ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՊՐԻԼ 2025
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ իրավական դրույթներում փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունների շրջանառության հարկ
վճարողների, շրջանառության հարկի դրույքաչափերի վերաբերյալ իրավական դրույթներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ
գովազդին ներկայացվող պահանջները եւ դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը սահմանելու մասին.
2. Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական
ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ
պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից
երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը
հաստատելու մասին մարտի 27-ի N 375-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին.
3. Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարների (տուրքերի) եւ ծախսերի փոխհատուցման
ծրագիրը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին.
ՄԱՍ III. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. «Պետական տուրքի» մասին օրենքում լրացումներ կատարելու մասին.
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ IV. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում առանձին խումբ
անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման առանձնահատկությունների
վերաբերյալ լրացում կատարելու մասին.
2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ V. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-ն որոշման մեջ մաքսային հայտարարագիրը
գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չպահանջող ապրանքների ցանկի վերաբերալ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
ՄԱՍ VI. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն
տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը եւ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը
սահմանելու մասին
ՄԱՍ VII. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի ապրիլ ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ իրավական դրույթներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին ՀՕ-104-Ն
https://www.arlis.am/documentview.aspx?docid=191156
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ նույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից` համաձայն 04.12.24 ՀՕ-492-Ն օրենքի 1-ին հոդվածի:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխությունները մասնավորապես վերաբերում են, պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի սահմանման փոփոխության է, այն է այսուհետ, դրանք են համարվում հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող` Օրենսգրքով կամ օրենքով նախատեսված փաստաթղթեր, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների շրջանակներում հարկային մարմնի կողմից կազմվող՝ Օրենսգրքով նախատեսված փաստաթղթեր (հանձնարարագրեր, ակտերի եւ արձանագրությունների նախագծեր, ակտեր, արձանագրություններ, որոշումներ, հրամաններ)։ Օրենսգիրքը նաեւ լրացել է հոդված 36.1.-ով, որը նախատեսում է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման իրավական դրույթները։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները
Հին տարբերակ
64) պարտադիր ծանուցման ենթակա
փաստաթղթեր՝ հարկային մարմնի կողմից
Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով
նախատեսված՝ չվճարված հարկային
պարտավորությունների գանձման կամ հարկ
վճարողի գույքի արգելանքի վարչական
վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային
համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով
եւ օրենքով նախատեսված փաստաթղթեր
(արձանագրություններ, արգելանքի
հանձնարարագրեր, որոշումներ,
ծանուցագրեր), ինչպես նաեւ հարկային
ստուգումների եւ ուսումնասիրությունների
շրջանակներում հարկային մարմնի կողմից
կազմվող՝ Օրենսգրքով նախատեսված
փաստաթղթեր (հանձնարարագրեր, ակտերի եւ
արձանագրությունների նախագծեր, ակտեր,
արձանագրություններ, որոշումներ,
հրամաններ).
Նոր տարբերակ
64) պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր՝ հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող` Օրենսգրքով կամ օրենքով նախատեսված փաստաթղթեր, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների շրջանակներում հարկային մարմնի կողմից կազմվող՝ Օրենսգրքով նախատեսված փաստաթղթեր (հանձնարարագրեր, ակտերի եւ արձանագրությունների նախագծեր, ակտեր, արձանագրություններ, որոշումներ, հրամաններ).
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.
Հոդված 36.1. Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցումը
1. Հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից: Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը համարվում են հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից եւ ուժի մեջ են մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:
2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում պարտադիր ծանուցման ենթակա այն փաստաթղթերի վրա, որոնց ծանուցման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենսգրքով:
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունների շրջանառության հարկ վճարողների, շրջանառության հարկի դրույքաչափերի վերաբերյալ իրավական դրույթներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու
մասին ՀՕ-72-Ն օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=205201
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025թվականի ապրիլի 8-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի լրացումները մասնավորապես վերաբերում են ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկություններին, շրջանառության հարկ վճարողներին, շրջանառության հարկի դրույքաչափերին, պետական բյուջե վճարման ենթակա հարկի հաշվարկման կարգին։ Մասնավորապես, լրացման համաձայն նախատեսվում է, որ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկություններով նախատեսված իրավական դրույթների համաձայն՝ աույն մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության)՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
Հոդված 62. Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները
Հին տարբերակ
Նոր տարբերակ
«Սույն մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ- ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության)՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ:»
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
Հոդված 254. Շրջանառության հարկ վճարողները
Հին տարբերակ
Նոր տարբերակ
3.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69. Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» եւ «N (ԷՆ) Վարչարարական եւ օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2. Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3. Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները.
Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը
Հին տարբերակ
6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝ 1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների եւ շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաեւ այդ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաեւ իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության նպատակով՝
ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,
բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների եւ շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաեւ այդ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.
2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների եւ ծառայությունների գծով ծախսերը, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:
Նոր տարբերակ
6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝ 1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի) են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաեւ վարչական եւ իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,
բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը, վարչական ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված ծախսերը, իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.
2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում հիմնական միջոցներ եւ ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ եւ ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների եւ ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքները:
Օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը
"«Վարչական եւ իրացման ծախսերի առանձնացված հաշվառում չվարելու կամ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չլինելու դեպքում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1- ին, 4-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա վարչական եւ իրացման ծախսերը հաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր առանձին տեսակից ձեւավորվող հարկման բազայի կշիռը գործունեության բոլոր տեսակների մասով ձեւավորվող իրացման շրջանառության (եկամուտների) ընդհանուր կառուցվածքում:»"
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի ապրիլ ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները եւ դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները եւ դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը սահմանելու մասին N 342-Ն Որոշում https://www.arlis.am/documentview.aspx/Res/DocumentView.aspx?docid=204770
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 6-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2025 թվականի ապրիլի 16-ից ուժի մեջ է մտել Դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները եւ դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը սահմանելու մասին N 342-Ն Որոշում, համաձայն որի սահմանվել է դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները, դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը։ Ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը եւ այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշումը:
ԴԵՂԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԴԵՂԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ:
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները եւ այդ գովազդի թույլտվության (այսուհետ` գովազդի թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Գովազդի թույլտվությունը (ձեւ N 1) տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին):
3. Բուժական մեթոդի գովազդի թույլտվությունը տրամադրվում է բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան պայմաններում եւ տեսակով գործունեության իրականացման համար տրված լիցենզիայի գործողության ժամկետով, դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձանց դեղի գովազդի թույլտվությունը տրամադրվում է դեղատնային գործունեության իրականացման համար տրված լիցենզիայի գործողության ժամկետով, որը չի կարող գերազանցել դեղի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ժամկետը, իսկ սույն կարգով դեղի գովազդատու հանդիսացողներին, բացառությամբ դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձանց, դեղի գովազդի թույլտվությունը տրամադրվում է դեղի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ժամկետով:
4. Գովազդի թույլտվության հայտը բավարարվում կամ մերժվում է սույն կարգով նախատեսված հայտը եւ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մինչեւ 7 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Գովազդի թույլտվություն ստանալու համար հայտ կարող է ներկայացնել միայն գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ընդ որում`
1) դեղի գովազդի գովազդատու կարող են հանդես գալ` ա. դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, բ. դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը` միայն դեղի արտադրության լիցենզիային համապատասխան արտադրվող դեղի գովազդի համար, գ. դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, դ. դեղերի մեծածախ իրացմամբ, դեղատնային գործունեությամբ եւ դեղերի արտադրությամբ զբաղվող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները եւ հիմնարկները.
2) բուժական մեթոդի գովազդատու կարող են հանդես գալ բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան պայմաններում եւ տեսակով գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք.
3) բժշկական արտադրատեսակների գովազդատու կարող են հանդես գալ տվյալ բժշկական արտադրատեսակների արտադրություն կամ ներմուծում կամ մեծածախ կամ մանրածախ իրացում իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
6. Գովազդի թույլտվություն ստանալու համար գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ (ձեւ N 2)` նշելով՝ ա. իրավաբանական անձի դեպքում` գովազդատու իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում` նշելով դեղի կամ բժշկական արտադրատեսակի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, տեղեկատվական միջոցը, որի օգնությամբ տարածվելու է գովազդը, էլեկտրոնային փոստի հասցեն, բ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվություն ստանալու հայտ է ներկայացվում` նշելով դեղի կամ բժշկական արտադրատեսակի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, տեղեկատվական միջոցը, որի միջոցով տարածվելու է գովազդը, էլեկտրոնային փոստի հասցեն, գ. բժշկական օգնության եւ սպասարկման կամ դեղատնային գործունեության կամ դեղերի արտադրության կամ բժշկական արտադրատեսակների արտադրության կամ դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը: Սույն պահանջը չի տարածվում բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ մանրածախ կամ մեծածախ իրացում իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ դեղերի մեծածախ իրացմամբ, դեղատնային գործունեությամբ եւ դեղերի արտադրությամբ զբաղվող` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների կողմից գովազդի թույլտվության համար հայտ ներկայացնելու դեպքերի վրա, դ. օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում՝ օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.
2) լիազորված անձի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով նրան տրամադրված լիազորագիրը եւ նրա անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային` հաստատված հայտատուի ստորագրությամբ եւ կնիքով (առկայության դեպքում), գովազդի տեքստի Word տարբերակը, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում նաեւ գովազդային հոլովակը` էլեկտրոնային տարբերակով.
4) դեղի գովազդի թույլտվության հայտ ներկայացնելու դեպքում՝ գովազդային նյութի փորձաքննության եզրակացությունը.
5) պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը:
7. Հայտատուի կողմից հրավիրված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող բուժաշխատողի կողմից իրականացվելիք բուժական մեթոդի գովազդի հայտ կարող է ներկայացվել տվյալ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող բուժաշխատողի կողմից բժշկական կազմակերպությունում գործունեություն ծավալելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետին համապատասխան տեղեկացնելուց հետո:
8. Գովազդի հայտը, գովազդի նյութը, տեքստը եւ հոլովակները լիազոր մարմին կարող են ներկայացվել առձեռն, փոստային ծառայության միջոցով, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով` լիազոր մարմնի info@moh.am հասցեով: Էլեկտրոնային փոստի միջոցով գովազդի հայտը ներկայացնելու դեպքում գովազդի նյութը, տեքստը եւ հոլովակները չեն կարող ներկայացվել էլեկտրոնային հղումների միջոցով, առձեռն եւ փոստային ծառայության միջոցով ներկայացնելու դեպքում գովազդի տեքստը, նյութը եւ հոլովակները ներկայացվում են էլեկտրոնային կրիչով:
9. Լիազոր մարմին ներկայացված հայտի եւ այլ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրաման: Գովազդի թույլտվություն տրամադրելու մասին հրամանին կցվում են գովազդի թույլտվությունը, գովազդի տեքստը եւ (կամ) հոլովակը` հաստատված լիազոր մարմի կնիքով եւ համաձայնություն տալու մասին նշագրմամբ (ձեւ N 4):
10. Գովազդի թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերում ձեւական սխալների առկայության դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է հայտատուին այդ մասին եւ առաջարկում դրանք երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղղել կամ լրացնել: Սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 4-րդ կետով գովազդի թույլտվության տրամադրման կամ մերժման համար սահմանված ժամկետի մեջ:
11. Գովազդի թույլտվության մասին հայտը մերժվում է, եթե`
1) գովազդի թույլտվություն ստանալու համար փաստաթղթերը թերի են կամ ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, կամ գովազդի թույլտվության տրամադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերից որեւէ մեկը բացակայում է, եւ եթե սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել.
2) դեղերի գովազդի տեքստը հակասում է «Դեղերի մասին» կամ «Գովազդի մասին» կամ «Լիցենզավորման մասին» կամ «Հանրային առողջապահության մասին» կամ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» կամ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» կամ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» կամ «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքներին կամ դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին.
3) եթե բուժական մեթոդների գովազդի տեքստը հակասում է «Գովազդի մասին» կամ «Լիցենզավորման մասին» կամ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» կամ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» կամ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» կամ «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» կամ «Հանրային առողջապահության մասին» օրենքներին կամ դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին կամ սույն որոշման պահանջներին.
4) եթե բժշկական արտադրատեսակների գովազդի տեքստը հակասում է «Գովազդի մասին» կամ «Լիցենզավորման մասին» կամ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» կամ «Հանրային առողջապահության մասին» օրենքներին կամ դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին կամ սույն որոշման պահանջներին:
12. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը:
13. Գովազդի թույլտվության հրամանը գովազդի համաձայնեցված տեքստի եւ (կամ) հոլովակի հետ կամ գովազդի թույլտվությունը մերժելու մասին հրամանը հանձնվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
14. Գովազդի թույլտվությունը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:
15. Դեղի գովազդատուն իրավասու է գովազդը տարածել գովազդի թույլտվության մեջ նշված ժամկետում, որը չի կարող գերազանցել տվյալ տեսակով գործունեության իրականացման համար տրված լիցենզիայի գործողության ժամկետը:
16. Գովազդատուն գովազդը կարող է տեղադրել միայն սույն կարգով տրված գովազդի թույլտվությամբ նախատեսված տեղեկատվության միջոցով եւ թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:
17. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ իրականացնելու (ներառյալ՝ գովազդի տեքստի փոփոխության) դեպքում լիազոր մարմնի ղեկավարը իրավասու է ուժը կորցրած ճանաչել գովազդի թույլտվությունը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով եւ դիմելու գովազդակրին կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով:
18. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու կամ թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կամ դատական կարգով:
19. Սույն որոշմամբ սահմանված կարգով գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կատարելու դեպքում գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը ներկայացնում է հայտ` համաձայն N 3 ձեւի` կից ներկայացնելով գովազդի փոփոխված տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային` հաստատված հայտատուի ստորագրությամբ եւ կնիքով (առկայության դեպքում), փոփոխված տեքստի Word տարբերակն առձեռն, փոստային ծառայության միջոցով, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով` լիազոր մարմնի info@moh.am հասցեով: Էլեկտրոնային փոստի միջոցով գովազդի հայտը ներկայացնելու դեպքում գովազդի նյութը, տեքստը եւ հոլովակները չեն կարող ներկայացվել էլեկտրոնային հղումների միջոցով, առձեռն եւ փոստային ծառայության միջոցով ներկայացնելու դեպքում գովազդի տեքստը, նյութը եւ հոլովակները ներկայացվում են էլեկտրոնային կրիչով: Դեղի գովազդի դեպքում ներկայացվում է նաեւ փոփոխված գովազդային նյութի փորձաքննության եզրակացությունը:
20. Գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կատարելու վերաբերյալ հայտը բավարարվում կամ մերժվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
21. Գովազդի թույլտվությունը համարակալվում է ըստ սերիայի եւ հերթական համարի` հնգանիշ թվերով: Համարակալումը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից եւ ավարտվում դեկտեմբերի 31-ին: Գովազդի թույլտվության սերիան համարակալվում է հետեւյալ սկզբունքով`
1) դեղերի գովազդի համար` ԴԳ.
2) բուժական մեթոդների գովազդի համար` ԲՄԳ.
3) բժշկական արտադրատեսակների գովազդի համար՝ ԲԱԳ:
22. Գովազդատուի` դեղերի արտադրության կամ բժշկական արտադրատեսակների արտադրության կամ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիայի դադարեցման դեպքում գովազդի թույլտվության տրամադրման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը ճանաչվում է ուժը կորցրած, իսկ կասեցման դեպքում գովազդի թույլտվությունը կասեցվում է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածով, որի մասին պատշաճ ծանուցվում է հայտատուին:
2. ԴԵՂԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
23. Դեղի կամ բուժական մեթոդի կամ բժշկական արտադրատեսակների գովազդի դեպքում պետք է հեռարձակվեն կամ պատկերվեն լիազոր մարմնի կողմից տրված գովազդի թույլտվության համարը, օրը, ամիսը, տարեթիվը: 24. Դեղերի գովազդի գովազդային հոլովակի եւ փաստաթղթային տեքստի բովանդակությունը պետք է`
1) ներառի հետեւյալ բառակապակցությունները` «դեղն ունի հակացուցումներ եւ օգտագործելուց առաջ նպատակահարմար է խորհրդակցել բժշկի հետ».
2) համապատասխանի «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
25. Բուժական մեթոդի գովազդի դեպքում գովազդը պետք է տեղեկություններ ներառի տվյալ բուժական մեթոդն իրականացնող լիցենզավորված անձի բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիայի վավերապայմանների (լիցենզիայի տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, օրը, համարը) վերաբերյալ:
26. Բուժական մեթոդի թույլտվությունը տրվում է միայն բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան պայմաններում եւ տեսակով գործունեության իրականացման համար լիցենզավորված անձանց:
27. Չեն կարող գովազդվել այն բուժական մեթոդները, որոնց միջոցով առաջարկվում է հասնել բժշկագիտությամբ չհիմնավորված արդյունքների կամ ամբողջությամբ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք բժշկագիտության տվյալների հիման վրա հնարավոր չէ ամբողջությամբ բուժել:
28. Բուժական մեթոդի վերաբերյալ տեղեկատվության միջոցներով տպագրված նյութերը կամ հեռարձակված հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման դեպքում նյութերը պետք է տեղեկություններ ներառեն հաղորդման գովազդային բնույթի մասին` նշելով բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիայի վավերապայմաններն ու լիազոր մարմնի թույլտվության համարն ու ամսաթիվը: Հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման ընթացքում հնչող գովազդը պետք է ունենա սույն որոշմամբ սահմանված կարգով տրված թույլտվություն:
29. Բուժական մեթոդների գովազդի ժամանակ չեն կարող պատկերվել կամ հեռարձակվել տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց պնդումները կամ կարծիքները բուժման ընթացքի կամ արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ:
30. Բուժական մեթոդների գովազդման դեպքում բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
31. Եթե բժշկական արտադրատեսակների կիրառումը պահանջում է կիրառման հրահանգների հետ պարտադիր ծանոթացում, ապա գովազդի տեքստը պետք է տեղեկություններ ներառի դրա մասին:
2. Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին մարտի 27-ի N 375-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-ն որոշման մեջ
լրացում կատարելու մասին N 385-Ն
https://www.arlis.am/documentview.aspx?docid=205185
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 ապրիլի 14-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին մարտի 27-ի N 375-ն Որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերում է Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին մարտի 27-ի N 375-ն Որոշման մեջ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի մարտի 31-ը որոշմամբ նախատեսված հավելվածի համաձայն հաստատված ցանկում ընդգրկված բժշկական կազմակերպությունների կողմից շահառուներին մատուցված բժշկական օգնության եւ սպասարկման հատուցման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրերի հիման վրա՝ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գներով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին» N 375-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետեւյալ լրացումը. 1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
«6.1. 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի մարտի 31-ը սույն հավելվածի 5-րդ կետի համաձայն հաստատված ցանկում ընդգրկված բժշկական կազմակերպությունների կողմից շահառուներին սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ծավալների շրջանակներում մատուցված բժշկական օգնության եւ սպասարկման հատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրերի հիման վրա՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գներով»։
3. Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարների (տուրքերի) եւ ծախսերի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարների (տուրքերի) եւ ծախսերի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին N 444-Ն
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=205850
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 ապրիլի 22-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի Դեղերի շրջանառության կարգավորման
ոլորտում փորձաքննությունների վճարների (տուրքերի) եւ ծախսերի փոխհատուցման ծրագիրը
հաստատելու մասին N 1034-Ն Որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերում է Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման ծրագրին։ Որոշմամբ սահմանվում է ագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) եւ ծախսերի փոխհատուցման ծրագիրը, վերնագրում «Դեղերի գրանցումների եւ վերագրանցումների» բառերը փոխարինել «դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում» բառերով։ Ոորշմամբ սահմանվել է նաեւ Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման հայտի ձեւանմուշը, Ներկայացման ենթակա Տեղեկության ձեւանմուշը, Տվյլաների համապատասխանության մասին հայտարարության ձեւանմուշը։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Դեղերի գրանցումների եւ վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) եւ ծախսերի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» N 1034-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.
1) վերնագրում «ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» բառերով.
2) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «1. Հաստատել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման ծրագիրը՝ համաձայն հավելվածի».
3) 3-րդ կետում «գրանցումների եւ վերագրանցումների» բառերը փոխարինել «դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում հարաբերությունների» բառերով.
4) հավելվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ԾՐԱԳԻՐ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ 50 %-Ի ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ».
5) հավելվածի 1-ին կետում «Եվրասիական տնտեսական միության գրանցումների եւ վերագրանցումների, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի գրանցումների եւ վերագրանցումների, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների եւ վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի դոսյեի՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) կանոններին համապատասխանեցման կամ փոխադարձ ճանաչման նպատակով իրականացվող եւ հետգրանցումային փոփոխությունների փորձաքննությունների, ինչպես նաեւ միայն Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ կարգով գրանցված կամ դոսյեն համապատասխանեցված դեղի այլ երկրների փոխադարձ ճանաչման նպատակով վերափորձաքննության, ԵԱՏՄ կարգով գրանցման կամ վերագրանցման (ռեֆերենտ երկիր) նպատակով իրականացվող փորձաքննության, հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների, յուրաքանչյուր հաջորդ արտադրատարածքի (արտադրատարածքների) կամ նոր ցուցման գրանցման, հետգրանցումային փոփոխության փորձաքննության, ընդհանուր ընթացակարգով գրանցված կամ ԵԱՏՄ կարգով միայն Հայաստանի Հանրապետությունում կիրառման նպատակով գրանցված դեղի փոփոխության, սպեցիֆիկացիայում ցուցանիշի փոփոխության դեպքում՝ լաբորատոր վճարների (տուրքերի), այլ երկրներում հայկական արտադրության դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների, ռազմավարական նշանակության դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում» բառերով.
6) հավելվածի 4-րդ կետում «Եվրասիական տնտեսական միության գրանցումների եւ վերագրանցումների» բառերը փոխարինել «ԵԱՏՄ կարգով դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների, յուրաքանչյուր հաջորդ արտադրատարածքի (արտադրատարածքների) կամ նոր ցուցման գրանցման, ԵԱՏՄ կարգով ապակենտրոնացված կամ փոխադարձ ճանաչման ընթացակարգով գրանցման (ոչ ռեֆերենտ երկիր), գրանցված դեղի փոփոխության, սպեցիֆիկացիայում ցուցանիշի փոփոխության դեպքում՝ լաբորատոր» բառերով.
7) հավելվածի 5-րդ կետում «գրանցումների եւ վերագրանցումների» բառերը փոխարինել «գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի դոսյեի՝ ԵԱՏՄ կանոններին համապատասխանեցման կամ փոխադարձ ճանաչման նպատակով իրականացվող եւ հետգրանցումային փոփոխությունների փորձաքննությունների, ինչպես նաեւ միայն Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ կարգով գրանցված կամ դոսյեն համապատասխանեցված դեղի այլ երկրների փոխադարձ ճանաչման նպատակով վերափորձաքննության, գրանցված դեղի փոփոխության, սպեցիֆիկացիայում ցուցանիշի փոփոխության դեպքում՝ լաբորատոր» բառերով, իսկ «550» թիվը՝ «600» թվով.
8) հավելվածի 6-րդ կետում «գրանցումների եւ վերագրանցումների» բառերը փոխարինել «դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում» բառերով.
9) հավելվածի 7-րդ կետում «Արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների» բառեը փոխարինել «Այլ երկրներում հայկական արտադրության դեղերի գրանցումների, վերագրանցումների, հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների» բառերով.
10) հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետում «արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների դեպքում՝ արտերկրում» բառերը փոխարինել «օրենսդրությամբ գրանցման հավաստագիր նախատեսված չլինելու դեպքում՝» բառերով, իսկ «հիմնավորող» բառը՝ «հավաստող» բառով.
11) հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «արտերկրում» բառը փոխարինել «այլ երկրներում» բառերով, իսկ «լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ լիազոր մարմնի կողմից տրված՝ ծախսերը հիմնավորող այլ փաստաթուղթ» բառերով.
12) հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով.
13) հավելվածի NN 1, 2 եւ 3 ձեւերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.:
ՄԱՍ III. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի ապրիլ ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Պետական տուրքի» մասին օրենքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Պետական տուրքի» մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-52-Ն օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=204807
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Փոփոխությունը տեղի է ունեցել «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխությունր մասնավորապես վերաբերում է ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ իրավական դրույթներին, այն է այսուհետ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է բազային տուրքի 175 000-ապատիկի եւ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով, իսկ Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` բազային տուրքի 50 000-ապատիկի եւ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով։ Մասնավորապես Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասամբ օգտագործված՝ խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում` 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում` 50 միլիարդ դրամի եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։ Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռեւս չօգտագործված՝ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո խաղադրույքներ կարող են ընդունվել սույն օրենքով սահմանվող եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող պետական տուրքի դրույքաչափերի եւ գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո։ Մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված եւ մինչեւ այդ օրը մասամբ օգտագործված՝ խաղադրույք ընդունելու յուրաքանչյուր գործունեության մասով միայն մեկ իրավունքի չօգտագործված մասի (ինտերնետ շահումով խաղերի դեպքում` 100 միլիարդ դրամի, իսկ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) դեպքում` 50 միլիարդ դրամի եւ մինչեւ այդ տարվա հունվարի 1-ն օգտագործված մասի տարբերության) չափով խաղադրույքներ կարող են ընդունվել նաեւ այդ տարվա հունվարի 1-ից հետո։ Մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը ձեռք բերված եւ մինչեւ այդ օրը չօգտագործված՝ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա այդ տարվա հունվարի 1-ից հետո խաղադրույքներ կարող են ընդունվել այդ տարվա հունվարի 1-ից սահմանվող եւ մինչեւ այդ գործող պետական տուրքի դրույքաչափերի եւ գործակիցների հիման վրա հաշվարկվող պետական տուրքի տարբերությունը լրավճարելուց հետո։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.14-րդ հոդվածում`
1) 1-ին մասի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 19.14. Ինտերնետ շահումով խաղի եւ (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` | Բազային տուրքի 175 000-ապատիկի եւ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով |
Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` | Բազային տուրքի 50 000-ապատիկի եւ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով |
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետեւյալ գործակիցները.
2025 թվականի ապրիլի 1-ից |
2026 թվականի հունվարի 1-ից |
2027 թվականի հունվարի 1-ից |
2028 թվականի հունվարի 1-ից |
2.0 | 3.0 | 4.0 | 5.0 |
Սույն մասով սահմանված՝ պետական տուրքի հաշվարկման գործակիցները կիրառվում են, եթե տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված չէ: Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված լինելու դեպքում պետական տուրքի հաշվարկման գործակից է համարվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանվելու օրն ընդգրկող տարվա համար սույն մասով սահմանված գործակիցը:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-29-Ն Օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=203924
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 11-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Փոփոխությունը տեղի է ունեցել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
AՀամաձայն Օրենքի փոփոխության վերաշարադրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենսրգքի Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելու վերաբերյալ իրավական դրույթները։ Մասնավորապես, այսուհետ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չհրապարակելը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Փոփոխություն է տեղի ունեցել նաեւ Կազմակերպությունում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելու վերաբերյալ իրավական դրույթներում եւ այսուհետ՝ Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաեւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ Կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:.
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.12 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 169.12 . Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը
1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չհրապարակելը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարհինգհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:
Օրենսգրքի 169.13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 169.13.
Կազմակերպությունում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը
1. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաեւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ Կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:
ՄԱՍ IV. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի ապրիլ ամսվան մասնավոր ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման առանձնահատկությունների վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
https://www.arlis.am/documentview.aspx?docid=204794
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 6-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Փոփոխությունը տեղի է ունեցել Քաղաքացիական օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի ընդունմամբ լրացում է տեղի ունեցել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում, որի համաձայն ավելացել է Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման առանձնահատկություններին վերաբերելի իրավական դրույթներ։ Մասնավորապես գլխով կարգավորվում է սույն գլխի գործողության ոլորտը եւ սահմանափակումները, առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները եւ կարգը, առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման կարգը, առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման առանձնահատկությունները, առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքների անհատույց փոխանցման առանձնահատկությունները, առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման առանձնահատկությունները, առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելու հետեւանքները։
1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ 17.1
ԱՌԱՆՁԻՆ ԽՈՒՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 288.2. Սույն գլխի գործողության ոլորտը եւ սահմանափակումները
1․ Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են մինչեւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4- ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առեւտրային կազմակերպության, այդ թվում՝ դրա իրավահաջորդ կազմակերպության հետեւյալ գույքի վրա. 1) հողամասի վրա, որի նկատմամբ իրավունքները «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199- Ն օրենքի 23-րդ հոդվածի կամ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով փոխանցվել են այդ կազմակերպությանը. 2) շենքի կամ շինության վրա, այդ թվում` անավարտ, որը կառուցվել է մինչեւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը պետությանը կամ համայնքին
սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա:
2. Առանձին խումբ անշարժ գույքի հետ կատարվող գործարքների նկատմամբ կիրառելի չէ սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասը:
3. Սույն գլխի դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքի միայն առաջին օտարման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:.
Հոդված 288.3. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները եւ կարգը
1. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առեւտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
2. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության միջոցով:
3. Սույն հոդվածը տարածվում է նաեւ առանձին խումբ անշարժ գույքերի` այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրման դեպքերի վրա:.
Հոդված 288.4. Առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման կարգը
1. Առանձին խումբ անշարժ գույքը հատուցելի եղանակով կարող է օտարվել միայն բաց աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գույքն աճուրդի կարող է դրվել սույն օրենսգրքի 288.3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայության դեպքում:
2. Բաց աճուրդով օտարվելիս առանձին խումբ անշարժ գույքի վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ սահմանված գնից, որը պետք է տրված լինի հրապարակային սակարկությունների մասին հրապարակային ծանուցում կատարելու օրվան նախորդող առավելագույնը մեկ տարի առաջ:
3. Աճուրդների կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:.
Հոդված 288.5. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց կարող է փոխանցվել միայն ոչ առեւտրային կազմակերպություններին եւ համայնքներին՝ նվիրաբերության կարգով, իսկ պետությանը՝ նվիրատվության կարգով:
2. Առանձին խումբ անշարժ գույքը նվիրաբերության կարգով ոչ առեւտրային կազմակերպությանը փոխանցվելուց հետո տվյալ գույքի նկատմամբ շարունակվում են կիրառվել սույն գլխի կանոնները:
Հոդված 288.6. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքների անհատույց փոխանցման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առեւտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
2. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության միջոցով:.
Հոդված 288.7. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքի գրավի պայմանագրով գրավառու կարող է հանդես գալ միայն պետությունը, համայնքը կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված իրավաբանական անձը:
2. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առեւտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:
Հոդված 288.8. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելու հետեւանքները
1. Սույն գլխով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»
2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու
մասին
https://www.arlis.am/documentview.aspx?docid=204805
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 6-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Փոփոխությունը տեղի է ունեցել Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ
օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի ընդունմամբ լրացում է տեղի ունեցել Գույքի նկատմամբ իրավունքների պետակաբն գրանցման մասին ՀՀ օրենքում։ Մասնավորապես, փոփոխությունը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանների եւ կարգի» վերաբերյալ իրավական դրույթների ընդունմամբ։ Օրենքով այսուհետ նախատեսվում է լրացում իրականացնել Օրենքի Գրանցման մատյանը եւ վարման կարգը վերտառությամբ, ինչպես նաեւ Իրավունքի պետական գրանցման մերժման հիմքերը եւ կարգը վերտառությամբ իրավական դրույթներում։ Այսուհետ, նախատեսվում է՝ Գրանցման մատյանում գրառվող անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների համախմբերում ներառել նաեւ պետական գրանցման օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի իմաստով առանձին խումբ անշարժ գույք հանդիսանալու մասին տեղեկության հիման վրա։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.
Հոդված 13. Գրանցման մատյանը եւ դրա վարման կարգը
«3.2) պետական գրանցման օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի իմաստով առանձին խումբ անշարժ գույք հանդիսանալու մասին տեղեկություն, որն արտացոլվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում եւ միասնական տեղեկանքում.»:
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
Հոդված 30. Իրավունքի պետական գրանցման մերժման հիմքերը եւ կարգը
«4.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17.1-ին գլխի իմաստով առանձին խումբ անշարժ գույք հանդիսացող գույքի վերաբերյալ գործարքը նոտարական վավերացում է ստացել առանց միասնական տեղեկանքի առկայության.»:
ՄԱՍ V. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի ապրիլ ամսվան մաքսային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-ն որոշման մեջ մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չպահանջող ապրանքների ցանկի վերաբերալ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին N 1720-Ն Որոշում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=199028
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Փոփոխությունը տեղի է ունեցել «Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու այլ դեպք եւ այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը եւ դեպքերը սահմանելու մասին, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում» N 1340-Ն ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշմամբ մասնավորապես լրացում է տեղի ունեցել «Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու այլ դեպք եւ այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը եւ դեպքերը սահմանելու մասին, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում» N 1340-Ն ՀՀ օրենքում եւ սահմանվել է այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը եւ դեպքերը, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում՝ համաձայն հավելվածի։ Լրացման համաձայն Որոշմամբ նախատեսվել է համապատասխան հավելված։
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու այլ դեպք եւ այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը եւ դեպքերը սահմանելու մասին, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում» N 1340-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «2. Սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը եւ դեպքերը, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում՝ համաձայն հավելվածի։».
2) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի։
«Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԻՆԱԿ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
1. Մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում՝ 1) այն ապրանքների համար, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվում են հատուկ մաքսային ընթացակարգով.
2) ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար.
3) «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 40-րդ գլխին համապատասխան՝ միջազգային փոստային առաքումներով փոխադրումների դեպքում.
4) օրենսգրքի 42-րդ գլխին համապատասխան` դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին եւ անդամ պետությունների միջեւ միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից եւ (կամ) անձեռնմխելիություններից օգտվող միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների, ինչպես նաեւ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին եւ անդամ պետությունների միջեւ միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից եւ (կամ) անձեռնմխելիություններից օգտվող ֆիզիկական անձանց առանձին կատեգորիաների կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում.
5) որպես մաքսային հայտարարագիր՝ տրանսպորտային (փոխադրման), առեւտրային եւ (կամ) այլ փաստաթղթերի օգտագործման դեպքում.
6) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար տրանսպորտային միջոցի հայտարարագրի ներկայացման դեպքում:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, հայտարարատուի կողմից սույն հավելվածին կից օրինակելի ձեւին համապատասխան ներկայացված դիմումի եւ տրանսպորտային միջոցի հայտարարագրի թղթային օրինակի կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր կիրառվող՝ օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի կողմից, հաշվառման եւ հսկողության նպատակով, նշված փաստաթղթերի ներկայացումից հետո՝ 2 աշխատանքային ժամվա ընթացքում, ավտոմատ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձեւավորվում է տրանսպորտային միջոցի հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ, որին կցվում են հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները։
3. Սույն հավելվածի 2-րդ կետին համապատասխան ձեւավորված՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի տեսք ունեցող փաստաթղթում լրացվում են տրանսպորտային միջոցի հայտարարագրի լրացման կարգին համապատասխան լրացման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝
1) փոխադրման ուղղությունը (ներմուծում կամ արտահանում).
2) հայտարարագրի գրանցման համարը.
3) տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկությունները (մակնիշ, մոդել, տեսակ, գրանցման համարանիշ, գրանցման երկիր, նույնականացման համար).
4) ապրանքները փոխադրող անձի, տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձի անվանումը.
5) փոխադրման երթուղին.
6) անձնակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
7) փոխադրվող ուղեւորների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
8) պաշարների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
9) ապրանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
10) պահեստային մասերի եւ սարքավորումների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
11) փոխադրման (ներմուծման կամ արտահանման) նպատակը.
12) հայտարարատուի անունը, ազգանունը, դիմումի ներկայացման ամսաթիվը.
13) ժամանակավոր ներմուծում (արտահանում) ձեւակերպող մաքսային մարմնի անվանումը, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային հսկողության ձեւերը (անհրաժեշտության դեպքում), ժամանակավոր ներմուծման ժամկետը.
14) ժամանակավոր ներմուծումն ավարտող մաքսային մարմնի անվանումը, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային հսկողության ձեւերը (անհրաժեշտության դեպքում).
15) առկայության դեպքում՝ միջանկյալ մաքսային մարմնի անվանումը, մաքսային գործառնությունների իրականացման ամսաթիվը, մաքսային հսկողության ձեւերը (անհրաժեշտության դեպքում), ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկություններ.
16) առկայության դեպքում՝ լրացուցիչ, հատուկ նշումներ։
4. Ժամանակավոր ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի արտահանման կամ ժամանակավոր արտահանված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի ներմուծման դեպքում տրանսպորտային միջոցի նոր մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, եւ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում մաքսային մարմնի կողմից սույն հավելվածի 2-րդ կետին համապատասխան ձեւավորված՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսք ունեցող փաստաթղթում լրացվում են՝
1) ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ավարտը ձեւակերպող մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկություններ.
2) մուտքի (ելքի) ամսաթիվը.
3) անհրաժեշտության դեպքում՝ մաքսային հսկողության արդյունքները եւ այլ տեղեկություններ՝ առկայության դեպքում։
ՄԱՍ VI. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի ապրիլ ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը եւ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը եւ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին N 410-Ն Որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=205500
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ընդունվել է 2025 թվականի ապրիլի 10-ից եւ մտնելու է ուժի մեջ 2025 թվականի հուլիսի 1-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշման ընդունմամբ սահմանվելու են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը։ Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմին է սահմանվելու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։ Սույն որոշումն ընդունվելուց հետո մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու ընթացակարգային կարգավորումներ։
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին (այսուհետ՝ թվային համակարգ) ներկայացվող պահանջները, կարգավորվում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները։
2. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի։
2. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ
3. Գործատուն կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ՝ գործատու) աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը (այսուհետ՝ փաստաթուղթ) կազմում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։
4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գործողությունից հետո կազմված փաստաթուղթն ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
5. Գործատուի կողմից ստորագրված փաստաթուղթն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատանքի ընդունվող անձի էլեկտրոնային հասցեին։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը թվային համակարգ իրականացվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
7. Աշխատանքի ընդունվող անձը (աշխատողը) աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրի բովանդակության հետ համաձայնվելու դեպքում, ոչ ուշ, քան դրանցում նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետին նախորդող աշխատանքային օրը, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում է աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը։
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ (ներառյալ, սակայն չսահմանափակվելով CoSign էլեկտրոնային ստորագրության տեսակով)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ սահմանված պահանջների:
9. Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային պայմանագրում առկա տեղեկատվության հիման վրա, թվային համակարգի միջոցով, ինքնաշխատ ձեւավորվում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտ (վարձու աշխատողի անհատական տվյալների գրանցման հայտ), որում ինքնաշխատ արտացոլվում են աշխատանքային պայմանագրում առկա եւ գրանցման հայտում ներառվող անհատական տեղեկությունները։
10. Գործատուների կողմից ինքնաշխատ ձեւավորված գրանցման հայտը հարկային մարմին է հանձնվում մինչեւ գրանցման հայտը ձեւավորվելու աշխատանքային օրվա ավարտը՝ լրացնելով նաեւ գրանցման հայտում ներառվող այն տեղեկությունները, որոնք ներառված չեն աշխատանքային պայմանագրում։
11. Թվային համակարգով գրանցման հայտ ինքնաշխատ ձեւավորվում է նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուի կողմից անհատական իրավական ակտ կազմելու դեպքում։
12. Աշխատանքային պայմանագրում լրացվում են հետեւյալ դաշտերը՝
1) պայմանագրի համարը*.
2) պայմանագրի կնքման վայրը*.
3) պայմանագրի կնքման ամսաթիվը (աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը՝ լրացվում է ինքնաշխատ)*.
4) գործատուի ՀՎՀՀ-ն եւ անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.
5) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
6) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը՝ բացառությամբ, եթե աշխատանքի ընդունվողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում.
7) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (օտարերկրացի աշխատողի պարագայում նաեւ բնակության իրավունքը կամ օրինական գտնվելը հաստատող փաստաթղթի տվյալները).
8) աշխատանքի վայրը*.
9) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
10) աշխատանքն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը*.
11) պաշտոնի անվանումը*.
12) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
13) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
14) աշխատավարձը որոշելու ձեւը*.
15) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
16) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաեւ պայմանագրի գործողության ժամկետը*.
17) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տեւողությունը եւ պայմանները.
18) աշխատաժամանակի ռեժիմը*.
19) աշխատաժամանակի շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)*.
20) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը*.
21) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
22) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
23) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
24) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաեւ հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
25) այլ պայմաններ։
13. Սույն կարգի 12-րդ կետում աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
14. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ինչպես նաեւ առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից ներգրավված փորձագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերը եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով փոխանցվում է թվային համակարգ:
15. Սույն կարգի 14-րդ կետը տարածվում է նաեւ հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, եթե այդ անձանց անձնական գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
3. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
16. Թվային համակարգին հասանելիություն է տրամադրվում`
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաեւ աշխատողի համար հաշվարկված եւ վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական եւ պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների նկատմամբ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվող վերահսկողության համար.
3) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:
17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված մարմիններին հասանելիություն տրամադրվում է թվային համակարգի միջոցով կնքված՝
1) աշխատանքային պայմանագրերին.
2) աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին.
3) աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին։.
ՄԱՍ VII. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի ապրիլ ամսվան բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին N 450-Ն Որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=205806
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 20285 թվականի ապրիլի 14-ին
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշման ընդունմամբ այսուհետ սահմանվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման կարգը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման կարգը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման կարգը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգը։ Մասնավորապես, Որոշմամբ սահմանված է, որ պետական աջակցության դիմելու համար իրավասու են այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ), որոնց գործունեության ոլորտը համապատասխանում կամ ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակները, ընդ որում՝ հայցվող ժամանակաշրջանում ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով վերջիններիս հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում պետք է ձեւավորվի նույն հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից (հանրագումարից), ինչպես նաեւ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության տեսակների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում, բացառությամբ, երբ դիմող տնտեսավարող սուբյեկտը մինչեւ փոփոխությունները կատարելն արդեն իսկ բավարարում էր սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները։ Մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 353-Ն որոշմամբ հաստատված հավելվածով:
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 10-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) պետական աջակցության դիմելու համար իրավասու են այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ), որոնց գործունեության ոլորտը համապատասխանում կամ ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակները, ընդ որում՝ հայցվող ժամանակաշրջանում ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով վերջիններիս հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում պետք է ձեւավորվի նույն հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից (հանրագումարից).
2) 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պետական աջակցության հայցվող ժամանակաշրջանում, պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեության տեսակների մասով չպետք է փոփոխություն կատարած լինեն հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում, բացառությամբ, երբ դիմող տնտեսավարող սուբյեկտը մինչեւ փոփոխությունները կատարելն արդեն իսկ բավարարում էր սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները.
3) պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային մարմնին նախորդ ժամանակահատվածների համար ճշտված հարկային հաշվարկների ներկայացման դեպքում կատարվում են տրամադրված աջակցության գումարների վերահաշվարկներ, եւ ավել տրամադրված աջակցության գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե այլ բան սահմանված չէ օրենսդրությամբ։
3. Մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 353-Ն որոշմամբ հաստատված հավելվածով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին եւ 4-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է նաեւ N 1 հավելվածի եւ N 4 հավելվածի 3-րդ կետերի 1-ին ենթակետերով սահմանված՝ 2022 թվականի մարտի 1-ից հետո աշխատանքային միգրանտի կարգավիճակով մասնագիտական աշխատանք կատարող անձանց հետ ծագած հարաբերությունների վրա:.