ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴԵԿՏԵՄԲԵՐ 2025
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատության վերաբերյալ
փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում շահութահարկի եւ նվազեցվող եկամուտների վերաբերյալ լրացում կատարելու մասին.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լիցենզիաների տրամադրման վերաբերյալ
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
2. Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենք.
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ լրացում կատարելու մասին.
4. Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին.
5. Դեղերի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
6. Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
7. Հաշտարարության մասին օրենքում լրացում կատարելու մասին.
ՄԱՍ III. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում հիփոթեքի պայմանագրի վերաբերյալ
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացում կատարելու մասին.
3. Կրիպտոակտիվների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու
մասին.
ՄԱՍ IV. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. Պետական տուրքի մասին օրենքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 եւ 7215 դիրքերին դասվող
ապրանքների վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին.
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենք.
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ
եւ փոփոխություն կատարելու մասին.
3.1. Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ
կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն, հայաստանի հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 323-ն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի
նոյեմբերի 27-ի թիվ 332-ն որոշումների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված
եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության
կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին..
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի դեկտեմբեր ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատության վերաբերյալ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ 13.11.2025 N ՀՕ-377-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/217374
https://www.arlis.am/documentview.aspx?docid=194363
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին։
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են Հարկային օրենսգրքում ոչ ռեզիդենտների մշտական հաստատության հասկացության հստակեցմանը, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների աշխատողների եկամուտների հարկման կարգի ճշգրտմանը, եկամտային հարկի հաշվարկման պարզեցմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության հաստատման վերաբերյալ տեղեկանքների ամբողջությամբ էլեկտրոնային տրամադրման եւ կարգավորման ներդրմանը։
Մասնավորապես՝ փոփոխություններով հանվում է շինարարական գործունեությունը մշտական հաստատություն համարվելու հիմքերից, սահմանվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների աշխատողների՝ ՀՀ-ում կատարված աշխատանքների եկամուտների հարկումը, պարզեցվում է եկամտային հարկի բյուջե վճարման հաշվարկման կարգը եւ ներդրվում է ՀՀ ռեզիդենտության տեղեկանքի ամբողջությամբ էլեկտրոնային տրամադրման եւ վավերացման կարգը։.
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 27. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը
1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատություն (այսուհետ՝ մշտական հաստատություն) է համարվում Օրենսգրքի 58- րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հարկային մարմնում հաշվառված՝ սույն մասում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որեւէ մեկը, որի միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն՝ անկախ գործունեության իրականացման ժամանակահատվածից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի.
6) շինարարական գործունեության եւ (կամ) շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ այդ աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողական ծառայությունների մատուցման ցանկացած վայրը.
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
Հոդված 144. Եկամուտների ստացման աղբյուրները
1. Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ են համարվում՝ 5) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողները ներգրավված են մշտական հաստատության գործունեության մեջ։
Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 154. Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը
Հին տարբերակ
1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալները պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների եւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների եւ մայրության նպաստների հանրագումարների դրական տարբերությունը: Սույն մասով սահմանված նպաստները հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարներից պակասեցված են համարվում պակասեցման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ից: Սույն մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարների մեջ ներառվում են նաեւ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դեպքերում հաշվարկվող եկամտային հարկի գումարները՝ որպես եկամտի ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-րդ ամսվա հարկման բազա:
Նոր տարբերակ
1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալները պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարները։
Օրենսգրքի 314-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 314. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը
1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը՝ էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք եւ (կամ) էլեկտրոնային եղանակով հաստատելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձեւը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքը համարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանք, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի բովանդակությանը։
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին դիմում, որը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը,
գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը,
դ. անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը.
2) ֆիզիկական անձանց դեպքում (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի)՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն,
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը,
գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը,
դ. հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր ֆիզիկական անձի գտնվելու ժամանակահատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին նշում՝ կցելով կենսական շահերի կենտրոնի մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը եւ հաստատող փաստաթղթերի պատճենները,
ե. անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը։
3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքերում դիմումի ներկայացումից անմիջապես հետո, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ դիմումի ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումի մերժման դեպքում դիմումի ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը։ Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձեւը հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով հաստատում է այն, իսկ մերժման դեպքում ներկայացնում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը։
4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժվում է, եթե չեն ներկայացվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ռեզիդենտության հաստատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը եւ (կամ) փաստաթղթերը։
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը.
2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.
3) երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.
4) նշում Հայաստանի Հանրապետության եւ տեղեկանքի ներկայացման երկրի միջեւ գործող՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի (կոնվենցիայի) կիրառումն ապահովելու նպատակով, եթե ռեզիդենտության հաստատման տարում նման համաձայնագիր (կոնվենցիա) առկա է.
5) համակարգի կողմից գեներացվող համապատասխան հսկիչ ծածկագիր եւ արագ արձագանքման (QR) կոդ։
6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա է նախորդ հարկային տարիների՝ ռեզիդենտությունը հաստատող անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը, ըստ տարիների եւ երկրների, տրամադրվում է առանձին։
7. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է հայերեն, իսկ հարկ վճարողի կողմից պահանջվելու դեպքում՝ նաեւ անգլերեն եւ ռուսերեն։
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում շահութահարկի եւ նվազեցվող եկամուտների վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ 17.12.2025 N ՀՕ- 471-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/218638
https://www.arlis.am/documentview.aspx?docid=194363
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին։
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում ներդրվում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հարկային ապահովման եւ խթանմանն ուղղված համալիր կարգավորումներ։ Մասնավորապես՝ նախ՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը ներառվում է շահութահարկ վճարողների շարքում, ինչի արդյունքում վերջինս ձեռք է բերում շահութահարկ վճարողի կարգավիճակ եւ գործում է ընդհանուր հարկային դաշտում՝ ապահովելով դրա գործունեության ֆինանսական թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Բացի այդ, փոփոխություններով լայնացվում է գործատուների կողմից կատարվող առողջապահական ապահովագրավճարների հարկային արտոնությունների շրջանակը։ Եթե նախկինում որպես ծախս կամ չհարկվող եկամուտ կարող էին հաշվառվել միայն աշխատողների առողջության ապահովագրության համար մինչեւ որոշակի չափով վճարված գումարները, ապա այսուհետ այդ շրջանակում ներառվում են նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց օգտին վճարվող ապահովագրավճարները։ Այսպիսով, Սույն օրենքի փոփոխության արդյունքում ձեւավորվում է առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսական կայունությանը նպաստող հարկային խթանիչ միջավայր, որի նպատակն է խրախուսել գործատուների եւ այլ անձանց մասնակցությունը համակարգին եւ ապահովել դրա արդյունավետ գործարկումը։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 103-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
Հոդված 103. Շահութահարկ վճարողները
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝
6) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը:
Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «դրամի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները» բառերով:
8. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաեւ՝
բ. որպես գործատու հանդես գալու դեպքում իր վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրական վճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչեւ 10 հազար դրամի չափով, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները.
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը «դրամի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները» բառերով:
Հոդված 147. Նվազեցվող (չհարկվող) եկամուտները (նվազեցումները)
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտներ են համարվում՝
29) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչեւ 10 հազար դրամի չափով, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի դեկտեմբեր ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լիցենզիաների տրամադրման վերաբերյալ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 20 նոյեմբերի 2025 թվականի N 1645-Ն Կառավարության որոշում
https://www.arlis.am/hy/acts/216834
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եվ սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը եվ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեվերը հաստատելու մասին» 29 հունիսի 2002 թվականի N 867 Կառավարության որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են դեղերի եւ բժշկական ոլորտում իրականացվող գործունեությունների լիցենզիաների եւ դրանց ներդիրների էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգի ներդրմանը։
Մասնավորապես՝ սահմանվում է, որ դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման, դեղերի մեծածախ իրացման, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման լիցենզիաները կարող են տրվել ոչ միայն թղթային, այլեւ էլեկտրոնային ձեւաչափով, իսկ էլեկտրոնային լիցենզիաներին կից ներդիրները նույնպես տրամադրվում են էլեկտրոնային եղանակով՝ QR կոդով եւ վավերականության առցանց ստուգման հնարավորությամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները`
N 1 հավելվածով հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
5.1. Դեղերի արտադրության լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաները էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման եւ արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձեւերը կարող են տարբերվել սույն որոշման N 2 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են N 2 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:
N 3 հավելվածով հաստատված կարգը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
3.1. Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման եւ արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձեւերը կարող են տարբերվել սույն որոշման N 4 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են N 4 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:
N 5 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
4.1. Բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման եւ արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձեւերը կարող են տարբերվել սույն որոշման N 6 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են N 6 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ.
N 9 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
4.1. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման եւ արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձեւերը կարող են տարբերվել սույն որոշման N 10 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են N 10 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:
N 9 հավելվածով հաստատված կարգը 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
7.1. Դեղերի մեծածախ իրացման` էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը եւս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձեւերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձեւով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:
N 9 հավելվածով հաստատված կարգը 17-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 18-րդ կետով.
18. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաեւ արագ արձագանքման ծածկագիր (QR Code) եւ հետեւյալ նշումը`
"«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ` _ _ __-_ _ __-_ _ __-_ _ _ __
Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել` https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code):
N 17 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
4.1. Բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման եւ արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձեւերը կարող են տարբերվել սույն որոշման N 18 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են N 18 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:
N 17 հավելվածով հաստատված կարգը 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
6.1. Բժշկական արտադրատեսակների արտադրության` էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը եւս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձեւերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձեւով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են սույն հավելվածի 17.1-ին կետով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:
N 17 հավելվածով հաստատված կարգը 17-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.
17.1. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաեւ արագ արձագանքման ծածկագիր (QR Code) եւ հետեւյալ նշումը`
"«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ` _ _ _ __-_ _ __-_ _ __-_ _ _ __
Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել` https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code):
N 19 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
4.1. Բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման եւ արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձեւերը կարող են տարբերվել սույն որոշման N 20 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են N 20 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:
N 19 հավելվածով հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
5.1. Բժշկական արտադրատեսակների սպասարկման` էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը եւս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձեւերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձեւով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձեւերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաեւ պարունակում են սույն հավելվածի 14.1-ին կետով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:
N 19 հավելվածով հաստատված կարգը 14-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
14.1. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաեւ արագ արձագանքման ծածկագիր (QR Code) եւ հետեւյալ նշումը`
«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ` _ _ __-_ _ __-_ _ __-_ _ _ __
Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել` https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code):
2. Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենք
Նոր օրենսդրական ակտի անվանումը՝
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին ՀՕ-459-Ն https://www.arlis.am/hy/acts/218650
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 24-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2025 թվականի դեկտեմբերի 24-ից ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որով Հայաստանում ներդրվում է առողջության համընդհանուր ապահովագրության պարտադիր վճարման համակարգը, սահմանելով, թե ովքեր են վճարողներ, ինչ չափով եւ երբ պետք է վճարեն։
Մասնավորապես՝
- սահմանվում է վարձու աշխատողների եւ անհատ ձեռնարկատերերի ապահովագրավճար վճարողների շրջանակը,
- ներդրվում են ֆիքսված ամսական եւ տարեկան ապահովագրավճարների դրույքաչափեր՝ կախված եկամտի չափից,
- սահմանվում է վճարումների հաշվարկման եւ վճարման մեխանիզմը ու ժամկետները,
- փոփոխվում են նաեւ դրոշմանիշային վճարների դրույքաչափերը,
- եւ կարգավորվում է ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք բերելու պահը։.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որով սահմանվել են, մասնավորապես, ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերը, վճարման ժամկետները։
1. Վարձու աշխատողների՝ ապահովագրավճար վճարող համարվելու վերաբերյալ
Ապահովագրավճար վճարողներ են համարվում հարկային գործակալից (գործատուից) եւ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող հետեւյալ վարձու աշխատողները՝
11) 2025 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով յուրաքանչյուր գործատուից 200 001 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող վարձու աշխատողները, որի համար հիմք են ընդունվում 2025 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները։ Ընդ որում, ապահովագրավճարները հաշվարկելու եւ պահվելու են գործատուի կողմից 2025 թվականի դեկտեմբեր ամսվա եւ դրան հաջորդող ամիսների համար հաշվարկված աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդող ամսվա 20-ը ներառյալ (օրինակ, 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ մինչեւ 2026 թվականի հունվարի 20-ը ներառյալ)։
Ընդ որում՝ մինչեւ 18 տարեկան, ինչպես նաեւ 65 եւ բարձր տարիքի ՀՀ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողների համար գործատուները ապահովագրավճար չեն հաշվարկում։ Տվյալ աշխատողների մասով հիմք է ընդունվելու եկամտային հարկի հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ գրանցման հայտում առկա տեղեկատվությունը։
Հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուից աշխատավարձ ստացողները ապահովագրավճարները հաշվարկում եւ վճարում են ինքնուրույն՝ գործատուի համար սահմանված ժամկետում։
Հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձի նվազեցումը ապահովագրավճար վճարող համարվելու համար հաշվի չի առնվելու։
Սույն կետում նշված վարձու աշխատողները ապահովագրված անձի կարգավիճակ ստանում են 2026 թվականի հունվարի 1-ից։
---- Եթե վարձու աշխատողի 2025 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձը կազմել է 200.001 ՀՀ դրամ եւ ավելի, սակայն 2025թ. դեկտեմբերի 25-ր դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող (այսինքն՝ աշխատանքից ազատվել է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 25-ը), ապա տվյալ աշխատողի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից ապահովագրավճար չի հաշվարկվում։
2) 2026 թվականի հունվար ամսից մինչեւ նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր գործատուից որեւէ ամսում 200 001 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող վարձու աշխատողները։ Ընդ որում, տվյալ դեպքում ապահովագրավճարները հաշվարկվելու, պահվելու եւ վճարվելու են գործատուի կողմից (հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուից ստացվելու դեպքում՝ վարձու աշխատողի կողմից) աշխատավարձը 200 001 ՀՀ դրամ գերազանցելու ամսվան հաջորդող ամսվա եւ դրան հաջորդող ամիսների աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ 2025 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով ապահովագրավճար վճարող չհանդիսացող վարձու աշխատողի 2026 թվականի հունվար ամսվա աշխատավարձը 200.001 ՀՀ դրամ կամ ավելի կազմելու դեպքում, այդ վարձու աշխատողը 2026 թվականի հունվար ամսվան հաջորդող ամսվանից (տվյալ դեպքում՝ 2026 թվականի փետրվար ամսվանից) համարվում է ապահովագրավճար վճարող (տվյալ դեպքում՝ փետրվար ամսվա համար մինչեւ 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ այդ աշխատողի համար հաշվարկվում եւ վճարվում է ապահովագրավճար)։
Հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձի նվազեցումը ապահովագրավճարում վճարելու համար հաշվի չի առնվում։
Այսպիսով, սույն կետում նշված վարձու աշխատողները ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք են բերում ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից։
---- 2026 թվականի համար աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկային գործակալները ապահովագրավճարներ չեն հաշվարկում։
2. Վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերը
| Մինչեւ 500 000 դրամ աշխատավարձի դեպքում | 4 800 դրամ |
| 500 001 դրամ եւ ավելի աշխատավարձի դեպքում | 10 800 դրամ |
Վարձու աշխատողների մասով յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար 2025 թվականի դեկտեմբերի եւ հաջորդող տարվա` 2026 թվականի համար ապահովագրավճարները հաշվարկվում են վերոնշյալ դրույքաչափերով՝ ելնելով աշխատավարձի մեծությունից։
Եթե վարձու աշխատողը միաժամանակ աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա ապահովագրավճարի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը որոշվում է յուրաքանչյուր գործատուի մոտ հաշվարկված աշխատավարձի չափից ելնելով։
Ընդ որում, միաժամանակ մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատու իր կողմից հաշվարկված աշխատավարձից պահում է վերոնշյալ չափերով հաշվարկված ապահովագրավճարները եւ փոխանցում ՀՀ պետական բյուջե։ Ապահովագրավճարի ամսական դրույքաչափից ավելի կատարված վճարումները վերադարձվում են վարձու աշխատողին՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացված դիմումի հիման վրա։
Ապահովագրավճարի հաշվարկման համար եկամտային հարկի հաշվարկների ճշտման դեպքում աշխատավարձի նվազեցումը հաշվի չի առնվում։
2026 թվականի հարկային գործակալից եւ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող վարձու աշխատողների մասով ապահովագրավճարները եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկներում չեն արտացոլվում։.
3. Վարձու աշխատողների դրոշմանիշային վճարի փոփոխված դրույքաչափերը
Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափերով.
| Մինչեւ 1 000 000 դրամ աշխատավարձի դեպքում | 1 000 դրամ/ամիս |
| 1000 001 դրամ եւ ավելի աշխատավարձի դեպքում | 15 000 դրամ/ամիս |
4. Անհատ ձեռնարկատեր՝ ապահովագրավճար վճարող համարվելու վերաբերյալ
2026 թվականի հունվարի 1-ից ապահովագրավճար վճարողներ են համարվում ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ովքեր 2025 թվականին ունեցել են 2 400 001 ՀՀ դրամ եւ ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։ Ընդ որում, հիմք են ընդունվում միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությամբ եւ/ կամ շրջանառության հարկի հաշվարկներով եւ/կամ շահութահարկի հաշվարկով հայտարարագրված համախառն եկամուտը (իրացման շրջանառությունը)։
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը ապահովագրավճարը վճարում են ինքնուրույն մինչեւ 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ՝ ապահովագրավճարի տարեկան դրույքափով՝ 129 600 ՀՀ դրամ։ Նշված անձինք ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում համապատասխան հարկային հաշվարկը ներկայացնելուց եւ ապահովագրավճարի ամբողջական վճարումից հետո՝ վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։
Հարկային հաշվարկների ճշտման արդյունքում արտացոլված եկամուտների նվազեցումը հաշվի չի առնվելու։
5. Անհատ ձեռնարկատերերի դրոշմանիշային վճարի փոփոխված դրույքաչափերը
Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափերով.
| Մինչեւ 12 000 000 դրամ հաշվարկային բազայի դեպքում | 12 000 դրամ/տարի |
| 12 000 001 դրամ եւ ավելի հաշվարկային բազայի դեպքում | 120 000 դրամ/տարի |
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ 17.12.2025 N ՀՕ-460-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/218627
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 25-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի փոփոխության արդյունքում այսուհետ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ապահովագրության ընդհանուր կանոնները չեն կիրառվում առողջության համընդհանուր ապահովագրության վրա։
Մասնավորապես՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով կարգավորվող հարաբերությունները հանվում են Քաղաքացիական օրենսգրքի ապահովագրության ընդհանուր ռեժիմի կիրառության շրջանակից եւ կարգավորվում են հատուկ օրենքով։.
1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1025-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.
Հոդված 1025. Ապահովագրության ընդհանուր կանոնների կիրառումն ապահովագրության հատուկ տեսակների նկատմամբ
«Սույն գլխով նախատեսված կանոնները չեն տարածվում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված հարաբերությունների վրա»:
4. Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենք ՀՀ 17.12.2025 N ՀՕ-461-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/218628
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 24-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի փոփոխության արդյունքում այսուհետ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքը չի կիրառվում առողջության համընդհանուր ապահովագրության վրա։
Մասնավորապես՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով կարգավորվող հարաբերությունները հանվում են ապահովագրական ընդհանուր օրենսդրության կիրառության շրջանակից եւ կարգավորվում են հատուկ օրենքով։
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
«4.1. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված հարաբերությունների վրա:»:
5. Դեղերի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Դեղերի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 17.12.2025 N ՀՕ-462-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/218626.
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 24-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Դեղերի մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի փոփոխության արդյունքում այսուհետ օրենսդրորեն ներդրվում է «ապահովագրական փաթեթում ներառված դեղ» հասկացությունը եւ դրա հետ կապված գնագոյացման ու փոխհատուցման ամբողջ համակարգը։
Մասնավորապես՝
- սահմանվում են ապահովագրական փաթեթում ներառված դեղերի, դրանց հենակետային գնի, հատուցման գնի եւ առավելագույն հատուցման չափի հասկացությունները,
- դեղերի մատչելիության պետական համակարգը տարածվում է նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում դեղերի համավճարով կամ ամբողջությամբ հատուցմամբ ձեռքբերման վրա,
- փոխվում է դեղերի գների պետական կարգավորման մոդելը՝ անցում կատարվելով «փոխհատուցվող դեղերից» դեպի «ապահովագրական փաթեթում ներառված դեղեր»,
- եւ դեղերի գների սահմանման լիազորությունը փոխանցվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։.
«Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 60-64-րդ կետերով.
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
«60) ապահովագրական փաթեթում ներառված դեղ՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների կամ վիճակների դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների եւ վիճակների շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքին համապատասխան ապահովագրված անձին տրամադրվող, Կառավարության հաստատած ցանկում ներառված դեղ.
61) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գին` ապահովագրական փաթեթի շրջանակում դեղ ձեռք բերելու` սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված գին.
62) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման գին` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գնի նկատմամբ հաստատված հավելյալ չափի կիրառման արդյունքում ստացվող դրամական միավոր.
63) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման առավելագույն չափ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման առավելագույն չափ` դրամական արտահայտությամբ.
64) ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ցանկ` Կառավարության հաստատած ցանկ, որտեղ սահմանվում են ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համընդհանուր անվանումը, դեղաձեւը, դեղաչափը՝ օրենքին համապատասխան:»:
Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 9. Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը
Հին տարբերակ
1. Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահառուներին պետության կողմից իրականացվող առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում դեղերով ապահովումը եւ նրանց համար դեղերի արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը, որոնց իրականացումը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաեւ դեղերի գների պետական կարգավորումը եւ հսկումը:
Նոր տարբերակ
1. Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահառուներին պետության կողմից իրականացվող առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում դեղերով ապահովումը եւ նրանց համար դեղերի արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը, որոնց իրականացումը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաեւ ապահովագրական փաթեթի շրջանակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված անձանց կողմից դեղերի ձեռքբերման՝ ամբողջությամբ կամ մասնակի (համավճար) հատուցումը, սույն օրենքին համապատասխան՝ դեղերի գների կարգավորումը եւ հսկումը:
Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
Հոդված 11. Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորում: Գների պետական կարգավորումը սույն օրենքի համաձայն փոխհատուցվող դեղերի գնման համար առավելագույն գնի սահմանումն է, որը ներառում է դեղի հենակետային գինը եւ դեղի մեծածախ կամ մանրածախ առավելագույն հավելագները:
2. Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով սահմանված կարգով գրանցված դեղերի համար` ըստ դրանց դեղաձեւի եւ դեղաչափի:
3. Փոխհատուցվող դեղի հենակետային գինը, մեծածախ եւ մանրածախ առավելագույն հավելագները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պետական կառավարման մարմինների, սպառողների, պացիենտների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, դեղագետներ: Հանձնաժողովի կազմավորման կարգը, անդամների առավելագույն թիվը եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը, ներառյալ`
1) փոխհատուցվող դեղի գնման համար հենակետային գնի, մեծածախ եւ մանրածախ առավելագույն հավելագների հաշվարկման մեթոդաբանությունը.
2) այն երկրների ցանկը, որոնց դեղերի գների համեմատության արդյունքում որոշվում են դեղերի գնման հենակետային գինը, մեծածախ եւ մանրածախ առավելագույն հավելագները.
3) փոխհատուցվող դեղի գնման համար հենակետային գնի, մեծածախ եւ մանրածախ առավելագույն հավելագների սահմանման կարգը.
4) փոխհատուցվող դեղի գնման համար սահմանված հենակետային գնի, մեծածախ եւ մանրածախ առավելագույն հավելագների վերանայման կարգը:
6. Օրացուցային տարվա ընթացքում դեղի գնման հենակետային գինը կարող է վերանայվել ոչ ավելի, քան մեկ անգամ:
7. Լիազոր մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է փոխհատուցվող դեղերի հենակետային գները, մեծածախ եւ մանրածախ առավելագույն հավելագները:
8. Դեղերի գների պետական կարգավորման սույն հոդվածով նախատեսված որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Նոր տարբերակ
Հոդված 11. Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորում: Գների պետական կարգավորումը, սույն օրենքի համաձայն, ապահովագրական փաթեթում ներառված դեղ ձեռք բերելու դեպքում հատուցման եւ առավելագույն հատուցման չափերի սահմանումն է, որը ներառում է դեղի հենակետային գինը, հատուցման գինը եւ հատուցման առավելագույն չափը:
2. Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին եւ այդ խմբում ընդգրկված առեւտրային անվանումներին համապատասխան` սույն օրենքի պահանջներին համապատասխան` ըստ դեղաձեւի եւ դեղաչափի:
3. Ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գինը, հատուցման գինը եւ հատուցման առավելագույն չափերը սահմանում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գնի, հատուցման գնի եւ հատուցման առավելագույն չափերի հաշվարկման մեթոդաբանության հիման վրա:
4. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, հատուցման գինը եւ հատուցման առավելագույն չափը կարող են վերանայվել ոչ ավելի, քան երկու անգամ։
5. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը իր պաշտոնական կայքէջում տեղադրում է ապահովագրական փաթեթում ներառված դեղերի հենակետային գնի, հատուցման գնի եւ հատուցման առավելագույն չափի վերաբերյալ տվյալները՝ ապահովելով այդ տվյալների մատչելիությունը նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
6. Ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորման սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ են մտնում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակվելուց հետո՝ ոչ ուշ, քան հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
7. Ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:
6. Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 17.12.2025 N ՀՕ-469-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/218634
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 25-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի փոփոխության արդյունքում, այսուհետ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը համակարգային կերպով համապատասխանեցվում են է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ներդրմանը եւ դրա գործարկմանը։
Մասնավորապես՝
- վերաիմաստավորվում եւ ընդլայնվում է «չափորոշիչ» հասկացությունը, որպեսզի այն կիրառելի լինի նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնության կազմակերպման համար,
- օրենսդրորեն ամրագրվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տվյալների բազայի վարման իրավական հիմքը,
- ընդլայնվում են բժշկական գաղտնիք համարվող տվյալների օրինական փոխանցման դեպքերը՝ ներառելով նաեւ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին փոխանցումը վերահսկողության եւ մշտադիտարկման նպատակներով,
- վերաձեւակերպվում է բժշկական օգնություն ստանալու իրավունքը՝ այն կապելով ոչ միայն պետական ծրագրերի, այլ նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ,
- պացիենտների իրազեկման պարտականությունը հարմարեցվում է ապահովագրական մոդելին՝ ընդգծելով առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ծառայություններ ստանալու իրավունքը,
- արմատապես վերանայվում է առողջապահության ֆինանսավորման մոդելը՝ պետական բյուջետային պատվերի համակարգից անցում կատարելով առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարների համաֆինանսավորման եւ հատուկ տեսակների ուղղակի ֆինանսավորման մոդելի։
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 17.12.2025 N ՀՕ-469-Ն
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
33) չափորոշիչ՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաեւ այլ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող եւ կանոնակարգող փաստաթուղթ, որը հաստատում է լիազոր մարմինը.;
Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
Հոդված 7. Առողջապահության բնագավառի տվյալների բազաները, դրանց վարման նպատակները
2. Առողջապահության բնագավառի տվյալների բազաները մշակվում են հետեւյալ նպատակների իրականացման համար.
3) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից վարվող բազան՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով սահմանված նպատակների համար։
Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 11.Բժշկական գաղտնիքը եւ դրա մշակմանը ներկայացվող պահանջները
5. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Կառավարության սահմանած կարգով կարող են փոխանցվել միայն՝
Հին տարբերակ
2) լիազոր մարմնին՝
ա. ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին՝ վարակիչ, ինչպես նաեւ քիմիական, ճառագայթային, կենսաբանական գործոններով պայմանավորված հիվանդացության դեպքերում, եւ լիազոր մարմնի սահմանած առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների կամ դրանց սպառնալիքի դեպքերում,
բ. լիազոր մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի եւ որակի ստուգման աշխատանքներ իրականացնելիս.
3) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.
4) ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու նպատակով զինվորական կոմիսարիատների կամ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժողովների հարցման դեպքում.
5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմնին՝ բժշկասոցիալական փորձաքննություն, վերափորձաքննություն եւ անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով.
6) անգիտակից պացիենտի կոնտակտային անձին կամ ընտանիքի չափահաս անդամներին: Սույն կետի իմաստով՝ ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, օրինական ներկայացուցիչը, ամուսինը, ամուսնու ծնողները, որդեգրողը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, այդ թվում՝ որդեգրվածը.
7) սույն օրենքով նախատեսված դեպքերում գիտական կամ գիտատեխնիկական գործունեության իրականացնողներին.
8) ոստիկանությանը՝ բժշկական հաստատություն տեղափոխված այն պացիենտի (ինչպես նաեւ մահացած անձի) մասին, որի վերաբերյալ առկա են կասկածներ, որ առողջության վատթարացումը կամ մահը հետեւանք է բռնի, ներառյալ՝ հակաօրինական գործողությունների, ինչպես նաեւ սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով իրավունքների սահմանափակման ենթակա անձանց՝ կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացող վարակիչ հիվանդության վերաբերյալ տվյալները.
9) քննիչին, դատախազին, դատարանին՝ իրենց վարույթային պարտականությունները կատարելիս, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա.
10) արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկին, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայություններին՝ օրենքով նախատեսված դեպքերում.
11) լիազոր մարմնին (ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին) եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներին՝ սույն օրենքով նախատեսված՝ առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով.
12) Կառավարության լիազորած՝ առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ առողջապահության, աշխատողների առողջության պահպանման նորմերի կիրառման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս.
13) Հաշվեքննիչ պալատին՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքին համապատասխան.
14) Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը՝ օրենքով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:
Նոր տարբերակ
2) լիազոր մարմնին, ինչպես նաեւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին՝ վարակիչ, ինչպես նաեւ քիմիական, ճառագայթային, կենսաբանական գործոններով պայմանավորված հիվանդացության դեպքերում եւ լիազոր մարմնի սահմանած առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների կամ դրանց սպառնալիքի դեպքերում.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական կազմակերպությունների, ինչպես նաեւ դեղատների միջեւ` հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերով նախատեսված ապահովագրական փաթեթի ծառայությունների ընթացքի եւ որակի ստուգումներ, ինչպես նաեւ մշտադիտարկումներ, դիտարկումներ իրականացնելիս.
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 13. Բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքը
Հին տարբերակ
2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու անվճար կամ արտոնյալ պայմաններով՝ առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում:
Նոր տարբերակ
2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն եւ սպասարկում՝ առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան:
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 28. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների պարտականությունները եւ պատասխանատվությունը
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են՝
Հին տեարբրակ
11) ստացիոնար պայմաններում պացիենտին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի) եւ պարտականությունների մասին: Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստացողներին կամ նրա օրինական ներկայացուցչին նրանց համար մատչելի ձեւաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստացողների հետ կնքվում են վճարովի ծառայությունների մասին պայմանագրեր.
Նոր տարբերակ
11) հիվանդանոցային պայմաններում պացիենտին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի) եւ պարտականությունների մասին: Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացողներին, նվազագույն ծառայությունների ծավալ կամ բժշկական օգնության եւ սպասարկման լրացուցիչ ծառայություններ ստացողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին նրանց համար մատչելի ձեւաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի բժշկական օգնություն եւ սպասարկում ստացողների հետ կնքվում են ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրեր.
Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 44. Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը
Հին տարբերակ
1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը եւ զարգացումը, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան:
2. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորման կարգը, բժշկական օգնության եւ սպասարկման եւ բժշկական պարագաների փոխհատուցման կարգը, տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները, պայմանագրային գումարների հաշվարկման, պայմանագրերում փոփոխությունների կատարման եւ ֆինանսավորման սկզբունքները, մատուցվող ծառայությունների գների հաստատման կարգը, պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող շահառուների շրջանակը, պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը, պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգը, բժշկական սարքավորումների եւ գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը, բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը հաստատում է Կառավարությունը: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում պետության երաշխավորած անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից ներկայացվող համապատասխանության հավաստագրի, ավտարիզացիոն նամակի (երաշխիքային-լիազոր նամակի) եւ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում: 3. Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ծավալները, գները, արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման դեպքում համավճարների չափը, պետական մասնակցության չափը, դրանց հաշվարկման մեթոդաբանությունը, փոխհատուցման առանձնահատկությունները, այն վիճակների եւ հիվանդությունների ցանկերը, որոնց առկայության դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով, հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը, պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ ստուգումների, մշտադիտարկումների, դիտարկումների եւ փորձագիտության կարգը սահմանում է լիազոր մարմինը: 4. Բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումն ու իրականացումը կատարվում են ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա, որոնց օրինակելի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:
Նոր տարբերակ
1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը եւ զարգացումը:
2. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան, իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության՝ իր պարտավորությունների շրջանակում նախատեսված ապահովագրավճարների վճարումը: Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
3. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման առանձին տեսակների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:
4. Կառավարությունը սահմանում է առանձին բժշկական արտադրատեսակներ կենտրոնացված կարգով ձեռք բերելու ու բաշխելու կարգը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ ձեռք բերելն իրականացվում է արտադրողի կողմից ներկայացվող համապատասխանության հավաստագրի, ավտարիզացիոն նամակի (երաշխիքային-լիազոր նամակի) եւ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:
7. Հաշտարարության մասին օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հաշտարարության մասին օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ 17.12.2025 N ՀՕ-479-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/218646
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 25-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հաշտարարության մասին օրենքում օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի փոփոխության արդյունքում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում առաջացող որոշ վեճերի համար ներդրվում է պարտադիր նախադատական հաշտարարության ինստիտուտ։
Մասնավորապես՝ սահմանվում է, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի իմաստով հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերից բխող այն մասնավոր վեճերը, որոնք կապված են ապահովագրական հատուցման նվազեցման կամ մերժման հետ, չեն կարող անմիջապես ներկայացվել դատարան։ Այսպիսի վեճերի դեպքում կողմերը պարտավոր են նախ փորձել դրանք լուծել հաշտարարության միջոցով։
Այս փոփոխության նպատակն է՝
- նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը,
- խթանել վեճերի արագ, արդյունավետ լուծումը,
- ապահովել ապահովագրված անձանց իրավունքների առավել արագ եւ քիչ ծախսատար պաշտպանությունը։
Այսպիսով, Սույն օրենքի փոփոխության արդյունքում հաշտարարությունը դառնում է պարտադիր նախապայման դատական պաշտպանության դիմելու համար առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրական հատուցման հետ կապված որոշ վեճերի դեպքում։
«Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
Հոդված 2. Հաշտարարությունը
2.2. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի իմաստով՝ հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից բխող եւ ապահովագրական հատուցման նվազեցմամբ կամ մերժմամբ պայմանավորված մասնավոր վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարությունը պարտադիր է։
ՄԱՍ III. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի դեկտեմբեր ամսվան մասնավոր ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում հիփոթեքի պայմանագրի վերաբերյալ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 04.12.2025 N ՀՕ-413-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/218545
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն հրամանն ուժի մեջ է 2025 թ.դեկտեմբերի 24-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենքի փոփոխության ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխության արդյունքում փոփոխության է ենթարկվել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի որոշ կարգավորումներ։ Մասնավորապես՝ Սույն օրենքի փոփոխության արդյունքում այսուհետ հիփոթեքի որոշ խառը պայմանագրեր կարող են կնքվել առանց նոտարական վավերացման։
Մասնավորապես՝ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու իրավունքի եւ հիփոթեքի, ինչպես նաեւ անշարժ գույքի առք ու վաճառքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարի, եթե դրանք կազմված են Կառավարության հաստատած օրինակելի ձեւերով, չեն պարունակում այլ պայմաններ եւ կնքվում են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում։
1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 263-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանագրերի» բառերով.
Հոդված 263. Հիփոթեքի պայմանագրի ձեւը
Հին տարբերակ
4. Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։
Նոր տարբերակ
4. Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանագրերի:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
5. Բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առք ու վաճառքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման, եթե դրանք շարադրված են Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ եւ կնքվել են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում:
Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագրերի վրա,» բառերով.
Հոդված 299. Նոտարի կողմից վավերացված գործարքներ
Հին տարբերակ
Սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 204.1, 213, 225, 263, 562, 572, 610, 654, 662, 682, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա, անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ եւ այդ պայմանագրերում (բացառությամբ սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում կնքված պայմանագրերի) կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Նոր տարբերակ
Սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 204.1, 213, 225, 263, 562, 572, 610, 654, 662, 682, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագրերի վրա, անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա, անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ եւ այդ պայմանագրերում (բացառությամբ սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում կնքված պայմանագրերի) կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ 04.12.2025 N ՀՕ-414-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/218553
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն հրամանն ուժի մեջ է 2025թ. դեկտեմբերի 22-ին.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենքի փոփոխության ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի փոփոխության արդյունքում այսուհետ քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խառը պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։
Մասնավորապես՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի եւ հիփոթեքի, ինչպես նաեւ անշարժ գույքի առք ու վաճառքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերից բխող իրավունքների գրանցման դիմումները եւ կից փաստաթղթերը ներկայացվում են միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական էլեկտրոնային հարթակում, եւ սահմանվում է դրանց իսկության համար պատասխանատվության եւ փաստաթղթերի գերակայության կարգը։.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
Հոդված 26. Էլեկտրոնային եղանակով պետական գրանցման դիմումների ներկայացումը
1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում կնքված՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերից կամ անշարժ գույքի առք ու վաճառքի եւ հիփոթեքի խառը պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումը եւ սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են բացառապես Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հաշվառված բանկերի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների կողմից՝ գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները եւ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու Կառավարության սահմանած կարգով: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացնող անձինք: Անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի եւ դրանց մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված եւ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում դրված փաստաթղթերին:
3. Կրիպտոակտիվների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Law of the Republic of Armenia No. HO-515-N of 17.12.2025 on Amendments and Supplements to the Law on Cryptoassets
https://www.arlis.am/hy/acts/219024
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն հրամանն ուժի մեջ է 2025թ. դեկտեմբերի 30-ին.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենքի փոփոխության ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Կրիպտոակտիվների մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխության արդյունքում հստակեցվում եւ ճշգրտվում են կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման մի շարք կարեւոր մեխանիզմներ՝ նպատակ ունենալով ուժեղացնել վերահսկողությունը, բարձրացնել իրավական որոշակիությունը եւ ապահովել ոլորտի կայուն ու կանխատեսելի զարգացումը։
Մասնավորապես, սահմանափակվում եւ կոնկրետացվում է օտարերկրյա թողարկողների կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի շրջանակը Հայաստանի Հանրապետության տարածքում, վերանայվում են կապիտալի պահանջներին վերաբերող չափանիշները՝ դրանք համապատասխանեցնելով Կենտրոնական բանկի նորմատիվ պահանջներին, ինչպես նաեւ վերաձեւակերպվում է ներքին աուդիտի տեղեկացման պարտականությունների շրջանակը՝ տարբերակելով սովորական եւ էական խախտումները։
Միաժամանակ, հստակեցվում եւ համալրվում են անցումային դրույթները՝ սահմանելով կրիպտոակտիվներով արդեն գործող անձանց գործունեության ժամանակավոր կարգավորման, Կենտրոնական բանկի կողմից դրանց վերահսկման եւ անկանխիկ գործառնությունների պարտադիր կիրառման կանոնները։ Արդյունքում ձեւավորվում է ավելի խիստ, վերահսկելի եւ փուլային կարգավորում՝ ուղղված կրիպտոակտիվների շուկայի կարգապահ եւ թափանցիկ գործունեության ապահովմանը։
«Կրիպտոակտիվների մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասը «Օտարերկրյա թողարկողի» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխվող» բառերով։
Հոդված 5. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը
Հին տարբերակ
7. Օտարերկրյա թողարկողի կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված անձը, որը թողարկողի հետ կնքել է կրիպտոակտիվների տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագիր:.
Նոր տարբերակ
7. Օտարերկրյա թողարկողի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխվող կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված անձը, որը թողարկողի հետ կնքել է կրիպտոակտիվների տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագիր:
Օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 20. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը
10. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել դիմորդի գրանցումն ու լիցենզավորումը կամ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու լիցենզիայի տրամադրումը, եթե՝
Հին տարբերակ
8) չի վճարվել սույն օրենքով սահմանած կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.
Նոր տարբերակ
8) չի բավարարվում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը.
Օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 35. Ներքին աուդիտը
Հին տարբերակ
7. Ներքին աուդիտը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին, տնօրենների խորհրդին, համապատասխան կարգավորվող շուկայի օպերատորին եւ Կենտրոնական բանկին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաեւ հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին դրանց հայտնաբերումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Նոր տարբերակ
7. Ներքին աուդիտը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաեւ հաճախորդների շահերին հասցված ցանկացած վնասի մասին դրանց հայտնաբերումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նշված խախտումը կամ հասցված վնասը էական լինելու դեպքում՝ նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնօրենների խորհրդին եւ Կենտրոնական բանկին:.
Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 94. Օրենքը եւ դրա առանձին նորմերն ուժի մեջ մտնելը ու անցումային դրույթներ
Հին տարբերակ
2. Իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, պետք է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով գրանցվեն եւ լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, կամ դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն կարգավորումը տարածվում է նաեւ այն իրավաբանական անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերակազմակերպվել են միայն կազմակերպական-իրավական ձեւի փոփոխմամբ։ Անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայությունները, կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Կենտրոնական բանկը սույն մասի համաձայն իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին, ինչպես նաեւ գրանցամատյանում իրավաբանական անձի պետական գրանցման համարը փոխարինում է Կենտրոնական բանկի տրամադրած գրանցման համարով։ Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասով սահմանված կազմակերպությունների եւ դրանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերի եւ տեղեկությունների բացառություններ կամ դրանք այլ կերպ ներկայացնելու պահանջներ։ 2.1. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը գրավոր դիմել են Կենտրոնական բանկ (իսկ դիմելուց հետո չեն հանվել իրեն դիմած անձանց ցանկից)՝ ներկայացնելով հիմնավորումներ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելը հավաստելու մասին, ինչպես նաեւ նշելով ծառայության տեսակը, իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկություն (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություն), գտնվելու վայրը (հաշվառման վայրի հասցեն)։ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասի համաձայն ներկայացման ենթակա տեղեկությունների կազմի եւ բովանդակության նկատմամբ պահանջներ: Կենտրոնական բանկը վարում է սույն մասի համաձայն իրեն դիմած անձանց ցանկ (այսուհետ՝ Ցանկ)։
Նոր տարբերակ
2. Իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, պետք է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով գրանցվեն եւ լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, կամ դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն կարգավորումը տարածվում է նաեւ այն իրավաբանական անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերակազմակերպվել են միայն կազմակերպական-իրավական ձեւի
փոփոխմամբ։ Անհատ ձեռնարկատերերը, որոնք
սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ
Հայաստանի Հանրապետության տարածքում
մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով
նախատեսված կրիպտոակտիվներով
ծառայությունները, կարող են շարունակել
կրիպտոակտիվներով ծառայությունների
մատուցումը սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին
մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն
ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի, որից հետո
պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով
ծառայությունների մատուցումը կամ դրանց
առաջարկը: Կենտրոնական բանկը սույն մասի
համաձայն իրավաբանական անձի գրանցումը
կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա
ընթացքում, տեղեկացնում է արդարադատության
նախարարության իրավաբանական անձանց
պետական ռեգիստրին՝ նշելով արդարադատության
նախարարության իրավաբանական անձանց
պետական ռեգիստրի գրանցամատյանում
գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող
նույնականացնող տվյալները, ինչպես նաեւ
Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո
իրավաբանական անձին տրված նույնականացնող
տվյալները, որոնք ստանալուց հետո
արդարադատության նախարարության
իրավաբանական անձանց պետական ռեգիստրը
գրանցամատյանում կատարում է նշում տվյալ
իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի
կողմից գրանցված լինելու մասին, ինչպես նաեւ
գրանցամատյանում իրավաբանական անձի
պետական գրանցման համարը փոխարինում է
Կենտրոնական բանկի տրամադրած գրանցման
համարով։ Կենտրոնական բանկը կարող է
սահմանել սույն մասով սահմանված
կազմակերպությունների եւ դրանց կանոնադրական
կապիտալում նշանակալից մասնակցություն
ունեցող անձանց համար սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ
գլուխներով պահանջվող փաստաթղթերի եւ
տեղեկությունների բացառություններ կամ դրանք
այլ կերպ ներկայացնելու պահանջներ։
Օրենքի 94-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ մասերով.
«2.1. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը գրավոր դիմել են Կենտրոնական բանկ (իսկ դիմելուց հետո չեն հանվել իրեն դիմած անձանց ցանկից)՝ ներկայացնելով հիմնավորումներ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելը հավաստելու մասին, ինչպես նաեւ նշելով ծառայության տեսակը, իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկություն (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություն), գտնվելու վայրը (հաշվառման վայրի հասցեն)։ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասի համաձայն ներկայացման ենթակա տեղեկությունների կազմի եւ բովանդակության նկատմամբ պահանջներ: Կենտրոնական բանկը վարում է սույն մասի համաձայն իրեն դիմած անձանց ցանկ (այսուհետ՝ Ցանկ)։
2.2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել Ցանկում ներառված անձի կողմից իր հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) կարգի, բովանդակության, պայմանների, ժամկետների վերաբերյալ պահանջներ, ինչպես նաեւ դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգ։
2.3. Կենտրոնական բանկը մինչեւ Օրենքով սահմանված կարգով ծառայություններ մատուցող անձանց գրանցումը եւ լիցենզավորումը իրականացնում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1- ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում): Վերահսկողության ընթացքում սույն մասով սահմանված պահանջների խախտման, ինչպես նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների Ցանկում ներառելու համար ներկայացված տեղեկություններում ոչ ամբողջական, ապակողմնորոշող, կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը անձին հանում է Ցանկից եւ այդ մասին տեղեկացնում հարկային ոլորտում լիազոր մարմնին:
2.4. Այն անձինք, որոնք սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով չեն դիմել Կենտրոնական բանկ, իրենց կամ իրենց հաճախորդի անունից կամ հաշվին կրիպտոակտիվով գործարք կարող են իրականացնել միայն անկանխիկ ձեւով։»։
ՄԱՍ IV. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի դեկտեմբեր ամսվան պետական ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Պետական տուրքի մասին օրենքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 եւ 7215 դիրքերին դասվող ապրանքների վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ 13.11.2025 N ՀՕ-386-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/217641
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 12-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի փոփոխության արդյունքում այսուհետ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 եւ 7215 դիրքերին դասվող պողպատե ամրանների ներմուծման լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի չափը բարձրացվում է։
Մասնավորապես՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 եւ 7215 դիրքերին դասվող պողպատե ամրանների յուրաքանչյուր մինչեւ 1 տոննա ներմուծման լիցենզիայի համար պետական տուրքը 29-ապատիկի փոխարեն սահմանվում է 45-ապատիկ բազային տուրքի չափով։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.6-րդ հոդվածի 15-րդ մասում «29-ապատիկի» բառը փոխարինել «45-ապատիկի» բառով:
Հոդված 19.6. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը
15. «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 եւ 7215 ապրանքային դիրքերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար
Հին տարբերակ
բազային տուրքի 29-ապատիկի չափով
Նոր տարբերակ
բազային տուրքի 45-ապատիկի չափով
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենք
Նոր օրենսդրական ակտի անվանումը՝
Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին ՀՀ 04.12.2025 N ՀՕ-444-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/218686
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 26-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է տեղեկատվական համակարգերի կարգավորման միասնական եւ կենտրոնացված մարմին՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու պետության թվային համակարգերի զարգացումը, անվտանգությունը եւ համակարգված կառավարումը։
Մասնավորապես՝ օրենքով սահմանվում է, որ Հանձնաժողովը հանդիսանում է ինքնավար մարմին, որը իր իրավասությունների շրջանակում իրականացնում է տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության ոլորտում պետական քաղաքականության գործնական իրականացումը։
Այսինքն՝ պետությունը ձեւավորում է ոչ թե պարզապես ենթակա ստորաբաժանում, այլ հատուկ կարգավիճակ ունեցող անկախ կառույց, որի վրա դրվում է ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի համակարգումը։
Սույն օրենքի ընդունման արդյունքում՝
- Կենտրոնացվում է պետական թվային ենթակառուցվածքների կառավարումը՝ մեկ մարմնի շրջանակում։ Հանձնաժողովը պատասխանատու է դառնում ազգային նույնականացման շերտի, անձի էլեկտրոնային նույնականացման, թվային ստորագրության եւ գաղտնագրման համակարգերի, ինչպես նաեւ պետական նույնականացման հարթակների («hartak.am», «Ես եմ») մշակման, կառավարման, զարգացման եւ շահագործման համար։
- Պետական թվային ճարտարապետությունը դրվում է միասնական կառավարման ներքո։ Հանձնաժողովը կազմակերպում է պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցված աշխատանքը, կառավարական ցանցի, տվյալների փոխանակման շերտերի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջգերատեսչական համակարգի ստեղծումն ու զարգացումը, ինչպես նաեւ դրանց ինտեգրումը այլ երկրների կամ միջազգային համակարգերի հետ։
- Ամրապնդվում է կիբեռանվտանգության ինստիտուցիոնալ հիմքը։ Հանձնաժողովը ոչ միայն համակարգում է անվտանգության միջոցառումների իրականացումը, այլ նաեւ կազմակերպում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների ամբողջական համակարգի մշակումը։
Այսպիսով, Սույն օրենքի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է թվային պետության կառավարման միասնական կենտրոն, որի միջոցով ապահովվում են պետական տեղեկատվական համակարգերի զարգացումը, անվտանգությունը, փոխգործունակությունը եւ կայուն գործունեությունը՝ որպես ժամանակակից պետական կառավարման հիմնարար ենթակառուցվածք։
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին ՀՀ 04.12.2025 N ՀՕ-457-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/218673
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 26-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների օրենսգրքում ստեղծվում է նոր, անկախ եւ մանրամասն կարգավորող դաշտ՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման եւ կիբեռանվտանգության ոլորտում վարչական պատասխանատվության համար։
Նոր 12.3-րդ գլուխն՝ «Տեղեկատվական համակարգերի կարգավորման բնագավառում վարչական իրավախախտումները», սահմանում է տույժեր այն դեպքերի համար, երբ հանձնաժողովին, նրա անդամներին կամ աշխատակիցներին խոչընդոտում են օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարման մեջ։ Տուգանքները՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հազարապատիկի չափով, փոխհատուցում են եւ ֆիզիկական, եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների համար։
Նոր 189.31-րդ հոդվածը կարգավորում է հանրային տեղեկությունների հետ կապված իրավախախտումները՝ պաշտոնական կայքէջերի սպասարկման կամ տեղեկատվության մշակման պահանջները չպահպանելու համար։ Տուգանքները տատանվում են նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով՝ կախված անձնական տվյալների արտահոսքի վտանգից կամ հետեւանքներից։
Նոր 193.4-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն կիբեռանվտանգության ոլորտում։ Այն ընդգրկում է՝
- կիբեռանվտանգության նվազագույն պահանջների չապահովումը,
- ներքին կանոնակարգերի բացակայություն, ռիսկերի գնահատման բացթողումներ,
- տեղեկատու մարմնի չծանուցումներ,
- մասնագետների չնշանակում եւ այլ խախտումներ։
- Տուգանքները բարձր են՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ տասհազարապատիկ, եւ նախատեսված է կրկնակի տուգանքի մեխանիզմ մեկ տարվա ընթացքում կրկնվող խախտումների համար։
Սույն օրենսդրական փոփոխությունները ստեղծում են հստակ վարչական պատասխանատվության ռեժիմ տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության ոլորտում, ապահովում լիազոր մարմինների արդյունավետ վերահսկողություն եւ խախտումների համար համապատասխան տույժերի սահմանում, ինչը բարձրացնում է պետական եւ մասնավոր սեկտորների պատասխանատվությունը թվային ոլորտում։
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.3-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 12.3
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 171.13. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը
1. Իրավաբանական անձի պաշտոնատար անձի կողմից տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը իրավաբանական անձի պաշտոնատար անձի համար՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
3. Ֆիզիկական անձի կողմից տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը ֆիզիկական անձի համար՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
Հոդված 171.14. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի որոշմամբ կամ եզրակացությամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի, իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի կողմից տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի որոշմամբ կամ եզրակացությամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի, իրավաբանական անձի պաշտոնատար անձի կամ ֆիզիկական անձի համար՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.31-րդ հոդվածով.
Հոդված 189.31. «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված պահանջները խախտելը
1. Տեղեկատվությունը տնօրինողի կողմից պաշտոնական կայքէջի պահպանումն ու սպասարկումը սահմանված կարգով չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
2. Տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգով նախատեսված պահանջները չպահպանելը կամ տվյալներ կամ տեղեկություններ մշակելուն օրենքով եւ այլ իրավական ակտերով ներկայացվող պահանջները չապահովելը կամ խախտելը, եթե տվյալ արարքը չի հանգեցրել անձնական տվյալների արտահոսքի եւ չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը հանգեցրել է անձնական տվյալների արտահոսքի, եթե այն չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:
4. Պետական տեղեկատվական համակարգում (ներառյալ՝ տեղեկատվական շտեմարանները) տվյալների մշակման, կառավարման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման եւ տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
5. Տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման կամ դադարեցման՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 193.4-րդ հոդվածով.
Հոդված 193.4. «Կիբեռանվտանգության մասին» օրենքի պահանջները խախտելը
1. Ծառայություն մատուցողի տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության նվազագույն պահանջները չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով:
2. Ծառայություն մատուցողի կողմից կիբեռանվտանգության ապահովման ներքին կանոնակարգ չունենալը, տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի ռիսկերի գնահատում չիրականացնելը, ռիսկերի գնահատման սանդղակ չկազմելը, հավանական կիբեռմիջադեպի հետեւանքների ծանրությունն ու ազդեցության մասշտաբները չորոշելը, կիբեռմիջադեպի կանխարգելման միջոցառումների ծրագիր չհաստատելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
3. Ծառայություն մատուցողի կողմից «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին չծանուցելը կամ կիբեռմիջադեպի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն չտրամադրելը, ներառյալ՝ կիբեռմիջադեպի ծանրության եւ ունեցած հետեւանքների մասով, եթե արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:
4. «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կիբեռմիջադեպի հետեւանքով հնարավոր ազդեցության ենթարկված անձանց կամ հանրությանը չծանուցելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
5. «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կիբեռմիջադեպի առաջացման հնարավոր պատճառների, դրա լուծման համար կիրառված միջոցների, կիբեռմիջադեպի ծանրության, ունեցած հետեւանքների, ազդեցության մասշտաբների, ծախսված ժամանակի, ֆինանսական միջոցների, հետագա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի եւ միջոցառումների մասին վերջնական հաշվետվությունը տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին չտրամադրելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
6. Կիբեռանվտանգության ոլորտում միջազգային կամ ազգային ստանդարտներով սահմանված չափանիշները եւ պահանջները չպահպանելը կամ ոչ պատշաճ պահպանելը կամ համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ չունենալը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով:
7. Ծառայություն մատուցողի կողմից «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված ժամկետում եւ պայմաններով կիբեռանվտանգության աուդիտ չանցնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:
8. Ծառայություն մատուցողի կողմից կիբեռանվտանգության աուդիտի արդյունքներով կազմված հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով չներկայացնելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
9. Ծառայություն մատուցողի կողմից տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կիբեռանվտանգության ապահովման համար կիբեռանվտանգության մասնագետ չնշանակելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
10. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կողմից տեղեկատվական համակարգերում կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության ապահովման միջոցների կիրառման եւ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված այլ պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս ծառայություն մատուցողից պահանջված անհրաժեշտ տեղեկատվությունը, տվյալները, փաստաթղթերը վերջինիս կողմից սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական ներկայացնելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
11. Ծառայություն մատուցողի կողմից տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կիբեռանվտանգության ապահովումը կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողին «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված պահանջների խախտմամբ պատվիրակելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
12. Սույն հոդվածի 1-11-րդ մասերով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածի համապատասխան մասով սահմանված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:
13. Սույն հոդվածի 1-12-րդ մասերը տարածվում են «Կիբեռանվտանգության մասին» օրենքից բխող պարտավորությունները կամավոր ստանձնած իրավաբանական անձանց վրա։
3.1 Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-339-ն https://arlis.am/hy/acts/219023/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Պետական տուրքի մասին» Օրենքի փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել եւ թվայնացնել պետական տուրքի կարգավորումը՝ ապահովելով պարզ, անվտանգ եւ լիովին հետեւողական մեխանիզմներ բոլոր պարտավորությունների եւ մարումների համար։ Մասնավորապես. Օրենքով ներկայացվում են, թե ինչ է պետական տուրք, պետական տուրքի միասնական հաշիվ, անձնական եւ էլեկտրոնային հաշվի քարտ, պետական տուրք վճարողը եւ լիազոր մարմինը։ Օրենքը տեղափոխում է պետական տուրքի վճարման, հաշվառման եւ մարումների գործընթացը կառուցված եւ լիովին թվային միջավայր, ապահովում է հստակ կարգավորում լուծարման, դադարեցման, սնանկության եւ մահվան դեպքերում, ինչպես նաեւ հաշվառման, վերահաշվարկի եւ վերադարձի դեպքերում։ Այս փոփոխությունները հեշտացնում են ինչպես պետական մարմինների, այնպես էլ վճարողների աշխատանքը եւ նվազեցնում սխալների ու վեճերի ռիսկերը։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) պետական տուրք` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից) Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող՝ օրենքով սահմանված պարտադիր վճար.
2) պետական տուրքի միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական եւ եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.
3) պետական տուրքի միասնական հաշվի գումար՝ գումար, որով սույն օրենքով սահմանված կարգով կարող են մարվել պետական տուրք վճարողի հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները, եւ որը կարող է առաջանալ՝
ա. պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումից,
բ. լիազոր մարմինների տրամադրած ճշգրտված տեղեկատվության հիման վրա կատարված վերահաշվարկից,
գ. իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կատարված՝ պետական տուրքի գումարների համամասնական նվազեցումից,
դ. օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքով պարտավորության պակասեցումից.
4) պետական տուրքի պարտավորություն՝ չվճարված պետական տուրքի եւ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժի գումար.
5) պետական տուրքի անձնական հաշվի քարտ՝ պետական տուրքի գումարների հաշվառման գրանցամատյան, որտեղ արտացոլվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները, պետական տուրք վճարողի կողմից պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) հետեւանքով հաշվարկված տույժերի գումարները, պետական տուրքի գծով կատարված վճարումները, ինչպես նաեւ կատարված վճարումների հաշվին մարված պարտավորությունները.
6) էլեկտրոնային անձնական հաշվի քարտ՝ ինքնաշխատ եղանակով վարվող պետական տուրքի անձնական հաշվի քարտ, բացառությամբ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի, երբ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա կազմված եզրակացությամբ պետական տուրքի անձնական հաշվի քարտում կկատարվի պետական տուրքի պարտավորության փոփոխություն.
7) պետական տուրք վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը սույն օրենքով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ պետական տուրք վճարելու պարտավորություն.
8) լիազոր մարմին՝ լիցենզիա, թույլտվություն, իրավունք, որակավորման վկայական, արտոնագիր, ինչպես նաեւ ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք տրամադրող պետական կամ ենթակա պետական մարմին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
9) էլեկտրոնային գրանցամատյան՝ լիազոր մարմինների կողմից վարվող միասնական գրանցամատյան, որում ներառված տեղեկությունները տրամադրվում են հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմինների եւ հարկային մարմնի միջեւ փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով եւ ձեւաչափով:
Օրենքի 6.1 -ին հոդվածում1-ին մասի 1-ին կետը «օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «կազմակերպության լուծարման եւ» բառերով.
Հոդված 61 . Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը
1. Անկախ սույն օրենքի 6 հոդվածում նշված դրույթներից՝ ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է`
1) այդ պարտավորության կատարմամբ` սույն օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների (պետական տուրքի գումարը համարվում է վճարված Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրվելու օրվանից), ինչպես նաեւ դրանց վճարումն ուշացնելու համար սույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաեւ կազմակերպության լուծարման եւ ֆիզիկական անձի մահվան դեպքում.
2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
3) եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմում է ներկայացնում լիազոր մարմին, եւ այդ դիմումը բավարարվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո, ապա գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) օրը կատարվում է հերթական տարեկան պետական տուրքի գումարի համամասնական նվազեցում (անկախ պետական տուրքի գումարի վճարման հանգամանքից)՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար: Նվազեցվող գումարը հաշվարկելու համար հերթական տարեկան պետական տուրքի գումարը բաժանվում է 12-ի եւ բազմապատկվում դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվանից մինչեւ հաջորդ պետական տուրքի հաշվարկման ամսվան նախորդող ամիսների թվով: Եռամսյակային պետական տուրքի նվազեցվող գումարը հաշվարկելու համար դադարեցման օրը ներառող եռամսյակի պետական տուրքի գումարը բաժանվում է երեքի եւ բազմապատկվում եռամսյակի՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների թվով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
3. Անհատ ձեռնարկատիրոջ՝ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցվելու, սնանկ ճանաչվելու դեպքերում հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման մինչեւ սույն հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որեւէ մեկի ի հայտ գալու օրը:
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.ws:
Հոդված 36. Պետական տուրքի վճարումը
«Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով, ընդ որում հերթական տարեկան պետական տուրքի վճարում կատարելու ժամանակ սխալի առկայության դեպքում կիրառվում են հետեւյալ կանոնները.
1) վճարումն ըստ պետական տուրք վճարողի նույնականացնելու համար առաջնային է համարվում հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետեւ հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.
2) եթե վճարողը սխալմամբ վճարման հանձնարարականում, որպես պետական տուրք վճարող, նշել է այլ անձի, որի արդյունքով մարվել է այլ անձի պետական տուրքի գծով պարտավորությունը, ապա կատարված է համարվում այլ անձի պետական տուրքի գծով պարտավորությունը, իսկ գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ: Այս դեպքում վճարողը այլ անձի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք։»:.
Օրենքի 36.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 36.1. Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը
1. Պետական տուրքի միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ պետական տուրքի միասնական հաշվին մուտքագրման օրը:
2. Պետական տուրքի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են պետական տուրքի միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:
3. Հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության, ընդ որում պետական տուրքի պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են տուրքի գումարները, այնուհետեւ՝ տույժերի գումարները, իսկ պետական տուրքի վճարման օրերը նույնը լինելու դեպքում տուրքերի գումարների մարումը կատարվում է պետական տուրք վճարողի ընտրած հերթականությամբ։ Այն դեպքում, երբ պետական տուրք վճարողի կողմից ընտրություն չի կատարվում, մարումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
4. Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում էլեկտրոնային եղանակով վարվում են պետական տուրքի անձնական հաշվի քարտեր՝ ըստ առանձին լիազոր մարմինների: Պետական տուրքի անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով, ընդ որում՝
1) սույն օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.
2) սույն օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը այդ պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացված առանձին պետական տուրքի անձնական հաշվի քարտում:
5. Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացվում է բացառապես լիազոր մարմինների կողմից առցանց տրամադրված՝ էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության հիման վրա: Լիազոր մարմինների կողմից օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների (կամ ներդիրների) տրամադրման ժամկետների, ծանուցում ներկայացրած եւ հաշվառված անձանց մասին, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեությունն իրականացնելու համար ներկայացված ծանուցման ժամկետների, ինչպես նաեւ վճարման ենթակա տարեկան պետական տուրքի գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը: «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվությունը տրամադրող լիազոր մարմին է հանդիսանում կազմակերպության պետական գրանցումն իրականացրած մարմինը:
6. Պետական տուրքերի պարտավորությունները եւ դրանց մարումները, ինչպես նաեւ պետական տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ միասնական հաշվում առկա գումարներն անտեսվում են:
7. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են եւ (կամ) վերահաշվարկվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով, բացառությամբ սույն օրենքի 19.7-րդ, 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի պարտավորությունների, որոնք հաշվառվում են համապատասխան հայտարարության կամ տեղեկության ներկայացման օրով:
8. Մարված հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներում դրանց մարման օրով, որից հետո գանձապետարանի կողմից մարված պետական տուրքի պարտավորությունների գումարների վերաբերյալ, ինչպես նաեւ վերահաշվարկի արդյունքով պետական տուրքի միասնական հաշվին վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է ըստ առանձին լիազոր մարմինների:
9. Պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի եկամուտներ եւ վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:
10. Պետական տուրքի հաշվառման նպատակով հարկային մարմնում բացված էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր օր առցանց տրամադրվում է լիազոր մարմիններին:
Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը
1. Պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման պետական տուրք վճարողին կամ հաշվանցման պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին պետական տուրք վճարողի կողմից հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձեւով եւ կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Պետական տուրքի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով պետական տուրք վճարողի բանկային հաշվին կամ հաշվանցում կատարելով պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար պետական տուրք վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով։
2. Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում պետական տուրքի միասնական հաշվում՝
1) վերադարձվում են այն բյուջեից, որին փոխանցվել է գումարը ոչ ուշ, քան սույն մասով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Կառավարության սահմանած կարգով.
2) վերադարձվում են պետական տուրք վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է համապատասխան ֆինանսական մարմին՝ պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում, ընդ որում՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետական բյուջե: Այս դեպքում կազմվում եւ պետական տուրք վճարողի դիմումին է կցվում նաեւ ակտ, որի օրինակելի ձեւը եւ պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը,
բ. պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին դիմում տալը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը,
գ. պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների եւ պետական տուրք գանձող մյուս մարմինների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաեւ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակը գտնվում է պետական տուրքը գանձող մարմնի մոտ, որի մասին կատարվում է համապատասխան նշում պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տեղեկանքում:»: 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ, 7- րդ եւ 8-րդ հոդվածների եւ տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: 2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լուծարված կազմակերպությունների վրա:
3. Սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2026 հուլիսի 1-ից:
4. Մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունները եւ գերավճարները չեն փոխանցվում նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտին եւ շարունակում են հաշվառվել նախկին պետական տուրքի անձնական հաշվի քարտերում մինչեւ պարտավորությունների մարումը եւ (կամ) գերավճարի վերադարձը:
5. Մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշված պարտավորությունների վրա հաշվարկված տույժերի մարման նպատակով վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը գործող համապատասխան հաշվեհամարներին:
6. Պետական տուրքի նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում վարվելու են միայն սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունները եւ պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները:
7. Պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաեւ լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման, մրցույթների մասնակցության համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվում եւ չեն հաշվառվում պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Տվյալ դեպքում վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:
8. Օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի գծով վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:
9. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 36.1-ին հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2026 թվականի ապրիլի 1-ը:
10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինները Կառավարության որոշմամբ սահմանված ձեւաչափով առաջին անգամ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառում են սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող (այդ թվում՝ կասեցված) բոլոր լիցենզիաների (կամ ներդիրների), իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների, ծանուցման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար պետք է հաշվարկվի հերթական տարեկան պետական տուրքի գումար:
4. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն, հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 323-ն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 332-ն որոշումների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն, հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 323-ն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27- ի թիվ 332-ն որոշումների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 2 դեկտեմբերի 2025 թվականի թիվ 211-Ն https://www.arlis.am/hy/acts/218465 .
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի դեկտեմբերի 24-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Կենտրոնական բանկի սույն որոշման ընդունման նպատակն է ապահովել ներդրումային ֆոնդերի, ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային, գործունեությունը կարգավորող կանոնակարգերի համապատասխանությունը «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում կատարված փոփոխություններին (ՀՕ-23-Ն, 2025 թ. հունվարի 22):
- Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Կենտրոնական բանկի նախնական որոշումների՝ մասնավորապես Կանոնակարգ 10/11 (ներդրումային ֆոնդի գրանցման եւ արտերկրյա ֆոնդի արժեթղթերի վաճառքի նախնական թույլտվության կարգ) եւ Կանոնակարգ 10/28 (ներդրումային ֆոնդերի միացման նախնական համաձայնության կարգ) մեջ։
- Հստակեցվել է ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման կարգը՝ ընդգրկելով նաեւ «կառավարումն իրականացնող անձի» հասկացությունը, ինչպես նաեւ ֆոնդի կանոնադրության, կառավարման եւ պահառության պայմանագրերում կատարվող փոփոխությունների գրանցման կարգը։
- Նորացվել են էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերը, ներառյալ՝ միջնորդավորված եւ ուղիղ էլեկտրոնային ուղարկման եղանակները։
- Կարգավորվել են ֆոնդի կանոնադրության կամ կանոնների, կառավարման եւ պահառության պայմանագրերի փոփոխությունների ներկայացման, հավաստման եւ Կենտրոնական բանկում գրանցման ժամկետները՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունը եւ ֆոնդի կառավարման վերահսկելիությունը։
- Ուշադրություն է դարձվել նաեւ փաստաթղթերի ներկայացման ձեւերին, որոշված փաստաթղթերի պարտադիր պարունակությանը, ինչպես նաեւ այն դեպքերին, երբ լրացուցիչ տեղեկությունների պահանջ կարող է առաջանալ ԿԲ կողմից՝ ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը ստուգելու համար։
Որոշումը ապահովում է ներդրումային ֆոնդերի գործառնությունների կանոնակարգերի արդիականացումը, ֆոնդերի կառավարման գործընթացների կարգավորումը եւ պետական հսկողության արդյունավետ իրականացումը՝ օրենքի նոր պահանջների համահունչ:
Նպատակ ունենալով ապահովել հրապարակային եւ ոչ հրապարակային ֆոնդերի գործունեությունը կարգավորող ակտերի համապատասխանությունը «Ներդրումային ֆոնդերի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-23-Ն օրենքի պահանջներին,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 6-րդ մասը, 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը, 99-րդ հոդվածի 9-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով եւ 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը,
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրում «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ)» բառերից հետո լրացնել «, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերը, իսկ որոշման 1-ին կետում եւ Որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 10/11) վերնագրում «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների)» բառերից հետո լրացնել «, դրանց փոփոխությունների» բառերը։
2. Կանոնակարգ 10/11-ում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 10/11-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
2) Կանոնակարգ 10/11-ի 2-րդ կետում 3-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետ. «4) կառավարումն իրականացնող անձ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ՝ համաձայն Օրենքի։»:
3) Կանոնակարգ 10/11-ի 4-րդ կետից հանել «կամ պատվիրված նամակով, կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրման միջոցով» բառերը:
4) Կանոնակարգ 10/11-ի 4.2-րդ կետում «իսկ անհնարինության դեպքում՝» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի միջոցով կամ» բառերը։
5) Կանոնակարգ 10/11-ի 4.6-րդ կետում «թերի ներկայացումը» բառերից հետո լրացնել «կամ չներկայացումը» բառերը:
6) Կանոնակարգ 10/11-ի 2-րդ եւ 3-րդ բաժինների, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխների վերնագրերից հանել «, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» բառերը։
7) Կանոնակարգ 10/11-ի 8-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերը:
8) Կանոնակարգ 10/11-ի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «10) տեղեկանք, որում մանրամասն ներկայացվում է (այդ թվում` սխեմատիկորեն) կառավարչի կառավարչական գործառույթների եւ դրանց հետ կապված այլ գործունեության, այդ թվում՝ պահառուի հետ կապի իրականացումն ապահովող տեխնիկական եւ ծրագրային համակարգի նկարագրությունը: Սույն ենթակետով պահանջված տեղեկանքը չի ներկայացվում, եթե դրանով պահանջված տեղեկատվությունն արդեն իսկ ներառված է ֆոնդի կանոնադրությունում, կանոններում, կառավարման կամ պահառության պայմանագրում,»:
9) Կանոնակարգ 10/11-ի 5-րդ կետի 12-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
10) Կանոնակարգ 10/11-ի 5-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով. «13) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:»:
11) Կանոնակարգ 10/11-ի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 20-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 28-րդ, 30- րդ, 31-րդ, 32-րդ, 32.6-րդ կետերը եւ 18-րդ կետի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերը, 26-րդ կետի 6- րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:
12) Կանոնակարգ 10/11-ի 18-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ տվյալ ֆոնդը ստեղծելու (եթե ֆոնդը ստեղծվում է կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) նախաձեռնությամբ) եւ կառավարելու մասին,»:
13) Կանոնակարգ 10/11-ի 18-րդ կետի 5-րդ ենթակետում «եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու է կառավարիչ չհանդիսացող այլ անձ՝ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի» բառերը փոխարինել «կառավարումն իրականացնող անձի» բառերով:
14) Կանոնակարգ 10/11-ի 18-րդ կետի 14-րդ ենթակետից հանել «(կորպորատիվ ֆոնդի դեպքում)» բառերը:
15) Կանոնակարգ 10/11-ի 21-րդ եւ 29-րդ կետերում «10» թիվը փոխարինել «30» թվով:
16) Կանոնակարգ 10/11-ի 22-րդ կետում «Հավելված 6-ի» բառերը փոխարինել «Հավելված 4-ի» բառերով:
17) Կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ տվյալ ֆոնդն ստեղծելու եւ կառավարելու մասին,»:
18) Կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը` ֆոնդի կանոնները հաստատելու մասին,»:
19) Կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «ֆոնդի գործադիր» բառերը:
20) Կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետի 9-րդ ենթակետի «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
21) Կանոնակարգ 10/11-ի 29.1-ին կետում «պայմանագրային ֆոնդի» բառերից հետո լրացնել «, ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի» բառերով:
22) Կանոնակարգ 10/11-ի 32.1-ին կետից հանել «եւ փոփոխությունների» բառերը։
23) Կանոնակարգ 10/11-ի 32.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «32.2 Միջնորդավորված ընթացակարգով ֆոնդի կանոնների (կանոնադրության) գրանցման համար կարող է դիմել միայն Օրենքով սահմանված ֆոնդի կառավարման լիցենզիա կամ թույլտվություն ստացած անձը:»:
24) Կանոնակարգ 10/11-ի 32.5-րդ կետում «միջնորդագիր ներկայացրած անձին՝ միջնորդ ընկերության առցանց գրանցման համակարգի միջոցով» բառերը փոխարինել «միջնորդ ընկերությանը, ինչպես նաեւ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին» բառերով:
25) Կանոնակարգ 10/11-ի 32.6-րդ կետում «23-րդ կամ 30-րդ կետով» բառերը փոխարինել «32.7-րդ կետով» բառերով: 26) Կանոնակարգ 10/11-ի 3-րդ բաժնից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին բաժին.
«ԲԱԺԻՆ 3.1 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
32.7 Ֆոնդի կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու), կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր կառավարչի հետ կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագիր, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում այդ փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը (կանոնները) կամ նոր պայմանագրերը ներկայացվում են Կենտրոնական բանկ, ընդ որում՝
1) կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) դեպքում ֆոնդը փոփոխությունները հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի (կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,
գ. ֆոնդի կանոնադրության (կանոնների) փոփոխությունները կամ լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը (կանոնները): Ընդ որում, կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.2-ով սահմանված ձեւի տիտղոսաթերթ, դ. Հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի պահառուի եզրակացությունը` կանոնադրության (կանոնների) փոփոխությունների կամ լրացումների (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) մասին, ե. փակ պայմանագրային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոններում փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ կանոնները) հաստատելու մասին կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),
2) հրապարակային կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքված կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար կորպորատիվ ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը՝
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր կառավարչի հետ կառավարման պայմանագիր կնքելու վերաբերյալ,
գ. ֆոնդի կառավարման փոփոխված պայմանագիրը կամ նոր կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրը, դ. նոր կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագրի գրանցման դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին,
3) ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր կառավարումն իրականացնող անձի հետ կառավարման պայմանագիր կնքելու դեպքում, կորպորատիվ ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆոնդի կառավարման փոփոխված պայմանագիրը կամ նոր կառավարումն իրականացնող անձի հետ կնքված կառավարման պայմանագիրը,
4) հրապարակային ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար ֆոնդը (ֆոնդի կառավարիչը) փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը՝
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի (կառավարչի տնօրենների խորհրդի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` պահառության պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքելու վերաբերյալ,
գ. պահառության փոփոխված պայմանագիրը կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը, դ. նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագրի գրանցման դեպքում ֆոնդի ժողովի (կառավարչի տնօրենների խորհրդի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաեւ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու համար պահանջվող փաստաթղթերը, ե. փակ պայմանագրային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի պահառության պայմանագրի փոփոխման կամ դրա գործողության դադարեցման եւ նոր պահառուի հետ ֆոնդի պահառության պայմանագրի կնքման մասին կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է)։
32.8 Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր եւ տեղեկություններ՝ սույն կանոնակարգի 32.7-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:
32.9 Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 32.7-րդ կետի 1-ին, 2-րդ եւ 4-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը պատշաճ կերպով ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ֆոնդի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը), կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրը, պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:
32.10 Որակավորված ներդրողների կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում եւ որակավորված ներդրողների ֆոնդի պահառության պայմանագրում կատարված փոփոխությունների կամ լրացումների կամ նոր կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագրի գրանցումը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի 32.7-րդ կետի 2-րդ եւ 4-րդ ենթակետերի, եթե պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացվում է ֆոնդի մասնակցի գրավոր պահանջը Կենտրոնական բանկի կողմից փոփոխության առարկա հանդիսացող փաստաթղթի` օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին: Այլապես, Կենտրոնական բանկը` պատշաճ կերպով տեղեկացվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կառավարման եւ պահառության պայմանագրերի փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կառավարման, պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:
32.11 Ֆոնդի կանոնակարգում (կանոններում) կառավարման եւ պահառության պայմանագրերում կատարված փոփոխությունները եւ լրացումները Կենտրոնական բանկ ներկայացնելիս, ի լրումն 32.7-րդ կետով պահանջված փաստաթղթերի, ներկայացվում է նաեւ կանոնակարգի (կանոնների), պայմանագրերի օրինակը խմբագրության ռեժիմով:
32.12 Սույն կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված՝ միջնորդավորված ընթացակարգով գրանցված ֆոնդի կանոնների՝ սույն կանոնակարգի 32.7 կետով սահմանված փոփոխությունները կարող են ներկայացվել միջնորդավորված ընթացակարգով՝ սույն կանոնակարգի 32.1-ին կետով սահմանված եղանակով կամ սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված եղանակով:»։
27) Կանոնակարգ 10/11-ի 36-րդ կետում «կառավարչին» բառը փոխարինել «միջնորդագիրը ներկայացրած անձին» բառերով:
28) Կանոնակարգ 10/11-ի 48-րդ կետում «Հավելված 1-ի» բառերը փոխարինել «Հավելված 8-ի» բառերով:
29) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 1-ի եւ Հավելված 2-ի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակների 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
3.1 ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի անվանումը եւ գտնվելու վայրը
30) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 1-ի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակի 7.4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
31) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 2-ի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակի 2-րդ կետում «Կառավարչի» բառից հետո լրացնել «(կառավարումն իրականացնող անձի)» բառերը եւ հանել «(բացառությամբ կառավարիչ չունեցող ոչ հրապարակային ֆոնդի)» բառերը:
32) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 3-ի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակի 11.2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել: 33)Կանոնակարգ 10/11-ի Հավելված 4-ում եւ Հավելված 4.1-ում «կառավարումն իրականացնող անձը» բառերից առաջ հանել «գործադիր» բառը:
34) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 6-ը ուժը կորցրած ճանաչել:
35)Կանոնակարգ 10/11-ի Հավելված 7-ում «կառավարչի» բառից հետո լրացնել «(կառավարումն իրականացնող անձի)» բառերը:
36)Կանոնակարգ 10/11-ի Հավելված 7.3-ում, Հավելված 7.4-ում եւ Հավելված 8-ի 12-րդ կետում «Կառավարչի» բառից հետո լրացնել «(կառավարումն իրականացնող անձի)» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Ներդրումային ֆոնդի եւ յուրաքանչյուր ենթաֆոնդի զուտ ակտիվների նվազագույն արժեքը սահմանելու մասին» թիվ 323-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ սահմանված զուտ ակտիվների նվազագույն արժեքը կիրառվում է հրապարակային ֆոնդի գրանցման պահից 6 ամիս հետո, իսկ ոչ հրապարակային ֆոնդի գրանցման պահից 1 տարի հետո:»:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի ««Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկատվությունները տրամադրելու եւ հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշման (այսուհետ՝ թիվ 19-Ն որոշում) մեջ կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.
1) թիվ 19-Ն որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԻԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/28».
2) թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու եւ հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 10/28) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով՝ կից գրությամբ: Միջնորդավորված ընթացակարգով գրանցված ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերը կարող են սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական Բանկին ներկայացնել կարգավորվող շուկայի օպերատորի առցանց գրանցման համակարգի միջոցով:»:
3) Կանոնակարգ 10/28-ի 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետ.
«3.1 Սույն կանոնակարգի (բացառությամբ 8-րդ գլխի) իմաստով, կառավարիչ հասկացությունը ներառում է նաեւ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին:»:
4) Կանոնակարգ 10/28-ի Հավելված 1-ում «միացող ֆոնդի ընդհանուր ժողովի (կառավարչի», «պահպանվող ֆոնդի ընդհանուր ժողովի (կառավարչի», «պահպանվող ֆոնդի (կառավարչի» եւ «միացող ֆոնդի (կառավարչի» բառերից հետո լրացնել «(կառավարումն իրականացնող անձի)» բառերը:
5) Կանոնակարգ 10/28-ի Հավելված 2-ում «պահպանվող ֆոնդի (կառավարչի» եւ «միացող ֆոնդի (կառավարչի» բառերից հետո լրացնել «, կառավարումն իրականացնող անձի» բառերը:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու եւ դրանց իրականացման համար պահանջներ սահմանելու մասին» թիվ 332-Ն որոշման նախաբանում «28-րդ հոդվածի 2-րդ մասը,» բառերից հետո լրացնել ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասը,» բառերը:
6. Մինչեւ ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-23-Ն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ժամկետը՝. Կանոնակարգ 10/11-ով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ հասկացությունը ներառում է նաեւ թույլտվություն չստացած ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձանց:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՄԱՍ V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի դեկտեմբեր ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-525-Ն https://www.arlis.am/hy/acts/201313
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգի միջոցով, իսկ բոլոր ընկերությունները մինչեւ 2026 թվականի ավարտը պետք է արդեն իսկ կնքված, գործող թղթային աշխատանքային պայմանագրերը տեղափոխեն առցանց հարթակ։ «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի համաձայն՝ աշխատանքային օրենսգրքում տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց այսուհետ կարգավորվում են թվային եղանակով աշխատանքային պայմանագրերի կնքման ընթացակարգը։ Այսպիսով, 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով) մուտքագրման պահին գործող պայմաններով:
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին գլխով.
Գ Լ ՈՒ Խ 13.1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 102.1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը եւ համակարգի կիրառման հիմնական սկզբունքները
1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը (այսուհետեւ՝ թվային համակարգ) տվյալների ամբողջություն է, որի նպատակն է՝
1) ապահովել աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաեւ դրանում փոփոխությունների վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ կնքումը (ընդունումը) եւ օգտագործումը, ինչպես նաեւ մուտքագրումից հետո այդ տվյալների ներբեռնելու հնարավորությունը.
2) աջակցել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը:.
2. Թվային համակարգի կիրառման հիմնական սկզբունքներն են՝
1) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության ապահովումը.
2) թվային համակարգից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերությունների կողմերի համար թվային համակարգում առկա տվյալների ցանկացած պահի հասանելիությունը:
Հոդված 102.2. Թվային համակարգի կառավարումը, տվյալներին հասանելիությունը, տեխնիկական պահանջները եւ կառավարման կարգը
1. Թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Տեսչական մարմնին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների նկատմամբ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվող վերահսկողության համար:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաեւ աշխատողի համար հաշվարկված եւ վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական եւ պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը թվային համակարգի օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն տրվում է այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:
5. Թվային համակարգում գործատուին եւ աշխատողին տրվում է էլեկտրոնային տվյալներին հասանելիության պատուհան (անձնական էջ): Մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում էլեկտրոնային տվյալներին հասանելիությունը տրվում է աշխատանքային պայմանագիրը կնքող ծնողին կամ խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին:
6. Թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1. Թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքումը
Գործատուն կամ նրա ներկայացուցիչը աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։
Ներկայումս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից գործում է երկու պետական թվային հարթակներ՝ Իրավաբանական անձանց մուտքի համար հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf ՀՀ, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը թվային համակարգ իրականացվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
2. Աշխատանքային պայմանագրում լրացման ենթակա տեղեկատվությունը
Գործատուն թվային աշխատանքային պայմանագրի ձեւում պետք է լրացնի թվային պայմանագրի ձեւի պահանջվող դաշտերը՝
1) պայմանագրի համարը*.
2) պայմանագրի կնքման վայրը*.
3) պայմանագրի կնքման ամսաթիվը (աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը՝ լրացվում է ինքնաշխատ)*.
4) գործատուի ՀՎՀՀ-ն եւ անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.
5) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
6) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը՝ բացառությամբ, եթե աշխատանքի ընդունվողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում.
7) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (օտարերկրացի աշխատողի պարագայում նաեւ բնակության իրավունքը կամ օրինական գտնվելը հաստատող փաստաթղթի տվյալները).
8) աշխատանքի վայրը*.
9) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
10) աշխատանքն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը*.
11) պաշտոնի անվանումը*.
12) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
13) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
14) աշխատավարձը որոշելու ձեւը*.
15) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
16) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաեւ պայմանագրի գործողության ժամկետը*.
17) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տեւողությունը եւ պայմանները.
18) աշխատաժամանակի ռեժիմը*.
19) աշխատաժամանակի շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)*. 20) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը*.
21) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
22) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
23) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
24) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաեւ հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
25) այլ պայմաններ։
Այն դաշտերը, որոնք նշված են աստղանիշով ենթակա են պարտադիր լրացման։ Պայմանագիրը ստորագրող անձի դաշտում պետք է մուտքագրվեն այն անձի նույնականացման տվյալները, ով իրավասու է իրավաբանական անձի անունից ստորագրել աշխատանքային պայմանագրերը։ Սովորաբար պայմանագիրը ստորագրելու իրավասու անձը հանդիսանում է իրավաբանական անձի տնօրենը։
Պահանջվող դաշտերը լրացնելուց հետո լիազորված ստորագրողը էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում է փաստաթուղթը։
Գործատուի կողմից ստորագրված փաստաթուղթն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատանքի ընդունվող անձի էլեկտրոնային հասցեին։
Այնուհետեւ Աշխատողը հնարավորություն է ունենում մուտք գործել համակարգ՝ ծանոթանալով աշխատանքային պայմանագրին ստորագրում այն պայմանագրում նշված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օր առաջ։
3. ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների մուտքը էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մուտք են գործում Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ առանց հավելյալ գրանցման, վերջիններիս մուտքը թվային համակարգ իրականացվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով ։ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը կարող է մուտք գործել հետեւյալ հղումով՝ https://self- portal.taxservice.am/sign-in/
Անհրաժեշտ է մուտք գործելուն պետք ընտրել «ՀՀ քաղաքացի» տարբերակը, այնուհետեւ հաստատել «Համաձայնվում եմ Օգտագործողի համաձայնագրին եւ Տվյալների պահպանման քաղաքականությանը» դաշտին եւ սեղմել «Մուտք «Ես եմ» համակարգի միջոցով» դաշտի վրա։
«Մուտքի տարբերակ» դաշտում անհրաժեշտ է ընտրել՝ «Բջջային նույնականացման քարտ» կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից մեկը։ Այնուհետեւ օգտատերը մուտք է գործում իր էջ։
4. Օտարերկյա քաղաքացողներ աշխատողների մուտքը էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ
Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիները չեն կարող ավտոմատ կերպով մուտք գործել անձնական էջ։ Անձնական էջ ստեղծելու համար նրանք պետք է ստանան հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/, ստանան օգտանուն եւ գաղտնաբառ եւ ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն։.
4.1. Հարկ վճարողի հաշվառման համարի ստացում
Օտարերկրյա քաղաքացի աշխատողի կողմից հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար անհրաժեշտ է անձամբ դիմում ներկայացնել Պետական եկամուտների կոմիտե իրենց պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ secretariat@petekamutner. am կամ այն ներկայացնելով կայքի միջոցով՝ https://e-request.am/hyhttps://e-request.am/hy
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2017 թ. սեպտեմբերի 25-ի
N 327-Ն հրամանի
Ձեւ
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ
1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
2. Ֆիզիկական անձի ռեզիդենտության երկիրը
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
3. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
4. Ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռ.
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
5. Ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը, հեռ.
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
6. Դիմումի ներկայացման ամսաթիվը
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
7. Կցվող փաստաթղթերը
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Ֆիզիկական անձ _________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ստորագրությունը)
4.2. Մուտք տվյալների՝ օգտանուն եւ գաղտնաբառի ստացում
Օտարերկրյա քաղաքացի աշխատողի կողմից ՀՎՀՀ ստանալուց հետո անհրաժեշտ է ստանալ նաեւ օգտանուն եւ գաղտնաբառ, որի ստացման համար անհրաժեշտ է կրկին դիմում ներկայացնել Պետական եկամուտների կոմիտե։
4.3. Էլեկտրոնային ստորագրության ստացում
Օտարերկրյա քաղաքացի աշխատողը կարող է ստանալ էլեկտրոնային ստորագրություն 2 եղանակով՝ հարկ վճարողի հաշվառման համարի /ՀՎՀՀ/ եւ հանրային ծառայության համարանիշի /ՀԾՀ/ հիման վրա ARX Cosign համակարգի միջոցով՝ հետեւյալ հղմամբ https://www.ekeng.am/hy/third_sub/cosign
ARX-Cosign ԷՍ-ի ծրագիրը եւ կիրառման ուղեցույցը՝ https://ekeng.am/hy/sec_sub/necessary_programs https://ekeng.am/hy/sec_sub/necessary_programs
Օտարերկրյա քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության տրամադրում ՀԾՀ-ի հիման վրա.
ՀԾՀ-ի հիման վրա տրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է հետեւյալ կայքերում փաստաթղթերի ստորագրման ժամանակ (word, excel, pdf)
https://self-portal.taxservice.am
https://file-online.taxservice.am
ՀԾՀ-ի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
Վավեր կացության քարտ կամ անձնագիր
ՀԾՀ տեղեկանք
30 000 ՀՀ դրամ պետական տուրքի չափով վճարման անդորրագիր
Օտարերկրյա քաղաքացին կարող է ստանալ հանրային ծառայության համարանիշ դիմելով առցանց կամ ամրագրելով այց հետեւյալ հղմամբ՝
https://migration.e- gov.am/hy/service/provision_of_ssn/info
Նույնականացումից հետո հայտատուի անձնական էլեկտրոնային փոստին ԷԿԵՆԳ-ը ուղարկում է էլեկտրոնային ստորագրության
ARX Cosign ծրագրի հղումը
էլ. ստորագրության հավաստագիրը
Օգտանուն եւ մեկնարկային Գաղտնաբառը (անհրաժեշտ է ստեղծել նոր Գաղտնաբառ)
Եթե օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չի, ՀԾՀ-ի հիման վրա Էլեկտրոնային ստորագրություն չի տրամադրվում։
ՀԾՀ-ի հիման վրա տրամադրված էլեկտրոնային ստորագրությունը վավեր է 3 տարի ժամկետով։
Օտարերկրյա քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության տրամադրում ՀՎՀՀ-ի հիման վրա
ՀՎՀՀ-ի հիման վրա տրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է բացառապես Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում՝ https://self- portal.taxservice.am/sign-in/
ՀՎՀՀ -ի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ստանալու Օտարերկրյա քաղաքացու կողմից լիազորված անձը դիմում է ՊԵԿ։ ՊԵԿ-ում գրանցում է համապատասխան էլեկտրոնային փոստը։ Այնուհետեւ էլեկտրոնային փոստին ՊԵԿ-ը ուղարկում է https: //self-portal.taxservice.am/sign-in/ մուտքի հղում (մուտքանունն ու գաղտնաբառը ստեղծում է օգտվողը)։
TԷլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
Վավեր կացության քարտ կամ անձնագիր
ՀՎՀՀ տեղեկանք
30 000 ՀՀ դրամ պետական տուրքի չափով վճարման անդորրագիր
1-2 աշխատանքային օրերի ընթացքում ԷԿԵՆԳ-ը ՊԵԿ-ին տրամադրած էլեկտրոնային փոստին ուղարկում է էլեկտրոնային ստորագրության.
ARX Cosign ծրագրի հղումը.
Օգտանուն եւ մեկնարկային Գաղտնաբառը (անհրաժեշտ է ստեղծել նոր Գաղտնաբառ)
ՀՎՀՀ -ի հիման վրա տրամադրված էլեկտրոնային ստորագրությունը վավեր է 3 տարի ժամկետով։
2. Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Նոր օրենսդրական ակտի անվանումը՝
Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1954-Ն https://www.arlis.am/hy/acts/218799/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն կարգավորման ընդունման արդյունքում սահմանվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվայնացման եւ թվային համակարգ մուտքագրման միասնական կարգը։ Միաժամանակ հստակեցվում են գործատուների պարտականությունները, մուտքագրման ժամկետները, տվյալների իսկության հաստատման ընթացակարգերը, ինչպես նաեւ էլեկտրոնային նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրության կիրառման կանոնները։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել աշխատանքային հարաբերությունների ամբողջական հաշվառումը թվային միջավայրում, բարձրացնել տվյալների ճշգրտությունը, թափանցիկությունը եւ պետական մարմինների միջեւ տեղեկատվության փոխգործելիությունը՝ առանց գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունները վերակնքելու կամ փոփոխելու։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1954-Ն որոշմանՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34- րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը եւ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» N 410-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները՝:
Որոշման հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
3.1. Ֆիզիկական անձ գործատուն աշխատանքային պայմանագիրը կնքելու նպատակով պետք է հաշվառվի հարկային մարմնում եւ ստանա հարկ վճարողի հաշվառման համար։
Որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
6. Մուտքը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։».
Որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների։
Որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
9. Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային պայմանագրում առկա տեղեկատվության հիման վրա, նախալրացվում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտը, որում ինքնաշխատ արտացոլվում են աշխատանքային պայմանագրում առկա եւ աշխատողի գրանցման հայտում ներառվող անհատական տեղեկությունները։.
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1954-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու վերաբերյալ դրույթների հետ կապված հարաբերությունները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի)։
2. Գործատուն կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ՝ գործատու), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով անհրաժեշտ դաշտերը լրացնելով, թվային համակարգ է մուտքագրում մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով։ Ֆիզիկական անձ գործատուն մուտքագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով (ֆիզիկական անձ գործատուն աշխատանքային պայմանագիրը կնքելու նպատակով պետք է հաշվառվի հարկային մարմնում եւ ստանա հարկ վճարողի հաշվառման համար)։
3. Աշխատողի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը թվային համակարգ մուտքագրելիս համակարգն ինքնաշխատ արտացոլում է աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկությունները՝ աշխատողի գրանցման հայտի առկայության դեպքում։
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործողությունից հետո կազմված աշխատանքային պայմանագիրը (անհատական իրավական ակտը) ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
5. Գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) արտացոլվում է աշխատողի (իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի)՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որի մասին համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատողի էլեկտրոնային հասցեին։
6. Գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում արտացոլվելուց հետո աշխատողը (իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը) էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում է աշխատանքային պայմանագիրը։ Սույն կետով նախատեսված գործողությունն անհրաժեշտ է իրականացնել մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
7. Սույն կարգի 4-րդ եւ 6-րդ կետերում նշված գործողությունը գործատուի կամ աշխատողի կողմից կատարվում է թվային համակարգում աշխատանքային պայմանագրի տվյալների իսկությունը հավաստելու կամ հաստատելու նպատակով, այլ ոչ թե որպես աշխատանքային պայմանագրի նոր կնքման կամ վերաստորագրման գործողություն:
8. Մուտքը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների:
10. Աշխատանքային պայմանագրում լրացվում են հետեւյալ դաշտերը՝
1) պայմանագրի համարը*.
2) պայմանագրի կնքման վայրը*.
3) պայմանագրի կնքման ամսաթիվը*.
4) պայմանագրի գրանցման ամսաթիվը (աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը` գեներացվում է ինքնաշխատ)*.
5) գործատուի ՀՎՀՀ-ն եւ անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.
6) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
7) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ եթե աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում*.
8) ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է մինչեւ տասնվեց տարեկան անձի հետ*.
9) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (օտարերկրացի աշխատողի պարագայում նաեւ բնակության իրավունքը կամ օրինական գտնվելը հաստատող փաստաթղթի տվյալները).
10) աշխատողի էլեկտրոնային հասցեն*.
11) աշխատանքի վայրը*.
12) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
13) աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը*.
14) պաշտոնի անվանումը*.
15) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
16) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
17) աշխատավարձը որոշելու ձեւը*.
18) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
19) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*, իսկ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաեւ պայմանագրի գործողության ժամկետը*.
20) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տեւողությունը եւ պայմանները.
21) աշխատաժամանակի ռեժիմը*.
22) աշխատաժամանակի շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)*.
23) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը*.
24) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
25) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
26) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
27) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաեւ հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
28) այլ պայմաններ։
11. Սույն կարգի 10-րդ կետում աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
12. Սույն կարգի 10-րդ կետի 20-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի լրացվում, եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը։
13. Սույն կարգի 10-րդ կետում նշված դաշտերը լրացնելիս, անհրաժեշտ է նշել նաեւ, թե որ ժամանակահատվածից է գործում նշված պայմանը (տեղեկությունը), եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունելուց հետո է փոփոխությունն (լրացումը) իրականացվել։
14. Եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, ապա սույն կարգի 10-րդ կետում նշված դաշտերը լրացվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում: Նշված դեպքում անհատական իրավական ակտն աշխատողի կողմից չի ստորագրվում, ընդ որում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը թվային համակարգում գրանցելու ամսաթիվը՝ գործատուի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրն է, որը գեներացվում է ինքնաշխատ։
15. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ինչպես նաեւ առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից ներգրավված փորձագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով փոխանցվում է թվային համակարգ:
16. Եթե պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված՝ անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, ապա վերջիններիս վերաբերյալ կնքված աշխատանքային պայմանագրերը կամ ընդունված անհատական իրավական ակտերը թվային համակարգ չեն մուտքագրվում։
17. Եթե աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը մինչեւ 2026 թվականի ավարտը չի մուտքագրվել թվային համակարգ եւ նույն տարում անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում փոփոխություն կատարել կամ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները, ապա աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում փոփոխությունը կամ աշխատանքից ազատման անհատական իրավական ակտը թվային համակարգի միջոցով չի ընդունվում։
2. ԱՇԽԱՏՈՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18. Աշխատողի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը մուտքագրելիս թվային համակարգն ինքնաշխատ ստուգում է իրականացնում աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկատվության եւ մուտքագրվող աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի տվյալների համադրմամբ։
19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված ստուգման արդյունքում անհամապատասխանությունների առկայության դեպքում գործատուն համապատասխանեցնում է կա՛մ աշխատողի գրանցման հայտն աշխատանքային պայմանագրին (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին), կա՛մ աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) աշխատողի գրանցման հայտին, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի, հաշվի առնելով, որ այդ դեպքերում հնարավոր չէ հետադարձության ուժով անհամապատասխանությունը վերացնել՝
1) աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն առկա է, սակայն բացակայում է աշխատողի գրանցման հայտը.
2) աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ավելի վաղ է, քան աշխատողի գրանցման հայտում է սահմանված.
3) աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ավելի ուշ է, քան աշխատողի գրանցման հայտում է սահմանված։
20. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված գործողությունն իրականացնելուց հետո թվային համակարգը թույլ կտա շարունակել աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը։