ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՈՍՏՈՍ 2026
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ II. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. «Ներդրումների մասին» նոր օրենքի ընդունում.
2. «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ
պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին.
3. ՀՀ «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» օրենք.
4. Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն
կատարելու մասին.
5. «Էլեկտրոնային փողի թողարկման եվ սպասարկման (շրջանառության)
կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների
իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ը
հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի
խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 73-Ն որոշումն ուժը կորցրած
ճանաչելու մասին.
6. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն
կատարելու մասին.
ՄԱՍ III. ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏ
1. «Գովազդի մասին» մասին օրենքում լրացում կատարելու մասին.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի օգոստոսի ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-292-Ն https://www.arlis.am/hy/acts/227321
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոսոտոսի 30-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են սնանկության գործընթացում հարկային պարտավորությունների կարգավորման եւ կիրառվող իրավական հիմքերի թարմացմանը։ «Սնանկության մասին» նախկին օրենքի փոխարեն համապատասխան հղումները փոխարինվում են Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքին եւ ֆինանսական կազմակերպությունների սնանկության վերաբերյալ հատուկ օրենքին՝ հարկային պարտավորությունների հետ կապված հարաբերությունների մասով։ Միաժամանակ բարձրացվում է սահմանված դրամական շեմը՝ 2 միլիոն դրամից մինչեւ 5 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ համապատասխան հարկային կարգավորումների կիրառման շրջանակում որոշ գործողությունների կամ պահանջների համար նախատեսված շեմը բարձրացվում է։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։
Հոդված 1.
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի՝ պարտապանի հարկային պարտավորությունների հետ կապված հարկային հարաբերությունների մասով» բառերով:
Հոդված 2.
Օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասում եւ 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:
Հոդված 3.
Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերում «երկու միլիոն դրամը» բառերը փոխարինել «հինգ միլիոն դրամը» բառերով:
Հոդված 4. 1.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
ՄԱՍ II. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի օգոստոս ամսվան պետական ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Ներդրումների մասին» նոր օրենքի ընդունում
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության «Ներդրումների մասին» օրենք ՀՕ-285-Ն https://www.arlis.am/hy/acts/227811/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 11-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության «Ներդրումների մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Նոր օրենքով փոփոխությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական պաշտպանության, ներդրումային միջավայրի բարելավման եւ ներդրումների խթանման նոր համակարգի ձեւավորմանը։ Օրենքը հավասարապես կարգավորում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների իրավունքներն ու երաշխիքները՝ օտարերկրյա ներդրողների համար ամրագրելով ազգային եւ առավել բարենպաստության ռեժիմներ։ Ընդլայնվում է «ներդրում» հասկացությունը՝ ներառելով դրամական միջոցները, բաժնեմասերը, արժեթղթերը, մտավոր սեփականության իրավունքները, պահանջի իրավունքները, լիցենզիաները եւ այլ ակտիվներ։ Ներդրողներին տրամադրվում են կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժի, ներդրումների ուղղակի եւ անուղղակի էքսպրոպրիացիայից պաշտպանության, արդար եւ համարժեք փոխհատուցման, ինչպես նաեւ դատական, արտադատական եւ որոշ դեպքերում միջազգային արբիտրաժի միջոցով վեճերի լուծման երաշխիքներ։ Միաժամանակ ներդրվում է ներդրումային խթանների նոր համակարգ, որը կարող է ներառել հարկային, մաքսային, ֆինանսական, վարչարարական, ենթակառուցվածքային եւ հողային արտոնություններ, ինչպես նաեւ ներդրումային պայմանագրերի կնքման հնարավորություն։ Կարեւոր փոփոխություն է նաեւ ներդրումային իրավական դաշտի կայունության երաշխիքը, որի համաձայն՝ որոշ երաշխիքներ պահպանվում են դրանց փոփոխությունից կամ վերացումից հետո եւս հինգ տարի։ Օրենքը սահմանում է նաեւ անցումային կարգավորումներ՝ տարբերակելով նոր եւ նախկինում կատարված ներդրումները, ինչպես նաեւ տեղական ներդրողների նկատմամբ օրենքի փուլային կիրառման շեմերը։
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է`
1) Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը.
2) ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները եւ ներդրողների իրավունքները եւ այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը.
3) ներդրողների պարտականությունները.
4) ներդրումային խթանների (արտոնությունների) իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը.
5) Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:
2. Սույն օրենքը տարածվում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների ու ներդրումների վրա:
3. Սույն օրենքը չի տարածվում, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման գործընթացի վրա։
Հոդված 2.
Օրենքի եւ միջազգային պայմանագրերի հարաբերակցությունը
1. Սույն օրենքի դրույթների մեկնաբանումը եւ կիրառումը չեն սահմանափակում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ներդրողների իրավունքները եւ երաշխիքները: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի եւ սույն օրենքի դրույթների միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի դրույթները:
Հոդված 3.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) ներդրում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով հետեւյալ ակտիվների օրինական ձեռքբերումը, հատկացումը, ստեղծումը կամ օգտագործումը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի), պայմանով, որ այդ ակտիվներն օգտագործվում են կամ ակնհայտորեն ձեռք են բերվել (հատկացվել են, ստեղծվել են) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով.
ա. գույքը (ներառյալ դրամական միջոցները, ինչպես նաեւ տեղեկատվությունը կամ մտավոր սեփականության օբյեկտների (այդ թվում՝ գյուտերի, արդյունաբերական դիզայնի եւ արտադրության գաղտնիքների (նոու-հաու), ապրանքային նշանների (սպասարկման նշանների)) նկատմամբ իրավունքները),
բ. բաժնետոմսը, բաժնեմասը, փայը եւ առեւտրային կազմակերպությունում կամ ներդրումային ֆոնդում բաժնեմասնակցություն վկայող այլ իրավունքներ կամ գործիքներ (այսուհետ` բաժնեմասնակցություն), ինչպես նաեւ այլ արժեթղթեր,
գ. տնտեսական արժեք ներկայացնող պահանջի իրավունքները, որոնք ուղղակիորեն կամ սերտորեն կապված են ներդրման հետ,
դ. գույքային իրավունքները, կոնցեսիոն իրավունքները, լիցենզիաները, շահագործման կամ այլ թույլտվություններ կամ համանման իրավունքներ, որոնք վերապահված են օրենքով կամ պայմանագրով, ներառյալ բնական ռեսուրսների որոնման, մշակման, արդյունահանման կամ շահագործման իրավունքները, ե. ներդրման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված նոր ակտիվը.
2) ներդրող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարող ֆիզիկական անձ (անկախ քաղաքացիությունից, դրա բացակայությունից կամ ռեզիդենտությունից), իրավաբանական անձ (անկախ գրանցման կամ ռեզիդենտության երկրից), ներդրումային ֆոնդ, ինչպես նաեւ պետություններ ու համայնքներ.
3) ներդրումային ծրագիր` ներդրողի կողմից շահույթի (եկամտի) ստացման կամ արժեք ստեղծող գործողությունների պլան, որը նախանշում է ներդրողի կողմից կատարվելիք ներդրումների նպատակը, ծավալը, բյուջեն, աղբյուրները, ժամկետները, եղանակները, եկամտաբերությունը կամ ստեղծվելիք արժեքը, արդյունքները եւ հնարավոր ռիսկերը.
4) հսկողություն կամ նշանակալի ազդեցություն` որոշումներն ուղղորդելու կամ դրանց վրա էականորեն ազդելու ունակություն, այդ թվում՝ քվեարկության իրավունքի, խորհրդում ներկայացվածության, արգելք դնելու իրավունքների, բաժնետիրական համաձայնագրերի կամ նմանատիպ պայմանավորվածությունների միջոցով.
5) օտարերկրյա ներդրող` օտարերկրյա պետությունը, օտարերկրյա համայնքը, այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, կամ որի հիմնական բնակության վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, կամ այն կազմակերպությունը, որն ստեղծվել է այլ պետության օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված այն կազմակերպությունը, որի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ձեւով նշանակալի ազդեցություն կամ հսկողություն ունեն այդպիսի անձինք կամ կազմակերպությունները.
6) տեղացի ներդրող` օտարերկրյա ներդրող չհամարվող ներդրողը։
2. Սույն օրենքի իմաստով՝ ներդրում չեն համարվում պորտֆելային ներդրումները, որոնք չեն ապահովում հսկողություն կամ նշանակալի ազդեցություն կազմակերպության նկատմամբ եւ ձեռք են բերվում հիմնականում կարճաժամկետ եկամտի, գնի աճի կամ իրացվելիության համար եւ ուղղված չեն երկարատեւ տնտեսական հարաբերությունների հաստատմանը։ Ընդ որում, պորտֆելային ներդրումները ներառում են հետեւյալը, բայց չեն սահմանափակվում դրանցով.
1) ընկերությունում 10 տոկոսից պակաս ցուցակված քվեարկող բաժնային արժեթղթերով մասնակցությունը, որը չի տալիս ինչպես տնօրենների խորհրդում ներկայացված լինելու, այնպես էլ կառավարման իրավունքներ, բացառությամբ փոքրամասնություն կազմող բաժնետերերի պաշտպանության նպատակով սահմանված իրավունքների.
2) 12 ամիս կամ դրանից պակաս սկզբնական մարման ժամկետով պարտքային արժեթղթերի ձեռքբերումը.
3) շուկայական արժեթղթերում եւ ածանցյալ գործիքներում ներդրումը, որը չի հանգեցնում թողարկողի նկատմամբ հսկողության կամ նշանակալի ազդեցության.
4) առեւտրային դեբիտորական պարտքերը եւ պահանջները, որոնք առաջանում են բացառապես ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման կամ աշխատանքի կատարման պայմանագրերից։
ԳԼՈՒԽ 2
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 4.
Ներդրումների պաշտպանության շրջանակը
1. Սույն օրենքով նախատեսված պաշտպանությունը տարածվում է ներդրումների, դրանցից օրինական ճանապարհով ստացված եկամտի, շահաբաժինների, ինչպես նաեւ դրանց օրինական օգտագործման վրա։
2. Հայաստանի Հանրապետությունը չի երաշխավորում ներդրման հաջողությունը եւ պատասխանատվություն չի կրում գործարար գործունեությանը բնորոշ գործարար, շուկայական, գործառնական կամ ձեռնարկատիրական գործունեությանը բնորոշ այլ ռիսկերի համար։
3. Ներդրողներն ունեն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաեւ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասը հատուցվում է սույն օրենքով, այլ օրենքներով, միջազգային պայմանագրերով կամ ներդրողի հետ Հայաստանի Հանրապետության կնքած պայմանագրով նախատեսված կարգով եւ չափով:
Հոդված 5.
Սահմանադրական երաշխիքներն ու ներդրումներ իրականացնելու ազատությունը
1. Հայաստանի Հանրապետությունը, Սահմանադրությանը համապատասխան, երաշխավորում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը եւ սեփականության, այդ թվում` մտավոր սեփականության բոլոր ձեւերի պաշտպանությունը:.
2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով կատարվող ներդրումների ազատությունը։ Սույն երաշխիքը չի բացառում օրենքով ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ լիցենզավորման, որոշակի պահանջների կամ այլ թույլտվությունների սահմանումը, որոնք չպետք է լինեն կամայական, խտրական կամ անհամաչափ եւ պետք է բխեն հանրային շահերի պաշտպանության նպատակներից:
3. Հայաստանի Հանրապետությունում որոշակի ոլորտներում, աշխարհագրական տարածքներում կամ կազմակերպություններում ներդրումների կատարման ազատությունը կարող է սահմանափակվել կամ արգելվել բացառապես հանրային առողջապահության, շրջակա միջավայրի պահպանման եւ կլիմայական ռիսկերի մեղմման, ֆինանսական եւ գների կայունության ապահովման, Հայաստանի Հանրապետության հանրային կարգը, ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունն ապահովելու գերակա նպատակներով՝ բացառապես օրենքով։ Նման սահմանափակումները եւ արգելքները պետք է լինեն որոշակի, ոչ խտրական եւ համարժեք:
Հոդված 6.
Խտրականության բացառումը
1. Օտարերկրյա ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում ու երաշխավորվում է ազգային ռեժիմը (National Treatment): Ազգային ռեժիմի ներքո օտարերկրյա ներդրողները նմանատիպ պայմաններում, իրենց ներդրումների (այդ թվում` դրանց կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ ձեւով տնօրինման) հետ կապված, ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ։ Օտարերկրյա ներդրողների իրավական երաշխիքները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող նվազ բարենպաստ լինել, քան տեղացի ներդրողների իրավական երաշխիքները։
2. Օտարերկրյա ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում ու երաշխավորվում է առավել բարենպաստության ռեժիմը (Most Favoured Nation): Առավել բարենպաստության ռեժիմի ներքո Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա ներդրողների ու նրանց ներդրումների (այդ թվում` դրանց կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ ձեւով տնօրինման) նկատմամբ նմանատիպ պայմաններում երաշխավորում է ոչ պակաս բարենպաստ պայմանների կիրառում, քան կիրառվում են որեւէ այլ պետությունների ներդրողների կամ նրանց ներդրումների նկատմամբ, բացառությամբ միջազգային արբիտրաժ դիմելու իրավունքի, ինչպես նաեւ այն դեպքերի, որոնք բխում են միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի կարգավորումներից եւ այլ միջազգային պայմանագրերից:.
Հոդված 7.
Կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը
1. Ներդրողներն իրավունք ունեն ազատորեն ու առանց Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից անհարկի ձգձգումների, ներառյալ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետների, իսկ այդպիսի ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ համապատասխան գործընթացի բնույթով պայմանավորված՝ ողջամիտ ժամկետների խախտմամբ կատարված ձգձգումների, Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրելու, առաքելու, ներմուծելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրելու, առաքելու, արտահանելու արժութային արժեքներ: Ընդ որում, փոխադրվող, առաքվող, ներմուծվող կամ արտահանվող արժութային արժեքների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ֆինանսական համակարգի կայունության պահպանման, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ռիսկերի կանխարգելման եւ վիճակագրական նպատակներով սահմանված կարգերը եւ պայմանները, ինչպես նաեւ հայտարարագրման ռեժիմը:.
2. Ներդրողներն իրավունք ունեն փոխանակելու իրենց արտարժույթը ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող եւ իրենց նախընտրած ազատ փոխարկելի արտարժույթով` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
3. Ներդրողներն իրավունք ունեն ազատորեն ու առանց պետական մարմինների կողմից անհարկի ձգձգումների Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրելու, առաքելու, ներմուծելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրելու, առաքելու, արտահանելու քաղաքացիական շրջանառությունից չհանված ու օրենքով չարգելված գույք: Ընդ որում, փոխադրվող, առաքվող, ներմուծվող կամ արտահանվող գույքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային, հարկային, բնապահպանական, առողջապահական, անվտանգային ընթացակարգերն ու պահանջները:
4. Սույն հոդվածով սահմանված ազատություններն ու երաշխիքները կարող են օրենքով կամ օրենքով սահմանված կարգով սահմանափակվել սնանկության, քրեական, վարչական, դատական, հարկային կամ մաքսային, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով սահմանված վարչարարության վարույթների շրջանակում:
Հոդված 8.
Ներդրումների պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ներդրողների կատարած ներդրումների պաշտպանությունն ուղղակի կամ անուղղակի էքսպրոպրիացիայից:
2. Սույն օրենքի իմաստով՝ ուղղակի էքսպրոպրիացիա է համարվում պետության (պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի) պաշտոնական գործողությունը կամ միջոցառումը, որը հանգեցնում է ներդրման կամ դրա որեւէ մասի հարկադրաբար վերցնելուն կամ առգրավմանը, ներառյալ բռնագանձմանը, օտարմանը, ռեկվիզիցիային, բռնագրավմանը կամ պետականացմանը (ազգայնացմանը)՝ սեփականության իրավունքից զրկելու միջոցով։
3. Սույն օրենքի իմաստով՝ անուղղակի էքսպրոպրիացիա է համարվում պետության կողմից դիտավորյալ եւ խտրական գործողությունների կատարումը կամ որոշումների կայացումը, որը հանգեցրել է (նույնիսկ եթե սեփականության իրավունքի փոխանցում կամ տիրապետումից զրկում տեղի չի ունեցել) ներդրման օգտագործման, արժեքի կամ տնտեսական օգուտի էական եւ երկարատեւ զրկման։
4. Օրինական պարտավորությունների հարկադիր կատարմանն ուղղված՝ օրենքին համապատասխան իրականացված միջոցառումները, ներառյալ պարտքերի գանձումը, հարկային պարտավորությունների կատարումը կամ դատական ակտերի կատարումը, ուղղակի էքսպրոպրիացիա չեն համարվում։ Այդպիսի միջոցառումները չեն համարվում նաեւ անուղղակի էքսպրոպրիացիա, քանի դեռ, հաշվի առնելով եւ վերլուծելով համապատասխան գործի առանձին փաստերը, սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի համաձայն, այլ բան չի որոշվել։
5. Փոխկապակցված մի քանի միջոցառումները կարող են համարվել անուղղակի էքսպրոպրիացիա, նույնիսկ եթե յուրաքանչյուր միջոցառում առանձին-առանձին նման ազդեցություն չի ունենա։ Որոշելու համար, թե արդյոք որեւէ միջոցառում կամ միջոցառումների շարք համարվում է անուղղակի էքսպրոպրիացիա, անհրաժեշտ է հաշվի առնել եւ վերլուծել յուրաքանչյուր գործի առանձին փաստերը, որի ընթացքում պետք է պատշաճ ուշադրություն դարձվի միջոցառման նպատակին եւ բնույթին, ներդրողի առանձին, ողջամիտ ներդրումային սպասումներին, ինչպես նաեւ հետապնդվող հանրային նպատակի եւ ներդրման վրա ազդեցության միջեւ համաչափությանը։
6. Արտակարգ կամ ռազմական դրությամբ, ինչպես նաեւ հանրային շահով պայմանավորված եւ օրինական նպատակների համար, ինչպիսիք են հանրային առողջապահությունը, ազգային անվտանգությունը կամ շրջակա միջավայրի պահպանությունը եւ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը, ֆինանսական կայունությունը, ոչ խտրական կարգավորիչ եւ վերահսկողական միջոցառումները, եթե իրականացվել են օրենքի պահանջների պահպանմամբ, չեն համարվում անուղղակի էքսպրոպրիացիա, եթե դրանք ակնհայտորեն չափազանց կամ անհամաչափ չեն իրենց նպատակի նկատմամբ:
7. Հայաստանի Հանրապետությունում ոչ իրավաչափ ձեւով (օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ կամ եթե, չնայած կիրառվել են օրենքով սահմանված հիմքեր, սակայն իրականում այդպիսի հիմքերի փաստացի բացակայության պայմաններում նպատակը եղել է ներդրողին սեփականությունից զրկելը) ուղղակի էքսպրոպրիացիայի իրականացումը, ինչպես նաեւ անուղղակի էքսպրոպրիացիան արգելվում են, իսկ եթե ի խախտումն այդ արգելքի՝ դրանք տեղի են ունեցել, ապա ներդրողն իրավունք ունի ստանալու սույն հոդվածի 9-11-րդ մասերով, ինչպես նաեւ միջազգային կամ այլ պայմանագրերով սահմանված համարժեք փոխհատուցում:
8. Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումների ուղղակի էքսպրոպրիացիա կարող է տեղի ունենալ հանրային գերակա շահի ապահովման կամ արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմների շրջանակում` օրենքով սահմանված հիմքերով ու կարգով, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում, որը պետք է տեղի ունենա սույն հոդվածի 9-11-րդ մասերով սահմանված սկզբունքների եւ պահանջների պահպանմամբ:
9. Հանրային գերակա շահի, արտակարգ դրության եւ ռազմական դրության հետ կապված փոխհատուցման ռեժիմները սահմանվում են Սահմանադրությամբ, ինչպես նաեւ համապատասխանաբար «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով։ Պարտավորությունների համար գույքի վրա բռնագանձումը տարածվում է, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում դատավճռով կամ վճռի հիման վրա գույքը (այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքը) կարող է վերցվել (բռնագանձվել, բռնագրավվել) անհատույց ձեւով: Օրենքով նախատեսված այլ դեպքերում իրականացվող ուղղակի էքսպրոպրիացիայի, ոչ իրավաչափ ձեւով իրականացված ուղղակի էքսպրոպրիացիայի, ինչպես նաեւ անուղղակի էքսպրոպրիացիայի ժամանակ տրվում է համարժեք փոխհատուցում՝ ի լրումն օրենքով սահմանված այլ պահանջների եւ ընթացակարգերի՝ նաեւ հետեւյալ սկզբունքների պահպանմամբ.
1) ոչ խտրական, արագ, համարժեք եւ արդյունավետ կերպով.
2) գույքի արդար շուկայական արժեքի նախնական փոխհատուցմամբ` օրենքով նախատեսված դեպքերում, իսկ օրենքով նախնական փոխհատուցման պահանջ սահմանված չլինելու դեպքում` ողջամիտ ժամկետներում.
3) գույքի արդար շուկայական արժեքի որոշումը` սույն հոդվածի 10-րդ մասի պահանջների հաշվառմամբ:
10. Փոխհատուցումը պետք է համարժեք լինի էքսպրոպրիացված ներդրման արդար շուկայական արժեքին անմիջապես էքսպրոպրիացումից առաջ կամ դրա հրապարակային իմացության պահից (որը ավելի վաղ լինի) եւ չպետք է արտացոլի արժեքի որեւէ փոփոխություն, որը տեղի է ունեցել նախատեսված էքսպրոպրիացիայի մասին իմացության պատճառով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով այլ բան է սահմանված հանրային գերակա շահի, արտակարգ դրության կամ ռազմական դրության հետ կապված փոխհատուցման ռեժիմների համար։ Փոխհատուցումը կարող է ներառել տոկոսագումար՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով հաշվարկված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Եթե արդար շուկայական արժեքը հնարավոր չէ որոշել, ապա փոխհատուցումը պետք է որոշվի՝ հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոններն ու հանգամանքները, ներառյալ կատարված ներդրումը, ներդրման բնույթը եւ տեւողությունը, փոխարինման արժեքը, հաշվեկշռային արժեքը եւ գուդվիլը (goodwill)։ Ընդ որում, ներդրման փոխհատուցման մեջ չեն ներառվում բաց թողնված օգուտը եւ այլ վնասներ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ներդրողի հետ Հայաստանի Հանրապետության կնքած պայմանագրով այլ բան սահմանված չէ: 11. Սույն հոդվածի իմաստով՝ արդար շուկայական արժեք է համարվում այն արժեքը, որը որոշվում է շուկայական արժեքի որոշման հնարավոր մեթոդաբանություններից այն մեթոդաբանության հիման վրա, որն առավելապես հաշվի է առնում էքսպրոպրիացիայի փաստացի հանգամանքները եւ ներդրողին արդարացի փոխհատուցում վճարելու հրամայականը:
Հոդված 9.
Ներդրողների պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետությունում ներդրողներն օգտվում են իրավական պաշտպանության հետեւյալ միջոցներից.
1) արդարադատության մատչելիության իրավունքից` քրեական, քաղաքացիական կամ վարչական եւ այլ դատական վարույթներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված վեճերի լուծման արտադատական միջոցներից.
2) դատական, արտադատական եւ վարչական վարույթներում օրենքով սահմանված ընթացակարգերի պատշաճ կիրառման իրավունքից, որը, ի թիվս այլոց, ներառում է որոշումների կայացման էական ձգձգումների, ներառյալ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետների, իսկ այդպիսի ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ համապատասխան գործընթացի բնույթով պայմանավորված ողջամիտ ժամկետների խախտումների բացառումը, ինչպես նաեւ դատական եւ վարչարարական որոշումների եւ ընթացակարգերի թափանցիկության ապահովումը.
3) դատական, վարչարարական եւ իրավապահ մարմինների որոշումներում որեւէ խտրականության կամ կամայականության բացառումից.
4) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ներդրողների նկատմամբ ճնշումների, անօրինական հարկադրանքի, սպառնալիքի բացառումից.
5) ֆիզիկական պաշտպանվածությունից եւ անվտանգությունից, որը ներառում է իրավասու մարմինների պարտավորությունը՝ ձեռնարկելու ողջամիտ միջոցներ՝ արձագանքելու բռնության, վանդալիզմի կամ երրորդ կողմերի կողմից իրականացվող անօրինական միջամտության գործողություններին եւ կանխելու դրանք, որոնք կարող են ֆիզիկական վնաս հասցնել ներդրմանը կամ վտանգել ներդրողի անձնական անվտանգությունը.
6) օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված եւ ներդրողներին ու ներդրումներին վերաբերելի այլ միջոցներից։
Հոդված 10.
Օրինական ներդրումները
1. Սույն օրենքով նախատեսված իրավունքները, երաշխիքները եւ պաշտպանությունները, բացառությամբ նրանց, որոնք համընդհանուր սահմանադրական կիրառություն ունեն, կիրառվում են միայն բարեխղճորեն կատարված օրինական ներդրումների նկատմամբ։
2. Խարդախության, կոռուպցիայի, փողերի լվացման, կեղծ տեղեկատվության տրամադրման, իրական շահառուին թաքցնելու, միջազգային պատժամիջոցների խախտմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքների լուրջ (էական) խախտմամբ ստեղծված, ձեռք բերված կամ շահագործվող ներդրումների վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված պաշտպանությունը եւ երաշխիքները:
Հոդված 11.
Հողի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները
1. Ներդրողները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան, կարող են Հայաստանի Հանրապետությունում հողի նկատմամբ ունենալ սեփականության կամ այլ գույքային իրավունքներ:
Հոդված 12.
Աշխատողներ վարձելու իրավունքը
1. Ներդրողները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաեւ միգրացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրությանը համապատասխան, կարող են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի ընդունել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրացի քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող աշխատողների:
Հոդված 13.
Ներդրողների պարտականությունները եւ պատասխանատվությունը
1. Ներդրողները պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, առողջապահական ու անվտանգային նորմերը եւ իրենց նկատմամբ պարտադիր կիրառելի կորպորատիվ կառավարման կանոնները, հարգել մշակույթն ու մշակութային արժեքները, գործարար ու այլ սովորույթները, աշխատողների իրավունքները, հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին եւ հետեւել կլիմայի փոփոխության քաղաքականության սկզբունքներին, պատշաճ կատարել հարկային ու այլ պարտադիր վճարումներ եւ հետեւել հակակոռուպցիոն օրենսդրության պահանջներին:
2. Ներդրողները պատասխանատվություն են կրում օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով առաջացած վնասների համար` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով։
3. Ներդրողի կատարած խախտումների դեպքում իրավասու մարմինը կարող է ձեռնարկել հետեւյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը՝ համաձայն կիրառելի օրենսդրության եւ պատշաճ ընթացակարգի.
1) կասեցնել կամ դադարեցնել ներդրումային խթանների կամ այլ պետական աջակցության հասանելիությունը.
2) պահանջել վերադարձնել ներդրումային խթանից ստացված օգուտները կամ պահանջել համարժեք փոխհատուցում.
3) կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.
4) դիմել դատարան կամ իրավապահ մարմիններ` ըստ ենթակայության:
4. Պատասխանատվությունը պետք է համաչափ լինի խախտման բնույթին եւ ծանրությանը եւ գնահատվի արդարության, թափանցիկության եւ իրավական որոշակիության սկզբունքներին համապատասխան։
Հոդված 14.
Վեճերի լուծման մեխանիզմների հասանելիությունը
1. Ներդրողները, Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունեն օգտվելու վեճերի լուծման դատական եւ արտադատական պաշտպանության բոլոր միջոցներից:
2. Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնություն տալ վեճը միջազգային արբիտրաժում լուծվելուն, եթե, համաձայն գործող օրենքների, ներդրումային համաձայնագրերի, միջազգային կամ այլ պայմանագրերի, որոնց կողմ է հանդիսանում, վեճերի լուծումն ընդդատյա է Հայաստանի Հանրապետության դատարաններին։ Նման համաձայնությունը պետք է լինի գրավոր եւ հստակ:
3. Այն դեպքում, երբ ներդրողի եւ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջեւ ներդրման հետ կապված առաջանում է վեճ, ապա վեճի կողմերը պարտավոր են մինչեւ իրավասու դատարան կամ արբիտրաժային տրիբունալ դիմելը փորձել վեճը լուծել բանակցությունների միջոցով: Ներդրողի կամ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գրավոր դիմումի հիման վրա մյուս կողմի հետ բանակցությունները պետք է սկսվեն վեճի մասին ծանուցում ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում եւ ավարտվեն 90 օրվա ընթացքում, եթե կողմերը այլ բան չեն պայմանավորվում կամ այլ ժամկետ սահմանված չէ միջազգային պայմանագրերով կամ կիրառելի տեղական կամ միջազգային գործարար կամ վեճերի լուծման պրակտիկայում: Եթե ծանուցում ստացած կողմը չի պատասխանում 30 օրվա ընթացքում, բանակցությունները չեն կայանում կամ ավարտվում են առանց համաձայնության, ապա ներդրողը կամ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կարող է դիմել առկա իրավական միջոցներին: Բանակցությունների փուլում փոխանակված բոլոր տեղեկությունները մնում են երրորդ անձանց (բացառությամբ դատարանի, արբիտրաժային տրիբունալի, փաստաբանների ու վեճում ներգրավված փորձագետների) համար գաղտնի: Վեճի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի մյուս կողմին առաջարկելու վեճը լուծել հաշտարարության միջոցով:
Հոդված 15.
Ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը եւ կայունությունը
1. Հայաստանի Հանրապետությունը միջոցներ է ձեռնարկում, որ ներդրողների եւ ներդրումների նկատմամբ կիրառելի իրավական ակտերի դրույթները լինեն թափանցիկ, հանրամատչելի, որոշակի եւ հստակ: Նման միջոցները ներառում են հետեւյալը, բայց չեն սահմանափակվում դրանցով. նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ու դրանց ընդունված տարբերակների պաշտոնական հրապարակումը, դրանց պաշտոնական պարզաբանումների հրապարակումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումների, ինչպես նաեւ պետական քաղաքականության նպատակների հրապարակումը, ըստ անհրաժեշտության` նորմատիվ իրավական ակտի օտար լեզուներով պաշտոնական թարգմանությունների կազմակերպումն ու հրապարակումը եւ իրավական ակտերի դրույթների թափանցիկությունը, հանրամատչելիությունը, որոշակիությունն ու հստակությունը ապահովելու համար այլ անհրաժեշտ միջոցներ:
2. Սույն օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրողները եւ նրանց ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ այդ երաշխիքներով՝ անկախ այդ երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից՝ այդպիսի փոփոխությունից կամ վերացումից հետո՝ հինգ տարվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված ներդրողի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված պայմանագրով։
ԳԼՈՒԽ 3
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽԹԱՆՆԵՐԸ (ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
Հոդված 16.
Ներդրումային խթանների (արտոնությունների) նպատակը, բնույթը եւ սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետությունը տնտեսության որոշակի ոլորտներում կամ տարածաշրջաններում ներդրումները խրախուսելու նպատակով կարող է սահմանել ներդրումային խթաններ (արտոնություններ):
2. Ներդրումային խթանները կարող են լինել ֆիսկալ (հարկային, մաքսային, ինչպես նաեւ պետական պարտադիր այլ վճարների գծով), ֆինանսական աջակցության, պետական (իրավական) կարգավորման, պարզեցված վարչարարության, ենթակառուցվածքային (ներառյալ (սակայն չսահմանափակվելով) պետական կամ պետական հսկողության ներքո գտնվող կազմակերպությունների ենթակառուցվածքային նշանակության գույքից կամ հողամասերից օգտվելու արտոնյալ պայմաններ), հողամասի ձեռքբերման աջակցության (մասնավորապես Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի եւ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ պետական կամ համայնքային հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառքի միջոցով, վարձակալության, կառուցապատման տրամադրման, գույքի օտարման ձեւով, ինչպես նաեւ պետական սեփականություն չհանդիսացող հողամասը հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով), ենթակառուցվածքի կառուցման կամ զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խթաններ։
3. Ներդրումային խթանները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության ընդունած ներդրումային միջնաժամկետ կամ երկարաժամկետ քաղաքականության նպատակներից:
4. Ներդրումային խթանները սահմանվում են՝ հաշվի առնելով հետեւյալ սկզբունքները.
1) ոլորտում կամ տարածաշրջանում գործող ներդրողների նկատմամբ խտրականության բացառումը.
2) տնտեսական մրցակցության վրա նվազագույն բացասական ազդեցությունը.
3) նոր աշխատատեղերի ստեղծման կամ դրանց պահպանման հրամայականը.
4) շրջակա միջավայրի պահպանությունը.
5) խթանի համաչափությունը թիրախավորված արդյունքին (այն է՝ խթանը պետք է արդյունավետ միջոց հանդիսանա դրա նպատակին հասնելու եւ միեւնույն ժամանակ պետական ֆինանսների եւ երրորդ անձանց շահերի վրա բացասական ազդեցություն ունենալու տեսանկյունից).
6) խթանների արդյունքների չափելիությունը խթանի գործողության ողջ ժամանակահատվածում.
7) խթանից օգտվող ներդրողի եւ խթանները վերահսկող եւ վարչարարություն իրականացնող պետական մարմինների հրապարակային հաշվետվողականությունը։
Հոդված 17.
Ներդրումային խթանների տրամադրման իրավական հիմքերը
1. Ներդրումային խթանները սահմանվում են օրենքով, իսկ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում՝ նաեւ Կառավարության կամ պետական իրավասու այլ մարմնի որոշումներով կամ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Կառավարության կամ վերջինիս լիազորած մարմնի եւ ներդրողի միջեւ կնքված ներդրումային պայմանագրով։ Ներդրումային պայմանագրի հիմնական պայմանները, չափորոշիչները եւ գերակա ներդրումային ուղղությունները սահմանում է Կառավարությունը։
2. Ֆիսկալ բնույթի խթանները սահմանվում են հարկային օրենսդրությամբ կամ համապատասխան պետական պարտադիր վճարը կամ տուրքը սահմանող օրենքներով։
Հոդված 18.
Ներդրումային խթանների վարչարարությունը
1. Ներդրումային խթանների համար դիմելու, դրանք ստանալու, հաշվետվողականության չափանիշները պահպանելու ընթացակարգերի վարչարարությունը, վերահսկողությունը, ինչպես նաեւ Կառավարության սահմանած կարգով գնահատումն ու մշտադիտարկումն իրականացնում է ներդրումների խթանման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին), եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան խթանը սահմանող օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով։
2. Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ներդրումային խթանների հրապարակային ռեեստրը։
ԳԼՈՒԽ 4
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՇՐՋԱՆԱԿԸ
Հոդված 19.
Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմինները
1. Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը մշակում եւ իրականացնում են հետեւյալ մարմինները.
1) Կառավարությունը` Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իր լիազորությունների շրջանակում.
2) Լիազոր մարմինը` օրենքով եւ դրա հիման վրա Կառավարության որոշումներով սահմանված իր լիազորությունների շրջանակում.
Հոդված 20.
Կառավարության լիազորությունները
1. Կառավարությունը`
1) Հայաստանի Հանրապետությունում ապահովում է ներդրումային բարենպաստ միջավայրը եւ ներդրումների խթանումը.
2) հաստատում է Հայաստանի Հանրապետության ներդրումային միջնաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքականությունը.
3) հիմնվելով ծրագրի իրականացմամբ ակնկալվող սոցիալ-տնտեսական ազդեցության, ներդրման ծավալի, ոլորտային կամ տարածքային առաջնահերթության, ինչպես նաեւ ծրագրի կայունության գնահատման վրա՝ հավանություն է տալիս այն ներդրումային ծրագրերին, որոնք ներկայացվել են; պետական աջակցության համար՝ սահմանելով յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ներկայացվող պահանջները, չափանիշները, պայմանները.
4) հաստատում է ներդրումների, այդ թվում՝ ներդրումային խթանների մշտադիտարկման եւ գնահատման կարգը.
5) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների քաղաքականության ամփոփագիրը.
6) հաստատում է պետական մարմինների եւ ներդրողների միջեւ ներդրումների շրջանակում փոխգործակցության մեխանիզմը.
7) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ներդրումային խթանների հրապարակային ռեեստրի ձեւաչափը, ներառվող տեղեկատվությունը եւ վարման կարգը.
8) սահմանում է ներդրումների խթանման մարմին, վերջինիս գործառույթները, լիազորությունները, կառուցվածքը եւ գործունեության կարգը.
9) իրականացնում է սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 21.
Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմինը`
1) մշակում եւ Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներդրումային միջնաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքականությունը.
2) մշակում եւ Կառավարության քննարկմանն է ներկայացնում ներդրումների ոլորտի օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերը.
3) մշակում եւ Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների քաղաքականության ամփոփագիրը` ապահովելով դրա պարբերական թարմացումը.
4) իրականացնում է սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
2. «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
https://www.cba.am/hy/Publications/9541/
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 12-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» 4/047 կանոնակարգում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Նշված փոփոխությունները վերաբերում են ներդրումային ընկերությունների կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման նոր պարտադիր համակարգի ներդրմանը։ Մասնավորապես, ներդրումային ընկերություններից եւ օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերից պահանջվում է ունենալ ռիսկերի վրա հիմնված ներքին հսկողության եւ մոնիտորինգի համակարգեր, իրականացնել հաճախորդների, կոնտրագենտների, գործարքների, աշխարհագրական եւ այլ ռիսկերի գնահատում, ներդնել պատժամիջոցների ավտոմատացված դիտանցման գործիքներ, ապահովել գործարքների նախնական ստուգում եւ պատժամիջոցների ցանկերում փոփոխությունների դեպքում արագ վերանայում։ Ընկերության խորհուրդը եւ գործադիր մարմինը ստանձնում են համապատասխան քաղաքականությունների հաստատման, ռեսուրսների ապահովման եւ վերահսկողության պարտականություններ, իսկ նշանակված պատասխանատու անձը՝ համակարգի ներդրման, ռիսկերի գնահատման եւ հաշվետվողականության գործառույթներ։ Նախատեսվում է նաեւ աշխատակիցների իրազեկում, համակարգերի պարբերական թեստավորում, առնվազն տարեկան ռիսկերի գնահատում եւ առնվազն կիսամյակային հաշվետվություն ղեկավարությանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 23-Ն
30.01.2026
Decision No. 23-N
30 January 2026
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113- Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 11.02.2026
Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ընկերությունների կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի արդյունավետ կառավարմանն ուղղված համապատասխան գործիքակազմի առկայությունը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07- ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետեւյալ լրացումները. 1) Կանոնակարգը 24-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ գլխով. «
ԳԼՈՒԽR 25
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
144. Սույն գլխի դրույթները տարածվում են նաեւ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի վրա։
145. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա ռիսկերի վրա հիմնված՝ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ներքին հսկողության համակարգեր եւ ընթացակարգեր, որոնք առնվազն ներառում են միջազգային պատժամիջոցների շրջանցման հետ կապված ռիսկերի գնահատման, ինչպես նաեւ` դրանց զսպման, մշտադիտարկման, հսկողական համակարգի թեստավորման եւ հաշվետվողականության մեխանիզմներ: Ընդ որում, սույն Կանոնակարգի իմաստով միջազգային պատժամիջոցներ են համարվում միջազգային կազմակերպությունների կամ պետությունների կողմից կիրառվող ցանկացած տնտեսական, ֆինանսական, առեւտրային կամ այլ սահմանափակող միջոցառումները, այդ թվում՝ գույքի սառեցումը կամ արգելափակումը, միջոցների կամ տնտեսական ռեսուրսների հասանելիության սահմանափակումը, ոլորտային ֆինանսավորման կամ ներդրումային սահմանափակումները, առեւտրի, արտահանման կամ ներմուծման վերահսկողությունը, ծառայությունների արգելքները եւ վերոնշյալ սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցառումները, բացառությամբ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի, որոնց վերաբերյալ կարգավորումները սահմանված են համապատասխան այլ օրենքներով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով։ Սույն Կանոնակարգի իմաստով միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկը միջազգային պատժամիջոցների շրջանցման հետեւանքով ներդրումային ընկերության կորուստներ կրելու հավանականությունն է:
146. Ներդրումային ընկերությունը, իր բիզնես գործունեությունից, չափից, բարդությունից եւ ռիսկայնությունից կախված, պետք է հետեւի միջազգային պատժամիջոցների վերաբերյալ միայն այն երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված կարգավորումներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով կարող են ազդեցություն ունենալ ներդրումային ընկերության գործունեության վրա:
147. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա ներքին հսկողության համակարգի այնպիսի գործընթացներ, որոնք հնարավորություն կտան լիարժեք եւ արդյունավետ կերպով հայտնաբերել, գնահատել, կասեցնել կամ մերժել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկ պարունակող գործարքները:
148. Ներդրումային ընկերության խորհուրդը պետք է.
1) հաստատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ներքին հսկողության եւ դիտանցման վերաբերյալ ընթացակարգերը եւ վերանայի դրանք տարեկան պարբերականությամբ կամ ավելի հաճախ՝ իր մոտ կամ շուկայում տեղի ունեցած էական փոփոխությունների դեպքում,
2) հաստատի սույն կանոնակարգի 163-րդ կետի 2)-րդ ենթակետով սահմանված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, բացթողումների եւ ձախողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը եւ վերանայի այն տարեկան պարբերականությամբ կամ ավելի հաճախ՝ պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացում տեղի ունեցած էական փոփոխությունների դեպքում,
3) հաստատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ բյուջեն:
149. Ներդրումային ընկերության խորհրդի բացակայության դեպքում սույն Կանոնակարգի 148-րդ կետով սահմանված պահանջները իրականացնում է ընկերության կանոնադրությամբ՝ որոշումների կայացման համար պատասխանատու անձը։
150. Ներդրումային ընկերության գործադիր մարմինը պետք է.
1) ապահովի սույն Կանոնակարգի 145-րդ կետով սահմանված պահանջների ներդրումը եւ դրանց արդյունավետ իրականացումը,
2) սահմանի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի (սույն գլխի իմաստով այսուհետ նաեւ՝ Պատասխանատու անձ) պարտականությունները եւ պատասխանատվության շրջանակը, նշանակի Պատասխանատու անձի, որը պետք է լինի Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ գրանցված ղեկավար, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման համար պատասխանատու այլ անձանց՝ բացառելով շահերի բախման հավանականությունը,
3) ապահովի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման նպատակով ամենօրյա աշխատանքների կատարման համար բավարար տեխնոլոգիական, փորձագիտական եւ այլ ռեսուրսների առկայությունը,
4) ապահովի սույն կարգի 163-րդ կետի 2)-րդ ենթակետով սահմանված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, բացթողումների եւ ձախողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի իրականացումը:
151. Պատասխանատու անձն առնվազն պետք է.
1) մշակի եւ խորհրդի հաստատմանը ներկայացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ մեթոդաբանությունները եւ ընթացակարգերը,
2) բացահայտի եւ գնահատի ներդրումային ընկերության՝ միջազգային պատժամիջոցների շրջանցման հետ կապված ռիսկերը, հսկողություն եւ մոնիտորինգ իրականացնի բացահայտված՝ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի նկատմամբ, ապահովի դրա արդյունավետ կառավարումը,
3) մշակի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, բացթողումների եւ ձախողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը,
4) իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ:
152. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման մեթոդաբանություն եւ դրա հիման վրա՝ առնվազն տարին մեկ անգամ իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատում՝ հնարավոր թերությունները եւ խնդիրները հայտնաբերելու նպատակով:
153. Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատումը պետք է ներառի ներհատուկ ռիսկի, դրա կառավարման եւ մնացորդային ռիսկի գնահատում:
154. Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման գործընթացում ներհատուկ ռիսկի գնահատումը առնվազն պետք է ներառի՝
1) հաճախորդների ռիսկի գնահատում,
2) աշխարհագրական տեղակայման ռիսկի գնահատում,
3) առաջարկվող ծառայությունների, այդ թվում՝ գործարքների ռիսկի գնահատում,
4) կոնտրագենտների եւ միջնորդների ռիսկի գնահատում,
5) ծառայությունների մատուցման շղթայի ռիսկի գնահատում:
155. Ներդրումային ընկերությունը պետք է գնահատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի մաս կազմող՝ ներհատուկ ռիսկերի զսպմանն ուղղված համապատասխան գործիքակազմի եւ դրա կիրառման արդյունավետությունը:
156. Ներդրումային ընկերությունը պետք է գնահատի միջազգային պատժամիջոցների շրջանցման մնացորդային ռիսկը, որը որոշվում է իր գործառնությունների ներհատուկ ռիսկի մակարդակի եւ դրա կառավարման համարժեքության ու արդյունավետության գնահատման արդյունքում։
157. Այն խնդիրները եւ թերությունները, որոնք բացահայտվել են հսկողության այլ գործընթացներում, ինչպիսիք են՝ մշտադիտարկումը, թեստավորումը եւ ներքին աուդիտը, նույնպես պետք է ներառվեն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման արդյունքներում:
158. Ներդրումային ընկերության ներքին հսկողության համակարգերն ու գործընթացներն առնվազն պետք է հնարավորություն տան.
1) իրականացնել իր հաճախորդների, հաճախորդի կոնտրագենտների եւ իր կոնտրագենտների, ինչպես նաեւ գործարքների բոլոր կողմերի պատշաճ ուսումնասիրություն,
2) իրականացնել հաճախորդների եւ կոնտրագենտների միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկայնության գնահատում,
3) իրականացնել գործարքների դիտանցում,
4) հասանելի տեղեկատվության հիման վրա հետեւել հաճախորդների եւ կոնտրագենտների գործունեությանը,
5) գնահատել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման գործընթացը,
6) հավաքագրել եւ պահպանել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացում բացահայտված տեղեկատվությունը:
159. Ներդրումային ընկերությունը պետք է ապահովի, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման հետ առնչվող գործառնություններում ներգրավված համապատասխան աշխատակիցները տեղեկացված լինեն ներդրումային ընկերության մոտ ներդրված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ընթացակարգերի եւ դրանց թարմացումների վերաբերյալ:
160. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետության մշտադիտարկման գործընթաց:
161. Ներդրումային ընկերությունը պետք է իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի հսկողության եւ հիմնական գործընթացների թեստավորում, որի միջոցով առնվազն պետք է ստուգի, որ դիտանցման համակարգերն աշխատեն պատշաճ ձեւով, ինչպես նաեւ պարբերաբար գնահատի դրանց արդյունավետությունը ռիսկերի կառավարման տեսանկյունից:
162. Ներդրումային ընկերությունը պետք է ապահովի, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարմանն ուղղված ներքին հսկողության համակարգերում խնդիրների բացահայտման դեպքում հնարավոր լինի ձեռնարկել ռիսկի զսպմանը եւ վերացմանն ուղղված անհապաղ եւ արդյունավետ գործողություններ:
163. Առնվազն կիսամյակային պարբերականությամբ` Պատասխանատու անձը խորհրդին (առկայության դեպքում) կամ գործադիր մարմնին պետք է ներկայացնի հաշվետվություններ նվազագույնը հետեւյալի վերաբերյալ.
1) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթաց, դրա բաղադրիչներ, իրականացման ընթացք եւ միջազգային պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ բոլոր ռիսկեր,
2) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի բացահայտված թերություններ, ձախողումներ եւ բացթողումներ,
3) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման արդյունքներ,
4) միջազգային պատժամիջոցների վերաբերյալ կարգավորումների հնարավոր խախտումներ, ինչպես նաեւ դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ:
164. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա համապատասխան ընթացակարգեր, որոնք պետք է հնարավորություն տան, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ ներքին հսկողության համակարգում թերությունների, ձախողումների եւ բացթողումների բացահայտման դեպքերն անհապաղ ներկայացվեն Պատասխանատու անձին, ինչպես նաեւ ձեռնարկվեն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի զսպմանը եւ վերացմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ:
165. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա իր չափին, բարդությանը, ռիսկայնությանը եւ ընթացիկ գործառնություններին համապատասխան` միջազգային պատժամիջոցների դիտանցման համար ներդրված ընթացակարգեր եւ ավտոմատացված գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան իրականացնել իր գործառնությունների, այդ թվում՝ գործարքների մանրամասն ուսումնասիրություն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի բացահայտման եւ արդյունավետ կառավարման նպատակով: Սույն կետով սահմանված ընթացակարգերը վերանայվում են տարեկան պարբերականությամբ կամ ներդրումային ընկերությունում կամ շուկայում տեղի ունեցած էական փոփոխության դեպքում։
166. Ներդրումային ընկերությունը, հաշվի առնելով միջազգային պատժամիջոցների կարգավորումների առանձնահատկությունները, դիտանցման գործընթացում առնվազն պետք է հաշվի առնի՝
1) աշխարհագրական գործոնները, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների առավել խիստ եւ ընդլայնված կարգավորման սուբյեկտ հանդիսացող երկրները, քաղաքները, շրջանները,
2) միջազգային պատժամիջոցների հետ կապված հիմնական բանալի բառերը,
3) գործարքի մաս կազմող ապրանքների, ծառայությունների, ծրագրային ապահովումների եւ տեխնոլոգիաների ծագման աղբյուրները,
4) միջազգային պատժամիջոցների ենթարկված կողմերին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված կազմակերպություններին եւ սուբյեկտներին, որոնք կասկածվում են միջազգային պատժամիջոցների շրջանցման մեջ։ Ընդ որում, ըստ անհրաժեշտության կարող են հաշվի առնվել նաեւ վերջիններիս վերաբերյալ ներքին եւ արտաքին հավաստի տվյալները կամ տեղեկությունները,
5) այն ֆինանսական կազմակերպությունների նույնականացման տվյալները, որոնց վրա տարածվում են միջազգային պատժամիջոցները,
6) այն երկրներում թողարկված կամ շրջանառվող արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերը (International Securities Identification Numbering System (ISIN)), որոնց վրա տարածվում են միջազգային պատժամիջոցները:
167. Ներդրումային ընկերությունը պետք է դիտանցման ենթարկի առնվազն.
1) հաճախորդներին եւ կոնտրագենտներին,
2) ներդրումային ընկերության մասնակիցներին, գործարքների իրականացման մեջ ներգրավված աշխատակիցներին կամ ներդրումային ընկերության կառավարման մարմիններին՝ առնվազն տարեկան պարբերականությամբ,
3) գործարքների արժույթները,
4) գործառնությունների իրականացման վայրը:
168. Սույն գլխով սահմանված՝ հաճախորդի վերաբերյալ տվյալների դիտանցում իրականացնելիս ներդրումային ընկերությունը առնվազն պետք է հաշվի առնի տվյալ անձի հետ փոխկապակցված այն անձանց, որոնք արդեն իսկ բացահայտված են ներդրումային ընկերության կողմից, այդ թվում՝ ուղղակի եւ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, իրական շահառուներին, տնօրեններին, լիազորված անձանց, հաճախորդի գործարար հարաբերությունները, ֆիզիկական անձանց դեպքում նաեւ քաղաքացիությունը, փաստացի բնակության հասցեն եւ հարկման հիմնական երկիրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գտնվելու եւ գործունեության վայրը:
169. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կամ սույն կարգավորման շրջանակից դուրս գտնվող ֆինանսական կազմակերպություններին պարբերաբար ծառայություններ մատուցելու դեպքում ներդրումային ընկերությունը պետք է շարունակաբար գնահատի եւ փաստաթղթավորի տվյալ ֆինանսական կազմակերպության միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացը:
170. Սույն գլխով սահմանված՝ հաճախորդների վերաբերյալ տվյալների դիտանցումը պետք է իրականացվի հաճախորդի հետ գործարար հարաբերություններ հաստատելիս եւ պետք է ունենա շարունակական բնույթ: Ընդ որում, միջազգային պատժամիջոցների ցանկերում կամ հաճախորդի վերաբերյալ տվյալներում ցանկացած փոփոխության կամ թարմացման դեպքում, ներդրումային ընկերությունը պետք է իրականացնի դիտանցում՝ փոփոխությունից կամ թարմացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
171. Ներդրումային ընկերությունների կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ տվյալները պետք է ենթարկվեն դիտանցման նախքան գործարքի իրականացումը եւ հաստատումը:
172. Ներդրումային ընկերությունը պետք է պարբերաբար իրականացնի միջազգային պատժամիջոցների դիտանցման գործիքակազմի եւ համակարգերի արդյունավետության թեստավորում, որն առնվազն պետք է՝
1) իրականացվի դիտանցման համար ներդրումային ընկերության կողմից սահմանված չափորոշիչների, կատարված վերլուծությունների եւ հաշվետվությունների հիման վրա,
2) ներառի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ տվյալների հավաստիության ու ամբողջականության ստուգում:
173. Ներդրումային ընկերությունը պետք է փաստաթղթավորի միջազգային պատժամիջոցների դիտանցման գործիքակազմը, ինչպես նաեւ պետք է ապահովի համակարգի սահմանափակումների կամ ռիսկերի վրա հիմնված որոշումների թափանցիկությունը, որոնք դիտանցման հսկողական մեխանիզմների միջոցով չեն բացահայտվում:
174. Միջազգային պատժամիջոցների դիտանցման հսկողական մեխանիզմներից բացի ներդրումային ընկերությունը պետք է ներդնի նաեւ համապատասխան մեթոդաբանություն, ներառյալ՝ գործարքների մշտադիտարկման սցենարներ միջազգային պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու դեպքերը բացահայտելու համար: Սցենարները պետք է պարբերաբար վերանայվեն եւ գնահատվեն, որպեսզի ապահովվի մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու դեպքերին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
3. ՀՀ «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» օրենք
Օրենսդրական ակտի անվանումը՝
ՀՀ «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-388-Ն
https://www.arlis.am/hy/acts/228643
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 30-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
ՀՀ «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են տեղական տուրքերի դրույքաչափերի եւ դրանց կիրառման կարգի վերանայմանը։ Մասնավորապես, հստակեցվում են համայնքների կողմից որոշակի թույլտվությունների համար գանձվող տեղական տուրքերը՝ համայնքի անվանումը կամ խորհրդանիշը ապրանքային նշանում կամ ֆիրմային անվանման մեջ օգտագործելու համար սահմանելով տարեկան 100,000–300,000 դրամ տուրք, հանրային սննդի օբյեկտների հարակից տարածքներում ամառային եւ ձմեռային սեզոններին ծառայություն կազմակերպելու համար՝ 10,000 դրամ յուրաքանչյուր քմ-ի համար, ինչպես նաեւ շենքերից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերով առեւտուր կամ ծառայություն իրականացնելու համար՝ ամսական 10,000–15,000 դրամ յուրաքանչյուր սարքի համար։ Միաժամանակ քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանին կարող է սահմանված դրույքաչափերը բարձրացնել մինչեւ 3 անգամ, իսկ Երեւանում՝ մինչեւ 7 անգամ։ Փոփոխություններով նաեւ վերացվում են որոշ նախկին կարգավորումներ՝ կապված «փոխհատուցման վճարների» եւ համայնքի տարեկան բյուջեի հաստատումից առաջ դրույքաչափերի սահմանման պահանջի հետ, ինչպես նաեւ ընդլայնվում են արդեն վճարված տեղական տուրքերի եւ վճարների վերադարձման հնարավոր հիմքերը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «կամ փոխհատուցման վճարները» բառերը, իսկ նույն հոդվածի «ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երեւան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.».
2) 23-րդ եւ 24-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար.
24) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ կետով.
«25) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝» բառերը.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում`
ա. 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երեւան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար դրամ.», բ. 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային եւ ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.», գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
«24) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար` տասը հազար դրամից մինչեւ տասնհինգ հազար դրամ՝ յուրաքանչյուր սարքի համար:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել մինչեւ 3.0 անգամ, իսկ Երեւան քաղաքում` մինչեւ 7.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի:». 3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասից հանել «, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝» բառերը. 2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածից հանել «փոխհատուցման վճար» եւ «փոխհատուցման վճարի չափով» բառերը:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ 1-ին մասի «Տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի եւ (կամ) ավել վճարված գումարները» բառերը փոխարինել «Տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի վճարված գումարները» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով կարող են սահմանվել նաեւ տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի վճարված գումարները վերադարձնելու այլ հիմքեր:».
3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով տեղական տուրքերի եւ վճարների վճարված գումարի վերադարձման այլ հիմքեր նախատեսված լինելու դեպքում գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել նաեւ տվյալ օրենքներով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում դրանք շարունակում են գործել որպես ընթացիկ՝ հաջորդ տարիների համար տվյալ համայնքում սահմանված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտեր:
4. Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՕ-441-Ն https://www.arlis.am/hy/acts/218523
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոտոսի 1-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Պետական տուրքի մասին օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում կատարված փոփոխության արդյունքում սահմանվել են «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով նախատեսված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի կոնկրետ դրույքաչափերը՝ տարբերակելով տեքստային եւ էլեկտրոնային փաստաթղթերով ծանուցումները, սահմանելով նվազագույն եւ առավելագույն վճարների շեմեր, ինչպես նաեւ ամրագրելով, որ միաժամանակ մի քանի ձեւաչափով կատարվող անհատական ծանուցումների դեպքում պետական տուրքը հաշվարկվում է համակցված կարգով։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.5-րդ հոդվածով.
«Հոդված 20.5. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը”
1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
1) Անհատական ծանուցման համար
ա) տեքստի դեպքում յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 0.05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից եւ ոչ ավելի 250 դրամից
բ) էլեկտրոնային փաստաթղթի դեպքում յուրաքանչյուր կիլոբայթի համար՝ 0.5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից եւ ոչ ավելի 500 դրամից
2) Հրապարակային ծանուցման համար յուրաքանչյուր տպագրական նիշի համար` 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից եւ ոչ ավելի 100000 դրամից, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից
2. Եթե անհատական ծանուցումը միաժամանակ եւ՛ տեքստ, եւ՛ էլեկտրոնային փաստաթուղթ է պարունակում, ապա պետական տուրքը գանձվում է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով։»։
5. «Էլեկտրոնային փողի թողարկման եվ սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 73- Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Էլեկտրոնային փողի թողարկման եվ սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները https://www.arlis.am/hy/acts/162267
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի կանոնակրգերում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում կատարված փոփոխության արդյունքում սահմանվել են «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով նախատեսված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի կոնկրետ դրույքաչափերը՝ տարբերակելով տեքստային եւ էլեկտրոնային փաստաթղթերով ծանուցումները, սահմանելով նվազագույն եւ առավելագույն վճարների շեմեր, ինչպես նաեւ ամրագրելով, որ միաժամանակ մի քանի ձեւաչափով կատարվող անհատական ծանուցումների դեպքում պետական տուրքը հաշվարկվում է համակցված կարգով։
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 16.02 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողի թողարկման եւ սպասարկման (շրջանառության), էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջներին համապատասխանելու եւ պարտավորությունները մարելու, թողարկողների կողմից հաշվետվությունների լրացման եւ տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ էլեկտրոնային փող թողարկողների` սույն կարգով սահմանված գործառույթների պատվիրակման պայմանները:
2. Սույն կանոնակարգը տարածվում է սույն կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված էլեկտրոնային փող թողարկողների վրա: Սույն կանոնակարգի պահանջները չեն տարածվում Հավելված 1-ով սահմանված ծառայությունների վրա:
ԳԼՈՒԽ 2.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում կիրառվող հիմնական հասկացություններն են.
1) էլեկտրոնային փող` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «իա» կետով սահմանված նշանակության,
2) էլեկտրոնային փող թողարկող (այսուհետ` Թողարկող)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի կողմից դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն, որը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է նաեւ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկ կամ օտարերկրյա առեւտրային բանկի մասնաճյուղ կամ այլ կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում,
3) էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ` Համակարգ)` Թողարկողների կամ Գործակալների (այսուհետ` Մասնակիցներ), ինչպես նաեւ էլեկտրոնային փողի թողարկումը եւ սպասարկումը ապահովող կարգերի, կանոնների, ապարատա-ծրագրային համալիրի կիրառումը ապահովող գործընթացների ամբողջություն,
4) Համակարգի կանոններ` Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կանոններ, համաձայն որոնց սահմանվում է Համակարգում մասնակցության պայմանների, էլեկտրոնային փողի թողարկման, օգտագործման, սպասարկման եւ Համակարգում մատուցվող ծառայությունների, քլիրինգի, պրոցեսինգի իրականացման եւ վերջնահաշվարկի կատարման հետ կապված ընդհանուր կանոնների, ընթացակարգերի եւ վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների կիրառման կարգն ու պայմանները,
5) Համակարգի օպերատոր` Համակարգի այն մասնակիցը, որը պատասխանատու է Համակարգի գործունեության համար, եւ որը Համակարգի այլ մասնակիցների կողմից լիազորված է իրականացնելու քլիրինգ եւ (կամ) վերջնահաշվարկ,
6) Օգտագործող` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը թողարկողի հետ կնքած պայմանագրի եւ Համակարգի կանոնների համաձայն ստանում է իրավունք թողարկողի կողմից նախապես հայտարարված եւ սահմանված պայմանների ու կանոնների համաձայն իր կողմից ձեռքբերված էլեկտրոնային փողը օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում,
7) Հաշվառման Հաշիվ` Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում կամ միկրոպրոցեսորում (չիպում) Օգտագործողի, Ծառայություն մատուցողի, Գործակալի, կամ Փոխարկողի (այսուհետ` Հաճախորդ) նկատմամբ Թողարկողի դրամական պարտավորության հաշվառման վերաբերյալ գրառումների ամբողջություն,
8) Էլեկտրոնային փողի սպասարկում` էլեկտրոնային փողով գործառնությունների (ծառայությունների մատուցման) եւ դրանց հետ կապված հաշվարկների իրականացման ապահովում, որի արդյունքում Օգտագործողը հնարավորություն է ստանում համալրել Հաշվառման Հաշիվը եւ (կամ) ներկայացնել մարման Հաշվառման Հաշվին առկա էլեկտրոնային փողը, փոխանցել էլեկտրոնային փողը Համակարգում գրանցված այլ Օգտագործողներին եւ (կամ) վճարել Ծառայություն մատուցող անձանց` մատուցված ծառայության, վաճառված ապրանքի դիմաց,
8.1) Օգտագործողի գրանցում` Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշվի բացման գործընթաց,
9) Էլեկտրոնային փողի փոխարկում` Թողարկողի գործառույթ, որի արդյունքում իրականացվում է ցանկացած էլեկտրոնային փող թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողի փոխանակում մեկ այլ համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողով (այսուհետ` Փոխարկում): Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված փոխարկման գործառույթը Թողարկողի կողմից կարող է պատվիրակվել այլ անձի ...այսուհետ` Փոխարկող~` համաձայն սույն կարգի 5-րդ գլխով սահմանված պայմանների,
10) Էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների անդորրագիր` Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվային իրավական ակտով սահմանված ձեւով կազմված էլեկտրոնային փողով գործառնության կատարումը հավաստող ձեւավորված վճարահաշվարկային փաստաթուղթ,
11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
13) Ծառայություն մատուցող անձ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը թողարկողի հետ կնքված պայմանագրի եւ Համակարգի կանոնների համաձայն համաձայնել է թողարկված էլեկտրոնային փողը, որպես վճարամիջոց, ընդունել իր կողմից մատուցվող ծառայությունների, վաճառվող ապրանքների կամ կատարվող աշխատանքների դիմաց, 14) Գործակալ` Թողարկողից տարբերվող սույն կետի 15-րդ ենթակետում նշված ֆինանսական կազմակերպություն, որը թողարկողի հետ կնքած պայմանագրի եւ Համակարգի կանոնների համաձայն իրականացնում է էլեկտրոնային փողի մարում եւ (կամ) Օգտագործողի Հաշվառման Հաշվի համալրում (լիցքավորում),
15) ֆինանսական կազմակերպություն` դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ:
16) (16-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
(3-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
4. Թողարկողը, կախված կիրառվող տեխնոլոգիայից, կարող է թողարկել էլեկտրոնային փողի հետեւյալ տեսակներ.
1) քարտի հիման վրա թողարկված էլեկտրոնային փող (այսուհետ` էլեկտրոնային քսակ)` քարտի կամ այլ սարքավորման մեջ տեղադրված միկրոպրոցեսորում (չիպում) պարունակող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը թույլ է տալիս Օգտագործողին համապատասխան ենթակառուցվածքի միջոցով այն օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում` Թողարկողի հետ կնքած պայմանագրի եւ Համակարգի կանոնների համաձայն, եւ որի օգտագործման ժամանակ միկրոպրոցեսորում (չիպում) պարունակվող դրամական արժեքը պակասեցվում կամ ավելացվում է իրական ժամանակում: Միեւնույն ժամանակ գործառնության վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է Թողարկողին,
2) համակարգչային համակարգի հիման վրա թողարկված էլեկտրոնային փող (այսուհետ` վիրտուալ/ցանցային փող)` Թողարկողի համակարգչի կամ այլ էլեկտրոնային սարքի վրա կառուցված օպերացիոն համակարգում կամ հատուկ ծրագրային ապահովման միջոցով (Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում) հաշվառված դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը թույլ է տալիս Օգտագործողին համապատասխան ցանցի կամ ինտերնետի միջոցով այն օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում` Թողարկողի հետ կնքած պայմանագրի եւ Համակարգի կանոնների համաձայն:
5. Սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված էլեկտրոնային փողն իր հերթին կարող է լինել.
1) Ընդհանուր նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ` էլեկտրոնային փող)` միկրոպրոցեսորում (չիպում) կամ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որի Հաշվառման հաշվին միջոցները կարող են մուտքագրվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով»
2) Սոցիալական նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ` սոցիալական էլեկտրոնային փող)` միկրոպրոցեսորում (չիպում) կամ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որի Հաշվառման հաշվին (հաշվարկային հաշվին) միջոցները կարող են մուտքագրվել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող` սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների եւ դրամական այլ վճարների գումարները:
(5-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/, 30.06.2026 թիվ 177- Ն որոշումներ)
6. Թողարկողը պետք է ապահովի, որպեսզի սույն կանոնակարգի 4-րդ կետի 1) եւ 2) ենթակետերում սահմանված էլեկտրոնային փողի շրջանառությունը իրականացվի էլեկտրոնային փողի շրջանառության փակ մոդելով: Վերջինս նշանակում է, որ Համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ բացառի էլեկտրոնային փողի կրկնակի օգտագործումը, այսինքն` Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի կողմից մատուցված ծառայության/վաճառված ապրանքի դիմաց ստացված էլեկտրոնային փողը պարտադիր պետք է ներկայացվի Թողարկողին մարման` համարժեք դրամական միջոցները Ծառայություն մատուցողին վճարելու միջոցով:
7. Սույն կանոնակարգի իմաստով էլեկտրոնային փողի հետ կապված կարող են մատուցվել հետեւյալ ծառայությունները (գործառնությունները).
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
2) Էլեկտրոնային փողի թողարկում/Հաշվառման Հաշվի համալրում (լիցքավորում)` գործառույթ, որի արդյունքում Թողարկողը ավելացնում է Համակարգում գրանցված Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը` կանխիկ կամ անկանխիկ եղանակով վճարված լիցքավորման ենթակա գումարի չափով` ձեռքբերելով դրամական պարտավորություն Օգտագործողի նկատմամբ,
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
4) Էլեկտրոնային փողով վճարման իրականացում` գործառույթ, որի արդյունքում Ծառայություններ մատուցողի կողմից մատուցված ծառայության, վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվում է էլեկտրոնային փողով` պակասեցնելով Համակարգում գրանցված վճարում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը վճարման ենթակա գումարի չափով` Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշիվը ավելացնելու միջոցով,
5) էլեկտրոնային փողի մարում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողը պակասեցնում է Համակարգում գրանցված Հաճախորդի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը մարման ենթակա հրահանգված գումարի չափով` կանխիկ կամ անկանխիկ եղանակով` պակասեցնելով իր դրամական պարտավորության չափը Հաճախորդի նկատմամբ,
6) էլեկտրոնային փողի փոխարկում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողի մոտ առաջանում է պարտավորություն ապահովել փոխարկվող էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին: Միաժամանակ, պակասեցնելով Համակարգում գրանցված փոխարկում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը` փոխարկման ենթակա էլեկտրոնային փողի չափով: Ընդ որում, Թողարկողի պարտավորությունը Օգտագործողի նկատմամբ համարվում է կատարված` Թողարկողի կողմից սահմանված կարգով էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում էլեկտրոնային փողի առկայության հաստատումը Օգտագործողից ստանալուց հետո: Փոխարկման արդյունքում էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին առկա չլինելու դեպքում Թողարկողը պարտավոր է վերադարձնել գումարը Օգտագործողին,
7) էլեկտրոնային փողի փոխարկում Փոխարկողի միջոցով` գործառույթ, որի արդյունքում Թողարկողի մոտ առաջանում է պարտավորություն ապահովել փոխարկվող էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին: Միաժամանակ, պակասեցնելով Համակարգում գրանցված փոխարկում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը փոխարկման ենթակա էլեկտրոնային փողի չափով եւ ավելացնելով Համակարգում գրանցված Փոխարկողի Հաշվառման Հաշիվը` համարժեք գումարի չափով: Ընդ որում, Թողարկողի պարտավորությունը Օգտագործողի նկատմամբ համարվում է կատարված` Թողարկողի կողմից սահմանված կարգով էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում էլեկտրոնային փողի առկայության հաստատումը Օգտագործողից ստանալուց հետո: Փոխարկման արդյունքում էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին առկա չլինելու դեպքում Թողարկողը պարտավոր է վերադարձնել գումարը Օգտագործողին,
8) էլեկտրոնային փողի փոխանցում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողի մոտ առաջանում է պարտավորություն պակասեցնել Համակարգում գրանցված փոխանցում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը փոխանցման ենթակա գումարի չափով` ավելացնելով Համակարգում գրանցված փոխանցման ստացող մեկ այլ Օգտագործողի Հաշվառման Հաշիվը համարժեք գումարի չափով:
(7-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/, 30.06.2026 թիվ 177- Ն որոշումներ)
ԳԼՈՒԽ 3.
ԹՈՂԱՐԿՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՆ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ/ՍԽԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Թողարկողը պետք է ունենա սահմանված եւ կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգ, որն առնվազն ներառում է.
1) Թողարկողի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, ինչպես նաեւ դրանց մատուցման կարգը, պայմանները եւ ժամկետները,
2) Հաճախորդների կողմից կատարված գործառնությունների արդյունքում առաջացած դրամական պարտավորությունների եւ (կամ) պահանջների վերջնահաշվարկի կատարման ժամկետները, կարգն ու պայմանները,
3) Թողարկողի եւ Հաճախորդի միջեւ առաջացող ռիսկերի կառավարման մեխանիզմների նկարագրությունը,
4) էլեկտրոնային փող թողարկելու արդյունքում ձեռք բերված պարտավորությունների կատարման հստակ ընթացակարգը, որում նկարագրված կլինեն թողարկված էլեկտրոնային փողի մարման կարգն ու պայմանները,
5) էլեկտրոնային փողի գործողության առավելագույն ժամկետ սահմանված լինելու դեպքում ժամկետը լրանալուց հետո Օգտագործողի մոտ առկա էլեկտրոնային փողին համարժեք դրամական միջոցները վերադարձնելու կարգն ու պայմանները,
6) էլեկտրոնային փողով կատարված գործառնությունները հավաստող անդորրագրերի պահպանման, կատարված գործառնությունների վերաբերյալ քաղվածքի տրամադրման առավելագույն ժամկետները, կարգը եւ պայմանները,
7) Մասնակիցների միջեւ իրավասությունների եւ պարտավորությունների, ինչպես նաեւ պատասխանատվության բաշխման կարգն ու պայմանները,
8) Օգտագործողների կողմից ներկայացված բողոքների քննության, դրա արդյունքներով բողոքներն ընդունելու կամ մերժելու ժամկետները, կարգն ու պայմանները,
9) Համակարգում գրանցված յուրաքանչյուր Հաճախորդի նույնականացման ընթացակարգերի նկարագրությունը` ներառյալ ծածկագրերի, կոդերի կիրառման կարգն ու պայմանները,
10) Համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողի նույնականացման ընթացակարգերի նկարագրությունը, ներառյալ ծածկագրերի, կոդերի կիրառման կարգն ու պայմանները,
11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
13) (13-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
14) թողարկված էլեկտրոնային փողի դիմաց ստանձնած պարտավորությունների հաշվառման կարգն ու պայմանները,
15) մարված էլեկտրոնային փողի (այդ թվում` գործակալների միջոցով) հաշվառման կարգն ու պայմանները,
16) (16-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
17) էլեկտրոնային փողի թողարկման եւ սպասարկման հետ կապված յուրաքանչյուր գործառնության փաստաթղթավորման եւ փաստաթղթերի պահպանման կարգն ու պայմանները,
18) Համակարգին անդամակցող նոր Հաճախորդի նկատմամբ սահմանված պահանջները,
19) Էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացումը ապահովող սարքավորումներին ներկայացվող պահանջները, սպասարկման իրականացման կարգն ու պայմանները,
20) Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենսդրությամբ սահմանված ներքին իրավական ակտեր, այդ թվում` օգտագործողի անունով հաշվառման հաշվի բացման համար հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացակարգեր:
(8-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/, 30.06.2026 թիվ 177- Ն որոշումներ)
9. Էլեկտրոնային փողի տրամադրման ժամանակ Թողարկողի եւ Օգտագործողի միջեւ կնքվում է էլեկտրոնային փողի թողարկման եւ սպասարկման համար Հաշվառման Հաշվի բացման եւ համալրման պայմանագիր (այսուհետ` էլեկտրոնային փողի թողարկման եւ սպասարկման պայմանագիր), որն առնվազն ներառում է համապատասխան դրույթներ.
1) Օգտագործողի իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության վերաբերյալ,
2) Թողարկողի իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության վերաբերյալ:
3) Համակարգում էլեկտրոնային փողով մատուցվող ծառայությունների տեսակների վերաբերյալ,
4) էլեկտրոնային փողի սպասարկման ձեւի, կիրառվող ցանցի, սակագների գանձման պայմանների, օգտագործմանը ներկայացվող պահանջների, իսկ եթե դրանք կարող են փոփոխվել, ապա` փոփոխության մասին Օգտագործողին տեղեկացնելու կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ, 5) Թողարկողի կողմից կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ,
6) էլեկտրոնային փողի մարման (այդ թվում` գործողության ժամկետը լրանալուց հետո), Հաշվառման Հաշվի համալրման (լիցքավորման) կարգի, պայմանների, ժամկետների եւ ձեւերի վերաբերյալ,
7) համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների դեպքում Թողարկողի պատասխանատվության չափի, կատարվող գործողությունների կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ,
8) համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների դեպքում Օգտագործողի կողմից թողարկողին անհապաղ տեղեկացնելու կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ,
9) այն դեպքերի եւ պայմանների մասին, երբ Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել այլ անձանց,
10) Օգտագործողի կողմից անհամաձայնություններ ունենալու դեպքում վեճերի լուծման կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ:
10. Էլեկտրոնային փողը, որպես վճարամիջոց ընդունելուն համաձայնություն տված եւ Համակարգում գրանցված Ծառայություն մատուցող անձի եւ Թողարկողի միջեւ կնքվում է պայմանագիր մատուցվող ծառայությունների, վաճառվող ապրանքի դիմաց էլեկտրոնային փողը, որպես վճարամիջոց ընդունելու վերաբերյալ (այսուհետ` Ծառայությունների մատուցման պայմանագիր), որն առնվազն ներառում է դրույթներ.
1) Ծառայություն մատուցող անձի իրավունքների, պարտավորությունների, ինչպես նաեւ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ (թերի) կատարելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
2) Ծառայություն մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, կիրառվող սակագների եւ այլ պայմանների, դրանց փոփոխությունների մասին Թողարկողին իրազեկելու կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ,
3) Թողարկողի կողմից կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ,
4) Համակարգում ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած պարտավորությունների գծով հաշվարկների իրականացման կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ,
5) Ծառայություն մատուցող անձի կողմից վաճառված ապրանքի (մատուցված ծառայության) դիմաց ստացված գումարը վերադարձնելու (refund (րիֆանդ)) արդյունքում (այդ թվում` գործառնությունն անվավեր ճանաչելու դեպքում) առաջացած պարտավորությունների գծով Թողարկողի եւ Ծառայություն մատուցողի միջեւ հաշվարկների իրականացման կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ:
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն որոշում)
14. Էլեկտրոնային փողի մարումը եւ (կամ) համալրումը Գործակալի միջոցով իրականացնելու դեպքում Թողարկողի հետ կնքված պայմանագիրն առնվազն ներառում է դրույթներ Գործակալի եւ Թողարկողի միջեւ փոխհաշվարկների իրականացման, Օգտագործողների առաջին իսկ պահանջով էլեկտրոնային փողի մարման կարգի, պայմանների եւ ժամկետների, ինչպես նաեւ էլեկտրոնային փողի մարումն ու համալրումն իրականացնելու ժամանակ կողմերի իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության վերաբերյալ:
15. Գործակալի կողմից էլեկտրոնային փողի մարումն ու համալրումն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է Թողարկողին` Թողարկողի հետ կնքած պայմանագրով եւ Համակարգի կանոններով սահմանված ժամկետում եւ ձեւաչափով:
16. Թողարկողը մշակում է իր կողմից թողարկված էլեկտրոնային փողի շրջանառությունը կարգավորող համակարգի կանոններ, որոնք սահմանում են Հաճախորդների իրավասությունների եւ պարտավորությունների շրջանակը, այդ թվում` Համակարգում տեղի ունեցած միջադեպի կամ խնդրի առաջացման կամ զեղծարարության արդյունքում վնասների բաշխման մեխանիզմների եւ սահմանված ժամկետների կարգը, Հաճախորդներին ներկայացվող պահանջներն ու էլեկտրոնային փողի շրջանառության սխեման, որոնք հաստատվում են կառավարման իրավասու մարմնի կողմից:
17. Թողարկողի կողմից էլեկտրոնային փողով գործառնությունների կատարումն ապահովող ներքին կարգերի, կանոնների եւ պայմանների յուրաքանչյուր փոփոխություն գրառվում, փաստաթղթավորվում եւ հաստատվում է Թողարկողի կառավարման իրավասու մարմնի կողմից:
ԳԼՈՒԽ 4.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
18. Էլեկտրոնային փողով գործառնությունները իրականացվում են Հաճախորդի եւ Թողարկողի միջեւ կնքված պայմանագրերի եւ Համակարգի կանոնների համաձայն:
19. Թողարկողի կողմից թողարկված` յուրաքանչյուր Օգտագործողին նույնականացնող Հաշվառման Հաշվում (Հաշիվներում) պահվող էլեկտրոնային փողը յուրաքանչյուր պահի չի կարող գերազանցել 1 000 000 ՀՀ դրամի համարժեքը` անկախ յուրաքանչյուր Օգտագործողի անունով բացված հաշիվների քանակից:
(19-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
20. Սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման հաշվին առկա միջոցներն ենթակա են մարման (կանխիկացման) միայն Թողարկողի միջոցով: Սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման հաշվին առկա միջոցներից փոխանցում եւ (կամ) փոխարկում չի կարող իրականացվել:
(20-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
21. (21-րդ կետն ուժը կորցրել է 30.06.2026 թիվ 177-Ն որոշում)
22. (22-րդ կետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
23. (23-րդ կետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
24. (24-րդ կետն ուժը կորցրել է 30.06.2026 թիվ 177-Ն որոշում)
25. (25-րդ կետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
26. Էլեկտրոնային փողի մարում եւ (կամ) համալրում կարող է իրականացնել Թողարկողն` անձամբ եւ (կամ) Գործակալի միջոցով` Թողարկողի հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագրի եւ Համակարգի կանոնների համաձայն:
27. Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա միջոցները Օգտագործողի առաջին իսկ պահանջով ենթակա են Թողարկողի կողմից մարման` անձամբ եւ (կամ) Գործակալի միջոցով: Անկախ ցանկացած հանգամանքից, Թողարկողն ապահովում է Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա միջոցների մարումն իր կողմից:
(27-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
28. Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշվում առկա միջոցները Ծառայություն մատուցողի առաջին իսկ պահանջով ենթակա են Թողարկողի կողմից մարման` Ծառայություն մատուցողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով` անձամբ կամ Գործակալի միջոցով: Անկախ ցանկացած հանգամանքից, Թողարկողը ապահովում է Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշվում առկա միջոցների մարումն իր կողմից:
(28-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
29. Համակարգում գրանցված Ծառայություն մատուցող հանդիսացող անձինք չեն կարող իրենց Հաշվառման Հաշվին առկա էլեկտրոնային փողը փոխանցել իրենց անունով Համակարգում գրանցված Օգտագործողի Հաշվառման Հաշվին կամ հակառակը` Օգտագործողի Հաշվառման Հաշվից փոխանցել իր անունով Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշվին:
30. Թողարկողն ապահովում է իր կողմից թողարկված եւ Օգտագործողի կողմից ձեռք բերված էլեկտրոնային փողի սպասարկումը` կրելով դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետեւանքով Օգտագործողի մոտ վնասների առաջացման ռիսկը:
31. Թողարկողը պարտավոր է ապահովել, որպեսզի Օգտագործողը հնարավորություն ունենա էլեկտրոնային փողն օգտագործել Թողարկողի հետ կնքված պայմանագրին համապատասխան` անկախ Թողարկողի եւ Գործակալի միջեւ կնքված պայմանագրի դրույթներից:
32.Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողի թողարկումն ու մարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:
32.1. Էլեկտրոնային փողի կիրառման ընթացքում թղթային եւ (կամ) էլեկտրոնային եղանակով ձեւավորվում է էլեկտրոնային փողով գործառնությունների կատարումը հավաստող վճարահաշվարկային փաստաթուղթ` էլեկտրոնային փողով գործառնությունների կատարման անդորրագիր, որը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն վավերապայմանները:
(32.1-ին կետը լրաց. 14.10.16 թիվ 168-Ն որոշում)
32.2. Էլեկտրոնային փող թողարկողն առնվազն յուրաքանչյուր ամիս տեղեկացնում է Հաճախորդին էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով Հաշվառման Հաշվի քաղվածք, որը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն վավերապայմանները: Քաղվածքի տրամադրման ժամկետը, պայմանները եւ կարգը սահմանվում են Հաճախորդի եւ Էլեկտրոնային փող թողարկողի միջեւ կնքված պայմանագրով:
(32.2-րդ կետը լրաց. 14.10.16 թիվ 168-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 5.
ՓՈԽԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ՊԱՏՎԻՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
33. Սույն կարգով սահմանված Փոխարկման գործառույթը Թողարկողի կողմից կարող է պատվիրակվել այն դեպքում`
1) եթե բավարարված են «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 19.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները,
2) եթե Փոխարկողն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է եւ Թողարկողի Համակարգում իրականացնում է բացառապես Փոխարկում,
3) եթե Փոխարկողը ներկայացնում է որեւէ իրավական փաստաթուղթ (համակարգի կանոն, պայմանագիր եւ այլ), որում սահմանված է վերջինիս իրավասությունը կամ լիազորությունը իրականացնելու որեւէ էլեկտրոնային փողի համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողի փոխարկում, այդ թվում` կնքել պայմանագրեր այլ անձանց համար տվյալ էլեկտրոնային փողի համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողի փոխարկման համար,
4) եթե Թողարկողի եւ Փոխարկողի միջեւ կնքված է փոխարկման գործառույթի պատվիրակման պայմանագիր, որն առնվազն ներառում է համապատասխան դրույթներ.
ա. Փոխարկողի իրավունքների, պարտավորությունների, ինչպես նաեւ պարտականությունները չկատարելու կամ թերի կատարելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
բ. Փոխարկողի կողմից մատուցվող փոխարկման ծառայությունների, կիրառվող սակագների, սակագների գանձման եւ այլ պայմանների, դրանց փոփոխությունների մասին իրազեկելու կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ, գ. Թողարկողի կողմից կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ,
դ. Փոխարկողի կողմից մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով հաշվարկների իրականացման կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ,
ե. Փոխարկողի կողմից մատուցված ծառայությունների դիմաց ստացված գումարի վերադարձման արդյունքում (այդ թվում` գործառնությունն անվավեր ճանաչելու դեպքում) առաջացած պարտավորությունների գծով Թողարկողի եւ Փոխարկողի միջեւ հաշվարկների իրականացման կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ,
զ. Փոխարկողին պատվիրակված ծառայության հետ կապված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Օգտագործողի առջեւ Թողարկողի պատասխանատվություն կրելու վերաբերյալ դրույթներ,
է. պատվիրակված գործառույթների իրականացման մասով` Փոխարկողի նկատմամբ Օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացման վերաբերյալ դրույթներ, ը. փոխարկման գործառույթի պատվիրակման արդյունքում հնարավոր ռիսկերի կառավարմանն ուղղված մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:
34. Սույն կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պայմանագրի նախագիծը նախքան փոխարկման գործառույթը պատվիրակելը ներկայացվում է Կենտրոնական բանկ: Ընդ որում` արդեն կնքված պատվիրակման պայմանագրի դրույթները չեն կարող տարբերվել Կենտրոնական բանկ ներկայացված պայմանագրի նախագծով նախատեսված դրույթներից:
35. Փոխարկման պատվիրակումը չպետք է հանգեցնի Թողարկողի ներքին հսկողության որակի կամ վերջինիս` օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ Թողարկողի իրավասու մարմնի կողմից իրականացվող մոնիթորինգի կարողության վատթարացմանը:
ԳԼՈՒԽ 6.
ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
36. Սույն կանոնակարգով սահմանված թիվ 11 հաշվետվությունը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան` համաձայն Հավելված 2-ի: Սի- Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում Կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման եւ ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից Թողարկողին ուղարկված պաշտպանված ֆայլով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որի փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:
37. Հաշվետվությունում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը: Ամսաթիվը նշվում է հետեւյալ ֆորմատով` օր. ամիս. տարի (օրինակ` 31/01/2014):
38. Թիվ 11 (ամսական) հաշվետվությունը բաղկացած է չորս աղյուսակից: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալներ` կապված էլեկտրոնային փողի, սպասարկման եւ մարման, ինչպես նաեւ էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների տեսակների եւ թողարկողի կողմից վարվող Հաշվառման Հաշիվների հետ:
(38-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
39. Հաշվետվության առաջին` «Թողարկված եւ մարված էլեկտրոնային փողի վերաբերյալ» աղյուսակում լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում Թողարկողի, կամ Գործակալի միջոցով լիցքավորված եւ (կամ) մարված էլեկտրոնային փողերի գումարի եւ քանակի վերաբերյալ տվյալներ: Ընդ որում.
1) «Էլեկտրոնային փողի տեսակ» սյունակում ներկայացվում է Թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողի տեսակը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման` «Էլեկտրոնային քսակ» կամ «Վիրտուալ փող»:
2) «Էլեկտրոնային փողի ձեւ» սյունակում ներկայացվում է Թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողի ձեւը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման` «էլեկտրոնային փող» կամ «սոցիալական էլեկտրոնային փող»:
3) «ՈՒմ կողմից սպասարկված» սյունակում ներկայացվում է Թողարկողի կողմից բացված էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշվի լիցքավորում եւ (կամ) մարումն ապահովողին, որտեղ նշվում է`
ա. «Թողարկող» եթե էլեկտրոնային փողի լիցքավորումը կամ մարումը իրականացվել է Թողարկողի կողմից,
բ. «Գործակալ» եթե էլեկտրոնային փողի լիցքավորումը կամ մարումը իրականացվել է Գործակալի կողմից,
գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
4) «Գործառնության տեսակ» սյունակում ներկայացվում է էլեկտրոնային փողով իրականացված գործառնության տեսակը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման` «լիցքավորում» կամ «մարում»:
5) «Հաշվառման Հաշիվներ» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշիվներով կատարված գործառնությունները, որտեղ նշվում է`
ա. «Ծառայություն մատուցող», եթե Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի համար,
բ. «Օգտագործող ֆիզ. անձ», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է ֆիզ. անձ Օգտագործողի համար,
գ. «Օգտագործող իրավ. անձ», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր անձ Օգտագործողի համար,
դ. «Փոխարկող» եթե Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է Համակարգում գրանցված Փոխարկողի համար,
6) «Լիցքավորման կամ մարման եղանակը» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշվի լիցքավորման կամ մարման եղանակները, որտեղ նշվում է`
ա. «կանխիկ միջոցներով», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է կանխիկ միջոցներով,
բ. «բանկային հաշվից/հաշվին», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը իրականացվել է բանկային հաշվից փոխանցում կատարելու միջոցով կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է բանկային հաշվին փոխանցելու միջոցով,
գ. «վճարային քարտից/քարտին», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը իրականացվել է վճարային քարտից փոխանցում կատարելու միջոցով կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է վճարային քարտին փոխանցելու միջոցով,
դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
ե. «այլ էլ. փողի միջոցով», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը իրականացվել է այլ էլ. փողի հաշվից փոխանցում կատարելու միջոցով կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է այլ էլ. փողի հաշվին փոխանցելու միջոցով,
զ. (զ պարբերությունն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
է. «այլ սարքավորման միջոցով», եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է այլ սարքի (ՊՈՍ, բանկոմատ եւ այլ) միջոցով: (39-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/, 30.06.2026 թիվ 177-Ն որոշումներ)
40. (40-րդ կետն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
41. Հաշվետվության երրորդ` «Էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների վերաբերյալ» աղյուսակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում էլեկտրոնային փողով կատարված գործառույթների գումարի եւ քանակի վերաբերյալ տեղեկատվություն` տարանջատված ըստ ծառայությունների տեսակների եւ Ծառայություններ մատուցողների, որտեղ նշվում է`
1) «Էլեկտրոնային փողի տեսակ» սյունակում ներկայացվում է մատուցված ծառայությունների կամ վաճառված ապրանքի դիմաց կիրառվող էլեկտրոնային փողի տեսակը` «էլեկտրոնային քսակ», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է էլեկտրոնային քսակով կամ «վիրտուալ փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է վիրտուալ փողով:
2) «Էլեկտրոնային փողի ձեւ» սյունակում ներկայացվում է մատուցված ծառայությունների կամ վաճառված ապրանքի դիմաց կիրառվող էլեկտրոնային փողի ձեւը` «էլեկտրոնային փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է էլեկտրոնային փողով, կամ` «սոցիալական էլեկտրոնային փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է սոցիալական էլեկտրոնային փողով:
3) «Գործառնության տեսակ» սյունակում ներկայացվում են Համակարգում իրականացված գործառնությունների տեսակները, որտեղ նշվում է`
ա. «վճարում», եթե էլեկտրոնային փողով կատարվել է վճարում օրինակ` կոմունալ ծառայությունների, վարկի մարման կամ ապահովագրություն դիմաց, դասակարգված ըստ համապատասխան տողերի`
«1. Ջուր»,
«2. Գազ»,
«3. Էլեկտրաէներգիա»,
«4. Բջջային կապի ծառայություններ» կամ
«5.Ֆիքսված հեռախոսակապի դիմաց վճարումներ» եւ այլ,
բ. «փոխարկում Փոխարկողի միջոցով», եթե Օգտագործողների կողմից իրականացվել է Համակարգում գրանցված Փոխարկողի միջոցով էլեկտրոնային փողի փոխարկում այլ էլեկտրոնային փողի կամ հակառակը, դասակարգված ըստ համապատասխան տողերի` «այլ էլ. փողի ձեռքբերում» կամ «այլ էլ. փողի վաճառք»,
գ. «փոխարկում», եթե Օգտագործողների կողմից իրականացվել է Համակարգում թողարկված էլեկտրոնային փողի փոխարկում այլ էլեկտրոնային փողի կամ հակառակը, դասակարգված ըստ համապատասխան տողերի` «այլ էլ. փողի ձեռքբերում» կամ «այլ էլ. փողի վաճառք»,
դ. «փոխանցում», եթե իրականացվել է Համակարգում գրանցված Օգտագործողների միջեւ Հաշվառման Հաշիվներով էլեկտրոնային փողի փոխանցում` ընտրելով «Հաշվառման Հաշվից փոխանցում Հաշվառման Հաշվին» տողը:
4) «Ծառայության տեսակ» սյունակում ներկայացվում են Համակարգում մատուցված ծառայությունները, որոնց դիմաց վճարումը իրականացվել է էլեկտրոնային փողով, որտեղ նշվում է`
ա. «ապրանքի ձեռքբերում», եթե էլեկտրոնային փողով վճարումը կատարվել է ապրանքի ձեռքբերման նպատակով, բ. «կոմունալ ծառայություններ», եթե էլեկտրոնային փողով վճարումը իրականացվել է կոմունալ ծառայությունների` ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, ֆիքս. հեռախոսի կամ բջջ. հեռախոսի համար մատուցված ծառայության դիմաց համապատասխանաբար,
գ. «ԱՊՊԱ», եթե էլեկտրոնային փողով իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրման դիմաց վճարում, դ. «ապահովագրություն», եթե էլեկտրոնային փողով իրականացվել է ապահովագրության դիմաց վճարում,
ե. «Հաշվառման Հաշվից փոխանցում Հաշվառման Հաշվին», եթե էլեկտրոնային փողով իրականացվել է փոխանցում Համակարգում գրանցված մեկ Հաշվառման Հաշվից մեկ այլ Հաշվառման Հաշվին,
զ. «հարկեր», «տուրքեր» կամ «տուգանքներ», եթե էլեկտրոնային փողով իրականացվել են Գանձապետարանին ուղղված վճարումներ,
է. «վարկի մարում», եթե էլեկտրոնային փողով իրականացվել է վարկի մարում,
ը. «այլ էլեկտրոնային փողի ձեռքբերում» կամ «այլ էլեկտրոնային փողի վաճառք», եթե իրականացվել է այլ էլեկտրոնային փող թողարկողի կողմից թողարկված էլեկտրոնային փողի ձեռքբերում կամ էլեկտրոնային փողի վաճառք` համապատասխանաբար,
թ. «այլ», եթե էլեկտրոնային փողով իրականացվել են վճարումներ վերը նշված ցանկում չնշված ծառայությունների դիմաց:
5) «Վճարման շահառու» սյունակում ներկայացվում է էլեկտրոնային փողով կատարված վճարման շահառուն, որտեղ նշվում է`
ա. «Ծառայություն մատուցող», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը Ծառայություն մատուցողն է,
բ. «Գանձապետարան», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը Գանձապետարանն է,
գ. «ՀայՋրմուղ-Կոյուղի», «Հայռուսգազարդ» կամ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը «ՀայՋրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ն է, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն կամ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն` համապատասխանաբար,
դ. «Վիվասելլե ՄՏՍ» «Բիլայն», «Օրանժ Արմենիա», «Ռոստելեկոմ» կամ «Յուքոմ», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը «Վիվասելե ՄՏՍ» «Բիլայն», «Օրանժ Արմենիա», «Ռոստելեկոմ» կամ «Յուքոմ» հեռահաղորդակցման կապի օպերատորն է` համապատասխանաբար,
ե. «Վեբմանի» կամ «Յանդեքսդենգի», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը «Վեբմանի» կամ «Յանդեքսդենգի» արտասահմանյան էլեկտրոնային փողի համակարգն է,
զ. «Օգտագործող», եթե էլեկտրոնային փողով կատարված փոխանցման ստացողը համակարգում գրանցված մեկ այլ Օգտագործողն է,
է. «ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններ», ընդ որում` «Առեւտրային բանկեր», «Ապահովագրական ընկերություններ», «Վարկային կազմակերպություններ» կամ «Վճարահաշվարկային կազմակերպություն»` ընտրել ցանկից համապատասխանաբար, եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը բանկ է կամ ապահովագրական կազմակերպություն կամ վարկային կազմակերպություն կամ վճարահաշվարկային կազմակերպություն` համապատասխանաբար,
ը. «այլ», եթե էլեկտրոնային փողով վճարման ստացողը վերը նշված ցանկում նշված կազմակերպություն չէ:
(41-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
42. Հաշվետվության չորրորդ` «Թողարկողի մոտ վարվող Հաշվառման Հաշիվների վերաբերյալ» աղյուսակում նշվում են հաշվետու ամսվա դրությամբ Թողարկողի կողմից բացված Հաշվառման Հաշիվներին առկա գումարների եւ հաշիվների քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում.
1) «Կազմակերպություններ/Մասնակիցներ» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է`
ա. «Ծառայություն մատուցող», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է Ծառայություն մատուցողի համար,
բ. «Փոխարկող», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է Փոխարկողի համար,
գ. «Օգտագործող ֆիզ. անձ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է ֆիզ. անձ Օգտագործողի համար,
դ. «Օգտագործող իրավ. անձ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր անձ Օգտագործողի համար,
ե. «այլ էլ. փողի համակարգ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է այլ էլ. փողի համակարգի համար,
զ. «Գործակալ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է Գործակալի համար, է. (է պարբերությունն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
2) «Հաշվառման Հաշվի կարգավիճակ» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշիվների կարգավիճակի վերաբերյալ, որտեղ նշվում է`
ա. «ակտիվ», եթե Համակարգում գրանցված Հաշվառման Հաշվով վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել է առնվազն 1 գործարք,
բ. «պասիվ», եթե Համակարգում գրանցված Հաշվառման Հաշվով վերջին մեկ տարվա ընթացքում չի իրականացվել ոչ մի գործարք:
2.1) «Էլեկտրոնային փողի ձեւ» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված Հաշվառման Հաշիվների ձեւի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է`
ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,
բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:
(42-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
43. Հաշվետվության հինգերորդ «Թողարկողի մոտ բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների վերաբերյալ» աղյուսակում նշվում են հաշվետու ամսվա ընթացքում Թողարկողի կողմից բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում.
1) «Կազմակերպություններ/Մասնակիցներ» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է`
ա. «Ծառայություն մատուցող», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է Ծառայություն մատուցողի համար,
բ. «Փոխանակող», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է Փոխանակողի համար,
գ. «Օգտագործող ֆիզ. անձ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է ֆիզ. անձ Օգտագործողի համար,
դ. «Օգտագործող իրավ. անձ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր անձ Օգտագործողի համար, ե. «այլ էլ. փողի համակարգ» եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է այլ էլ. փողի համակարգի համար,
զ. «Գործակալ», եթե Հաշվառման Հաշիվը բացվել կամ փակվել է Գործակալի համար,
է. (է պարբերությունն ուժը կորցրել է 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
2) «Հաշվառման Հաշվի կարգավիճակ» սյունակում ներկայացվում է Համակարգում գրանցված Հաշվառման Հաշվի կարգավիճակի վերաբերյալ, որտեղ նշվում է`
ա. «բացված», եթե Հաշվառման Հաշիվը բացվել է հաշվետու ամսվա ընթացքում,
բ. «փակված», եթե Հաշվառման Հաշիվը փակվել է հաշվետու ամսվա ընթացքում:
2.1) «Էլեկտրոնային փողի ձեւ» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների ձեւի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է` ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել կամ փակվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ, բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել կամ փակվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:
(43-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 48-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշում)
Հավելված 1
«Էլեկտրոնային փողի թողարկման եւ սպասարկման
(շրջանառության) կարգն ու պայմանները,
էլեկտրոնային փողով գործառնությունների
իրականացմանը ներկայացվող պահանջները»
կանոնակարգ 16.02-ի
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Սույն կանոնակարգը չի տարածվում այն ծառայությունների վրա, որոնց մատուցումն իրականացվում է կանխավճարված դրամական արժեքների միջոցով եւ որոնք կարող են օգտագործվել միայն սահմանափակ ցանցում, որը հանդիսանում է մեկ կազմակերպության տարածման ցանց (օրինակ` հանրային տրանսպորտից օգտվելու քարտեր, բենզինի քարտեր, առեւտրային քարտեր, անդամակցության քարտեր):
2. Սույն կանոնակարգը չի տարածվում այն կանխավճարված արժեքների վրա (air time (էյռ թայմ)` խոսելաժամանակ), որոնք օգտագործվում են թվային ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու համար եւ կարող են մատուցվել բացառապես բջջային կապի օպերատորի կողմից, եթե.
1) այդ ապրանքի (ծառայության) բնույթից բխում է, որ բջջային կապի օպերատորն ավելացնում է դրա արժեքը` հասանելիության, որոնման կամ տարածման ծառայություններ մատուցելու արդյունքում, եւ
2) այդ ապրանքը (ծառայությունը) կարող է օգտագործվել բացառապես թվային սարքերի միջոցով (օրինակ` բջջային հեռախոս, պլանշետ կամ այլ նմանատիպ սարքավորում), եւ բջջային կապի օպերատորը չի հանդիսանում բացառապես միջնորդ բաժանորդի եւ ծառայություն մատուցողի միջեւ եւ համապատասխան կանխավճարված արժեքի դիմաց բաժանորդին տրամադրում է թվային ապրանքը կամ ծառայությունը:
6. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին ՀՕ-396-Ն
https://www.arlis.am/hy/acts/228626
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 30-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Այստեղ փոփոխությունները հիմնականում վերաբերում են շենքերից եւ շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտրի կամ ծառայությունների մատուցման կարգավորմանը։ Նոր 5.5-րդ հոդվածով սահմանվում է, որ նման գործունեություն կարող են իրականացնել միայն համապատասխան թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, իսկ դրանց տեղադրման եւ գործունեության կարգը, պայմանները, սահմանափակումները եւ թույլատրելի ապրանքների կամ ծառայությունների տեսակները սահմանում է համայնքի ավագանին։ Միաժամանակ, 15.3-րդ հոդվածի փոփոխությամբ հստակեցվում է, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայման, այդ թվում՝ դրանց միջեւ թույլատրելի հեռավորության պահանջները, նույնպես սահմանում է համայնքի ավագանին։ Այսպիսով, հիմնական փոփոխությունը համայնքներին ավելի լայն կարգավորող լիազորություն տալն է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման եւ դրանց միջոցով առեւտրի կամ ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաեւ համապատասխան գործունեությունը թույլտվության առկայության հետ կապելը։
Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.5-րդ հոդվածով.
«Հոդված 5.5. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումը
1. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնել կամ ծառայություններ մատուցել կարող են միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։
2. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ։»:
Հոդված 2. Օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (այդ թվում՝ հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում:.
ՄԱՍ III. ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի օգոստոսի ամսվան մասնավոր ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Գովազդի մասին» մասին օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-400-Ն https://www.arlis.am/hy/acts/228638
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 30-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Գովազդի մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Այս փոփոխությունները վերաբերում են արտաքին գովազդի տեղադրման կարգի եւ սահմանափակումների հստակեցմանը։ Մասնավորապես, սահմանվում է, որ արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղադրման կարգն ու պայմանները որոշում է համայնքի ավագանին, իսկ համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքի եւ այլ հանրային վայրերում արտաքին գովազդի կամ հայտարարությունների տեղադրումը թույլատրվում է միայն համայնքի ղեկավարի համապատասխան թույլտվությամբ։ Միաժամանակ արգելվում է գովազդի տեղադրումը թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում եւ դրանց տարածքներում։
Հոդված 11.
1. Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ տեխնիկական միջոցների ձեւով:
2. Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
3. Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաեւ նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:
4. Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաեւ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում եւ նրանց տարածքում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: