ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հուլիս 2025
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Պետական տուրքի մասին օրենքում անհատական լիցենզիայի վերաբերյալ լրացում կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության Լիցենզավորման մասին օրենքում անհատական լիցենզիայի վերաբերյալ լրացում կատարելու մասին.
3. Պատշաճ դեղազգոնության գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման եւ այլ երկրների
իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու մասին.
4. Պատշաճ լաբորատորային գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման եւ պատշաճ
լաբորատորային գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաեվ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
սահմանելու մասին..
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Աշխատանքային օրենսգրքում թվային աշխատանքային պայմանագրի վերաբերյալ փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին.
2. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային
համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային
պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր
մարմինը սահմանելու մասին.
ՄԱՍ IV. ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. Կրիպտոակտիվների մասին ՀՀ օրենք.
2. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում կրիպտոակտիվների վերաբերյալ լրացում կատարելու մասին.
3. « Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
4. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին.
5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
6. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
7. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
8. Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
9. «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
10. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
11. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
12. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ V. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին.
ՄԱՍ VI. ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ VII. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հուլիս ամսվա հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին N ՀՕ-72-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/205201
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունները ուժի մեջ են մտել 2025 թվականի հուլիսի 1-ից:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ նոր կարգավորումների սահմանմանը։ Մասնավորապես, սահմանվում է, որ իրավաբանական, հաշվապահական, կառավարման խորհրդատվական ծառայություններ, աշխատուժի տրամադրման գործունեություն իրականացնող սուբյեկտները, ինչպես նաեւ միջմարզային եւ ներմարզային ուղեւորափոխադրումներ կազմակերպողները ենթարկվում են հատուկ վերահսկողության կամ կարգավորման՝ ըստ օրենսգրքում սահմանված կարգի։
Օրենսգրքի 254-րդ հոդվածում 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69. Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» եւ «N (ԷՆ) Վարչարարական եւ օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2. Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3. Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները.».
Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ կետերով
«2.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» եւ «N (ԷՆ) Վարչարարական եւ օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2. Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3. Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները.
2.2) միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողները.»:
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հուլիս ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Պետական տուրքի մասին օրենքում անհատական լիցենզիայի վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-165-Ն Օրենք
https://www.arlis.am/hy/acts/192563
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 1-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝:
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Համաձայն փոփոխությունների այսուհետ նախատեսվել է, որ առողջապահության բնագավառում անհատական լիցենզիա տանալու համար տուրքի չափը այսուհետ կազմում է վեց հազար ՀՀ դրամ, իսկ անցումային անհատական լիցենզիայի վճարը կազմում է եռեսուն հազար ՀՀ դրամ։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.8.1-2.8.3-րդ ենթակետերով.
«2.8.1. Անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության եւ Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների)` բազային տուրքի վեցապատիկի չափով.
2.8.2. Անցումային անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց)` բազային տուրքի եռապատիկի չափով.
2.8.3. 2.8.1-ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիայի համար:»
2. Հայաստանի Հանրապետության Լիցենզավորման մասին օրենքում անհատական լիցենզիայի վերաբերյալ լրացում կատարելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-166-Ն Օրենք
https://www.arlis.am/hy/acts/192562
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 1-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ «Լիցենզավորման մասին»
օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Համաձայն փոփոխությունների այսուհետ նախատեսվել է, որ առողջապահության բնագավառում ֆիզիկական անձի կողմից անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի հիման վրա մասնագիտական գործունեության իրականացումը համարվում է լիցենզավորման գործունեություն եւ ենթակա է լիցենզավորման Լիցենզավորման մասին օրենքով նախատեսված կարգով։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
«Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2- րդ մասի աղյուսակի «3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
3.1 | 3.1.Ֆիզիկական անձի կողմից անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի հիման վրա մասնագիտական գործունեության իրականացում |
ԿՄ | - | - | - | - | Ո | - |
3. Պատշաճ դեղազգոնության գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման եւ այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Պատշաճ դեղազգոնության գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման եւ այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարություն 26.06.2025 N 874-ՆՈրոշում https://www.arlis.am/hy/acts/208930/print/act
Օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 10-ին
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ ուժի մեջ է մտել դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի կողմից դեղազգոնության համակարգի պատշաճ դեղազգոնության գործունեության (ՊԴԳ) կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման կարգը։ Կարգով կարգավորվում են «Դեղերի մասին» օրենքի հիման վրա գրանցված դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի դեղազգոնության համակարգի մասնագիտական դիտարկման հետ կապված հարաբերությունները։
ԵՏՄ շրջանակներում գրանցված դեղերի մասով դիտարկումը իրականացվում է ԵՏՀ Խորհրդի 2016 թ. նոյեմբերի 3-ի N 83 որոշմամբ հաստատված կանոնների համաձայն։ Կարգում կիրառվող հասկացությունները մեկնաբանվում են «Դեղերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի լիազոր մարմնի սահմանած ՊԴԳ կանոնների իմաստով։
Դիտարկումը իրականացվում է գրանցման հավաստագրի իրավատիրոջ՝ այսինքն՝ հայտատուի դեղազգոնության համակարգի համապատասխանության գնահատման նպատակով։ Այն կատարվում է որակավորված կամ պատասխանատու անձի գործունեության վայրում՝ պլանային կամ արտապլանային կարգով՝ ըստ ՊԴԳ կանոնների 148-155 կետերի։
Դիտարկումն իրականացնում է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձագիտական կազմակերպությունը, որը սահմանվել է ՀՀ կառավարության 2024 թ. հուլիսի 18-ի N 1122-Ն որոշմամբ։ Նախատեսված է նաեւ, որ կազմակերպությունը պարտավոր է դիտարկումն իրականացնել՝ ապահովելով որակի կառավարման համակարգի պահանջներին համապատասխանություն։
1. Սույն կարգով կարգավորվում են «Դեղերի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն գրանցված դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի դեղազգոնության համակարգի պատշաճ դեղազգոնության գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման (այսուհետ` դիտարկում) հետ կապված հարաբերությունները: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված դեղերի պատշաճ դեղազգոնության գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 83 որոշմամբ հաստատված դեղագործական դիտարկումների իրականացման կանոնների համաձայն:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) սահմանած «Պատշաճ դեղազգոնության գործունեության» (այսուհետ՝ ՊԴԳ) կանոնների իմաստով:
3. Դիտարկումն իրականացվում է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (այսուհետ՝ հայտատու) դեղազգոնության համակարգի ՊԴԳ կանոններին համապատասխանության գնահատման նպատակով՝ որակավորված անձի կամ պատասխանատու անձի (ներառյալ` պայմանագրային կարգով աշխատանքներ իրականացնողների) գործունեության իրականացման վայրում՝ ՊԴԳ կանոնների 148- 155 կետերին համապատասխան որոշված պլանային կամ արտապլանային կարգով:
4. Դիտարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1122-Ն որոշմամբ սահմանված` դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձագիտական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն):
5. Դիտարկման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ գործուղման), օրենքի 17-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն, փոխհատուցում է գրանցման հավաստագրի իրավատերը՝ կողմերի միջեւ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա: 6. Կազմակերպությունը դիտարկումն իրակացնում է ապահովելով համապատասխանությունը որակի կառավարման համակարգի պահանջներին:.
4. Պատշաճ լաբորատորային գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման եւ պատշաճ լաբորատորային գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաեւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Պատշաճ լաբորատորային գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման եւ պատշաճ լաբորատորային գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաեվ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին N 875-Ն Որոշում https://www.arlis.am/hy/acts/208920
Օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 10-ին
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ ուժի մեջ է մտել Պատշաճ լաբորատորային գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման եւ պատշաճ լաբորատորային գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաեվ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին N 875-Ն Որոշումը։ Որոշմամբ սահմանվել էՊԼԳ կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման կարգը (հավելված N 1), ՊԼԳ հավաստագրի տրամադրման կարգը (հավելված N 2), Դիտարկման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (հավելված N
3)։ Կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախակլինիկական հետազոտությունների ՊԼԳ կանոններին համապատասխանության դիտարկման ընթացակարգերը։ Օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են «Դեղերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի եւ ՀՀ առողջապահության լիազոր մարմնի սահմանած կանոնների համատեքստում։ Դիտարկումն իրականացնում է ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1122-Ն որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպությունը։ Դիտարկման եւ դրա հետ կապված ծախսերը (ներառյալ՝ գործուղման) փոխհատուցվում են հայտատուի կողմից՝ վրա։ Դիտարկումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան որակի կառավարման համակարգի հիման վրա։
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) պատշաճ լաբորատորային գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պատշաճ լաբորատորային գործունեության հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պատշաճ լաբորատորային գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կ Ա Ր Գ
ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախակլինիկական հետազոտությունների պատշաճ լաբորատորային գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման (այսուհետ` դիտարկում) հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Դեղերի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած՝ պատշաճ լաբորատորային գործունեության (այսուհետ՝ ՊԼԳ) կանոնների իմաստով:
3. Համաձայն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դիտարկումը նախակլինիկական հետազոտությունների՝ ՊԼԳ կանոններին համապատասխանության գնահատումն է հետազոտությունների իրականացման (ներառյալ պայմանագրային կարգով աշխատանքներ իրականացնողների) վայրերում:
4. Դիտարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1122-Ն որոշմամբ սահմանված` դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձագիտական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն):
5. Դիտարկման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ գործուղման), օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, փոխհատուցում է հայտատուն` կողմերի միջեւ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:
6. Դիտարկումն իրականացվում է կազմակերպության միջազգային չափանիշներին համապատասխան որակի կառավարման համակարգի համաձայն:
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հուլիս ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Աշխատանքային օրենսգրքում թվային աշխատանքային պայմանագրի վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին N ՀՕ-525-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/201313
Փոփոխության կարգավիճակը՝
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի, 3-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ եւ 7-րդ կետերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ եւ 7-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը գործում են մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:
4. 2026 թվականի հունվարի 1-ից հետո` տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատան- քային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով) մուտքագրման պահին գործող պայմաններով: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են այդ իրավական ակտով, եւ դրանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունները վերաբերում են աշխատանքային հարաբերությունների թվայնացմանը։ Մասնավորապես, օրենքով ներդրվում է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ, որի միջոցով կարող են կնքվել, փոփոխվել եւ լուծվել պայմանագրեր՝ էլեկտրոնային ստորագրությամբ։ Սահմանվում է, որ գործատուն պարտավոր է պայմանագրի լուծման կամ ընդունման մասին իրավական ակտի օրինակը աշխատողին տրամադրել եռօրյա ժամկետում՝ թվային կամ այլ եղանակով։ Մինչեւ 16 տարեկան անձանց դեպքում նախատեսվում է պայմանագրի ստորագրում ծնողի կամ խնամակալի միջոցով։ Աշխատանքային պայմանագրերի հավելվածները նույնպես կարող են կնքվել եւ փոխանցվել էլեկտրոնային կամ փոստային եղանակով։ Պետական մարմիններին (ՊԵԿ, տեսչություն եւ այլն) տրվում է մուտք թվային համակարգի տվյալներին՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով։
2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 5-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1- ին մասով.
«4.1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում, ակտի օրինակն աշխատանքային պայմանագրով սահմանված ծանուցման եղանակով ուղարկվում է աշխատողին:».
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.
«4.2. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով չի ընդունվում, ապա ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:».
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-րդ մասով.
«4.3. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:»:
Օրենսգրքի 13-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով
2. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը կարող են իրականացվել նաեւ թվային համակարգի միջոցով:».
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
3. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:».
Օրենսգրքի 14-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:».
Օրենսգրքի 85-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4-րդ մասով.
1.4. Աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային թվային ստորագրությամբ կարող են կնքվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով: Տվյալ դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.5-րդ եւ 1.6-րդ մասերով.
«1.5. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը հավելվածը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:
1.6. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով` այն կողմերի միջեւ փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու աշխատանքային պայմանագրի հավելվածի իսկությունը եւ ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագրի հավելվածն ստորագրած կողմն աշխատանքային պայմանագրի հավելվածի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում եւ նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետեւյալ մեկ կամ մի քանի եղանակներով.
1) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակը պատվիրված նամակով ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.
2) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.
3) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված եւ էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի հավելվածի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ 13.1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 102.1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը եւ համակարգի կիրառման հիմնական սկզբունքները
1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը (այսուհետեւ` թվային համակարգ) տվյալների ամբողջություն է, որի նպատակն է`
1) ապահովել աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաեւ դրանում փոփոխությունների վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ կնքումը (ընդունումը) եւ օգտագործումը, ինչպես նաեւ մուտքագրումից հետո այդ տվյալների ներբեռնելու հնարավորությունը.
2) աջակցել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը:
2. Թվային համակարգի կիրառման հիմնական սկզբունքներն են` 13
1) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության ապահովումը.
2) թվային համակարգից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերությունների կողմերի համար թվային համակարգում առկա տվյալների ցանկացած պահի հասանելիությունը:
Հոդված 102.2. Թվային համակարգի կառավարումը, տվյալներին հասանելիությունը, տեխնիկական պահանջները եւ կառավարման կարգը
1. Թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Տեսչական մարմնին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների նկատմամբ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվող վերահսկողության համար:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաեւ աշխատողի համար հաշվարկված եւ վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական եւ պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը թվային համակարգի օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն տրվում է այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:
5. Թվային համակարգում գործատուին եւ աշխատողին տրվում է էլեկտրոնային տվյալներին հասանելիության պատուհան (անձնական էջ): Մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում էլեկտրոնային տվյալներին հասանելիությունը տրվում է աշխատանքային պայմանագիրը կնքող ծնողին կամ խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին:
6. Թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
2. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը եվ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը եվ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին 10 ապրիլի 2025 թվականի N 410-Ն https://www.arlis.am/hy/acts/205500
Օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 1-ից։
Ինչին է վերաբերում Որոշումը՝
Աշխատանքային ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին եւ անհատներին տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման եւ լուծման նոր կարգ՝ թվային համակարգի միջոցով։ Սույն կարգով սահմանվել է, որ աշխատանքային հարաբերությունները՝ պայմանագրերի կնքումը, փոփոխությունը կամ դադարեցումը, պետք է իրականացվեն բացառապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հարթակում՝ համապատասխան դաշտերը լրացնելով եւ կողմերի կողմից էլեկտրոնային ստորագրություններով հաստատելով։
Նշված համակարգը թույլ է տալիս ապահովել պայմանագրերի ստորագրման, գրանցման եւ հարկային մարմիններին փոխանցման ամբողջական եւ ինքնաշխատ գործընթաց՝ հիմք ընդունելով օրենքով սահմանված կարգավորումները։ Միեւնույն ժամանակ, ապահովվում է համապատասխան պետական մարմինների՝ ՊԵԿ-ի, ԱԱՏՄ-ի եւ ՆԳՆ միգրացիոն ծառայության տվյալների հասանելիությունը՝ նրանց լիազորությունների շրջանակում։ Կարգը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հորդորում ենք բոլոր գործատուներին եւ աշխատանքային հարաբերություններ կարգավորող կողմերին ժամանակին պատրաստվել փոփոխություններին՝ բացառելու իրավական ռիսկեր եւ ապահովելու օրինական գործընթացի իրականացումը։.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 102.2-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է։
3. Սույն որոշումն ընդունվելուց հետո մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու ընթացակարգային կարգավորումներ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի 15
ապրիլի 10-ի N 410-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին (այսուհետ՝ թվային համակարգ) ներկայացվող պահանջները, կարգավորվում են թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները։
2. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի։
2. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ
3. Գործատուն կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ՝ գործատու) աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը (այսուհետ՝ փաստաթուղթ) կազմում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։
4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գործողությունից հետո կազմված փաստաթուղթն ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
5. Գործատուի կողմից ստորագրված փաստաթուղթն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատանքի ընդունվող անձի էլեկտրոնային հասցեին։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը թվային համակարգ իրականացվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
7. Աշխատանքի ընդունվող անձը (աշխատողը) աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրի բովանդակության հետ համաձայնվելու դեպքում, ոչ ուշ, քան դրանցում նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետին նախորդող աշխատանքային օրը, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում է աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը։
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ (ներառյալ, սակայն չսահմանափակվելով CoSign էլեկտրոնային ստորագրության տեսակով)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ սահմանված պահանջների:
9. Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային պայմանագրում առկա տեղեկատվության հիման վրա, թվային համակարգի միջոցով, ինքնաշխատ ձեւավորվում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտ (վարձու աշխատողի անհատական տվյալների գրանցման հայտ), որում ինքնաշխատ արտացոլվում են աշխատանքային պայմանագրում առկա եւ գրանցման հայտում ներառվող անհատական տեղեկությունները։
10. Գործատուների կողմից ինքնաշխատ ձեւավորված գրանցման հայտը հարկային մարմին է հանձնվում մինչեւ գրանցման հայտը ձեւավորվելու աշխատանքային օրվա ավարտը՝ լրացնելով նաեւ գրանցման հայտում ներառվող այն տեղեկությունները, որոնք ներառված չեն աշխատանքային պայմանագրում։
11. Թվային համակարգով գրանցման հայտ ինքնաշխատ ձեւավորվում է նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուի կողմից անհատական իրավական ակտ կազմելու դեպքում։
12. Աշխատանքային պայմանագրում լրացվում են հետեւյալ դաշտերը՝
1) պայմանագրի համարը*.
2) պայմանագրի կնքման վայրը*.
3) պայմանագրի կնքման ամսաթիվը (աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը՝ լրացվում է ինքնաշխատ)*.
4) գործատուի ՀՎՀՀ-ն եւ անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.
5) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
6) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը՝ բացառությամբ, եթե աշխատանքի ընդունվողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում.
7) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (օտարերկրացի աշխատողի պարագայում նաեւ բնակության իրավունքը կամ օրինական գտնվելը հաստատող փաստաթղթի տվյալները).
8) աշխատանքի վայրը*.
9) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
10) աշխատանքն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը*.
11) պաշտոնի անվանումը*.
12) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
13) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
14) աշխատավարձը որոշելու ձեւը*.
15) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
16) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաեւ պայմանագրի գործողության ժամկետը*.
17) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տեւողությունը եւ պայմանները.
18) աշխատաժամանակի ռեժիմը*.
19) աշխատաժամանակի շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)*.
20) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը*.
21) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
22) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
23) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
24) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաեւ հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
25) այլ պայմաններ։
13. Սույն կարգի 12-րդ կետում աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
14. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ինչպես նաեւ առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից ներգրավված փորձագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերը եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով փոխանցվում է թվային համակարգ:
15. Սույն կարգի 14-րդ կետը տարածվում է նաեւ հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, եթե այդ անձանց անձնական գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:.
3. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
16. Թվային համակարգին հասանելիություն է տրամադրվում`
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաեւ աշխատողի համար հաշվարկված եւ վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական եւ պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների նկատմամբ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվող վերահսկողության համար.
3) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:
17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված մարմիններին հասանելիություն տրամադրվում է թվային համակարգի միջոցով կնքված՝
1) աշխատանքային պայմանագրերին.
2) աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին.
3) աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին։
ՄԱՍ IV. ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հուլիս ամսվան կրիպտոակտիվների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Կրիպտոակտիվների մասին ՀՀ օրենք
Օրենսդրական ակտի անվանումը՝
Կրիպտոակտիվների մասին ՀՀ օրենք ՀՕ-159-Ն
https://www.arlis.am/hy/acts/208599/latest
Օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն Օրենքը ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ ընդունվել է «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է կրիպտոակտիվների շուկայում գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ Նոր օրենքի նպատակն է ապահովել հաճախորդների իրավունքների պաշտպանություն, շուկայի թափանցիկություն եւ համակարգային ռիսկերի նվազեցում։ Օրենքով սահմանվում են՝
- կրիպտոակտիվների թողարկման, առաջարկման եւ առքուվաճառքի կարգը,
- կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակներն ու մատուցման պայմանները,
- ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կարգավորման եւ վերահսկողության գործառույթները տվյալ ոլորտում։ Օրենքն առանձնացնում է նաեւ այն դեպքերը, որոնց վրա այն չի տարածվում, օրինակ՝ եթե կրիպտոակտիվը իր էությամբ համարվում է արժեթուղթ, բանկային ավանդ, ապահովագրական վկայագիր կամ չի կարող փոխանցվել այլ անձի։ Նախատեսված է, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողները որոշ դեպքերում ենթակա են լիցենզավորման, իսկ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես վերահսկող մարմին։ Խորհուրդ է տրվում բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք ներգրավված են կրիպտոակտիվների շուկայում կամ պլանավորում են նման գործունեություն, ուշադիր ուսումնասիրել օրենքի դրույթները՝ իրավական համապատասխանություն ապահովելու նպատակով ։
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բ Ա Ժ Ի Ն 1 ԸՆԴ
ՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու կրիպտոակտիվներ ձեռք բերողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, կրիպտոակտիվների շուկայի արդար եւ թափանցիկ գործունեության ապահովումը եւ կրիպտոակտիվների շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները եւ սահմանում է՝
1) կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի եւ առք ու վաճառքի կարգը.
2) կրիպտոակտիվներով ծառայությունների (այսուհետ նաեւ՝ կրիպտոակտիվներով ծառայություն) տեսակները, ինչպես նաեւ դրանց մատուցման եւ իրականացման կարգը.
3) կրիպտոակտիվների շուկայի կարգավորման եւ վերահսկողության բնագավառում Կենտրոնական բանկի իրավասությունները եւ պարտականությունները.
4) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:
2. Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկան ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներ թողարկող եւ առաջարկող անձանց, սույն օրենքով լիցենզավորման ենթակա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց եւ Հայաստանի Հանրապետության տարածքում առաջարկվող կամ սույն օրենքով լիցենզավորման ենթակա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց միջոցով կրիպտոակտիվներ ձեռք բերող անձանց:
3. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով:
4. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի կամ բաժնետոմսի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով:
5. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի կամ բանկային ավանդի պայմանագրի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով:
6. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքի իմաստով ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքով:
7. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում հետեւյալ սուբյեկտների վրա, եթե վերջիններս հանդես են գալիս որպես թողարկող կամ մատուցում են կրիպտոակտիվներով ծառայություններ.
1) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների վրա.
2) Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ցանկում ընդգրկված այլ միջազգային կազմակերպությունների վրա:
8. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում այն կրիպտոակտիվների վրա, որոնք՝
1) էությամբ եզակի են (յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ հատկանիշներ) եւ փոխարինելի չեն, կամ
2) տեխնիկապես հնարավոր չէ կամ օրենքով կամ թողարկման պայմաններով արգելվում է փոխանցել այլ անձի.
3) թողարկվել են կենտրոնական բանկերի կամ այլ ազգային բանկերի կողմից:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի իմաստով կրիպտոակտիվը չի համարվում եզակի կամ ոչ փոխարինելի, եթե նման կրիպտոակտիվը առաջարկվել է տարանջատված մասերով:
10. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը չի կարգավորվում սույն օրենքով սահմանված դրույթներով, եթե դրանք մատուցվում են՝
1) միայն միեւնույն խմբին պատկանող իրավաբանական անձանց կամ
2) լուծարային հանձնաժողովի, իսկ անվճարունակության դեպքում՝ ժամանակավոր ադմինիստրացիայի կողմից իրականացվող գործունեության շրջանակում:
2. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում կրիպտոակտիվների վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-160-Ն
https://www.arlis.am/hy/acts/208570/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Անկանխիկ գործառնությունների
մասի» ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ կատարվել է փոփոխություն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում, որով «կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձ» հասկացությունը ընդգրկվել է օրենքում օգտագործվող հիմնական տերմինների շարքում։
Մասնավորապես, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է 19-րդ կետով, համաձայն որի՝
«կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձ» հասկացությունը կիրառվում է այն նշանակությամբ, ինչով այն սահմանված է «Կրիպտոակտիվների մասին» օրենքում։
Այս փոփոխությամբ ապահովվում է տարբեր օրենքներում տերմինների կիրառման միասնականություն եւ հստակեցվում է, որ կրիպտոակտիվներով ծառայությունների տրամադրումը նույնպես ընդգրկվում է անկանխիկ գործառնությունների օրենսդրական դաշտում։
Խորհուրդ է տրվում այն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք իրականացնելու են կամ արդեն իրականացնում են կրիպտոակտիվներով կապված գործառույթներ, դիտարկել օրենքով սահմանված կարգին համապատասխան գործառույթների ձեւակերպումը եւ հարկ եղած դեպքում ստանալ մասնագիտական իրավաբանական աջակցություն։
«Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի 3-րդ
հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
19) կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձ՝ ըստ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված նշանակության։
3. « Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ
29.05.2025 N ՀՕ-163-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208588
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ
օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ կատարվել են բազմաթիվ օրենքների փոփոխություններ, որոնք միտված են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի դրույթները համահունչ կերպով ինտեգրել ֆինանսական շուկան կարգավորող գործող օրենսդրությանը։ Սույն փոփոխություններով՝
Այսուհետ որակավորված ներդրողներ են համարվում նաեւ՝ ներդրումային ֆոնդի կառավարիչները եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք Շուկայի օպերատորները եւ Կենտրոնական դեպոզիտարիան եւս կարող են իրականացնել կրիպտոակտիվների հետ կապված ծառայություններ, եթե պահպանում են համապատասխան օրենքներով եւ ԿԲ ակտերով սահմանված պայմանները։
Սահմանվել են հատուկ պահանջներ այն դեպքերում, երբ գործ ունենք կրիպտոակտիվի հատկանիշներով արժեթղթերի պահառության, հաշվարկի կամ դրանց շուկայի գործարկման հետ։ Կենտրոնական բանկին վերապահվել է իրավասություն՝ իր նորմատիվ ակտերով սահմանել բացառություններ կամ այլ կարգ՝ հաշվի առնելով ապակենտրոնացված գրանցամատյանների տեխնոլոգիան։
Սահմանվել է, որ Կենտրոնական բանկը իրավունք ունի կիրառելու պատասխանատվության միջոցներ՝ կրիպտոակտիվների շուկայի նորմատիվ ակտերի խախտման դեպքում։ Այս փոփոխությունները հատկապես կարեւոր են այն ընկերությունների, ներդրումային ծառայություն մատուցողների, շուկայի օպերատորների ու պահառու մարմինների համար, որոնք ցանկանում են կամ արդեն իրականացնում են կրիպտոակտիվների շուկայի հետ առնչվող գործունեություն։ Խորհուրդ ենք տալիս վերանայել ձեր կազմակերպության ներպետական քաղաքականություններն ու ներքին ակտերը՝ նոր օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաեւ՝ անհրաժեշտության դեպքում ստանալ իրավաբանական խորհրդատվություն՝ նոր նորմերի ճշգրիտ կիրառման համար։
«Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 23-րդ կետի «ա» ենթակետում «եւ ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերը փոխարինել «, ներդրումային ֆոնդի կառավարիչները եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք» բառերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքի իմաստով`
Հին տարբերակ
23) որակավորված ներդրողներ են համարվում`ա. ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային, կենսաթոշակային ֆոնդերը, եւ ներդրումային ֆոնդի կառավարիչները, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք, տվյալ պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունեն իրականացնելու սույն ենթակետով սահմանված որեւէ անձի գործունեություն
Նոր տարբերակ
23) որակավորված ներդրողներ են համարվում`ա.
ներդրումային ընկերությունները, օտարերկրյա
ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը,
բանկերը, վարկային կազմակերպությունները,
ապահովագրական ընկերությունները,
ներդրումային, կենսաթոշակային ֆոնդերը,
ներդրումային ֆոնդի կառավարիչները եւ
կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող
անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունում
գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք,
տվյալ պետության օրենսդրության համաձայն,
իրավունք ունեն իրականացնելու սույն ենթակետով
սահմանված որեւէ անձի գործունեություն
Օրենքի 28-րդ հոդվածում վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
Հոդված 28. Ներդրումային ընկերությունները եւ նրանց կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները
1.1. Ներդրումային ընկերություններն իրավունք ունեն մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունները` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Օրենքի 103-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ մասերով.
Հոդված 103. Գործունեության լիցենզիան
5.1. Օպերատորն իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետով սահմանված կրիպտոակտիվներով առեւտրային հարթակի գործարկման ծառայություն` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
5.2. Ի լրումն սույն օրենքով շուկայի օպերատորի գործունեության նկատմամբ սահմանված պահանջների` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված` շուկայի օպերատորի գործունեության իրականացման նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 51-րդ հոդվածի 3-6-րդ եւ 12-րդ մասերով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի հետ կապված սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ` այդ թվում` հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները:
Օրենքի 175-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
Հոդված 175. Կենտրոնական դեպոզիտարիան
2.1. Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահառության ծառայություն` 23 «Կրիպտոակտիվների մասին» օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 197.1-ին հոդվածով.
Հոդված 197.1. «Կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ առանձնահատուկ պահանջները
1. Ի լրումն սույն օրենքով արժեթղթերի պահառության նկատմամբ սահմանված պահանջների` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 52-րդ հոդվածով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված` սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ` այդ թվում` հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները։
Օրենքի 198-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
Հոդված 198.Արժեթղթերի հաշվարկային համակարգը
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված` սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ` այդ թվում` հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները
Օրենքի 209-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հոդված 209. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
4. «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով:
4. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում 29.05.2025 N ՀՕ-164-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208591
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Արժութային կարգավորման եւ
արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ կատարվել է լրացում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում, որով արտարժույթով հնարավոր վճարումների ցանկը համալրվել է նաեւ կրիպտոակտիվների ոլորտին վերաբերող տարրերով։ Մասնավորապես, Օրենքով այսուհետ նախատեսվել է, Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված արտարժույթին կցված թոքենների գնանշումը, դրանց ձեռքբերման եւ մարման ժամանակ վճարումները։ Խորհուրդ է տրվում սույն փոփոխությունը հաշվի առնել հատկապես այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են միջազգային հաշվարկներ կամ ներդրումային գործարքներ, ներառյալ կրիպտոակտիվների շուկայում գործող սուբյեկտները։
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասը «ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները)» բառերից հետո լրացնել «, «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված արտարժույթին կցված թոքենների գնանշումը, դրանց ձեռքբերման եւ մարման ժամանակ վճարումները» բառերով:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության արժույթով գործարքների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում
Հին տարբերակ
9. Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները` վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ, արտարժութային պարտատոմսերի գծով վճարումները (ներառյալ` արժեկտրոնները), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների գծով վճարումները (փոխանցումները), ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները) կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի:
Նոր տարբերակ
9. Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները` վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ, արտարժութային պարտատոմսերի գծով վճարումները (ներառյալ` արժեկտրոնները), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների գծով վճարումները (փոխանցումները), ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները), «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված արտարժույթին կցված թոքենների գնանշումը, դրանց ձեռքբերման եւ մարման ժամանակ վճարումները կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի:
5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»
ՀՀ օրենքում 29.05.2025 N ՀՕ-165-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208593
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Բաժնետիրական ընկերությունների մասի» ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք նպատակ ունեն սահուն կերպով ինտեգրել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց օրենսդրական դաշտում կարգավորվող սուբյեկտների շրջանակ։
Մասնավորապես, Օրենքի 47-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ սահմանվում է, որ բաժնետերերի շահերի պաշտպանությանն առնչվող դրույթներում անդրադարձ է կատարվում ոչ միայն բանկերի եւ վարկային կազմակերպությունների, այլեւ ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, եւ ապահովագրական ընկերությունների սնանկության գործընթացներին։
Բացի այդ, Օրենքի 52-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 3-րդ մասով, համաձայն որի՝ երբ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի նշանակալից մասնակից (բաժնետեր) է գրանցվում բաժնետերերի ռեեստրում, պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնության մասին որոշումը՝ որպես պարտադիր փաստաթուղթ։ Այս լրացումը նպատակ ունի ապահովել ԿԲ վերահսկողության արդյունավետությունը այն դեպքերում, երբ ֆինանսական շուկայում կարգավորվող սուբյեկտների մասնակցային կառուցվածքում փոփոխություններ են տեղի ունենում։
Խորհուրդ է տրվում այն կազմակերպություններին, որոնք հանդիսանում են բաժնետիրական ընկերություններ կամ ներգրավված են կրիպտոակտիվների շուկայում, հաշվի առնել վերոնշյալ պահանջները՝ բաժնետերերի գրանցման, մասնակիցների փոփոխության եւ օրինականության ապահովման գործընթացներում։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասում ««Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին»» բառերը փոխարինել ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»» բառերով:
Հոդված 47. Բաժնետերերի շահերի ապահովումն ընկերության բաժնետոմսերի եւ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման դեպքում
Հին տարբերակ
Ընկերության բաժնետերերն ունեն կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով եւ «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:"
Նոր տարբերակ
Ընկերության բաժնետերերն ունեն կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային" ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:
Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
Հոդված 52. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառում կատարելըany
«Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակցի վերաբերյալ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում գրառման համար, ի հավելումն ռեեստրում գրառման համար օրենքով եւ իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերի, մասնագիտացված կազմակերպություն է ներկայացվում նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակից դառնալու համար Կենտրոնական բանկի կողմից տվյալ անձին տրամադրված նախնական համաձայնություն տալու մասին որոշումը:»
6. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու
մասին» ՀՀ օրենքում 29.05.2025 N ՀՕ-166-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208597
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում կատարվել է լրացում, որը կարեւոր նշանակություն ունի կրիպտոակտիվների ոլորտում գործող բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների համար։
Մասնավորապես, օրենքի 61-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 4-րդ մասով, որով ամրագրվում է հետեւյալը. այն դեպքում, երբ բանկը կամ ֆինանսական որեւէ կազմակերպություն խախտում է «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները, Կենտրոնական բանկը իրավունք ունի կիրառելու պատժամիջոցներ՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով։
Խորհուրդ է տրվում բանկերին, բանկային խմբի անդամ կազմակերպություններին, ինչպես նաեւ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց վերանայել իրենց ներքին կանոնակարգերը, քաղաքականություններն ու ընթացակարգերը՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի եւ ԿԲ-ի համապատասխան նորմատիվ ակտերի պահանջներին համահունչ գործելու նպատակով։
Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հոդված 61. Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատժամիջոցները
4. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
7. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին 29.05.2025 N ՀՕ-170-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208574
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը դասակարգվել է որպես լիցենզավորման ենթակա գործունեություն։
Ըստ այդմ՝ կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան լիցենզիա՝ սահմանված կարգով եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «Բանկային եւ ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
"14. | Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում՝ ըստ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների | ԿԲ | - | - | - | - | - | Հ | - ". |
8. Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին 29.05.2025 N ՀՕ-175-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208560
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում կատարվել են մի շարք կարեւոր լրացումներ, որոնք վերաբերվում են կրիպտոակտիվների հարկման մեխանիզմին եւ կարգավորման շրջանակին։
Մասնավորապես՝ Օրենսգրքի 4-րդ հոդվածում ներդրվել է «կրիպտոակտիվ» հասկացությունը, սահմանված՝ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Օրենսգիրքը լրացվել է նոր՝ Հոդված 16.1-ով, որը սահմանում է կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգը, հիմք ընդունելով միջազգային բորսաներում հրապարակված գները եւ ԿԲ-ի փոխարժեքները։
Ըստ Հոդված 55-ի՝ կրիպտոակտիվների օտարման գործարքներն այժմ հնարավոր է փաստաթղթավորել նաեւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ իրավաչափ փաստաթղթերով։ Հոդված 147-ը հստակեցնում է, թե որ կրիպտոակտիվների օտարումից ստացված եկամուտները կարող են հարկային բազայից հանվել, բացառելով որոշ դեպքեր։ Հոդված 150-ում ամրագրվել է, որ որոշ տեսակի կրիպտոակտիվների օտարումից ստացված եկամուտների վրա կգործի 1% եկամտային հարկի դրույքաչափ։
Սույն փոփոխությունները վերաբերում են աշխատանքային, գործարար եւ ներդրումային գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր ներգրավված են կրիպտոակտիվների ձեռքբերման, պահման, օտարման թոքենների ստեղծման գործընթացներում։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին կետով.
Հոդված 4. Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները
17.1) կրիպտոակտիվ` «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվ, այդ թվում` էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվ, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոակտիվ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի (բաժնետոմսի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի (բանկային ավանդի պայմանագրի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
Հոդված 16.1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները
1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է կրիպտոակտիվի ձեռքբերման, ստացման (այդ թվում` անհատույց) օրվա դրությամբ` ելնելով այդ օրը Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներից Կառավարության սահմանած կարգով որոշված բորսայի կողմից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով հրապարակված կրիպտոակտիվի գնի նկատմամբ այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք 29 է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչեւ տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:
Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.:
Հոդված 55. Հաշվարկային փաստաթուղթը եւ դրա կազմումը
15. Կրիպտոակտիվների օտարման գործարքների մասով եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաեւ կրիպտոակտիվների ձեռքբերման ծախսերը կարող են փաստաթղթավորվել նշված գործարքները հիմնավորող` հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով։
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ «16.1) կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, բացառությամբ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների.»:
Օրենսգրքի 150-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը
9.1. Էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է մեկ տոկոս դրույքաչափով:»:
9. «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Ներդրումային ֆոնդերի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին 29.05.2025 N ՀՕ- 176-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208558
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Ներդրումային ֆոնդերի մասին
օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ փոփոխություն է կատարվել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի հոդվածներում՝ ուղղված կրիպտոակտիվների ոլորտի արդյունավետ կարգավորմանը։
Մասնավորապես՝ Օրենքի 52-րդ հոդվածը («Կառավարիչը») լրացվել է 5.2-րդ եւ 5.3-րդ մասերով, համաձայն որոնց՝ Կառավարիչներին թույլատրվում է մատուցել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված՝ կրիպտոակտիվների փաթեթի կառավարման, ինչպես նաեւ 30 կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ՝ սահմանված կարգով եւ պայմաններով։
Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկին վերապահվում է իրավունք՝ իր նորմատիվ իրավական ակտերով կառավարիչներին թույլատրելու լրացուցիչ գործունեության տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են վերոնշյալ ծառայություններին՝ սահմանելով համապատասխան պահանջներ դրանց իրականացման համար։
Օրենքի 106-րդ հոդվածը («Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները եւ դրանց կիրառման կարգը») լրացվել է 5-րդ մասով, ըստ որի Կենտրոնական բանկը իրավասու է կիրառել պատասխանատվության միջոցներ այն դեպքերում, երբ խախտվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված՝ կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական եւ նորմատիվ ակտերի, այդ թվում՝ ներքին իրավական ակտերի պահանջները։ Այս փոփոխությունները միտված են ներդրումային ֆոնդերի կառավարման համատեքստում կրիպտոակտիվների ոլորտի իրավական կարգավորման ուժեղացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը։
Օրենքի 52-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ եւ 5.3-րդ մասերով.
Հոդված 52. Կառավարիչը
«5.2. Կառավարիչն իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կամ 8-րդ կետով սահմանված համապատասխանաբար կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ՝ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
5.3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կառավարիչներին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 5.2-րդ մասով նախատեսված ծառայություններին՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:».
Օրենքի 106-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
Հոդված 106. Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները եւ դրանց կիրառման կարգը
«5. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
10. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին 29.05.2025 N ՀՕ-177-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208555
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Պետական տուրքի մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ փոփոխություն է կատարվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածում՝ նպատակ ունենալով կարգավորել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց պետական տուրքի վճարման կարգավորումները։ Մասնավորապես՝ Օրենքի 19-րդ հոդվածի «5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ 5.13-ից 5.15-րդ կետերով, համաձայն որոնց՝
5.13. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ օտարերկրյա նման ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի գործունեության համար սահմանվում է տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով պետական տուրք։
5.14. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար սահմանվում է տարեկան բազային տուրքի 200- ապատիկի չափով պետական տուրք։
5.15. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ օտարերկրյա նման ծառայություններ մատուցող անձի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար սահմանվում է տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով պետական տուրք։
Այս լրացումները միտված են ապահովելու պետական վերահսկողության ու մասնակցության արդյունավետության բարձրացում՝ կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.13-5.15-րդ կետերով.
«5.13. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի) գործունեության համար՝ տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
5.14. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
5.15. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի) յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով»։ |
11. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին 29.05.2025 N ՀՕ-180-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208567
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են կատարվել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքում՝ ուղղված կրիպտոակտիվների փոխանցումների թափանցիկության բարձրացմանը եւ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը։Մասնավորապես՝ Հոդված 3-ի 1-ին մասի 4-րդ կետը լրացվել է նոր «թ1» ենթակետով, ըստ որի՝ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի համաձայն, այժմ ներառվում են որպես հաշվետվություն տրամադրող անձինք, բացառությամբ կրիպտոակտիվների առեւտրային հարթակի գործարկման ծառայություններ մատուցող անձանց։ Նույն հոդվածում ավելացվել է նոր՝ 9.2-րդ կետ, որով սահմանվում է կրիպտոակտիվի փոխանցման իրավական սահմանումը՝ որպես փոխանցման գործարք՝ կատարվող ֆինանսական հաստատության միջոցով, փոխանցողի անունից՝ անկախ այն հանգամանքից, թե փոխանցողն ու ստացողը նույն անձն են, թե ոչ։
Օրենքը լրացվել է նոր՝ 20.1 հոդվածով՝ «Կրիպտոակտիվի փոխանցումների հետ կապված պարտականությունները» վերնագրով, որով՝ Սահմանվում են ֆինանսական հաստատությունների կողմից հավաքագրվող եւ պահպանվող պարտադիր տեղեկությունները, այդ թվում՝ կողմերի անունները, գրանցամատյանի հասցեները, հաշվի համարները, ինչպես նաեւ անձի նույնականացման տվյալները (անձնագրային տվյալներ, հասցե, գրանցման համար եւ այլն)՝ ըստ գործարքի տեսակի։ Կրիպտոակտիվների փոխանցման դեպքում՝ տվյալները պետք է անմիջապես եւ անվտանգ փոխանցվեն ստացող ֆինանսական հաստատությանը, անկախ դրանց կցման եղանակից։ Սահմանվում են բացառությունների շրջանակները, այդ թվում՝ փոխհաշվարկային եւ որոշ քարտային գործարքների վերաբերյալ: Պահանջվում է նաեւ՝ միջնորդ ֆինանսական հաստատությունների կողմից ռիսկերի վրա հիմնված քաղաքականության իրականացում, ներառյալ՝ գործարքների մերժում, կասեցում, ինչպես նաեւ թղթակցային հարաբերությունների վերանայում՝ տվյալների բացակայության դեպքում։ Բացի այդ, Օրենքի 27-րդ հոդվածը լրացվել է նոր 4-րդ մասով, ըստ որի Ֆինանսական հաստատությունը պարտավոր է մերժել կրիպտոակտիվի փոխանցման այնպիսի պահանջ, որը չի պարունակում 20.1-րդ հոդվածով սահմանված պարտադիր տեղեկությունները։ Միեւնույն ժամանակ, նման փոխանցումները պետք է դիտարկվեն որպես կասկածելի գործարքներ՝ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով։
Այս փոփոխությունների կիրառմամբ ամրապնդվում է ֆինանսական համակարգի ճկունությունն ու անվտանգությունը կրիպտոակտիվների նկատմամբ, ապահովվում է դրանց անհայտ ծագման կանխարգելում եւ ավելի բարձր համապատասխանություն միջազգային ստանդարտներին։.
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ1» ենթակետով.
1. Սույն օրենքի իմաստով`
4) հաշվետվություն տրամադրող անձինք են`
«թ1. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, բացառությամբ կրիպտոակտիվների առեւտրային հարթակի գործարկման ծառայություններ մատուցող անձանց,».
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ կետով.
«9.2) կրիպտոակտիվի փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի կրիպտոակտիվ կամ գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի եւ փոխանցումն ստացողի՝ նույն անձը լինելու հանգամանքից.»:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.
Հոդված 20.1 Կրիպտոակտիվի փոխանցումների հետ կապված պարտականությունները
1. Կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող եւ ստացող ֆինանսական հաստատությունները պետք է ձեռք բերեն եւ պահպանեն հետեւյալ տեղեկությունները.
1) փոխանցումը կատարողի եւ փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը.
2) ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի օգտագործմամբ կրիպտոակտիվի փոխանցման դեպքում` փոխանցումը կատարողի եւ փոխանցումն ստացողի ապակենտրոնացված գրանցամատյանի հասցեները եւ կրիպտոակտիվի հաշվի համարները, եթե կրիպտոակտիվի հաշվի համարներն օգտագործվել են կրիպտոակտիվի փոխանցումը կատարելու համար.
3) առանց ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի օգտագործման կրիպտոակտիվի փոխանցման դեպքում` փոխանցումը կատարողի եւ փոխանցումն ստացողի` կրիպտոակտիվի փոխանցման համար օգտագործված կրիպտոակտիվի հաշվի համարները.
4) կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատության դեպքում` փոխանցումը կատարողի, իսկ կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատության դեպքում` փոխանցումն ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հասցեն կամ ծննդյան ամսաթիվը եւ վայրը` ֆիզիկական անձի համար, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը եւ այլն) կամ գտնվելու վայրի հասցեն` իրավաբանական անձի համար:
2. Կրիպտոակտիվի փոխանցումների դեպքում կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է սույն հոդվածով նախատեսված տեղեկություններն անմիջապես եւ անվտանգ կերպով փոխանցի կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությանը: Տեղեկությունների փոխանցումն իրականացվում է ուղղակի կամ անուղղակի եղանակով, եւ չի պահանջվում, որ դրանք ուղղակիորեն կցված լինեն կրիպտոակտիվի փոխանցմանը: Կրիպտոակտիվի մեկից ավելի փոխանցումների խմբավորման դեպքում կրիպտոակտիվի փոխանցումն ուղարկող ֆինանսական հաստատությունը կարող է յուրաքանչյուր առանձին փոխանցման մեջ նշել միայն փոխանցում կատարողի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3- րդ կետերով նախատեսված տեղեկությունները, եթե խմբավորված փոխանցումը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր տեղեկությունները:.
3. Կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված բոլոր միջնորդ ֆինանսական հաստատությունները պետք է ապահովեն, որ սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների հաղորդումն իրականացվի անմիջապես եւ անվտանգ կերպով: 4. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն կիրառվում`
1) ֆինանսական հաստատությունների միջեւ իրենց անունից կատարվող փոխանցումների եւ փոխհաշվարկների նկատմամբ.
2) կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի կատարման եւ ձեւակերպման (հաշվառման) համար հիմք հանդիսացող բոլոր հաղորդագրություններում (ուղեկցող գրագրությունում) առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված բացառությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գործարքը կապված է ավտոմատ գանձման սարքերի միջոցով գումարների կանխիկացման, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարման հետ, եւ չի վերաբերում այն դեպքերին, երբ կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերն օգտագործվում են կրիպտոակտիվների փոխանցումներ կատարելու համար:
5. Կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված միջնորդ ֆինանսական հաստատությունը եւ կրիպտոակտիվի փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությունը պետք է սահմանեն ռիսկերի վրա հիմնված արդյունավետ քաղաքականություն եւ ընթացակարգեր` բացահայտելու եւ համարժեք միջոցներ (այդ թվում` գործարքի մերժում կամ կասեցում) ձեռնարկելու կրիպտոակտիվների այն փոխանցումների նկատմամբ, որոնք չեն ներառում սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածով նախատեսվող տեղեկությունները չներառող կրիպտոակտիվի փոխանցման դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի կրիպտոակտիվի փոխանցման մեջ ներգրավված ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները դադարեցնելու հարցը:»:
Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հոդված 27. Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դադարեցումը
4. Կրիպտոակտիվի փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի կրիպտոակտիվի փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20.1-ին հոդվածով սահմանված տեղեկությունները, եւ դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:
12. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին29.05.2025 N ՀՕ-181-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/208573
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի եջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կրիպտոակտիվների՝ որպես վճարամիջոցի կամ հաշվարկային միջոցի օգտագործման սահմանափակման նպատակով։
Մասնավորապես՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածը («Դրամ /արժույթ/») լրացվել է նոր՝ 5-րդ մասով, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվով վճարում կատարելն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի»։ Այս փոփոխությունը շեշտադրում է, որ դրամն է ՀՀ-ում միակ օրինական վճարամիջոցը, իսկ կրիպտոակտիվներով վճարումներ թույլատրելի են միայն խստորեն սահմանված դեպքերում։ Օրենսգրքի 356-րդ հոդվածը («Դրամական պարտավորությունների արժույթը») նույնպես լրացվել է նոր՝ 5- րդ մասով, որով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս կրիպտոակտիվների օգտագործումն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի»։
Սույն փոփոխությունը նպատակ ունի կանխել կրիպտոակտիվների ազատ շրջապտույտը ՀՀ տարածքում՝ պահպանելով դրանց սահմանափակ կիրառելիության շրջանակները՝ միաժամանակ բացառություններ սահմանելով փակ էկոհամակարգերում (օրինակ՝ լոյալության ծրագրերում կամ սպառողական թոքեններով հարթակներում)։
Այս լրացումները եւ փոփոխությունները միտված են ֆինանսական կայունության պահպանմանը, դրամի՝ որպես ազգային արժույթի գերակայության ապահովմանը, ինչպես նաեւ կրիպտոակտիվների նկատմամբ վերահսկելի եւ սահմանափակ ռեժիմի ներդրմանը՝ օրենքով թույլատրված բացառություններով։
Օրենսգրքի 142-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
Հոդված 142. Դրամ (արժույթ)
5. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվով վճարում կատարելն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի:
Օրենսգրքի 356-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
Հոդված 356. Դրամական պարտավորությունների արժույթը
«5. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս կրիպտոակտիվների օգտագործումն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի:»:
Օրենսգրքի 589-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 589. Փոխանակության պայմանագիր
Հին տարբերակ
3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք)։ Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առ ոչինչ է։
Նոր տարբերակ
3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն մասի իմաստով գույք չեն հանդիսանում դրամական միջոցները, որոնց նկատմամբ կիրառելի են կրիպտոակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրն առ ոչինչ է: Սույն մասով սահմանված պահանջը չի սահմանափակում՝
1) սպառողական թոքեններ թողարկողի կողմից առաջարկվող որեւէ ապրանք ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու համար սպառողական թոքենների օգտագործումը.
2) ապրանք ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու համար այն կրիպտոակտիվների օգտագործումը, որոնք ձեռք բերողն իրավունք ունի օգտագործելու միայն թողարկողի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խմբի կողմից առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու համար:
ՄԱՍ V. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հուլիս ամսվան մաքսային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին https://www.arlis.am/hy/acts/203069
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի լրացումը վերաբերում է երկակի նշանակության ապրանքների եւ տեղեկատվության արտահանման ու տարանցման վերահսկողության կարգի հստակեցմանը։ Սահմանվում է, որ համապատասխան փորձագիտական եզրակացությունը պետք է կազմվի եւ ներկայացվի ՊԵԿ-ին՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով։ ՊԵԿ-ը պարտավոր է այդ եզրակացությունների հիման վրա իր կայքում հրապարակել այն ապրանքների ցանկը, որոնք չեն համարվում հսկվող, եւ ցանկը թարմացնել՝ հաշվի առնելով իրավական ակտերում կատարված փոփոխությունները։
«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը պարտավոր են կազմել եւ Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն ստացված տեղեկատվության հիման վրա վարում եւ իր պաշտոնական կայքում մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, տրվել է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ դրանք չեն հանդիսանում հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում ներառված ապրանքներ: Հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում 38 փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից Կոմիտեն ապահովում է սույն մասում նշված ցանկից այն ապրանքների հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում:»:
ՄԱՍ VI. ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հուլիս ամսվան առեւտրի եւ ծառայությունների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 14.07.2025թ. ՀՕ-207-Ն
https://www.arlis.am/hy/acts/209454/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 14-ին եւ ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Եր Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ ուժի մեջ են մտել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է ավելի հստակ կարգավորել ապրանքների գների ներկայացման պահանջները, էլեկտրոնային առեւտրի հարթակների կարգավիճակը, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարման պայմանները։
Մասնավորապես, օրենքում ամրագրվել են «վաճառքի գին», «միավոր գին» եւ «էլեկտրոնային առեւտրային հարթակ» հասկացությունները։ Վաճառքի գինն այսուհետ ներկայացվում է որպես ապրանքի միավորի կամ որոշակի քանակի համար սահմանված վերջնական գին՝ ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու պարտադիր վճարները։ Միավոր գինը սահմանվում է չափման կոնկրետ միավորի համար՝ կրկին ներառյալ հարկերը։ Էլեկտրոնային առեւտրային հարթակ է համարվում այն ծրագրային լուծումը (կայք, հավելված եւ այլն), որի միջոցով սպառողը կարող է էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքել տնտեսավարող սուբյեկտների կամ այլ անձանց հետ։
Գնի ներկայացման նոր կանոններով սահմանվում է, որ ապրանքը վաճառքի ցուցադրելու դեպքում պետք է ներկայացվեն նրա անվանումը, վաճառքի գինը եւ միավոր գինը։ Միավոր գինը պարտադիր չէ նշել որոշ բացառիկ դեպքերում, օրինակ՝ եթե ապրանքը փոքր ծավալով է կամ հավաքածուի տեսքով է իրացվում։ Որոշ դեպքերում՝ մասնավորապես շուկաներում, տոնավաճառներում եւ ցուցահանդես-վաճառքներում, թույլատրվում է ապրանքն իրացնել առանց այս պահանջների պահպանման՝ բացառությամբ այդ վայրերում գործող առեւտրի օբյեկտների։
Եթե ապրանքի վաճառքն իրականացվում է հեղուկի հետ միասին, ապա միավոր գինը հաշվարկվում է հեղուկազրկված զուտ քաշի հիման վրա։ Բացի այդ, եթե վաճառքի հետ կապված մատուցվում են լրացուցիչ ծառայություններ՝ օրինակ առաքում կամ տեղում սպասարկում, ապա դրանց գները ներկայացվում են առանձին։ Եթե վաճառվում է ծառայությունների կամ աշխատանքների փաթեթ, պետք է նշվեն այդ փաթեթում ներառված ծառայությունների առանձին գները կամ գների հաշվարկման տրամաբանությունը։ Նույն գնի ներկայացման պահանջները տարածվում են նաեւ էլեկտրոնային առեւտրային հարթակներում վաճառվող ապրանքների եւ ծառայությունների վրա։
Այս փոփոխությունները միտված են ապահովելու գնային թափանցիկություն, խթանելու արդի առեւտրային գործիքների կիրառումը եւ երաշխավորելու գյուղատնտես արտադրողների ֆինանսական պաշտպանվածությունը։
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33-35-րդ կետերով.
Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն օրենքի իմաստով առեւտրի հիմնական հասկացություններն են`
«33) վաճառքի գին՝ ապրանքի միավորի կամ ապրանքի որոշակի քանակի համար սահմանված վերջնական գին, ներառյալ ապրանքների համար կիրառվող հարկերը եւ այլ պարտադիր վճարներ.
34) միավոր գին՝ օրենքով սահմանված չափման միավորի (մեկ կգ, մեկ լիտր, մեկ մետր, մեկ մետր քառակուսի, մեկ մետր խորանարդ կամ գործարար շրջանառության սովորույթում կոնկրետ ապրանքի համար ընդունված չափման այլ միավոր) համար սահմանված վերջնական գին, ներառյալ ապրանքի համար կիրառվող հարկերը եւ այլ պարտադիր վճարները.
35) էլեկտրոնային առեւտրային հարթակ՝ ծրագրային ապահովում, այդ թվում՝ կայքէջ կամ դրա մաս, էլեկտրոնային հավելված, որը շահագործվում է վաճառողի կողմից կամ վաճառողի անունից եւ հնարավորություն է տալիս սպառողներին էլեկտրոնային եղանակով կնքելու պայմանագրեր տնտեսավարող սուբյեկտների կամ այլ անձանց հետ:»:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.7-րդ հոդվածով.
Հոդված 9.7. Ապրանքի գնի ներկայացման կանոնները
1. Ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է ներկայացվեն յուրաքանչյուր ապրանքի անվանումը, վաճառքի գինը եւ միավոր գինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը չի տարածվում հետեւյալ ապրանքների վրա.
1) ապրանք, որի վաճառքի գինը համընկնում է միավոր գնի հետ.
2) արտադրական փաթեթավորմամբ ապրանք, որի ծավալը չի գերազանցում 50 միլիլիտրը կամ քաշը՝ 50 գրամը.
3) տարբեր ապրանքներից կազմված հավաքածու, եթե հավաքածուում ներառված յուրաքանչյուր ապրանքի արժեքային մասնաբաժինը չի գերազանցում հավաքածուի ընդհանուր գնի 90 տոկոսը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի՝ վաճառքի գինը նշելու պահանջը չի տարածվում չկշռափաթեթավորված ապրանքների վրա:
4. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չեն տարածվում սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) եւ ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում (բացառությամբ նշված վայրերում գործող առեւտրի օբյեկտների) վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների վրա:
5. Եթե ապրանքի իրացումը տեղի է ունենում վերջինիս սպառողական նպատակային նշանակությունից դուրս հեղուկի հետ միասին, ապա ապրանքի միավոր գինը հաշվարկվում է ըստ ապրանքի հեղուկազրկված զուտ քաշի:
6. Եթե ապրանքի իրացումը ենթադրում է նաեւ լրացուցիչ այլ ծառայության (առաքման, սպասարկման եւ այլն) մատուցում, ապա առանձին ներկայացվում է նաեւ այդ ծառայության վճարը:
7. Բացառությամբ ապրանքի իրացման հետ կապված լրացուցիչ ծառայության մատուցման դեպքերի, ծառայության մատուցման կամ աշխատանքի իրականացման փաթեթների դեպքում պետք է ներկայացվեն այդ փաթեթներում ներառված առանձին ծառայությունների կամ աշխատանքների գները, իսկ անհնարինության դեպքում՝ գների հաշվարկման տրամաբանությունը:
8. Սույն հոդվածի կանոնները տարածվում են նաեւ էլեկտրոնային առեւտրային հարթակում իրացվող ապրանքների, մատուցվող ծառայությունների եւ իրականացվող աշխատանքների վրա:»:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.14-րդ հոդվածով.
Հոդված 15.14. Գյուղատնտեսական արտադրանքի համար վճարման պայմանները եւ կարգը
1. Գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումները կատարվում են ոչ ուշ, քան մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում:»:
ՄԱՍ VII. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հուլիս ամսվան տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-205-Ն
https://www.arlis.am/hy/acts/209456/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 14-ին եւ ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Տնտեսական մրցակցության
պաշտպանության մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք էական նշանակություն ունեն թե՛ բովանդակային, եւ թե՛ իրավաքաղաքական տեսանկյունից։ Փոփոխություններով սահմանվում են սպառողների շահերը խախտող վարքագծի տարաբնույթ դրսեւորումներ, որոնց արգելումը նախատեսված է օրենքի նոր գլխով։
Հանձնաժողովը ճանաչվում է որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝ համապատասխան լիազորություններով։ Սահմանվում է նաեւ հատուկ ընթացակարգ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթ իրականացնելու համար, այդ թվում՝ ապրանքի գնի ներկայացման խախտման պարագայում՝ պարզեցված կարգով։
Նորամուծություններից է նաեւ այն, որ Հանձնաժողովը հնարավորություն է ստանում զգուշացում տալ տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների շահերին վնասող վարքագծի կամ դրա վտանգի առկայության դեպքում։ Բացի այդ, նախատեսվում է միջանկյալ միջոցների կիրառման հնարավորություն՝ իրավախախտման շարունակական կամ անդառնալի հետեւանքները կանխելու նպատակով։ Օրենքում ամրագրվում է, որ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար հնարավոր է նշանակել տուգանք՝ մինչեւ տնտեսավարողի նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով։ Փոփոխություններով նաեւ հստակեցվում են որոշ գործարքների համակենտրոնացման չդիտարկվող դեպքերը, ինչպես նաեւ նոր սահմանումներ են տրվում որոշ հասկացություններին, ինչպիսիք են՝ բազային տոկոսները, գործարքի վերաբերյալ սպառողի որոշումը եւ այլն։ Հանձնաժողովի ստուգումների ընթացակարգը եւս հստակեցվում է՝ արձանագրությունների ձեւերի, կցվող նյութերի եւ առարկությունների նշման կարգով։
Ընդհանուր առմամբ, այս փոփոխություններով ամրապնդվում է սպառողի դիրքը տնտեսվարողների եւ պետական մարմինների գործողությունների համատեքստում, եւ մեծանում է Հանձնաժողովի դերը որպես սպառողական շուկայի հավասարակշռող եւ վերահսկող ինստիտուտ։
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին եւ 11.2-րդ կետերով.
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները եւ տերմինները
11.1) սպառողների շահերի պաշտպանություն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ամբողջություն՝ կանխելու, խափանելու կամ վերացնելու այնպիսի վարքագիծը, գործողությունը կամ անգործությունը, ներառյալ՝ դրանց հետեւանքները, որոնք վնասում են կամ կարող են վնասել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերը.
11.2) գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքի ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը՝ անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե ոչ.».
3) 15-րդ կետը «Մրցակցության» բառից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով.
4) 17-րդ կետը «անբարեխիղճ մրցակցության» բառերից հետո լրացնել «, սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով.
5) 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «32) պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաեւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով, կամ Կառավարության որոշմամբ տրամադրված պետական օժանդակությունների դեպքում այն պետական մարմինը, որը Կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36-րդ կետով.
36) բազային տոկոսներ՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մեկուկեսի չափով վճարման ենթակա տոկոսներ:
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.:
Հին տարբերակ
11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումների չկատարումը՝ մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում.
Նոր տարբերակ
11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարումների կատարման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.14-րդ հոդվածով սահմանված ժամկետի կետանց թույլ տալը, բացառությամբ եթե գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը թույլ է տվել վճարման համար սահմանված ժամկետին հաջորդող մինչեւ 30 օրացուցային օրվա կետանց՝ ամբողջությամբ վճարելով գյուղատնտեսական արտադրանքի դիմաց եւ կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված բազային տոկոսները․
Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասում 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 13. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունըs
9. Համակենտրոնացում չեն համարվում՝
Հին տարբերակ
1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջեւ, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերի, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածի պայմանները.
Նոր տարբերակ
1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1- ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված հիմքերով անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջեւ..
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում առնվազն 20 տոկոս փայաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժնի ձեռքբերումը, եթե գործարքի արդյունքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժինը չի կազմում այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 50 տոկոսը։
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ 9.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 26.1. Սպառողների շահերը խախտող գործելակերպը
1. Սպառողների շահերը խախտող գործելակերպ են համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, որոնք ազդում են կամ կարող են ազդել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերի վրա եւ հակասում են սույն օրենքին, այլ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ գործարար շրջանառության սովորույթներին կամ խախտում են սպառողների նկատմամբ բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքները:
2. Սպառողների շահերը խախտող գործելակերպն արգելվում է:
3. Սպառողների շահերը խախտող գործելակերպ են համարվում սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, այդ թվում՝
1) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անարդար առեւտրային գործելակերպը.
2) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը.
3) սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը.
4) ապրանքի որակին, քանակին եւ այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը.
5) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումը:
4. Սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը:
5. Սույն հոդվածը չի տարածվում այն վարքագծի, գործողության կամ անգործության վրա, որոնց հետեւանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով
Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը եւ գործառույթները
1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը եւ իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:
Նոր տարբերակ
Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը եւ գործառույթները
1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը եւ իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:
2. Հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինն է:
3. Հանձնաժողովը՝ որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝
1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի հիման վրա համագործակցում է սպառողների շահերի պաշտպանության նպատակով գործող միջազգային կազմակերպությունների հետ.
2) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների՝ սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինների հետ, որի շրջանակում սահմանված կարգով իրավասու է ստանալու ու նրանց տրամադրելու տեղեկատվություն.
3) համագործակցում է այլ իրավասու մարմինների"
Օրենքի 49-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հոդված 49. Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելը
4. Ստուգման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձեւով արձանագրություն` երկու օրինակից: Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են ստուգում կատարող անձը եւ տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ: Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:
Օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.
Հոդված 69. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատումը
2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցների կողմից հայտարարագրում կամ վարույթի ընթացքում կեղծ, ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացվելու կամ Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է դիմումն անհետեւանք թողնելու մասին որոշում:
3. Համակենտրոնացման դիմումն անհետեւանք թողնելու մասին որոշումը Հանձնաժողովը կարող է կայացնել վարույթի ցանկացած փուլում.
Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
Հոդված 77. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները
7. Հաղորդումը չի քննարկվում, եթե այն պարունակում է առերեւույթ վիրավորական արտահայտություններ:.
Հոդված 32. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
Հոդված 79. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը
2.1. Վարույթի հարուցման առիթների քննարկման շրջանակում տնտեսավարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտականության խախտման դեպքում Հանձնաժողովը կարող է հաստատված համարել տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարքագծում կամ գործողություններում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայության փաստը եւ հարուցել վարույթ:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 82.1-ին հոդվածով.
Հոդված 82.1. Զգուշացում տալը
1. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշների կամ դրանց վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տրվել զգուշացում:
2. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշների կամ դրանց վտանգի առկայության դեպքում 47 տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալու ընթացակարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:
3. Հանձնաժողովի սահմանած ժամկետում զգուշացման մեջ նկարագրված տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշները տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չվերացվելու դեպքում կարող է հարուցվել վարույթ:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 83.1-ին հոդվածով.
Հոդված 83.1. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը
1. Հակամրցակցային համաձայնության կնքման, գերիշխող դիրքի չարաշահման եւ գնումների առնչությամբ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների առերեւույթ հատկանիշներ պարունակող գործողության կամ վարքագծի հետեւանքով հնարավոր անդառնալի կամ ծանր հետեւանքները կանխելու նպատակով Հանձնաժողովը կարող է ընդունել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ հետեւյալ որոշումները.
1) դադարեցնել իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը մինչեւ վարույթով վերջնական որոշման կայացումը՝ վերականգնելով մինչեւ իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը եղած դրությունը կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ ձեւերով.
2) կասեցնել գնման արդյունքում պայմանագրի կնքման գործընթացը կամ դրա գործողությունը:
2. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել Հանձնաժողովի կողմից իրավախախտման վերաբերյալ հարուցված վարույթի ցանկացած փուլում, եւ այն գործում է մինչեւ վարույթը եզրափակող ակտն ուժի մեջ մտնելը:
3. Հանձնաժողովը նույն վարույթի շրջանակում կարող է կիրառել մեկից ավելի միջանկյալ միջոց:
4. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ:
6. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրության հիման վրա վերադարձվում է, եթե՝
1) վերացել է միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը.
2) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:
7. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ 17.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 91.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգը
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենքով տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգով՝ սույն գլխով սահմանված հատուկ կանոնների պահպանմամբ:.
Հոդված 91.2. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցները
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցներն են՝
1) վարույթով պատասխանողը.
2) իրավասու մարմինները:
Հոդված 91.3. Ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտման վերաբերյալ պարզեցված վարույթը
1. Ապրանքի գնի ներկայացման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերեւույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում։
2. Ծանուցում ուղարկելու առիթ է ապրանքի գնի ներկայացման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ Հանձնաժողովում ցանկացած ձեւով ստացված տեղեկությունը։
3. Ծանուցումը պարունակում է առերեւույթ խախտման նկարագրությունը, տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների նկարագրությունը եւ հետեւանքները, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների չկատարման հետեւանքների վերաբերյալ պարզաբանումը։
4. Իրավախախտում կատարելու փաստն ընդունելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Հանձնաժողով է ներկայացնում խախտումը դադարեցրած լինելու եւ հիսուն հազար դրամ վճարած լինելու վերաբերյալ տեղեկատվություն։ Գրավոր ծանուցումն առաջին անգամ ուղարկվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից հիսուն հազար դրամ վճարելու պահանջը չի կիրառվում։
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները կատարվելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվելու հաջորդող օրվանից գրավոր ծանուցումն ստանում է ուժի մեջ մտած վարչական ակտի ուժ, իսկ տնտեսավարող սուբյեկտը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարվելու փաստը։
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ:
Օրենքի 93-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
Հոդված 93. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը
7.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսը՝ պատասխանատվության միջոցի ընտրության եւ տուգանքի հաշվարկման մեթոդաբանությամբ սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
2. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-206-Ն 49
https://www.arlis.am/hy/acts/209485/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 14-ին եւ ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Սպառողների իրավունքների
պաշտպանության մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Փոփոխությունները զգալի են եւ ուղղված են սպառողների իրավունքների առավել հստակեցմանն ու պաշտպանությանը։ Օրենքում վերաշարադրվել է «սպառող» հասկացությունը՝ ընդգծելով, որ սպառողը ֆիզիկական անձ է, ով գնում է ապրանք կամ օգտվում է ծառայություններից ոչ իր մասնագիտական կամ բիզնես գործունեության նպատակով։
Անհատ ձեռնարկատերերին եւ նույնիսկ ֆիզիկական անձանց արդեն հնարավոր է դասել «արտադրողի», «կատարողի» կամ «վաճառողի» շարքին՝ եթե նրանք իրականացնում են համապատասխան գործունեություն։ Սա կարեւոր է սպառողի պաշտպանության շրջանակը ընդլայնելու համար։ Օրենքը համալրվել է նոր հասկացություններով, որոնք նկարագրում են ժամանակակից սպառողական միջավայրը. ավելացվել են «միջին սպառող», «խոցելի սպառող», «էլեկտրոնային առեւտրային հարթակ», «մարկետինգային բուրգ», «էկոլոգիական հավաստում» եւ այլ տերմիններ։ Այս տերմինները կարեւոր են, քանի որ օրենքն այսուհետ հաշվի է առնելու սպառողների տարբեր խմբերի առանձնահատկությունները, ինչպես նաեւ՝ առցանց առեւտրի զարգացող գործելակերպերը։ Նոր հոդված է ավելացվել, որով ամրագրվել է սպառողի՝ ազատ ընտրություն կատարելու իրավունքը։ Սա նշանակում է, որ սպառողը պետք է ապրանք կամ ծառայություն ընտրի առանց ճնշման, մոլորեցման կամ շտապեցման։
Օրենքը համալրվել է նաեւ մի ամբողջ նոր գլխով, որը վերաբերում է անարդար առեւտրային գործելակերպի արգելքին։ Այժմ հստակ սահմանվում է, թե որ դեպքերում տնտեսավարողի վարքագիծը համարվում է անարդար, օրինակ՝ եթե այն հակասում է ազնվության, արդարության ու ճշմարտության սկզբունքներին եւ կարող է ազդել սպառողի որոշման վրա։ Մանրամասն նկարագրված են մոլորեցնող եւ ագրեսիվ գործելակերպերի օրինակները, այդ թվում՝ կեղծ կամ թերի տեղեկատվության տարածումը, սպառողին շփոթեցնող գովազդները, մարկետինգային սխեմաները, ապրանքին «անվճար» պիտակ դնելը, երբ իրականում կան թաքնված վճարներ, ինչպես նաեւ սպառողի նկատմամբ ճնշում գործադրելը՝ որոշում կայացնելու նպատակով։
Վերջապես, օրենքում ամրագրվել է, որ նման անարդար գործելակերպի պարագայում սպառողը կարող է օգտվել օրենքով սահմանված պաշտպանական բոլոր միջոցներից։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ավելի արդիական, իրատեսական ու ամբողջական իրավական պաշտպանություն ապահովել սպառողների համար՝ հատկապես թվային եւ էլեկտրոնային առեւտրի պայմաններում։
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) «սպառող» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «սպառող՝ ֆիզիկական անձ, որը հանդես է գալիս եւ գործում է իր առեւտրային գործունեության, գործարարության, արհեստի կամ մասնագիտական գործունեության շրջանակներից դուրս.».
2) «սպառողների անորոշ շրջանակ» հասկացության «արտադրանքի» բառը փոխարինել «ապրանքի» բառով.
3) «արտադրող» հասկացությունը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձ» բառերով.
4) «կատարող» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «կատարող` աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.».
5) «վաճառող» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «վաճառող` սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.».
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«տնտեսավարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն.
միջին սպառող՝ սոցիալական, մշակութային, լեզվական եւ այլ գործոնների հաշվառմամբ կամ սպառողների որոշակի խմբի պատկանելու պայմաններում ողջամտորեն իրազեկված անձ.
սպառողների խումբ՝ որոշակի հատկանիշով անհատականացվող խումբ.
խոցելի սպառող՝ մտավոր, ֆիզիկական խնդիրների, տարիքի կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված առավել զգայուն սպառող.
էլեկտրոնային առեւտրային հարթակ՝ կիրառվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի իմաստով.
վարկանիշ՝ էլեկտրոնային առեւտրային հարթակում ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) տրված հարաբերական գնահատական՝ հավաքված, ներկայացված եւ հասցեագրված վաճառողի կողմից՝ անկախ օգտագործվող տեխնոլոգիական միջոցներից.
սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպ՝ տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն, անգործություն, վարքագիծ, առեւտրային հաղորդակցություն, գովազդ եւ ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացմանն ուղղված այլ միջոցառումներ, որոնք անմիջականորեն կապված են ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սպառողին գովազդելու, վաճառելու, մատակարարելու, ծառայությունը մատուցելու կամ աշխատանքը կատարելու հետ.
սպառողի վարքագծի վրա ազդեցություն՝ սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպի դրսեւորում, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է կամ կարող է ազդել սպառողի՝ տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի վրա՝ դրանով իսկ սպառողին դրդելով կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի.
վարքագծի կանոնագիրք՝ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների խմբի սահմանած վարքագծի կանոնների ամբողջություն կամ համաձայնագիր, որին միացած տնտեսավարող սուբյեկտը պարտավորվում է պահպանել վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնները սպառողի նկատմամբ իր առեւտրային գործելակերպի շրջանակում.
առեւտրային հաղորդակցություն՝ հաղորդակցության ցանկացած ձեւ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության խթանմանը.
գնման հրավեր՝ առեւտրային հաղորդակցություն, գովազդ, որը կիրառվող առեւտրային հաղորդակցության միջոցին համապատասխան եղանակով մատնանշում է տվյալ ապրանքի (աշխատանքի, ծառայության) առանձնահատկություններն ու գինը՝ դրանով իսկ սպառողին գնում կատարելու հնարավորություն ընձեռելով.
անհարկի ազդեցություն՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ ճնշման գործադրում, որը կարող է դրսեւորվել նաեւ առանց ֆիզիկական ուժ գործադրելու կամ ֆիզիկական ուժ գործադրելու սպառնալիքի, այնպիսի եղանակով, որը սահմանափակում է կամ կարող է սահմանափակել սպառողի՝ կամավոր որոշում կայացնելու ունակությունը.
գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, ապրանքի (աշխատանքի, 51 ծառայության) վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ.
մարկետինգային բուրգ՝ սխեմա, որի շրջանակում սպառողի՝ նյութական օգուտ ստանալու հնարավորությունը առավելապես պայմանավորված է նոր սպառողներ ներգրավելով, քան ապրանքի (աշխատանքի, ծառայության) վաճառքով.
էկոլոգիական հավաստում՝ առեւտրային հաղորդակցության շրջանակում տեքստային, պատկերային, գրաֆիկական կամ ցանկացած այլ եղանակով, այդ թվում՝ պիտակների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանման, ֆիրմային անվանումների, ապրանքային նշանի տեսքով հավաստում, որը սահմանում կամ տպավորություն է ստեղծում, որ վաճառողը, ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), ապրանքախումբը, ապրանքային նշանի իրավատերն ունեն դրական կամ զրոյական ազդեցություն շրջակա միջավայրի վրա կամ ավելի քիչ բնապահպանական վնաս են հասցնում, քան այլ վաճառողները, ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), ապրանքային նշանների իրավատերերը կամ ապրանքախմբերը, կամ վերջիններս ժամանակի ընթացքում բարելավել են իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.
ֆունկցիոնալություն` ապրանքի՝ իր նպատակային նշանակությանը ծառայելուն ուղղված գործառույթներ իրականացնելու հատկություն.
ֆունկցիոնալ տարր՝ ապրանքի ցանկացած բաղադրիչ, այդ թվում՝ պահեստամաս, որը պարբերաբար անհրաժեշտ է թարմացնել կամ փոխարինել՝ ապահովելու ապրանքի ֆունկցիոնալության անհրաժեշտ մակարդակը:»:"
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.
Հոդված 4.1. Սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը
1. Սպառողն իրավունք ունի ազատորեն ընտրելու ապրանք (աշխատանք, ծառայություն) առանց որեւէ ճնշման կամ սահմանափակման:»:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ III.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ III.1
ԱՆԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
Հոդված 37.1. Անարդար առեւտրային գործելակերպի արգելքը
1. Առեւտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին եւ ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) նկատմամբ դրսեւորած վարքագծի վրա, որին ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի վարքագծի վրա, երբ առեւտրային գործելակերպն ուղղված է սպառողների կոնկրետ խմբի:
2. Առեւտրային գործելակերպը, որն ունի կամ կարող է ունենալ ազդեցություն խոցելի սպառողների վարքագծի վրա, եւ որը տնտեսավարող սուբյեկտը կարող էր կանխատեսել, գնահատվում է այդ խոցելի սպառողի տեսանկյունից:
3. Անարդար առեւտրային գործելակերպ են սույն օրենքի 37.2-րդ եւ 37.3-րդ հոդվածներով նախատեսված դեպքերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություն, անգործություն կամ վարքագիծ:
4. Սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի անարդար առեւտրային գործելակերպն արգելվում է:
Հոդված 37.2. Մոլորեցնող գործողությունը եւ անգործությունը
1. Գործողությունը համարվում է մոլորեցնող, եթե այն պարունակում է ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն, կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձեւով, որ թեեւ այն փաստացի ճիշտ է, սակայն կարող է թյուր տպավորություն ստեղծել տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրա պիտանիության, դրա ժամկետի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել միջին սպառողին եւ դրդում է կամ կարող է դրդել սպառողին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:
2. Անգործությունը համարվում է մոլորեցնող, եթե տնտեսավարող սուբյեկտը ոչ պարզ, ոչ հստակ, ոչ լիարժեք կամ անորոշ ձեւով կամ ոչ ճիշտ ժամանակին տրամադրում կամ չի տրամադրում իր, իր գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սպառողին գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար եւ դրդում է կամ կարող է դրդել սպառողին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:
3. Գնման հրավերի դեպքում տնտեսավարող սուբյեկտը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, տրամադրում է նաեւ հետեւյալ տեղեկատվությունը.
1) ապրանքի (աշխատանքի, ծառայության) հիմնական բնութագրերը.
2) ապրանքի (աշխատանքի, ծառայության) գինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, բոլոր հավելյալ բեռնափոխադրումների, առաքումների կամ փոստային ծառայությունների գինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վճարման ենթակա լինելու հանգամանքը.
3) վճարման, առաքման, բողոքների ներկայացման կարգն ու ուսումնասիրման քաղաքականությունը.
4) դադարեցման կամ չեղարկման իրավունք վերապահող գործարքների դեպքում՝ այդպիսի իրավունքի առկայությունը.
5) էլեկտրոնային առեւտրային հարթակում ներկայացված ապրանքի (աշխատանքի, ծառայության) դեպքում՝ տեղեկատվություն այն մասին՝ արդյոք ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) առաջարկողը վաճառողն է, թե այլ անձ՝ էլեկտրոնային առեւտրային հարթակին տրված հայտարարության հիման վրա.
6) էլեկտրոնային առեւտրային հարթակում սպառողների կողմից բանալի բառերով, արտահայտություններով կամ այլ եղանակով վաճառողների կամ այլ անձանց կողմից առաջարկվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) որոնման հնարավորության դեպքում, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ, էլեկտրոնային առեւտրային հարթակի ինտերֆեյսի հարցման արդյունքներն արտացոլող հատուկ հատվածում ներկայացվում է որոնման արդյունքում ցուցադրվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դասակարգման չափանիշների եւ դրանց հարաբերական նշանակության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը.
7) էլեկտրոնային առեւտրային հարթակում սպառողների կողմից ապրանքին (աշխատանքին, ծառայությանը) տրված գնահատականներ ներկայացված լինելու դեպքում վաճառողի կամ այլ անձի կողմից պետք է ներկայացվեն այդ գնահատականների՝ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.
8) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատման ծառայության դեպքում՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատության մեթոդը, համեմատվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) եւ դրանք առաջարկող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ չափանիշները, որոնցով ապահովվում է տեղեկատվության պարբերաբար թարմացումը:
4. Ցանկացած դեպքում մոլորեցնող առեւտրային գործողություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից՝
1) հայտարարելը, որ վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ է այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը փաստացի վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ չէ.
2) հավաստագրային կամ դրան համարժեք այլ նշան, համապատասխանության հայտարարագիր, համապատասխանության սերտիֆիկատ, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության վերաբերյալ ցանկացած այլ փաստաթուղթ ցուցադրելը՝ առանց դրա առկայության.
3) էկոլոգիական հավաստումը ամբողջ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կամ տնտեսավարող սուբյեկտի ամբողջ տնտեսական գործունեության մասին, երբ այն վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) կոնկրետ հատկանիշի կամ վաճառողի տնտեսական գործունեության կոնկրետ ուղղության.
4) հայտարարելը, որ վարքագծի կանոնագիրքը հաստատվել է պետական մարմնի կողմից, այն դեպքում, երբ վարքագծի կանոնագիրքը որեւէ պետական մարմին չի հաստատել.
5) վարքագծի կանոնագրքով ստանձնած պարտավորությունների պահպանման խախտումը.
6) հայտարարելը, որ իր առեւտրային գործելակերպը կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հաստատվել կամ թույլատրվել է լիազորված պետական մարմնի կամ մասնավոր ընկերության կողմից, երբ իրականում այդպես չէ, կամ այդպիսի հայտարարություն անելը՝ չհամապատասխանելով հաստատման կամ թույլտվության համար անհրաժեշտ պայմաններին.
7) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, երբ առկա է օբյեկտիվ հիմք ենթադրելու, որ չի կարողանա անձամբ կամ այլ մատակարարի միջոցով ապրանքի (աշխատանքի, ծառայության) գովազդից բխող ողջամիտ ժամկետներում եւ ծավալներով մատակարարումներ իրականացնել.
8) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, այնուհետեւ գովազդվող ապրանքը սպառողին ցուցադրելուց կամ դրա համար պատվերներ վերցնելուց, ողջամիտ ժամկետում առաքելուց հրաժարվելը կամ ապրանքի թերություններ ունեցող նմուշ ցույց տալը՝ մեկ այլ ապրանք (աշխատանք, ծառայություն) գովազդելու մտադրությամբ.
9) անմիջապես գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու եւ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից կամ բավարար ժամանակից սպառողին զրկելով՝ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով.
10) հայտարարելը կամ այլ կերպ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է օրինական ճանապարհով վաճառվել, երբ իրականում այդպես չէ.
11) օրենքով սպառողներին տրված իրավունքները եւ ապրանքի (աշխատանքի, ծառայության) եւ դրա իրացման վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների կատարումը որպես տնտեսավարող սուբյեկտի առաջարկի առանձնահատուկ հատկանիշ ներկայացնելը.
12) լրատվության միջոցներով կամ տեղեկատվության տարածման այլ եղանակներով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գովազդելու նպատակով խմբագրական նյութ ներկայացնելը, երբ տնտեսավարող սուբյեկտը վճարել է դրա համար, սակայն այդ փաստը սպառողի համար հստակ նույնականացվող եղանակով (պատկերներով կամ ձայնային միջոցներով) չի հստակեցրել.
13) սպառողների կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առցանց որոնման արդյունքները ցուցադրելը՝ առանց ակնհայտ ձեւով ներկայացնելու վճարովի գովազդի կամ վճարում կատարած լինելու վերաբերյալ տեղեկատվությունը, որն իրականացվել է դրանց դասակարգման համար ավելի բարձր վարկանիշ ձեռք բերելու նպատակով.
14) սպառողի կողմից ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) չգնելու դեպքում իր կամ իր ընտանիքի անվտանգությանն սպառնացող ռիսկի, դրա բնույթի եւ չափի վերաբերյալ կեղծ հայտարարություն անելը.
15) հայտարարելը, թե տնտեսավարող սուբյեկտը պատրաստվում է դադարեցնել իր ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք, երբ իրականում այդպես չէ.
16) հայտարարելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է նպաստել շահումով խաղերում հաղթելուն.
17) թյուր տպավորություն ստեղծելը կամ հայտարարություն տարածելը, որ դեղամիջոց չհամարվող ապրանքը կարող է օգնել հիվանդություններ, ֆունկցիոնալ խանգարումներ կամ զարգացման արատներ բուժելուն.
18) մարկետինգային բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ գովազդելը, որի դեպքում սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջին հերթին պայմանավորված է մարկետինգային բուրգում այլ սպառողների ներգրավմամբ, այլ ոչ թե ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացմամբ կամ սպառմամբ.
19) շուկայական պայմանների կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գտնելու հնարավորության մասին էական ոչ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելը՝ սպառողին շուկայական պայմաններից տարբերվող, անբարենպաստ պայմաններով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ձեռք բերելուն դրդելու նպատակով.
20) հայտարարելը մրցութային կամ մրցանակային խրախուսման մասին՝ չշնորհելով նկարագրված մրցանակները կամ դրանց համարժեքը.
21) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) որպես «անհատույց», «անվճար», «առանց գումարի» կամ համանման ձեւով ներկայացնելը, եթե սպառողը պարտավոր է կատարել այլ վճարներ, բացի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ստանալու կամ դրա առաքման հետ կապված ծախսերից.
22) էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով գնման գործընթացում ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացման հաշվարկային փաստաթղթի տպավորություն ստեղծող փաստաթղթեր ներառելը, որը սպառողի մոտ տպավորություն է ստեղծում, որ ապրանքն արդեն ձեռք է բերվել, երբ իրականում այդպես չէ.
23) հայտարարելը կամ թյուր տպավորություն ստեղծելը, որ տնտեսավարող սուբյեկտը չի գործում իր տնտեսական գործունեության նպատակներից ելնելով, կամ կեղծ ձեւով ինքն իրեն որպես սպառող ներկայացնելը.
24) միջոցառումների տոմսերի վերավաճառումը սպառողներին, եթե վերավաճառողը դրանք ձեռք է բերել ավտոմատացված միջոցների կիրառմամբ՝ շրջանցելով տոմսերի քանակի ցանկացած սահմանափակում կամ տոմսերի ձեռքբերման համար սահմանված այլ կանոններ.
25) էլեկտրոնային առեւտրային հարթակում ապրանքի (աշխատանքի, ծառայության) վերաբերյալ ներկայացված գնահատականները ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ նշումը, այն դեպքում, երբ չեն ձեռնարկվել համաչափ եւ ողջամիտ քայլեր՝ պարզելու, որ գնահատականները ձեւավորվել են այդ սպառողների կողմից.
26) էլեկտրոնային առեւտրային հարթակում տնտեսավարող սուբյեկտի կամ իր օգտին այլ անձանց կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման խթանման նպատակով կեղծ գնահատականներ ստեղծելը կամ այլ ապակողմնորոշիչ միջոցառումներ իրականացնելը, այդ թվում՝ դիտումների կեղծ քանակ ներկայացնելը.
27) ծրագրային ապահովման թարմացման հետեւանքով ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման վերաբերյալ սպառողին տեղեկատվություն չտրամադրելը.
28) ծրագրային ապահովման թարմացումը որպես ֆունկցիոնալության պահպանման անհրաժեշտ պայման ներկայացնելն այն դեպքում, երբ այն ուղղված է ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերի ֆունկցիոնալության բարելավմանը.
29) սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը նվազեցնում են ապրանքի պիտանիության ժամկետն այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը տեղյակ էր դրա մասին.
30) ապրանքի պիտանիության ժամկետի վերաբերյալ սպառողին կեղծ տեղեկատվություն ներկայացնելը.
31) ապրանքի վերանորոգման հնարավորության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելը, երբ ձեռք բերված ապրանքը հնարավոր չէ վերանորոգել.
32) սպառողին դրդելը՝ առանց տեխնիկական անհրաժեշտության վաղաժամ փոխարինելու կամ թարմացնելու ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը.
33) վաճառողի կողմից սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ սպառողի կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազման.
34) սպառողին կեղծ տեղեկատվության տրամադրումն այն մասին, որ այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման: Հոդված 37.3. Ագրեսիվ առեւտրային գործելակերպը
1. Առեւտրային գործելակերպը համարվում է ագրեսիվ, եթե ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության միջոցով զգալիորեն թուլացնում է կամ կարող է թուլացնել միջին սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը, դրանով իսկ դրդում է կամ կարող է դրդել միջին սպառողին կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որը այլ պարագայում չէր կայացնի:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ առեւտրային գործելակերպի շրջանակներում ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության հանգամանքը որոշելիս հաշվի են առնվում հետեւյալ հանգամանքները.
1) դրանց իրականացման ժամանակը, վայրը, բնույթը եւ (կամ) շարունակականությունը.
2) սպառնալից կամ վիրավորական բառապաշարի օգտագործումը կամ վարքագծի դրսեւորումը.
3) տնտեսավարող սուբյեկտի կողմից դժբախտ պատահարի կամ այնպիսի հանգամանքի շահարկումը, որի մասին նա տեղյակ է, եւ որը կարող է ազդել սպառողի գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու վրա.
4) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի իրավունքների իրացման արտապայմանագրային արհեստական խոչընդոտների ստեղծումն այն դեպքում, երբ սպառողը ցանկանում է օգտվել պայմանագրով նախատեսված իր իրավունքներից, ներառյալ՝ պայմանագիրը դադարեցնելու կամ մեկ այլ ապրանքով փոխարինելու կամ մեկ այլ տնտեսավարող սուբյեկտից այն ձեռք բերելու իրավունքը.
5) անօրինական գործողություն ձեռնարկելու սպառնալիքը:
3. Ցանկացած դեպքում ագրեսիվ առեւտրային գործելակերպ է համարվում`
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից տպավորություն ստեղծելը, որ սպառողը չի կարող լքել վաճառքի իրականացման տարածքը, այդ թվում՝ էլեկտրոնային առեւտրային հարթակը` առանց ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման.
2) սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը՝ հաշվի չառնելով դրա հետ կապված սպառողի անհամաձայնությունը, կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանն ուղղված շարունակական եւ անցանկալի առաջարկներ անելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ.
3) գովազդում երեխային ուղղված ուղղակի կոչը գովազդվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) գնման կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ.
4) տնտեսավարող սուբյեկտի կողմից չպահանջված ապրանք (աշխատանք, ծառայություն) մատակարարելը սպառողին եւ դրա դիմաց անմիջապես կամ հետաձգված վճարում կամ դրա վերադարձ պահանջելը.
5) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողին հայտնելը, որ վերջինիս կողմից ապրանք (աշխատանք, ծառայություն) ձեռք չբերելու պարագայում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կվտանգվի.
6) կեղծ տպավորություն ստեղծելը, որ սպառողն արդեն շահել է, շահելու է կամ կոնկրետ գործողություն կատարելիս կշահի մրցանակ կամ կստանա այլ համարժեք օգուտ, երբ իրականում մրցանակ կամ այլ համարժեք օգուտ առկա չէ, կամ դրա ստացման համար պահանջվող գործողությունը ենթադրում է գումարի վճարում կամ այլ ծախսերի կատարում:»: .
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով:
Հոդված38.1
Անարդար առեւտրային գործելակերպի դեմ սպառողների իրավունքների պաշտպանությունը
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից անարդար առեւտրային գործելակերպի դրսեւորման յուրաքանչյուր դեպքում սպառողն իրավունք ունի օգտվելու օրենքով նախատեսված պաշտպանության կառուցակարգերից:»: