յուրաքանչյուր Անդամի:
6. Սույն արձանագրությունը գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի դրույթիերին համապատասխան: Կատարված է Ժնետւմ երկու հազար հինգ թվականի դեկտեմբերի վեցին, մեկ օրինակից» անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Հոդված 31 f.Ն
1. 31f հոդվածի համաձայն արտահանող անդամի պարտավորությունները) չեն կիրառվում սահմանված պայմաններին համապատասխան դեղագործական արտադրանք (ներ) ի արտադրության և այն արտահանող Իրավասու անդամին(ներ) ին արտահանելու նպատակով անհրաժեշտ չափով հարկադրական լիցենզիա տրամադրելու նկատմամբ: սույն Համաձայնագրի հավելվածի 2-րդ կետում:
2. Եթե արտահանող մասնակիցը հարկադրական լիցենզիա է տրամադրում սույն հոդվածում և սույն Համաձայնագրի հավելվածում սահմանված համակարգին համապատասխան, ապա այդ մասնակիցը վճարում է համապատասխան վարձատրություն ՝ համաձայն 31-րդ հոդվածի), հաշվի առնելով արտահանող պետությունում թույլատրված օգտագործման համար ներմուծող մասնակցի տնտեսական արժեքը: Ակումբի անդամ: Եթե ներմուծող Իրավասու մասնակից պետությունում Տրվում է նույն ապրանքների համար հարկադրական լիցենզիա, ապա այդ անդամ պետության պարտավորությունը ՝ 31-րդ հոդվածի համաձայն ը) չի կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնց համար արտահանող պետությունում վարձատրություն է վճարվում ՝ սույն
պարագրաֆի առաջին նախադասությանը համապատասխան ։
3. Դեղագործական արտադրանքի գնողունակությունը բարձրացնելու և տեղական մակարդակում դրանց արտադրությանը նպաստելու նպատակով մասշտաբի տնտեսությունն օգտագործելու նպատակով ՝ երբ զարգացող կամ առավել թույլ զարգացած ԱՀԿ անդամ երկիրը հանդիսանում է տարածաշրջանային առևտրային համաձայնագրի կողմ ՝ 1994 թվականի ԳԱՏՏ ՔՍՔՍԻՎ հոդվածի իմաստով և 1979 թվականի նոյեմբերի 28-ի տարբերակված և ավելի բարենպաստ ռեժիմի, փոխադարձության և զարգացող երկրների ավելի լայն մասնակցության մասին որոշմամբ (լ/4903), 31f հոդվածի համաձայն այդ անդամի պարտավորությունները չեն կիրառվում այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ապահովելու համար Այդ Անդամում հարկադրական լիցենզիայով արտադրված կամ ներմուծված դեղագործական արտադրանքի արտահանման հնարավորությունը տարածաշրջանային առևտրային համաձայնագրի անդամ այլ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրների շուկաներ, որոնք բախվում են այս առողջապահական խնդրին ։ Ենթադրվում է, որ դա չի վնասի քննարկվող արտոնագրային իրավունքների տարածքային բնույթին:
4. Անդամները չպետք է վիճարկեն սույն հոդվածի դրույթներին և սույն Համաձայնագրի հավելվածին համապատասխան ձեռնարկված որևէ միջոց ՝ ԳԱՏՏ-ի 1994 թվականի XXIII հոդվածի 1բ) և լճ) ենթակետերին համապատասխան:
5. Սույն հոդվածը և սույն Համաձայնագրի հավելվածը չեն վնասում այն իրավունքներին, պարտավորություններին և ճկունությանը, որոնք մասնակիցները տիրապետում են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, բացառությամբ 31-րդ հոդվածի f) և h) կետերի, ներառյալ ԹՐԻՓՍԻ և հանրային առողջության համաձայնագրի հռչակագրում (WT/MIN(OI)/DEC/2) հաստատվածները, ինչպես նաև դրանց մեկնաբանությունը: Դրանք նաև չեն վնասում այն աստիճանին, որով հարկադրական լիցենզիայով արտադրված դեղագործական արտադրանքը կարող է արտահանվել 31f հոդվածի դրույթներին
համապատասխան):
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, այն է՝ 2024 թվականի սեպտեմբերի
26-ը:
«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին»
համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին:
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ եւ շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի համաձայնեցման, նախապատրաստման եւ իրականացման գործընթացներում, ինչը պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական եւ այլ ոլորտներում պետության շահերով: Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ շրջանակներում 2011թ. հոկտեմբերի 18-ին ստորագրել է «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը:
«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը (այսուհետ՝ Համաձայնագիր) միտված է 2011թ. հոկտեմբերի 18-ի վերոնշյալ պայմանագրով նախատեսված կարգավորումների կիրառման շրջանակի ընդլայնմանը՝ տարածելով այն նաեւ ծառայությունների վրա: Համաձայնագրի ստորագրումը նաեւ կնպաստի նշյալ ոլորտում ԱՊՀ ձեւաչափում ծավալվող փոխգործակցության հետագա զարգացմանը:
Կողմերի ընդհանուր պարտավորություններից եւ եզրափակիչ դրույթներից բացի Համաձայնագրով կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առեւտուրը, ընկերությունների ստեղծման եւ գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի եւ ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաեւ ներդրումային գործունեությունը:
Համաձայնագրում ներդրումների, ինչպես նաեւ ընկերությունների ստեղծման եւ գործունեության ոլորտները կարգավորող դրույթների առկայությունը նպատակ ունի նպաստել Համաձայնագրի մասնակից պետություններում գործարար միջավայրի բարելավմանը եւ խթանել ներդրումային հոսքերը:
Վերոնշյալ Համաձայնագրը ենթադրում է, ընդհանուր առմամբ, ներդրումային գործունեության պայմանների ազատականացում: Բացի այդ, նշյալ
Համաձայնագրի մաս հանդիսացող առանձին հավելվածներով կարգավորվում են ֆինանսական, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ոլորտներում ծառայությունների առեւտրի առանձնահատկությունների հետ կապված հարցերը:
Միաժամանակ, համաձայնագրի վավերացումով ազդեցությունը բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, քանի որ Նախագծի մի շարք հոդվածներով սահմանված են լիցենզիաներ, թույլտվություններ կամ որակավորման պահանջներ չկիրառելու դրույթներ (Նախագծի Հավելված Ե-ի «Ֆինանսական ծառայությունների առեւտուրը» դրույթը), ինչպես նաեւ առավել բարենպաստության ռեժիմներ կիրառելու սկզբունքներ (մասնավորապես՝ 14-րդ «Առավել բարենպաստության ռեժիմը» հոդված):
Սույն Համաձայնագրի նախագծի դրույթները չեն հակասում նշված ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին:
Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը եւ կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակվելու է կարեւորվել նաեւ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների
զարգացումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ Բելառուսի Հանրապետությունը եւ Ղրղզական Հանրապետությունն արդեն իսկ վավերացրել են Համաձայնագիրը: Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել պայմաններ ծառայությունների փոխադարձ առեւտրի ընդլայնման եւ դրա ազատականացման մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ մի Կողմի անձանց կողմից մյուս Կողմերի տարածքներում ներդրումների իրականացման համար:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո: Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
2023թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:
2023թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած Կողմերի կողմից չեն իրականացվել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր:
Հաշվի առնելով վերոգրյալը 2023 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
Փոփոխության կարգավիճակը
Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտել 2024 թվականի սեպտեմբերի 11-ից։
Նախագծով առաջարկվել է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի հիմնական նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված եւ արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման եւ արտահանման մաքսատուրքերի դեպքում:
Համաձայնագրով սահմանվում են անդամ պետություններից երրորդ երկրներ, որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները, արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ: Այդ կանոնները կիրառվելու են անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրելու համար, որոնք հետագայում օգտագործվելու են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից՝ մի շարք երրորդ երկրներ ներմուծելիս իրենց ապրանքների ծագումը հաստատելու համար:
Համաձայնագրի դրույթներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է Հատուկ կանոններ սահմանելու լիազորություն, որոնք կիրառվելու են Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակներում անդամ պետությունների մաքսային մարմնի կողմից ապրանքների ծագումը հաստատելու անհրաժեշտության դեպքում, որն անհրաժեշտ է միայն այն ապրանքների համար, որոնց նկատմամբ կիրառվում են կարգավորման առանձին միջոցներ եւ միայն կարգավորման այդպիսի առանձին միջոցների գործողության ժամանակահատվածում: Հատուկ կանոններն անհրաժեշտ են ապրանքների ծագումից կախված արգելքների եւ սահմանափակումների պահպանումը, ինչպես նաեւ հետագայում արտահանման մաքսատուրքերի վճարումը վերահսկելու համար:
Օրենսդրական ակտի անվանումը
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փոփոխության կարգավիճակը
Սույն որոշումն ուժի մեջ է 2024 թվականի սեպտեմեբրի 27-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N
347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրում «գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության,» բառերը փոխարինել «գործունեության ոլորտները» բառերով, «անվանացանկը» բառը փոխարինել «անվանացանկի» բառով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 249-րդ հոդվածի 7-րդ մասը և «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) 1-ին կետի 2-րդ ենթակետում «գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության,» բառերը փոխարինել «գործունեության ոլորտները» բառերով.
4) N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`.

«ՑԱՆԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշման մեջ
կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 249-րդ հոդվածի 7-րդ մասը և «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման N 2 հավելվածում «խոշորակադր ֆլյուորանկարահանում», «խոշորակադրային ֆլյուորանկարահանում», «խոշորակադր ֆլուորանկարահանում», «խոշորակադր ֆյուորանկարահանում» և «թոքերի ռենտգենանկարահանում» բառերը փոխարինել «թոքերի ռենտգենաբանական հետազոտություն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշման վերնագիրը «ընթացակարգերը» բառից հետո լրացնել «, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեման, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող որոշման ընդունման սխեմաների օրինակները» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «մեխանիզմների» բառը փոխարինել «մեխանիզմները (հասցեական քարտերը, համակարգչային տվյալների արխիվը և կապը) և դրանց» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 777-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ» բառերը փոխարինել «միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների
ժամանակ» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի «Լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները հաստատելու մասին» N 108-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
Օրենսդրական նախագծի անվանումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Փոփոխության կարգավիճակը
Մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը նախագիծը գտնվում է հանրային քննարկման փուլում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ․ «Հոդված 314. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը
1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակը՝ էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք կամ էլեկտրոնային եղանակով հաստատելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձևը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքը համարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանք, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի բովանդակությանը։
2․ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին դիմում, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց դեպքում՝
ա․ հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը․
բ․ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը․
գ․ երկիրը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը․
դ․ անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը։
2) ֆիզիկական անձանց դեպքում (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի)՝
ա. անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն․
բ․ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը․
գ․ երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը․
դ․ հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր ֆիզիկական անձի գտնվելու ժամանակահատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին նշում՝ կցելով կենսական շահերի կենտրոնի մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը և հաստատող փաստաթղթերի պատճենները,
ե․ անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը։
3. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքերում դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը։ Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձևը հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով հաստատում է այն, իսկ մերժման դեպքում ներկայացնում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը։
4․ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ներառում է հետևյալ տեղեկատվությունը․
1) հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ֆիզիկական անձի անուն, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.
2) Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.
3) երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը
4) նշում Հայաստանի Հանրապետության և տեղեկանքի ներկայացման երկրի միջև գործող՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կիրառման նպատակով, եթե նման համաձայնագիր առկա է․
5) համակարգի կողմից գեներացվող համապատասխան ծածկագիր և ծածկագիր պարունակող QR կոդ։
5․ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա է նախորդ հարկային տարիների ռեզիդենտությունը հաստատող անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ըստ տարիների և երկրների տրամադրվում է առանձին։»