ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՅԻՍ 2025
ՄԱՍ I. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Առողջապահության բնագավառում ներկազմակերպական (բժշկական
հաստատության ներսում) մակարդակում բժշկական օգնության եւ սպասարկման երեք
հիմնական բաղադրիչի՝ կառուցվածքի, գործընթացի եւ ադրյունքի համալիր գնահատման
եւ բարելավման անընդհատություն ապահովող գործընթացի իրականացման կարգը
սահմանելու մասին.
ՄԱՍ II. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց
առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի
պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում
լրացում կատարելու մասին.
2. Քաղաքացիկան օրենսգրքում գրավով ապահովված պարտավորության դադարման
վերաբերյալ լրացում կատարելու մասին.
3. Քաղաքացիական օրենսգրքում փոխարկելի փոխառության վերաբերյալ լրացում
կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն.
4. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում
փոխարկելի փոխառության վերաբերյալ լրացում կատարելու մասին օրենսդրական
նախաձեռնություն.
5. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոխարկելի փոխառության
վերաբերյալ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն.
6. Կրիպտոակտիվների մասին օրենք.
ՄԱՍ III. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական
տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման եւ երրորդ երկրներ
արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշման մեջ փոփոխություն եւ
լրացում կատարելու մասին.
ՄԱՍ VI. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոխարկելի փոխառության
վերաբերյալ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն.
ՄԱՍ I. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մայիս ամսվա առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Առողջապահության բնագավառում ներկազմակերպական (բժշկական հաստատության ներսում) մակարդակում բժշկական օգնության եւ սպասարկման երեք հիմնական բաղադրիչի՝ կառուցվածքի, գործընթացի եւ ադրյունքի համալիր գնահատման եւ բարելավման անընդհատություն ապահովող գործընթացի իրականացման կարգը սահմանելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
Առողջապահության բնագավառում ներկազմակերպական (բժշկական հաստատության ներսում) մակարդակում բժշկական օգնության եւ սպասարկման երեք հիմնական բաղադրիչի՝ կառուցվածքի, գործընթացի եւ ադրյունքի համալիր գնահատման եւ բարելավման անընդհատություն ապահովող գործընթացի իրականացման կարգը սահմանելու մասին N 46-Ն հրաման
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Հրամանն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 21-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հրամանի ընդունմամբ նախատեսվում է, սահմանել առողջապահության բնագավառում ներկազմակերպական (բժշկական հաստատության ներսում) մակարդակում բժշկական օգնության եւ սպասարկման երեք հիմնական բաղադրիչի՝ կառուցվածքի, գործընթացի եւ արդյունքի համալիր գնահատման եւ բարելավման անընդհատությունն ապահովող գործընթացի իրականացման կարգն` համաձայն հավելվածի: Այսուհետ, սահմնվում է ինքնագնահատում՝
1) Երեւան քաղաքում հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը.
3) Երեւան քաղաքում միայն արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 30-ը.
4) Հայաստանի Հանրապետության մարզերում միայն արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն ինքնագնահատումն իրականացնում են մինչեւ 2026 թվականի օգոստոսի 1-ը։
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել՝ առողջապահության բնագավառում ներկազմակերպական (բժշկական հաստատության ներսում) մակարդակում բժշկական օգնության եւ սպասարկման երեք հիմնական բաղադրիչի՝ կառուցվածքի, գործընթացի եւ արդյունքի համալիր գնահատման եւ բարելավման անընդհատությունն ապահովող գործընթացի իրականացման կարգն` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Սույն հրամանի հավելվածով սահմանված ինքնագնահատումը`
1) Երեւան քաղաքում հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը.
3) Երեւան քաղաքում միայն արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 30-ը.
4) Հայաստանի Հանրապետության մարզերում միայն արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն ինքնագնահատումն իրականացնում են մինչեւ 2026 թվականի օգոստոսի 1-ը։
4. Սույն հրամանի հավելվածով սահմանված կարգի 6-րդ կետի դրույթները տարածվում են սույն հրամանի 3-րդ կետով սահմանված կազմակերպությունների համար` նշված ժամկետների ավարտից հետո:.
ՄԱՍ II. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մայիս ամսվա մասնավոր ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-84-Ն https://www.arlis.am/documentview.aspx?docid=206617
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 8-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն օրենսդրական ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-374- Ն օրենքի մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է պետական հաշվառում կամ գրանցում չստացած անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց ունեցած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքների դադարման հիմքերին։
Ավելին, Օրենքի անցումային դրույթով նախատեսված է, որ սույն օրենքն ուժը կորցնում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով գրավառուների` գրավի իրավունքների իրացումից հետո:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պետական հաշվառում կամ գրանցում չստացած անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց ունեցած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) գրավառուի` սույն մասում նշված պարտավորություններից (ներառյալ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների հիման վրա Կառավարությանը զիջված պարտավորություններից) բխող ֆինանսական կորուստները որեւէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով եւ չափով վերականգնվել են (փոխհատուցվել են), կամ
2) գրավի առարկան բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենք կառուցելու նպատակով գրավադրված գույքն է կամ գույքային իրավունքը:
2. Քաղաքացիկան օրենսգրքում գրավով ապահովված պարտավորության դադարման վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Քաղաքացիկան օրենսգրքում» լրացում կատարելու մասին ՀՕ-83-Ն https://www.arlis.am/documentview.aspx?docid=206621
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 8-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխության արդյունքում օրենքն ուժը կորցնում է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով գրավառուների՝ գրավի իրավունքների իրացումից հետո:
Մասնավորապես, սույն Օրենքն ուժը կորցնում է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով գրավառուների՝ գրավի իրավունքների իրացումից հետո:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «գրավով ապահովված պարտավորությունը դադարելով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով:
Հին տարբերակ
1. Գրավը դադարում է`
1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով 2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.
3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.
4) գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: 2. Գրավով ապահովված պարտավորության կատարման հետեւանքով կամ գրավատուի պահանջով (237 հոդվածի 3-րդ կետ) գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին:
Նոր տարբերակ
1. Գրավը դադարում է`
1) գրավով ապահովված պարտավորությունը
դադարելով, բացառությամբ ««Իրավաբանական
անձանց պետական գրանցման, իրավաբանական
անձանց առանձնացված ստորաբաժանումների,
հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի
պետական հաշվառման մասին» օրենքում
լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի
նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-
րդ մասով սահմանված դեպքերի.
2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.
3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.
4) գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: 2. Գրավով ապահովված պարտավորության կատարման հետեւանքով կամ գրավատուի պահանջով (237 հոդվածի 3-րդ կետ) գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին:
3. Քաղաքացիական օրենսգրքում փոխարկելի փոխառության վերաբերյալ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=9722&lang=arm
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մայիսի 12-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Համաձայն Օրենսդրական նախաձեռնության, նախատեսվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում կատարել լրացում, այսուհետ ավելացնելով փոխարկելի փոխառության հասկացությունը, նախատեսելով, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի եւ (կամ) տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում եւ պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Ակնկալվում է, որ նախաձեռնության ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում` հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ:
1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածի 3-րդ մասը «հաշվանցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ օրենքով սահմանված այլ դեպքերի» բառերով:
Հոդված 98. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը
Հին տարբերակ
3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով:
Նոր տարբերակ
3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ օրենքով սահմանված այլ դեպքերի:
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 886.2-րդ հոդվածով.
Հոդված 886.2. Փոխարկելի փոխառություն
1. Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի եւ (կամ) տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում եւ պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր):
2. Փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը սահմանվում է պայմանագրի կնքման պահին:
3. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական կազմակերպությունները կարող են կնքել փոխարկելի փոխառության պայմանագրեր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններով:
4. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման կարգը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
5. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը սահմանվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
6. Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներն իրականացված են համարվում Հայաստանի Հանրապետության դրամով՝ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով: Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով նաեւ սահմանվում է, որ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի նույն օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:.
4. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոխարկելի փոխառության վերաբերյալ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոխարկելի փոխառության վերաբերյալ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=9723&lang=arm
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մայիսի 12-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Համաձայն Օրենսդրական նախաձեռնության, նախատեսվում Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում կատարել լրացում, այսուհետ ավելացնելով փոխարկելի փոխառության վերաբերյալ իրավական դրույթները, նախատեսելով, որ փոփոխություններ Ընկերության կանոնադրական կապիտալում ավանդների ներդրման կարգի վերաբերյալ դրույթներում, ավելացնելով նոր բովանդակություն՝ ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգի վերաբերյալ դրույթներ, ինչպես նաեւ կատարելով լրացում շահագրգռվածությունն ընկերության գործարքը կնքելիս իրավական դրույթներում։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 30. Ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ
1.Ընկերության յուրաքանչյուր հիմնադիր պարտավոր է ամբողջությամբ ներդնել իր ավանդը ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել ընկերության պետական գրանցման պահից մեկ տարին: Յուրաքանչյուր հիմնադրի ավանդի անվանական արժեքը չպետք է պակաս լինի նրա բաժնեմասի անվանական արժեքից:
2. Չի թույլատրվում հիմնադրին ազատել ավանդի ներդրման պարտականությունից, այդ թվում` ընկերության հանդեպ նրա պահանջների հաշվանցմամբ: Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնեմասի փոխարկման դեպքերի վրա:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
Հոդված 33.1. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը
1. Ընդհանուր ժողովն ընկերության բոլոր մասնակիցների միաձայն որոշմամբ կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված փոխարկելի փոխառության պայմանագիր (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու, այդ թվում՝ այն դեպքում, երբ նման գործարքը խոշոր գործարք է) կնքելու մասին որոշում ընդունել: Ընկերության կնքած փոխարկելի փոխառության պայմանագրում (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու) փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը կայացնում է ընդհանուր ժողովը՝ ընկերության բոլոր մասնակիցների միաձայն որոշմամբ:
2. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու)` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը տեղի է ունենում ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ:
3. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում ընկերության գործադիր մարմին է ներկայացնում դիմում` ընկերության մասնակից հանդիսացող փոխատուի դեպքում` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ` փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով լրացուցիչ ավանդի ներդրման հիման վրա նրա բաժնեմասի անվանական արժեքի` այդ չափով ավելացման, եւ փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման եւ ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու մասին, իսկ ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի դեպքում` նրան ընկերություն ընդունելու, ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման եւ փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով ավանդի ներդրման հիման վրա բաժնեմաս տրամադրելու (փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման) եւ ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու մասին: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա սույն մասում նշված դիմումը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը: Փոխարկելի փոխառության պայմանագրով կարող է սահմանվել, որ սույն մասում նշված դիմումը համարվում է ստացված` պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում:
4. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու)` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց), իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանների վրա հասնելուց եւ սույն հոդվածի 3- րդ մասով սահմանված դիմումն ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց) հետո՝ 60-օրյա ժամկետում, ընկերությունը պարտավոր է կայացնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան որոշումները:
5. Սույն հոդվածով սահմանված դեպքերում` մասնակցի լրացուցիչ ավանդը, իսկ ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի դեպքում ավանդը համարվում է լրիվ ծավալով վճարված սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան որոշումներն ընդունելու պահին:
6. Ընկերությունը չի կարող փոխարկելի փոխառության պայմանագիր կնքել ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի հետ, եթե ընկերության կանոնադրությամբ արգելված է ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը երրորդ անձանց ավանդների հաշվին:.
Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը «ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կատարման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների միաձայնությամբ» բառերով:
Հոդված 47. Շահագրգռվածությունն ընկերության գործարքը կնքելիս
Հին տարբերակ
2. Ընկերության կողմից գործարքի կատարման մասին որոշումը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ:
Նոր տարբերակ
2. Ընկերության կողմից գործարքի կատարման մասին որոշումը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կատարման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների միաձայնությամբ։
5. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոխարկելի փոխառության վերաբերյալ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=9724&lang=arm
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մայիսի 12-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Համաձայն Օրենսդրական նախաձեռնության, նախատեսվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում կատարել լրացում, այսուհետ ավելացնելով փոխարկելի փոխառության վերաբերյալ իրավական դրույթներ, նախատեսելով ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման կարգը, համապատասխան փոփոխություններ Ընկերության տեղաբաշխվող բաժնետոմսերի գնի վերաբերյալ իրավական դրույթներում, իչպես նաեւ համապատասխան փոփոխություններ օրենքի համապատասխան դրույթներում։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
Հոդված 35.1. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման կարգը
1. Ընկերությունը կարող է կնքել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված փոխարկելի փոխառության պայմանագիր:
2. Փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:
3. Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով:
4. Եթե ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կայացրել է փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում, ապա այդ որոշմանը դեմ քվեարկած բաժնետերն ունի սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքը: Ընդ որում, նախապատվության իրավունքի կիրառման դեպքում Ընկերությունը հատուցում է միայն փոխատուի վնասները՝ ազատվելով պարտավորությունը բնեղենով կատարելուց:
5. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերության գործադիր մարմին է ներկայացնում փոխարկման գրավոր պահանջ: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա փոխարկման գրավոր պահանջը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը: Փոխարկելի փոխառության պայմանագրով կարող է սահմանվել, որ սույն մասում նշված պահանջը համարվում է ներկայացված պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում:
6. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց), իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանները վրա հասնելուց եւ սույն հոդվածի 2- րդ մասով սահմանված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց) հետո՝ 60-օրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի եւ քանակի բաժնետոմսերը թողարկել եւ տեղաբաշխել փոխատուի օգտին:
7. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ բաժնետոմսերի թողարկման եւ փոխատուի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:
8. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ բաժնետոմսերը թողարկվում են Ընկերության կանոնադրությամբ սահմանված` հայտարարված բաժնետոմսերի քանակի եւ անվանական արժեքի սահմաններում (եթե այդպիսիք սահմանված են):
9. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ թողարկված բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:.
Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի փոխարկման դեպքերի վրա:»:
Հոդված 42.Ընկերության բաժնետոմսերի եւ այլ արժեթղթերի դիմաց վճարումը
Հին տարբերակ
5. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել, ներառյալ` Ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված` կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի:
Նոր տարբերակ
5. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել, ներառյալ` Ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված` կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի: Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի փոխարկման դեպքերի վրա
Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 44. Ընկերության տեղաբաշխվող բաժնետոմսերի գինը
1. Ընկերության տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, բայց ոչ պակաս անվանական արժեքից: Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումն Ընկերության հիմնադրման ժամանակ իրականացնում են հիմնադիրները` բաժնետոմսի անվանական արժեքով:
2. Ընկերությունն իրավունք ունի լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու դրանց շուկայական արժեքից ցածր, եթե`
1) տեղաբաշխումն իրականացվում է Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսեր ունեցող բոլոր բաժնետերերի կողմից նման բաժնետոմսեր ձեռք բերելու նախապատվության իրենց իրավունքն իրականացնելիս.
2) բաժնետոմսերի տեղաբաշխման համար Ընկերությունն օգտվում է տեղաբաշխողի (միջնորդի) ծառայություններից: Տեղաբաշխման գինն այս դեպքում կարող է շուկայական արժեքից ցածր լինել միայն տեղաբաշխողին (միջնորդին) վճարվող վարձատրության չափով, որը սահմանվում է որպես տոկոսադրույք` տեղաբաշխվող բաժնետոմսի գնի նկատմամբ. 3) սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով տեղաբաշխում է աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսեր.
4) ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր.
5) Ընկերությունը փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:
Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
Հոդված 64. Շահագրգռվածության առկայության դեպքում ընկերության գործարքների կնքման կարգը
2.1. Եթե փոխարկելի փոխառության պայմանագրի կնքումը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին կամ 2- րդ մասով սահմանված գործարք, ապա այն ենթակա է նաեւ հաստատման ժողովի կողմից` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով:
Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.2-րդ կետով.
Հոդված 67. Ժողովի իրավասությունները.
1. Ժողովի իրավասություններն են`
25.2) Ընկերության կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշման ընդունումը, ինչպես նաեւ այդպիսի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին որոշման ընդունումը
Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.
Հոդված 68. Ժողովի որոշումները
4.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.2-րդ կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ սույն մասով սահմանված որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով:
6. Կրիպտոակտիվների մասին օրենք
Օրենսդրական ակտի անվանումը՝
Կրիպտոակտիվների մասին օրենք
http://www.parliament.am/draftreading_docs8/K-1019_DR2.pdf
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ 2025 թվականի մայիսի 29-ին
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Կրիպտոակտիվների մասին մայր օրենքը, որի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, կրիպտոակտիվների շուկայի արդար եւ թափանցիկ գործունեության ապահովումը եւ կրիպտոակտիվների շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում գործունեության իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ սահմանում է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի եւ առուվաճառքի կարգը, կրիպտոակտիվներով ծառայությունների (այսուհետ՝ նաեւ կրիպտոակտիվներով ծառայություն) տեսակները, ինչպես նաեւ դրանց համապատասխանաբար մատուցման եւ իրականացման կարգը, կրիպտոակտիվների շուկայի կարգավորման եւ վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իրավասությունները եւ պարտականությունները, սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:.
ՄԱՍ III. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մայիս ամսվա մաքսային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման եւ երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 1755-ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=206922
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 17-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման եւ երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1755-ն Որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշումը մասնավորապես վերաբերվում է այն ապրանքներին, որոնց վրա չի տարածվում դեպի եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման եւ երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելքի կիրառումը, մասնավորապես «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ժամանակավոր օգտագործման նպատակով պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետություն տեղափոխված եւ հետագայում վերադարձման ենթակա, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված սույն որոշման 1-ին կետով հաստատված այն ապրանքների վրա, որոնք փոխադրման (մատակարարման) գործարքի պայմանները (այդ թվում` որակի, երաշխիքի պայմանները) չկատարելու պատճառով Հայաստանի Հանրապետությունից վերադարձվում են գործարքի շրջանակներում վերանորոգման (կամ փոխարինման) համար՝ այն վերադարձնելու պայմանով, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող եւ հետագայում ներմուծվող, իսկ ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից՝ 7308 40 ծածկագրին դասվող սեւ մետաղից բեմային կոնստրուկցիաների՝ «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող եւ հետագայում ներմուծվող, ԱՏԳ ԱԱ 7308 90 ծածկագրին դասվող սեւ մետաղից չօգտագործված մետաղակոնստրուկցիաների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի, 7325 եւ 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների եւ օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների եւ սույն որոշման 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.».
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման եւ երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1755-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ժամանակավոր օգտագործման նպատակով պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետություն տեղափոխված եւ հետագայում վերադարձման ենթակա, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված սույն որոշման 1-ին կետով հաստատված այն ապրանքների վրա, որոնք փոխադրման (մատակարարման) գործարքի պայմանները (այդ թվում` որակի, երաշխիքի պայմանները) չկատարելու պատճառով Հայաստանի Հանրապետությունից վերադարձվում են գործարքի շրջանակներում վերանորոգման (կամ փոխարինման) համար՝ այն վերադարձնելու պայմանով, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող եւ հետագայում ներմուծվող, իսկ ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից՝ 7308 40 ծածկագրին դասվող սեւ մետաղից բեմային կոնստրուկցիաների՝ «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող եւ հետագայում ներմուծվող, ԱՏԳ ԱԱ 7308 90 ծածկագրին դասվող սեւ մետաղից չօգտագործված մետաղակոնստրուկցիաների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի, 7325 եւ 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների եւ օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների եւ սույն որոշման 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.».
2) որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով՝ «2.1 Թույլատրել ընդհանուր մինչեւ 400 տոննա ԱՏԳ ԱԱ 7404 00 990 0 ծածկագրին դասվող պղնձի, երկաթի եւ նիկելի (5% եւ ավելի) պարունակությամբ համաձուլվածքներից ջարդոնի կամ թափոնի, ինչպես նաեւ՝ ԱՏԳ ԱԱ 8109 39 000 0 ծածկագրին դասվող մինչեւ 3 տոննա ցիրկոնիումի ջարդոնի կամ թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը կամ երրորդ երկրներ արտահանումը։»:"
ՄԱՍ VI. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մայիս ամսվա հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոխարկելի փոխառության վերաբերյալ լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=9725&lang=arm
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մայիսի 12-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Համաձայն Օրենսդրական նախաձեռնության, նախատեսվում է Հարկային օրենսգրքում կատարել լրացում, այսուհետ ավելացնելով փոխարկելի փոխառության վերաբերյալ իրավական դրույթներ, կատարելով լրացում եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները վերաբերյալ իրավական դրույթներում, եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդների վերաբերյալ իրավական դրույթներում, ինչպես նաեւ եկամտային հարկի դրույքաչափերի վերաբերյալ իրավական դրույթներում։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
Հոդված 109. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվառման հաշվեգրման մեթոդի կիրառության շրջանակներում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է շահութահարկ վճարողին (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) անվերապահ վճարման (հատուցման), կամ շահութահարկ վճարողը (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս: Մասնավորապես՝
6) փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում համարվում են վճարված փոխարկման պահին:.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «մեթոդով» բառից հետո լրացնել «, ընդ որում, փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում համարվում են վճարված փոխարկման պահին» բառերով:
Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները
Հին տարբերակ
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝ 2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
Նոր տարբերակ
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝
2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով, ընդ որում, փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում համարվում են վճարված փոխարկման պահին։
Օրենսգրքի 150-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.2-րդ մասով.
Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը
14.2. Սույն հոդվածի 14-րդ եւ 14.1-ին մասերի կիրառման նպատակով եթե անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկվում են մինչեւ տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների լրանալը, ապա տոկոսները համարվում են վճարված փոխարկման պահին, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկվում են տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսներից հետո, ապա տոկոսները համարվում են վճարված մինչեւ տոկոսների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների լրանալը: