ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2025
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եկամտային հարկի լրացումներ եւ դրանց գործընթացի վերաբերյալ փոփոխություններ
կատարելու մասին.
2. Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին.
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ
կատարելու մասին.
ՄԱՍ II. ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ եւ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝
մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման, վարչական
վարույթի վերաբերյալ գործերի եւ այլ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական եւ այլ
իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ
մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման,
պահպանման եւ արխիվացման կարգը սահմանելու եւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի
2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 394-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
ՄԱՍ III. ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի
հոկտեմբերի 7-ի թիվ 280-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
մասին.
ՄԱՍ IV. ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու
լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի
մասնաճյուղի եվ ներկայացոիցչության գործունեության թույլտվոիթյան տրամադրումը,
կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում
նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն
ստանալու կարգը» կանոնակարգ 7/01-ը սահմանելու մասին նախագիծ.
2. 2. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի
նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու
հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02 սահմանելու մասին նախագիծ.
3. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց
մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը կանոնակարգ 7/05-ը սահմանելու մասին» նախագիծ.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հոկտեմբեր ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եկամտային հարկի լրացումներ եւ դրանց գործընթացի վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 24.10.2025 N ՀՕ-324-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/215597
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 30-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել եւ թվայնացնել ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի հաշվարկների ներկայացման գործընթացը, ինչպես նաեւ հստակեցնել որոշ իրավական ձեւակերպումներ։ Սույն փոփոխությունները վերաբերում են 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի մի շարք հոդվածներին՝ մասնավորապես 52-րդ, 53-րդ, 156- րդ, 156.1-ին եւ 158-րդ հոդվածներին։
Նախ՝ Օրենսգրքի 52-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 5-րդ մասով, ըստ որի՝ անկախ այդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգավորումներից, Օրենսգրքի տարբեր բաժիններով կարող են սահմանվել հարկային հաշվարկի եւ դրա կազմման առանձնահատկություններ։ Այսինքն՝ յուրաքանչյուր հարկատեսակի համար հնարավոր կլինի սահմանել հատուկ հաշվարկման կարգ, ինչը օրենքին տալիս է ավելի ճկուն եւ կիրառական բնույթ։
53-րդ հոդվածում կատարվել են բովանդակային եւ ձեւական փոփոխություններ։ Նախ՝ հստակեցվել է, որ եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հաշվետու ժամանակաշրջանի ավարտին դեռեւս տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա ուշ ներկայացնելու կամ վճարելու համար նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում մինչեւ այդ տարբերակը տեղադրվի։
Բացի այդ, նոր խմբագրությամբ ավելի մանրամասն է նկարագրվել այն դեպքը, երբ ֆիզիկական անձը դիմել է նույնականացման քարտ ստանալու համար, սակայն այն չի ստացել ժամանակին։ Այժմ հստակ նշվում է, որ նման դեպքում եկամտային հարկի հաշվարկի ներկայացման կամ հարկի վճարման վերջնաժամկետը երկարացվում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։
Նշվել է նաեւ, որ «նույնականացման քարտ ստանալու համար դիմել» է համարվում ոչ միայն դիմումի փաստացի ներկայացումը, այլեւ այցի ամրագրումը պետական կառավարման մարմնի թվային հարթակում կամ բջջային հավելվածում։
Նոր 7-րդ մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի՝ եթե ֆիզիկական անձը գտնվում է Օրենսգրքի 156.1 հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավիճակում, ապա հաշվարկը համարվում է ներկայացված Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը, անկախ իրական ներկայացման պահից։ 156-րդ հոդվածում փոփոխվել է 4.1 մասը՝ ավելի հստակ սահմանելով հաշվարկ ներկայացնելու ժամկետները։ Այժմ նշվում է, որ ֆիզիկական անձինք եկամտային հարկի տարեկան հաշվարկը պետք է ներկայացնեն յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը, իսկ եթե մարտի 2-ը ոչ աշխատանքային օր է, ապա հաջորդ աշխատանքային օրվանից։
Օրենսգիրքը լրացվել է նոր՝ 156.1 հոդվածով, որը ներկայացնում է հարկային մարմնի կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկների նախալրացման եւ դրանց ներկայացված համարվելու կարգը։ Ըստ դրա՝ հարկային մարմինը ինքն է նախալրացնում հարկային հայտարարագիրը՝ իր տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա։
Վերջապես, 158-րդ հոդվածի 3-րդ մասը լրացվել է նոր նախադասությամբ, ըստ որի՝ սոցիալական ծախսերի վերադարձը (փոխհատուցումը) կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ եկամտային հարկի տարեկան հաշվարկը ներկայացված է էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ձեւով։
Ընդհանուր առմամբ, այս փոփոխությունները միտված են հարկային վարչարարության թվայնացմանը, ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների կատարման պարզեցմանը եւ հստակեցմանը։ Օրենքը նոր մեխանիզմներով ապահովում է թե՛ տվյալների ավտոմատ փոխանակում եւ նախալրացում, թե՛ իրավական ճշգրտություն հարկային հաշվարկների ներկայացման, ժամկետների եւ պատասխանատվության կիրառման հարցերում։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
Հոդված 52. Հարկային հաշվարկը եւ դրա կազմումը
5. Անկախ սույն հոդվածով սահմանված կարգավորումներից՝ Օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով կարող են սահմանվել հարկային հաշվարկին եւ դրա կազմմանը վերաբերող առանձնահատկություններ.
Օրենսգրքի 53-րդ հոդվածում 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 53. Հարկային հաշվարկի ներկայացումը
Հին տարբերակ
6. Եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչեւ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկային հաշվարկն ուշ ներկայացնելու կամ հարկը (վճարը) ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկային հաշվարկի ներկայացման կամ հարկի (վճարի) վճարման համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչեւ հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով: Այն ֆիզիկական անձը, որը մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչեւ նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Նոր տարբերակ
6. Եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչեւ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա, հարկային հաշվարկն ուշ ներկայացնելու կամ հարկը (վճարը) ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկային հաշվարկի ներկայացման կամ հարկի (վճարի) վճարման համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչեւ հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆիզիկական անձանց կողմից մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու եւ մինչեւ նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ուշ ներկայացնելու կամ եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, հարկային հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման կամ եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ֆիզիկական անձանց կողմից մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու եւ մինչեւ նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Սույն մասի իմաստով՝ նույնականացման քարտ ստանալու համար դիմել է համարվում նաեւ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի թվային ծառայությունների հարթակի կամ բջջային հավելվածի միջոցով նույնականացման քարտ ստանալու համար այցի ամրագրումը եւ ամրագրված օրը սահմանված կարգով նույնականացման քարտ ստանալու մասին դիմումի ներկայացումը.
7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը:»
Օրենսգրքի 156-րդ հոդվածում 4.1-ին մասում առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 156. Եկամտային հարկի հաշվարկները եւ այլ փաստաթղթերը ներկայացնելը
Հին տարբերակ
Հոդված 156. Եկամտային հարկի հաշվարկները եւ այլ փաստաթղթերը ներկայացնելը4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։
New version.
4.1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող եւ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող ֆիզիկական անձինք (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից (մարտի 2-ը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրվանից) մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):»,
լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
Հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Սույն պարբերության կիրառության իմաստով՝ եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը եւ թոռները: Կառավարությունը կարող է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ կամ շեմեր:.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 156.1-ին հոդվածով.
Հոդված 156.1. Եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացումը եւ ներկայացված համարվելը
1. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
2. Հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնելու համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1- ին մասով սահմանված ժամանակահատվածում:
3. Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք կարող են Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում փոփոխել հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) եւ Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հարկային մարմին: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է ֆիզիկական անձի կողմից հաշվարկը (հայտարարագիրը) ստորագրվելու օրվան նախորդող օրվա դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
4. Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի կողմից Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացվելու դեպքում հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը համարվում է Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:»:
Օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
Հոդված 158. Եկամտային հարկի գումարի վճարումը եւ սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը)
3. Ընդ որում, սոցիալական ծախսը սույն մասի համաձայն փոխհատուցվում է, եթե եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը)։
2. Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Օրենսդրական ակտի անվանումը՝«Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 24.10.2025 N ՀՕ-325-Ն օրենք
http://arlis.am/hy/acts/215602
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 30-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն փոփոխությունները վերաբերում են եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի կատարելագործմանը ն։
Մասնավորապես «Անհատ ձեռնարկատեր» հասկացության սահմանումը հստակեցվել է, եւ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքին հղումը փոխարինվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի ձեւակերպմամբ։ Այսինքն՝ անձնավորված հաշվառման ենթակա չեն միկրոձեռնարկատիրության կարգավիճակ ունեցող անհատ ձեռնարկատերերը։
«Ֆիզիկական անձ» եւ «եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնելու պարտավորություն կրող անձ» հասկացությունները ձեւակերպվել են՝ հղումով դեպի Հարկային օրենսգիրք, ապահովելով միասնական մոտեցում։
Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան համալրվել է նոր տվյալներով, որոնք ներառում են հարկ վճարողների ընտանիքի անդամների մասին տեղեկությունները, հարկային տարվա ընթացքում Հայաստանում գտնվելու ժամանակահատվածը, ինչպես նաեւ հարկային օրենսգրքով սահմանված եկամուտների (այդ թվում՝ չհարկվող) վերաբերյալ տեղեկատվությունը։
Տվյալների ներկայացման ժամկետները նույնպես հստակեցվել են, եւ այժմ դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներով, այլ ոչ թե նախորդ կարգով նախատեսված՝ ապրիլի 20-ի վերջնաժամկետով։
Ընդհանուր առմամբ՝ սույն փոփոխությունները միտված են անձնավորված հաշվառման համակարգը լիարժեք ինտեգրելու Հարկային օրենսգրքի դրույթների հետ, բարձրացնելու հաշվետվությունների ճշգրտությունը եւ ապահովելու հարկ վճարողների տվյալների ամբողջականություն։
«Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում 3- րդ կետի «բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերով.
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
Հին տարբերակ
3) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի.
Նոր տարբերակ
3) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի.
6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
6) ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող.
Նոր տարբերակ
6) ֆիզիկական անձ` համաձայն Հայաստանի
Հանրապետության հարկային օրենսգրքի.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
12) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի:»:
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
Հոդված 7. Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները
7) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց դեպքում նաեւ՝
ա. ընտանիքի անդամների՝ ամուսինների, ծնողների, քույրերի, եղբայրների եւ զավակների (որդեգրողների ու որդեգրվածների) վերաբերյալ տեղեկատվությունը,
բ. հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը,
գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված անձնական եկամուտների, այդ թվում՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը։
Օրենքի 11-րդ հոդվածում 1-ին մասը «ինքնազբաղված անձինք» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք» բառերով, իսկ նույն մասի «յուրաքանչյուր տարվա համար` մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում» բառերով..
Հոդված 11. Տեղեկատվական բազան ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվելը
Հին տարբերակ
1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք սույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար` մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողները եւ պայմանագրային եկամուտ ստացողները գործատուների համար սահմանված ժամկետում ներկայացնում են պարզեցված հաշվարկ:.
Նոր տարբերակ
1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք սույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողները եւ պայմանագրային եկամուտ ստացողները գործատուների համար սահմանված ժամկետում ներկայացնում են պարզեցված հաշվարկ:.
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 24.10.2025 N ՀՕ-327-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/215600
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հոկտեմբերի 30-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Վարչական
իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
These changes are related to the recent amendments to the Tax Code of the Republic of Armenia and, in particular, the introduction of a new procedure for submitting the annual income tax calculation (declaration).
The purpose of the amendments is to adapt the Code of Administrative Offenses to the new tax regulations so that it reflects the specifics of the procedure for electronic submission of income tax calculations and declarations.
In particular Article 169.1 of the Code clarifies that administrative liability does not apply in cases where the matter concerns the process of submitting the annual income tax calculation (declaration) as defined in Part 4.1 of Article 156 of the Tax Code.
With the same logic, amendments were also made to the second paragraph and Article 169.33, stipulating that declarations submitted in this special manner are excluded from cases subject to general administrative liability.
Thus, the amendments aim to exclude the application of administrative liability to individuals whose annual income tax calculation is considered to be submitted on the basis of pre-filling by the tax authority, as defined by the latest amendments to the Tax Code.
These amendments to the Code on Administrative Offenses were made to bring it into line with the new, automated procedure for declaring income tax.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.1-ին հոդվածում առաջին պարբերությունը «հայտարարագրի» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի)» բառերով.
Հոդված 1691. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը:
Հին տարբերակ
Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի) կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի նվազեցում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով:.
Նոր տարբերակ
Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի նվազեցում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով:
երկրորդ պարբերության «Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը» բառերը փոխարինել «Հայտարարագիրը» բառով, իսկ նույն պարբերությունը «ֆինանսական հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի)» բառերով.
Հին տարբերակ
Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
Նոր տարբերակ
Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի), հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
Օրենսգրքի 169.33-րդ հոդվածի 1-ին մասը «հաշվարկում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի),» բառերով:
Հին տարբերակ
1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում առաջացնում է նախազգուշացում:
Նոր տարբերակ
Նոր տարբերակ1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի), սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում առաջացնում է նախազգուշացում:
ՄԱՍ II. ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ եւ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հոկտեմբեր ամսվան մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի եւ այլ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական եւ այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման եւ արխիվացման կարգը սահմանելու եւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 394-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի եւ այլ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական եւ այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման եւ արխիվացման կարգը սահմանելու եւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 394-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 21 հոկտեմբերի 2025 թվականի N 718-Ն https://www.arlis.am/hy/acts/215397
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 25-ին
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն փոփոխությունը վերաբերում է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (ՄՍՇՊՀ) ներքին ընթացակարգերի եւ փաստաթղթաշրջանառության կարգավորումների նոր համակարգի սահմանմանը։
Նոր որոշմամբ ՄՍՇՊՀ-ն սահմանում է իր աշխատանքային եւ վարչական գործընթացների ամբողջական կարգավորումները՝ ներառյալ.
- Փաստաթղթերի հանձնման կարգը (ինչպես են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ներկայացնում փաստաթղթեր հանձնաժողովին),
- Գործերի տեսակային դասակարգման կարգը,
- Վարչական վարույթների եւ այլ գործերի վարման պայմանները,
- Գրանցամատյանների վարման եւ հաշվառման կարգերը՝ թե՛ գործերի, թե՛ վարչական եւ այլ իրավական ակտերի համար, Փաստաթղթերի ելքագրման, պահպանման եւ արխիվացման կարգը։
Նոր որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 394-Ն որոշումը, որով կարգավորվում էին նախկին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության եւ գործերի վարույթի կանոնները։.
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը եւ 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ եւ 37‐րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը.
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել.
1) Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով փաստաթղթերի հանձնման կարգը` համաձայն հավելված 1-ի.
2) ըստ տեսակների՝ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման կարգը՝ համաձայն հավելված 2-ի.
3) վարչական վարույթի վերաբերյալ գործերի եւ այլ գործերի վարման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելված 3-ի.
4) վարչական վարույթի վերաբերյալ գործերի եւ այլ գործերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելված 4-ի.
5) վարչական եւ այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելված 5-ի.
6) Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման եւ արխիվացման կարգը՝ համաձայն հավելված 6‐ի։
2. Ուժը կորցրած ճանաչել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի եւ այլ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական եւ այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման եւ արխիվացման կարգը սահմանելու եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի թիվ 59- Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 394-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 4. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ընթացիկ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչեւ սույն որոշման ընդունումը գործող կարգը:
ՄԱՍ III. ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հոկտեմբեր ամսվան բանկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 280-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 280-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 23 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 165-Ն
https://www.arlis.am/hy/acts/213886
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն փոփոխությունն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաեւ տրաստի կառավարիչների եւ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց հաշվառման կարգը» հաստատելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 7 հոկտեմբերի 2014 թ. թիվ 280-Ն որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Ինչին են վերաբերում փոփոխուՓոփոխությունը վերաբերում է տրաստի կառավարչների եւ այլ համանման իրավաբանական կազմավորումների կառավարման գործառույթներ իրականացնող անձանց ներառմանը այն անձանց շրջանակում, ովքեր պարտավոր են հաշվառվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում՝ որպես հաշվետվություն տրամադրող անձինք։ Նախկին կարգով հաշվառման պարտականությունը տարածվում էր միայն «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանց վրա։ Նոր փոփոխությամբ, այս շրջանակը ընդլայնվել է՝ ներառելով նաեւ տրաստի կառավարչներին եւ այլ համանման իրավաբանական կազմավորումների կառավարման գործառույթներ իրականացնող անձանց, ինչպես նախատեսված է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով։
Այսինքն՝ փոփոխության էությունը կայանում է նրանում, որ այժմ պարտադիր հաշվառման ենթակա են նաեւ այն անձինք, ովքեր իրականացնում են տրաստիկամ այլ նման իրավաբանական կազմավորումների կառավարման գործառույթներ, ինչը բխում է Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից եւ վերջին օրենսդրական փոփոխություններից։թյունները՝.
Այս փոփոխությունը մասնավորապես կապված է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի վերջին փոփոխությունների հետ՝ նպատակ ունենալով ապահովել այդ ոլորտի բոլոր ռիսկային սուբյեկտների հաշվառումը եւ վերահսկողությունը։
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 280-ն որոշման 1-ին կետը «հաշվետվություն տրամադրող անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրաստի կառավարիչների եւ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց» բառերով։
Հին տարբերակ
Սույն կարգը սահմանում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1- ին մասի 4-րդ կետով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանց (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձ) հաշվառման կարգը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն):
Նոր տարբերակ
Սույն կարգը սահմանում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանց (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձ), ինչպես նաեւ 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվառման պարտականություն ունեցող տրաստի կառավարիչների եւ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց հաշվառման կարգը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն):
Նպատակ ունենալով սահմանելու տրաստի կառավարիչների եւ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց հաշվառման կարգը,
հիմք ընդունելով «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
Կարգը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ գլխով.
Գլուխ 4. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի հաշվառման կարգը
14. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի հաշվառումն իրականացվում է սույն կարգի 2-րդ եւ 3-րդ գլուխներով սահմանված կարգով:
15. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից հաշվառման դիմումը ներկայացնելիս որպես գործունեության տեսակ լրացվում է «տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարում։:
ՄԱՍ IV. ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի հոկտեմբեր ամսվան կրիպտոակտիվների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի եվ ներկայացոիցչության գործունեության թույլտվոիթյան տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը» կանոնակարգ 7/01-ը սահմանելու մասին նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
Draft Regulation 7/01 on the registration and licensing of a person providing services with crypto assets, the issuance of a permit for the operation of a branch and representative office of a foreign person providing services with crypto assets, the procedure for obtaining prior consent for having a significant participation in the authorized capital of a person providing services with crypto assets https://www.cba.am/file_manager/Regulation/Regulation_7.01_CASP_Licensing_Regulation.pdf
Ինչին է վերաբերում նախագիծը՝
Սույն նախագիծը վերաբերում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության թույլտվության, գրանցման եւ լիցենզավորման միասնական իրավական կարգավորման սահմանմանը, ինչպես նաեւ նրանց կողմից ներկայացվելիք փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկի, ներկայացման կարգի ու ժամկետների հստակեցմանը։
Նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների շուկայի մասնակիցների գործունեության օրինականությունը, թափանցիկությունը եւ վերահսկելիությունը՝ հստակ սահմանելով Կենտրոնական բանկի կողմից իրականացվող թույլտվության, լիցենզավորման, գրանցման եւ նախնական համաձայնության տրամադրման ընթացակարգերը։
Նախագիծը մշակվել է՝
- հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ եւ 8-րդ մասերը, 20-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերը, 22-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերը, 25-րդ հոդվածի 5-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 10-րդ մասերը, 28-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 94-րդ հոդվածի 2-րդ մասը,
- ինչպես նաեւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով։ Նախագիծը սահմանում է Կենտրոնական բանկի կողմից հաստատվող Կանոնակարգ 7/01-ը, որը կարգավորում է՝
- կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման, լիցենզավորման եւ գործունեության իրականացման պայմանները,
- օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների թույլտվության տրամադրման ընթացակարգերը,
- Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի եւ տեղեկությունների ձեւը, բովանդակության պահանջները, ներկայացման կարգը եւ ժամկետները, կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու գործընթացը։
Այսպիսով, սույն նախագիծը հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող կարգավորող ակտ, որը նպատակ ունի ձեւավորել իրավաչափ, վերահսկելի եւ միջազգային ստանդարտներին համահունչ կարգավորիչ դաշտ կրիպտոակտիվների ոլորտում։
What the changes are about:
This draft refers to the establishment of a unified legal regulation for the authorization, registration, and licensing of activities of persons providing services with crypto assets, as well as the clarification of the list of documents and information to be submitted by them, the procedure for submission, and the deadlines.
The goal of the project is to ensure the legality, transparency, and controllability of the activities of crypto- asset market participants in the Republic of Armenia by clearly defining the procedures for granting authorization, licensing, registration, and prior consent by the Central Bank.
The project was developed by:
- Based on Article 19, Parts 4 and 8, Article 20, Parts 2 and 4, Article 22, Parts 7 and 8, Article 25, Part 5, Article 26, Part 2, Article 27, Parts 1, 2 and 10, Article 28, Part 3 and Article 94, Part 2 of the Law "On Cryptoassets",
- as well as being guided by Part 3 of Article 2 and Point “e” of Part 1 of Article 20 of the Law “On the Central Bank of the Republic of Armenia”.
The draft defines Regulation 7/01, approved by the Central Bank, which regulates:
- conditions for registration, licensing and operation of persons providing services with crypto assets,
- procedures for granting permits to branches and representative offices of entities providing services with foreign crypto assets,
- The form, content requirements, procedure and deadlines for submission of documents and information submitted to the Central Bank,
- The process of obtaining prior consent for a significant participation in the authorized capital.
Thus, this draft is a regulatory act implemented by the Central Bank, which aims to form a regulatory
framework in the field of crypto-assets that is lawful, controllable, and in line with international standards.
Նպատակ ունենալով սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության թույլտվության կարգը, անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստաթղթերի ցանկը ինչպես նաեւ դրանց Կենտրոնական բանկ ներկայացման կարգը եւ ժամկետները,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ եւ 8-րդ մասերը, 20-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերը, 22-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերը, 25-րդ հոդվածի 5-րդ մասը, 26- րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 10-րդ մասերը, 28-րդ հոդվածի 3-րդ մասը, 94- րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով ՝ Կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Սահմանել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի եւ ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը» կանոնակարգ 7/01-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑՈԻՑՉՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈԻԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ»
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/01 ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է.
1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման եւ լիցենզավորման կարգը, փաստաթղթերի եւ տեղեկությունների բովանդակության նկատմամբ պահանջները,
2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիայի միասնական ձեւը,
3) օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի եւ ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրման կարգը, փաստաթղթերի եւ տեղեկությունների բովանդակության նկատմամբ պահանջները,
4) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կողմից կրիպտոակտիվներով լրացուցիչ (եւս մեկ կամ ավել) ծառայության մատուցման լիցենզիայի, թույլտվության ստացման կարգը,
5) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի եւ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի գործարար ծրագրի ձեւը, ինչպես նաեւ գործարար ծրագրի եւ դրանում կատարվող փոփոխությունների ներկայացման կարգը եւ ժամկետները,
6) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի եւ ներկայացուցչության ստեղծման մասին Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը,
7) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության դադարեցման, ինչպես նաեւ գործունեության ժամանակավոր դադարեցման կարգը եւ պայմանները,
8) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության իրականացման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման կարգը,
9) ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի եւ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու կարգը եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցման դադարեցման կարգը,
10) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լիցենզիան, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվությունը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու կարգը,
11) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը,
12) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը,
13) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձի մասնաճյուղի կողմից պարբերաբար ներկայացվող` փոխկապատկցված եւ նշանակալից մասնակիցների վերաբերյալ հաշվետվությունները եւ տեղեկությունները,
14) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձի մասնաճյուղի եւ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցող անձի մասնաճյուղի գործունեության տարածքի նկատմամբ պահանջները,
15) սույն կանոնակարգի համաձայն ներկայացվող փաստաթղթերի եւ տեղեկությունների փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը:
2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը, Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ ՍիԲի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով եւ ուղեկցող գրությամբ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ պահպանվող տեղեկությունների՝ որոնք կարող են ներկայացվել նաեւ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով: Ընդ որում, փաստաթղթերը ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով, բացառությամբ՝ գործարար ծրագրին կից աղյուսակների, որոնք ներկայացվում են էքսել ֆորմատով:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կանոնադրությունները (դրանցում կատարվող փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:
4. Նոր ստեղծվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նոր ստեղծվող մասնաճյուղերի վրա սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված պահանջը տարածվում է Կենտրոնական բանկի կողմից էլեկտրոնային-թվային ստորագրություն ստանալու պահից: Ընդ որում, սույն կետով նախատեսված անձինք, երբ արդեն միացված են Սի-Բի-Էյ-նեթ համակարգին եւ ստացել են անվտանգության համապատասխան հավաստագրերը, Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները կրկին ներկայացնում են Կենտրոնական բանկ ՍԻ-Բի- Էյ-նեթ համակարգի միջոցով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ համապատասխան ստորագրությունն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)՝ կառավարման իրավասու մարմնի կողմից ստորագրված: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում (դիմումում), բացառությամբ սույն կանոնակարգի հավելվածներով սահմանված միջնորդագրերի ձեւերի, միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները արժանահավատ են եւ ամբողջական եւ գիտակցում է, որ որեւէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել միջնորդագրի (դիմումի) մերժմանը:
6. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում, ներկայացվում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը։
7. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետեւյալ կառուցվածքը. կրիպտոակ տիվներով ծառայությու ններ մատուցող անձի անվանումը գծիկ Փաստա թղթի տեսակը գծիկ Փաստաթ ղթի բովանդա կությունը (12 տառի սահմանն երում) գծիկ ամսա թիվ` օօաա տտ ֆորմ ատով կետ ֆայլի հապա վումը
8. Օտարալեզու փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում հայերեն եւ օտարալեզու փաստաթղթերի միջեւ հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:.
9. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավական բնույթի անճշտություններ, թվաբանական սխալներ կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին՝ միջնորդագրում նշված կոնտակտային տվյալների միջոցով եւ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո:: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:
10. Սույն կանոնակարգով սահմանված լիցենզավորման, գրանցման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման, ինչպես նաեւ սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից ընդունվող այլ որոշումների համար «Կրիպտոակտիվների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձեւով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:
11. Սույն կանոնակարգով սահմանված լիցենզավորման, գրանցման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման կամ տեղեկացման համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում՝ տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում, արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում՝ փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին՝ ներկայացնելով, թե ինչ գործընթացի շրջանակում եւ երբ է ներկայացվել փոփոխությունները:
12. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչեւ համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա տեղեկատվության փոփոխության կայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, փոփոխված փաստաթուղթը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ:
13. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշերը կիրառվում են հետեւյալ սկզբունքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով.
1) եթե կազմակերպությունն ունի սույն կանոնակարգում նշված միայն մեկ վարկանշող կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը,
2) եթե կազմակերպությունն ունի երկու տարբեր վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում ամենացածր վարկանիշը,
3) եթե կազմակերպությունն ունի երեք եւ ավելի վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:
14. Սույն կանոնակարգով պահանջվող ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմված լինեն.
1) «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված ստանդարտներին համապատասխան, կամ
2) օտարերկրյա իրավաբանական անձանց դեպքում` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կամ միջազգայնորեն ճանաչված այլ
ստանդարտների համապատասխան:
15. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունների եւ հաշվետվությունների պարզաբանման եւ մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաեւ առանձին վերլուծական կամ վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ եւ պարզաբանումներ:
16. Կենտրոնական բանկի կողմից Օրենքի համաձայն՝ դիմումի, միջնորդագրի կամ ցանկացած այլ միջնորդության քննության ժամկետի կասեցման դեպքում քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչեւ կասեցումն ընկած օրերի եւ քննության համար սահմանված ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
17. Կանոնադրական կապիտալի մուծումը կամ կանոնադրական կապիտալի ավելացումը առաջին անգամ Կենտրոնական բանկում բացվող կուտակային հաշվի միջոցով իրականացնելու դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի, ինչպես նաեւ կուտակային հաշվի բացման համար վճարման անդորրագիրը.
2. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02 սահմանելու մասին նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02 սահմանելու մասին նախագիծ https://www.cba.am/file_manager/Regulation/Regulation_7.02_Prudential%20Requirements_On_CASPs.pdf
Ինչին է վերաբերում նախագիծը՝
Սույն նախագիծը վերաբերում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերի եւ դրանց հաշվարկման կարգի սահմանմանը, որի նպատակն է ապահովել նրանց ֆինանսական կայունությունը, վճարունակությունը եւ հաճախորդների շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ նպաստել կրիպտոակտիվների շուկայի արդյունավետ եւ անվտանգ գործունեությանը։
Նախագծով սահմանվում են այն կանոնները, որոնց համաձայն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են պահպանել ընդհանուր կապիտալի նվազագույն չափեր՝ նպատակ ունենալով կանխել գործունեության ընթացքում հնարավոր ֆինանսական կորուստների բացասական ազդեցությունը ինչպես իրենց, այնպես էլ շուկայի այլ մասնակիցների վրա։
Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը եւ 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաեւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով։
Նախագիծը նախատեսում է հաստատել Կանոնակարգ 7/02-ը՝ «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող եւ հաշվարկից նվազեցվող տարրերը», որը սահմանում է՝
- ընդհանուր կապիտալի նվազագույն չափերի իրավական եւ տնտեսական չափորոշիչները,
- կապիտալի հաշվարկման մեթոդաբանությունը,
- կապիտալում ընդգրկվող եւ հաշվարկից բացառվող տարրերը,
- կապիտալի նվազագույն չափի նորմատիվի խախտման գնահատման կարգը։
Այսպիսով, սույն նախագիծը հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից ընդունվող նորմատիվ ակտ, որի նպատակն է ստեղծել ֆինանսապես կայուն եւ պատասխանատու կարգավորիչ միջավայր կրիպտոակտիվների շուկայում՝ ամրապնդելով համակարգի վստահելիությունը եւ նվազեցնելով համակարգային ռիսկերը։
Նպատակ ունենալով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանել ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափեր՝ գործունեության հետ կապված հնարավոր կորուստները կլանելու, իրենց ֆինանսական կայունությունն ապահովելու, հաճախորդների շահերը պաշտպանելու եւ, ընդհանուր առմամբ, կրիպտոակտիվների շուկայի բնականոն գործունեությունը ապահովելու համար,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 44- րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է .
1. Հաստատել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող եւ հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02-ը»՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 2 ՀԱՎԵԼՎԱԾ Հայասանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/02 «ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՏԱՐՐԵՐԸ»
ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող եւ հաշվարկից նվազեցվող տարրերը, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի խախտման չափը:
2. Սույն կանոնակարգը չի տարածվում օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի վրա։
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.
1) «ֆիքսված ծախսեր»՝ ծախսեր, որոնք չեն փոփոխվում` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայությունների մատուցման ծավալից կախված,
2) «ամսվա միջին օրական հաշվարկ»՝ ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումար՝ հարաբերած ամսվա օրերի թվին,
3) «տարվա միջին օրական հաշվարկ»՝ տարվա ընթացքում օրական մեծությունների հանրագումար՝ հարաբերած տարվա օրերի թվին։
4) «առեւտրային պորտֆել» ակտիվի կամ այլ ֆինասական գործիքի պորտֆել, որտեղ կարող է ներառվել միայն այն ակտիվը կամ այլ ֆինանսական գործիքը, որի վաճառքը կամ ամբողջական հեջավորումը որեւէ կերպ սահմանափակված չէ իրավական (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանձնարարականների հիման վրա), պայմանագրային կամ այլ հիմքերով: Ակտիվը կամ այլ ֆինանսական գործիքը կարող է ներառվել առեւտրային պորտֆելում, եթե այն հաշվառվում է շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով, եւ 3 կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը այն ձեռք է բերել կարճաժամկետ հատվածում վերավաճառքի, կարճաժամկետ գնային տատանումներից եկամտի ստացման, շուկաներում առկա գների տարբերությունից եկամուտ ստանալու կամ նշված երեք նպատակներին բավարարող գործիքներից բխող ռիսկերը հեջավորելու համար:
4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) եւ Օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառվող նշանակությունը։ (...)
3. «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը կանոնակարգ 7/05-ը սահմանելու մասին» նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» կանոնակարգ 7/05-ը սահմանելու մասին նախագիծ
https://www.cba.am/file_manager/Regulation/Regulation_7.05_Registration_of_CASP_managers.pdf
Ինչին է վերաբերում նախագիծը՝
Սույն նախագիծը վերաբերում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց եւ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման միասնական կարգի սահմանմանը, որը նախատեսում է գրանցման ենթակա ղեկավարների ցանկի, գրանցման, գրանցումը մերժելու եւ գրանցումից հանելու ընթացակարգերի հստակեցում։
Նախագծի նպատակն է ապահովել, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավար կազմը համապատասխանի մասնագիտական, բարեվարքության եւ պատասխանատվության բարձր չափանիշներին՝ նպաստելով շուկայի կայունությանն ու ներդրողների եւ հաճախորդների վստահության ամրապնդմանը։
Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, 87-րդ հոդվածը եւ 93-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաեւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով։ Նախագիծը նախատեսում է հաստատել Կանոնակարգ 7/05-ը՝ «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը», որը սահմանում է՝
- գրանցման ենթակա ղեկավարների ցանկը,
- ղեկավարների գրանցման եւ գրանցումը մերժելու հիմքերը եւ ընթացակարգը,
- գրանցումից հանելու հիմքերն ու կարգը,
- ղեկավարների վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման ձեւը, բովանդակությունը եւ ժամկետները, - Կենտրոնական բանկի կողմից տեղեկատվության ստուգման եւ վերահսկողության գործառույթների իրականացման կարգը։
Այսպիսով, սույն նախագիծը հանդիսանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտ, որը նպատակ ունի ձեւավորել բարձր մասնագիտական եւ բարեվարքային չափանիշներին համապատասխան ղեկավար կազմ ունեցող կրիպտոակտիվների շուկա, ապահովելով արդյունավետ կառավարում, ռիսկերի պատշաճ վերահսկում եւ շուկայի վստահելի գործունեություն։
Նպատակ ունենալով սահմանել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման ենթակա ղեկավարների ցանկը, ղեկավարների գրանցման, գրանցումը մերժելու եւ գրանցումից հանելու կարգը,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, 87-րդ հոդվածը, 93-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Սահմանել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը» կանոնակարգ 7/05-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/05 ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի՝ Կենտրոնական բանկում գրանցման ենթակա ղեկավարների ցանկը, ղեկավարների գրանցման, գրանցումը մերժելու եւ գրանցումից հանելու կարգը։
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված տեղեկանքները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ https://www.cba.am/hy/registration-of-managers/ ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով՝ առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով եւ սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում՝ տվյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան եւ ծածկագրի) միջոցով:
3. Լիցենզիայի կամ մասնաճյուղի գործունեության համար դիմող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը եւ տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում՝ ղեկավարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կանոնակարգով պահանջվող այլ փաստաթղթերը՝ «Փի Դի Էֆ» ֆորմատով։
4. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)՝ կառավարման իրավասու մարմնի կողմից ստորագրված: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում (դիմումում), բացառությամբ սույն կանոնակարգի հավելվածներով սահմանված միջնորդագրերի ձեւերի, միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները արժանահավատ են եւ ամբողջական եւ գիտակցում է, որ որեւէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել միջնորդագրի (դիմումի) մերժմանը:
5. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում, ներկայացվում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված լիազորագիրը:.
6. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետեւյալ կառուցվածքը. կրիպտոակ տիվներով ծառայությու գծիկ Փաստա թղթի տեսակը գծիկ Փաստաթ ղթի բովանդա գծիկ ամսա թիվ` օօաա կետ ֆայլի ններ մատուցող անձի անվանումը կությունը (12 տառի սահմանն երում) տտ ֆորմ ատով հապա վումը
7. Օտարալեզու փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում՝ հայերեն եւ օտարալեզու փաստաթղթերի միջեւ հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:.
8. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավական բնույթի անճշտություններ, թվաբանական սխալներ կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին եւ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:
9. Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների գրանցման համար «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձեւով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:
10. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչեւ համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա տեղեկատվության փոփոխության տեղի ունենալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, փոփոխված փաստաթուղթը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ:.
11. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկությունների եւ հաշվետվությունների պարզաբանման եւ մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաեւ առանձին վերլուծական կամ վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ եւ պարզաբանումներ: