ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈՒՆՎԱՐ 2026
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում QR գծիկավոր կոդի վերաբերյալ լրացումներ կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ լրացում կատարելու մասին.
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Լիցենզավորման մասին օրենքում Լիցենզիայի գործողության դադարեցման վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին.
3. Բուժաշխատողների ռեգիստրի ձեվավորման եւ վարման կարգը հաստատելու մասին Կառավարության N 2142-Ն որոշման
մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-ն որոշման մեջ
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
5. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական օգնություն եւ սպասարկում
իրականացնողների, ինչպես նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ
դեղատների միջեւ կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին.
6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առողջության
համընդհանուր ապահովագրության վերաբերյալ լրացում կատարելու մասին.
7. Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման,
վարման եւ փոխանցման կարգը հաստատելու մասին.
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 Հայաստանի
Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնայինգործունեության, բժշկական
օգնության եւ սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական
ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման
լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ III. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
3. Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
4. Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին.
5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների
ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 808-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
6. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
7. Կիբեռանվտանգության մասին օրենք.
ՄԱՍ IV. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
1. Անկանխիկ գործառնությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը կանոնակարգ 7/02 սահմանելու մասին.
4. Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը կանոնակարգ 7/04-ը սահմանելու մասին.
ՄԱՍ V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Աշխատանքային օրենսգրքում թվային աշխատանքային պայմանագրի վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի հունվար ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում QR գծիկավոր կոդի վերաբերյալ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-292-Ն https://www.arlis.am/hy/acts/194974
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում նոր փոփոխությունների արդյունքում Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունների շարքը համալրվել է նոր հասկացությամբ, հստակեցվել են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների սպասարկման գործառույթները, սահմանվել է հարկ վճարողի կողմից էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջից փաստաթղթերի արտատպման եւ ներբեռնման հնարավորությունը, ամրագրվել է այդ փաստաթղթերի իրավական ուժը եւ լրացուցիչ վավերացման անհրաժեշտության բացակայությունը, ինչպես նաեւ կարգավորվել է անձնական հաշվի քաղվածքի արտատպման եւ այլ կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից դրա ընդունելիության հարցը։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 79-րդ կետով.
Հոդված 4. Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորեւ նշված հասկացություններն ունեն հետեւյալ իմաստն ու նշանակությունը.
79) QR գծիկավոր կոդ՝ մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը։
Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
Հոդված 304. Հարկ վճարողների սպասարկման՝ հարկային մարմնի գործառույթները
2.1. Հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:
Օրենսգրքի 311-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.
Հոդված 311. Հարկային հաշվարկների ընդունումը
6. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու կամ ներբեռնելու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաեւ QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված կամ ներբեռնված փաստաթղթում արտածվում է արտատպման կամ ներբեռնման պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: Արտատպված եւ ներբեռնված փաստաթղթերը պարունակում են QR գծիկավոր կոդ, եւ նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն: QR գծիկավոր կոդ պարունակող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության, ընդունվում են կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:
7. QR գծիկավոր կոդ պարունակող՝ արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման կարգը սահմանում է հարկային մարմինը.
Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասը «անձնական հաշվի» բառերից հետո լրացնել «(QR գծիկավոր կոդ պարունակող)» բառերով:
Հոդված 313. Առցանց եղանակով հարկ վճարողի անձնական հաշվի քարտի (այդ թվում՝ հարկային պարտավորությունների եւ դրանց մարումների) դիտման հնարավորության ապահովումը
Հին տարբերակ
2. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու իր անձնական հաշվի քաղվածքը, որտեղ նշված տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն եւ, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:
Նոր տարբերակ
2. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու իր անձնական հաշվի (QR գծիկավոր կոդ պարունակող) քաղվածքը, որտեղ նշված տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն եւ, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:
2. Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ լրացում կատարելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՕ-342-Ն
https://www.arlis.am/hy/acts/198020
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում հստակեցվել է, որ հարկային հաշվարկների ներկայացումը ինքնին չի հանդիսանում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի հաշվարկը դադարեցնելու հիմք, եւ տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակվում է հաշվարկվել մինչեւ այդ պարտավորության դադարեցման համար օրենքով սահմանված համապատասխան հիմքի առաջացումը։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
Հոդված 53. Հարկային հաշվարկի ներկայացումը
8.1. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հայտարարությունները ներկայացնելը հիմք չէ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի գումարները չհաշվառելու համար: Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակում է հաշվարկվել մինչեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որեւէ մեկի ի հայտ գալու օրը:»
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՕ-382-Ն
https://www.arlis.am/hy/acts/217453
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել եւ հստակեցվել է ակցիզային դրոշմանիշների, դրոշմապիտակների եւ հսկիչ (նույնականացման) նշանների հետ կապված վարչական իրավախախտումների կարգավորումը՝ ներառելով հսկիչ (նույնականացման) նշանների հասկացությունը, վերանայվել են համապատասխան իրավախախտումների կազմերը, ինչպես նաեւ մանրամասն խստացվել են պատասխանատվության միջոցները՝ կախված չդրոշմավորված ապրանքների տեսակից, արժեքից եւ շրջանառության ձեւից՝ նախատեսելով նաեւ իրավախախտման առարկաների պարտադիր բռնագրավում։
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 170.7-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 170.7. Ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելը
2) առաջին պարբերության «ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշները կամ դրոշմապիտակները կամ հսկիչ (նույնականացման) նշանները» բառերով, իսկ նույն պարբերության սանկցիայում «դրոշմանիշի եւ (կամ) դրոշմապիտակի» բառերը՝ «ակցիզային դրոշմանիշի կամ դրոշմապիտակի կամ հսկիչ (նույնականացման) նշանի» բառերով.
Հին տարբերակ
Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`
Նոր տարբերակ
Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշները կամ դրոշմապիտակները կամ հսկիչ (նույնականացման) նշանները օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`
Օրենսգրքի 170.8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 170.8. Ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելը եւ օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ծխախոտային արտադրատեսակներ եւ ալկոհոլային խմիչքներ շրջանառելը
1. Ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների, ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների, ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հիսուն հազարից մինչեւ երկու հարյուր հազար դրամ`.
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների, ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երկու հարյուր հազար դրամից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ`.
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների, ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով։
5. Օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, տեղափոխելը, ձեռք բերելը կամ օտարելը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով չի գերազանցում տասը հազար դրամը, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում՝ հիսուն հազար դրամը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է տասը հազար դրամից մինչեւ հարյուր հազար դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հիսուն հազար դրամից մինչեւ երեք հարյուր հազար դրամ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ։
7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ։
8. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երեք հարյուր հազար դրամ եւ ավելի, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի հնգապատիկի չափով, բայց ոչ պակաս երեք միլիոն դրամից՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ։»
4. Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-487-Ն https://www.arlis.am/hy/acts/218993
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում սահմանվել են ժամանակավոր հարկային արտոնություններ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար՝ նախատեսելով 2026 թվականի ընթացքում դրանց ներմուծման, ազատ շրջանառության նպատակով բացթողման, ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման եւ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման նկատմամբ հատուկ կարգավորում՝ տարբերակելով արտոնության կիրառման ժամկետները եւ պայմանները՝ կախված տրանսպորտային միջոցի թողարկման տարեթվից։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 58.1-ին եւ 58.2-րդ կետերով.
«58.1) 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը եւ ազատ շրջանառության նպատակով բացթողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը.
58.2) 2026 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող եւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը եւ ազատ շրջանառության նպատակով բացթողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը.»։
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի հունվար ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-164-Ն
https://www.arlis.am/hy/acts/192567
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է անցումային անհատական լիցենզիա կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց, ըստ որի Օրենքով նախատեսված անցումային անհատական լիցենզիա կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք պետք է ստանան մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ անհատական լիցենզիա ստացող ավագ բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ստանան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը: Ինչ վերաբերվում է ՇՄԶ հավաստագրերին, ապա ավագ բուժաշխատողների ձեռք բերած ՇՄԶ հավաստագրերը գործում են մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը՝ անկախ դրանցով նախատեսված ժամկետից:
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 19-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
19) բուժաշխատող՝ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան բժշկական մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում եւ նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ.
Նոր տարբերակ
19) բուժաշխատող՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ՝ ՇՄԶ հավաստագիր)՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ունեցող, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ.
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 28. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների պարտականությունները եւ պատասխանատվությունը
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են՝
Հին տարբերակ
9) ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի (բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում եւ մասնագիտացում ունեցող անձի) հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
Նոր տարբերակ
«9) դադարեցնել անհատական մասնագիտական գործունեության իրականացումը, օրենքով սահմանված կարգով լուծել անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձի, ինչպես նաեւ միջին բուժաշխատող հանդիսացող եւ առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ կնքված աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը կամ ազատել նրան զբաղեցրած պաշտոնից.»։
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
Հոդված 31. Բուժաշխատողների պարտականությունները եւ պատասխանատվությունը
«8.1) ավագ բուժաշխատողը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալ անհատական լիցենզիա, իսկ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձը՝ անցումային անհատական լիցենզիա.»:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 37. Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման կարգը, գործունեությանը ներկայացվող
11. Էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
Հին տարբերակ
2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝
ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ,
բ. մեկ տարվա ընթացքում կրկին բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ,
գ. մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:
Նոր տարբերակ
«2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝ ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1- ին մասի 12-րդ կետը, բ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտման դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1- ին մասի 12-րդ կետը։»:
Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
12. Էթիկայի հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված որոշումների հիման վրա լիազոր մարմինը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկատվությունը փոխանցում է իրավասու մարմիններին՝ համապատասխան բուժաշխատողին կարգապահական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Նոր տարբերակ
«12. Էթիկայի հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումների ընդունման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը որոշում է կայացնում տվյալ բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։»:
2. Լիցենզավորման մասին օրենքում Լիցենզիայի գործողության դադարեցման վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-341-Ն https://www.arlis.am/hy/acts/198024
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության
«Լիցենզավորման մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքում կատարված փոփոխության արդյունքում հստակեցվել է լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի շրջանակը՝ վերացնելով անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման հիշատակումն այդ կետից, ինչպես նաեւ սահմանվել է, որ ֆիզիկական անձի մահվան դեպքում լիազոր մարմինը պարտավոր է մահվան փաստը հայտնի դառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունել լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան որոշում (հրաման)։
«Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 37-րդ հոդվածում 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 37. Լիցենզիայի գործողության դադարեցումը
1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`
Հին տարբերակ
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
Նոր տարբերակ
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում (հրաման).
3. Բուժաշխատողների ռեգիստրի ձեվավորման եւ վարման կարգը հաստատելու մասին Կառավարության N 2142-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2142-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին https://www.arlis.am/hy/acts/200439
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Բուժաշխատողների ռեգիստրի ձեվավորման եւ վարման կարգը հաստատելու մասին Կառավարության 23 դեկտեմբերի 2021 թվականի N 2142-Ն Կառավորության որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2142-Ն որոշմամբ հաստատված՝ բուժաշխատողների ռեգիստրի ձեւավորման եւ վարման կարգում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է ռեգիստրում ներառվող տվյալների շրջանակը՝ աշխատանքային տվյալների հետ մեկտեղ ներառելով առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ վերանայվել է ռեգիստրում առկա տվյալների հասանելիության կարգավորումը՝ սահմանելով, որ հանրության համար հասանելի են գործունեություն իրականացնող բուժաշխատողների անհատական (այդ թվում՝ անցումային) լիցենզիայի կարգավիճակի վերաբերյալ տվյալները՝ անձանց կողմից համապատասխան բուժաշխատողի ընտրությունը հեշտացնելու նպատակով։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Բուժաշխատողների ռեգիստրի ձեւավորման եւ վարման կարգը հաստատելու մասին» N 2142-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները՝
9-րդ կետում 3-րդ ենթակետը «ինչպես նաեւ համատեղության դեպքում) » բառերից հետո լրացնել «եւ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն» բառերով,
9. Ռեգիստրը ձեւավորվում է բուժաշխատողների վերաբերյալ հետեւյալ տվյալներից.
Հին տարբերակ
3) Աշխատանքի վերաբերյալ տվյալներ (հիմնական աշխատանքի, ինչպես նաեւ համատեղության դեպքում)՝
Նոր տարբերակ
3) Աշխատանքի վերաբերյալ տվյալներ (հիմնական աշխատանքի, ինչպես նաեւ համատեղության դեպքում) եւ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն՝
18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
18. Սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքերի վերաբերյալ տվյալները Համակարգ մուտքագրելուց հետո տվյալ բուժաշխատողի տվյալների մշակումը դադարեցվում է, եւ բուժաշխատողի անձնական հաշիվը փակվում է:
Նոր տարբերակ
18. Անձի կողմից իր բժշկական կարիքներին առավել համապատասխանող բուժաշխատող ընտրելու հնարավորության ապահովման նպատակով ռեգիստրում առկա տվյալներից` գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ հանրության համար հասանելի տվյալներ են՝
6) բուժաշխատողի անհատական լիցենզիայի, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի կարգավիճակը.
4. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին N 1976-Ն https://www.arlis.am/hy/acts/218966
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձեւերը, ինչպես նաեւ դեղերի եվ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի n 1402-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Կառավարության 15 օգոստոսի 2019 թվականի N 1080-Ն որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում դեղատոմսերի ձեւավորման եւ դեղերի բացթողման կարգում ընդլայնվել է պարտադիր ներառվող տվյալների շրջանակը՝ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դուրսգրման եւ դեղերի բացթողման դեպքերում ապահովագրված անձանց համար սահմանելով առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարի պարտադիր նշումը, ինչպես նաեւ համապատասխան լրացումներ են կատարվել դեղատոմսի բովանդակությանը եւ լիազորված անձի միջոցով դեղերի ստացման փաստաթղթավորման կարգին։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձեւերը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝:
1) N 1 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
8. Դեղատոմսը պետք է պարունակի հետեւյալ տվյալները՝
Հին տարբերակ
4) թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը.
Նոր տարբերակ
4) թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, ապահովագրված անձանց դեպքում՝ նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը.
N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
2.1) առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը` ապահովագրված անձանց դեպքում.
N 1 հավելվածի 64-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
64. Պացիենտի դեղատուն այցելության անհնարինության դեպքում դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշվում են դեղի առեւտրային անվանումը, դեղաչափը, դեղաձեւը, բաց թողնված քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը, ստորագրությունը եւ լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը։
Նոր տարբերակ
64. Պացիենտի դեղատուն այցելության անհնարինության դեպքում դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշվում են դեղի առեւտրային անվանումը, դեղաչափը, դեղաձեւը, բաց թողնված քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը, ստորագրությունը եւ լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, իսկ ապահովագրված անձանց դեպքում` նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը։
5. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, ինչպես նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ դեղատների միջեւ կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, ինչպես նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ դեղատների միջեւ կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին N 1980-Ն
https://www.arlis.am/hy/acts/219134
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշման արդյունքում հաստատվել են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, ինչպես նաեւ հիմնադրամի եւ դեղատների միջեւ կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը՝ սահմանելով ապահովագրական փաթեթի շրջանակում բժշկական օգնության եւ սպասարկման մատուցման, հատուցման, կողմերի իրավունքների եւ պարտավորությունների, վերահսկողության, հաշվետվողականության, պատասխանատվության եւ ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության միասնական պայմանագրային հիմքերը, ընդ որում որոշման ուժի մեջ մտնելը նախատեսվել է 2026 թվականի հունվարի 1-ից։
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների միջեւ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը` համաձայն N 1 հավելվածի.
2) առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ դեղատների միջեւ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
6. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՕ-472-Ն
https://www.arlis.am/hy/acts/218639
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 3-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված լրացման արդյունքում սահմանվել է վարչական պատասխանատվություն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների եւ դեղատնային գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրված անձանցից օրենքով չնախատեսված վճարներ գանձելու կամ ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների եւ դեղերի տրամադրումը մերժելու համար՝ նախատեսելով տարբերակված տուգանքներ եւ կրկնակի պատասխանատվություն կրկնվող խախտումների դեպքում։
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.36-րդ հոդվածով.
Հոդված 47.36. Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնության եւ սպասարկման համար ծառայությունների կամ դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։
2. Դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով։
3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
7. Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգը հաստատելու մասին 8 հունվարի 2026 թվականի N 25-Ն https://arlis.am/hy/acts/219364
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 9-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգը սահմանում է ռեգիստրի իրավական բնույթը, գործառույթները եւ տվյալների մշակման շրջանակը՝ որպես էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող առանձնացված շտեմարան։ Կարգով նախատեսվում է ապահովագրված անձանց եւ ապահովագրական համակարգում ընդգրկված այլ անձանց վերաբերյալ անձնական եւ ոչ անձնական տվյալների հավաքում, մշակում, թարմացում եւ փոխանակում պետական մարմինների միջեւ՝ առանց տվյալների սուբյեկտի համաձայնության այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար։ Միաժամանակ կարգը սահմանում է տվյալների գաղտնիության, պաշտպանության, փոխանցման սահմանափակումները, ապանձնավորված տեղեկատվության պետական սեփականության կարգավիճակը եւ պատասխանատվությունը՝ տվյալների ապօրինի փոխանցման կամ հրապարակման համար։
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5- րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման եւ փոխանցման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարություն 24.07.2025, N 1010-Ն Որոշում
https://www.arlis.am/hy/acts/209806
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 3-ից
1) 2-րդ եւ 3-րդ ենթակետերը, 5-րդ եւ 8-րդ ենթակետերի «բ» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը.
2) 4-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերը եւ 8-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո.
3) 1-ին ենթակետը, 5-րդ եւ 8-րդ ենթակետերի «ա» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 2 տարի հետո:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Որոշման ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Որոշման փոփոխությունների էությունը կայանում է առողջապահական ծառայությունների որակի վերահսկման եւ մասնագիտական կադրերի պահանջների խստացման մեջ։ Նախ, սահմանվում է, որ թե՛ արտահիվանդանոցային, թե՛ հիվանդանոցային կազմակերպությունները պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձի հաստիք։ Այս պաշտոնը կարող են զբաղեցնել միայն այն մասնագետները, ովքեր վերջին հինգ տարում առողջապահական որակի եւ անվտանգության շրջանակներում կուտակել են առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ։ Այսպիսով, որակի վերահսկումը դառնում է ոչ թե ձեւական պահանջ, այլ իրականում չափելի եւ մասնագիտական որակավորմամբ պայմանավորված գործառույթ։ Ամբուլատոր ծառայություններ մատուցող մեծ կենտրոնները (45.000-ից ավելի բնակչություն սպասարկողները) պարտադիր պետք է ունենան առանձին որակի պատասխանատու։ Փոքր կազմակերպությունների համար թողնված է ճկուն տարբերակ՝ կարող են չունենալ առանձին հաստիք, բայց պարտականությունները պետք է հանձնարարվեն արդեն գործող աշխատակցի, ով համապատասխանում է որակի պատասխանատուի չափանիշներին։ Բացի դրանից, կատարվում են փոփոխություններ կադրային պահանջների մեջ. «բժշկական միջին մասնագիտական կրթություն» հասկացությունը հստակեցվում է՝ պահանջելով փաստաթղթային վավերացում։ Միեւնույն ժամանակ, հիվանդանոցներում սահմանվում է շուրջօրյա հերթապահության նոր կանոնակարգ. մարզերում դա պետք է ապահովվի ավագ բուժաշխատողների կողմից՝ հաշվարկով յուրաքանչյուր 80 մահճակալին մեկ մասնագետ։ Երեւանում պահանջն ավելի խիստ է. անկախ մահճակալների թվից, պետք է ապահովվի ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն գրեթե բոլոր բժշկական ծառայությունների տեսակների համար։ Հերթապահության ապահովվածությունը համարվում է բավարար, եթե ներգրավված է առնվազն 4 համապատասխան բուժաշխատող:
N 5 հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.5-րդ կետով`
19.5. Արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձանց հաստիքներ` ապահովելով N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» եւ N 13 հավելվածի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժիններում որակի ապահովման պատասխանատու անձանց համար սահմանված պահանջները: Սույն կետի իմաստով բժշկական օգնության եւ սպասարկման որակի ապահովման պատասխանատուներ են համարվում` վերջին 5 տարվա ընթացքում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման եւ անվտանգության վերաբերյալ թեմաներով առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ ձեռք բերած հետեւյալ անձինք`
1) ավագ բուժաշխատողը.
2) բակալավրի ծրագրով իրականացված մասնագիտական կրթություն ունեցող միջին բուժաշխատողը.
N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլուխը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով`
բ. հետեւյալ բովանդակությամբ.
« Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք սպասարկում են 45.000-ից ավելի բնակչություն, իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձի մեկ հաստիք: Սույն պարբերության մեջ նշված խմբում չընդգրկված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները եւ այլ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում բժշկական օգնության եւ սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի հաստիք կարող են չունենալ, այս դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի պարտականությունները բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի գործադիր մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարվում են աշխատողներից որեւէ մեկին, ով պետք է համապատասխանի սույն որոշման N 5 հավելվածի 19.5-րդ կետի պահանջներին:».
N 13 հավելվածի 99.3-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ»
Բժշկական միջին մասնագիտական կրթություն ունեցող անձ` կրթության փաստը հավաստող վկայականի առկայությամբ:».
N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնում
«Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին եւ կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն՝ հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ ավագ բուժաշխատող (բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով):» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է ապահովի միջին եւ կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն: Մարզերում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողը պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր 80 մահճակալի հաշվով: Երեւան քաղաքում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողը, նշված պայմանով իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման յուրաքանչյուր տեսակի մասով` բացառությամբ համաճարակաբանական, կլինիկական դեղորայքային եւ անեսթեզիոլոգիական տեսակների, պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` անկախ մահճակալների թվից: Բուժաշխատողների մասնագիտական կրթությունը պետք է համապատասխանի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին տրված լիցենզիայով նախատեսված, հիվանդանոցային պայմաններում իրականացման ենթակա բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներին: Սույն հավելվածի իմաստով, բուժաշխատողների շուրջօրյա հերթապահությունն ապահովված է համարվում հերթապահությանն առնվազն 4-ից ավել համապատասխան բուժաշխատողի ներգրավվածության դեպքում, եթե սույն հավելվածով, բժշկական օգնության եւ սպասարկման առանձին տեսակների մասով` մահճակալների թվով պայմանավորված այլ (գերազանցող) կարգավորում առկա չէ:
ՄԱՍ III. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի հունվար ամսվան պետական ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-339-Ն
https://www.arlis.am/hy/acts/198022
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության «Պետական տուրքի մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Պետական տուրքի մասին» օրենքում նոր փոփոխությունների արդյունքում վերանայվել եւ համալրվել են օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցվել են պետական տուրքի միասնական հաշվին, անձնական հաշվի քարտերին եւ էլեկտրոնային գրանցամատյաններին վերաբերող կարգավորումները, ընդլայնվել են պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերը (այդ թվում՝ կազմակերպության լուծարման դեպքում), փոխվել է տարեկան պետական տուրքի համամասնական նվազեցման եւ հաշվարկման մեխանիզմը գործունեության դադարեցման պարագայում, կարգավորվել են վճարման ժամանակ թույլ տրված սխալների իրավական հետեւանքները, ինչպես նաեւ մանրամասնեցվել են պետական տուրքի պարտավորությունների հաշվառման, մարման եւ վերադարձման ընթացակարգերը։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթի, որը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լուծարված կազմակերպությունների վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունները եւ գերավճարները չեն փոխանցվում նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտին եւ շարունակում են հաշվառվել նախկին պետական տուրքի անձնական հաշվի քարտերում մինչեւ պարտավորությունների մարումը եւ (կամ) գերավճարի վերադարձը: Պետական տուրքի նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում վարվելու են միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունները եւ պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները: Պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաեւ լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման, մրցույթների մասնակցության համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվում եւ չեն հաշվառվում պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Տվյալ դեպքում վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) պետական տուրք` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից) Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող՝ օրենքով սահմանված պարտադիր վճար.
2) պետական տուրքի միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական եւ եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվ.
3) պետական տուրքի միասնական հաշվի գումար՝ գումար, որով սույն օրենքով սահմանված կարգով կարող են մարվել պետական տուրք վճարողի հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները, եւ որը կարող է առաջանալ՝
ա. պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումից,
բ. լիազոր մարմինների տրամադրած ճշգրտված տեղեկատվության հիման վրա կատարված վերահաշվարկից,
գ. իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ
որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կատարված՝ պետական տուրքի գումարների համամասնական նվազեցումից,
դ. օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքով պարտավորության պակասեցումից.
4) պետական տուրքի պարտավորություն՝ չվճարված պետական տուրքի եւ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժի գումար.
5) պետական տուրքի անձնական հաշվի քարտ՝ պետական տուրքի գումարների հաշվառման գրանցամատյան, որտեղ արտացոլվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները, պետական տուրք վճարողի կողմից պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) հետեւանքով հաշվարկված տույժերի գումարները, պետական տուրքի գծով կատարված վճարումները, ինչպես նաեւ կատարված վճարումների հաշվին մարված պարտավորությունները.
6) էլեկտրոնային անձնական հաշվի քարտ՝ ինքնաշխատ եղանակով վարվող պետական տուրքի անձնական հաշվի քարտ, բացառությամբ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի, երբ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա կազմված եզրակացությամբ պետական տուրքի անձնական հաշվի քարտում կկատարվի պետական տուրքի պարտավորության փոփոխություն.
7) պետական տուրք վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը սույն օրենքով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ պետական տուրք վճարելու պարտավորություն.
8) լիազոր մարմին՝ լիցենզիա, թույլտվություն, իրավունք, որակավորման վկայական, արտոնագիր, ինչպես նաեւ ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք տրամադրող պետական կամ ենթակա պետական մարմին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
9) էլեկտրոնային գրանցամատյան՝ լիազոր մարմինների կողմից վարվող միասնական գրանցամատյան, որում ներառված տեղեկությունները տրամադրվում են հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմինների եւ հարկային մարմնի միջեւ փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով եւ ձեւաչափով:
Օրենքի 6-րդ հոդվածը «կամ օրենքով սահմանված այլ հիմքերով» բառերից առաջ լրացնել «կազմակերպության լուծարմամբ» բառերով:.
Հոդված 6. Պետական տուրքի գծով պարտավորության դադարումը
Հին տարբերակ
Պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար` պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում:
Նոր տարբերակ
Պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով, կազմակերպության լուծարմամբ կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար` պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում:
Օրենքի 6.1-ին հոդվածում 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 61. Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը
1. Անկախ սույն օրենքի 6 հոդվածում նշված դրույթներից՝ ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է`:
Հին տարբերակ
3) եթե տարեկան պետական տուրք վճարողը մինչեւ հերթական տարեկան պետական տուրքի վճարման կամ ծանուցված գործունեության դադարեցման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմին դիմում է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար եւ այդ դիմումի հետագա բավարարման դեպքում: Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչեւ գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչեւ իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումի ներկայացման օրը.
Նոր տարբերակ
3) եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմում է ներկայացնում լիազոր մարմին, եւ այդ դիմումը բավարարվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո, ապա գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) օրը կատարվում է հերթական տարեկան պետական տուրքի գումարի համամասնական նվազեցում (անկախ պետական տուրքի գումարի վճարման հանգամանքից)՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար: Նվազեցվող գումարը հաշվարկելու համար հերթական տարեկան պետական տուրքի գումարը բաժանվում է 12-ի եւ բազմապատկվում դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվանից մինչեւ հաջորդ պետական տուրքի հաշվարկման ամսվան նախորդող ամիսների թվով: Եռամսյակային պետական տուրքի նվազեցվող գումարը հաշվարկելու համար դադարեցման օրը ներառող եռամսյակի պետական տուրքի գումարը բաժանվում է երեքի եւ բազմապատկվում եռամսյակի՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների թվով.
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
33. Անհատ ձեռնարկատիրոջ՝ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցվելու, սնանկ ճանաչվելու դեպքերում հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման մինչեւ սույն հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որեւէ մեկի ի հայտ գալու օրը:
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 36. Պետական տուրքի վճարումը
Հին տարբերակ
Հայաստանի Հանրապետությունում պետական
տուրքը վճարվում է հայկական դրամով:
Նոր տարբերակ
Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով, ընդ որում հերթական տարեկան պետական տուրքի վճարում կատարելու ժամանակ սխալի առկայության դեպքում կիրառվում են հետեւյալ կանոնները.
1) վճարումն ըստ պետական տուրք վճարողի նույնականացնելու համար առաջնային է համարվում հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետեւ հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.
2) եթե վճարողը սխալմամբ վճարման հանձնարարականում, որպես պետական տուրք վճարող, նշել է այլ անձի, որի արդյունքով մարվել է այլ անձի պետական տուրքի գծով պարտավորությունը, ապա կատարված է համարվում այլ անձի պետական տուրքի գծով պարտավորությունը, իսկ գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ: Այս դեպքում վճարողը այլ անձի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք։
Օրենքի 36.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 36.1. Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը
1. Պետական տուրքի միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ պետական տուրքի միասնական հաշվին մուտքագրման օրը:
2. Պետական տուրքի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են պետական տուրքի միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:
3. Հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության, ընդ որում պետական տուրքի պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են տուրքի գումարները, այնուհետեւ՝ տույժերի գումարները, իսկ պետական տուրքի վճարման օրերը նույնը լինելու դեպքում տուրքերի գումարների մարումը կատարվում է պետական տուրք վճարողի ընտրած հերթականությամբ։ Այն դեպքում, երբ պետական տուրք վճարողի կողմից ընտրություն չի կատարվում, մարումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
4. Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում էլեկտրոնային եղանակով վարվում են պետական տուրքի անձնական հաշվի քարտեր՝ ըստ առանձին լիազոր մարմինների: Պետական տուրքի անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով, ընդ որում՝
1) սույն օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.
2) սույն օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը այդ պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացված առանձին պետական տուրքի անձնական հաշվի քարտում:
5. Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացվում է բացառապես լիազոր մարմինների կողմից առցանց տրամադրված՝ էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության հիման վրա: Լիազոր մարմինների կողմից օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների (կամ ներդիրների) տրամադրման ժամկետների, ծանուցում ներկայացրած եւ հաշվառված անձանց մասին, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեությունն իրականացնելու համար ներկայացված ծանուցման ժամկետների, ինչպես նաեւ վճարման ենթակա տարեկան պետական տուրքի գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը: «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվությունը տրամադրող լիազոր մարմին է հանդիսանում կազմակերպության պետական գրանցումն իրականացրած մարմինը:
6. Պետական տուրքերի պարտավորությունները եւ դրանց մարումները, ինչպես նաեւ պետական տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ միասնական հաշվում առկա գումարներն անտեսվում են:
7. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են եւ (կամ) վերահաշվարկվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով, բացառությամբ սույն օրենքի 19.7-րդ, 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի պարտավորությունների, որոնք հաշվառվում են համապատասխան հայտարարության կամ տեղեկության ներկայացման օրով:
8. Մարված հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներում դրանց մարման օրով, որից հետո գանձապետարանի կողմից մարված պետական տուրքի պարտավորությունների գումարների վերաբերյալ, ինչպես նաեւ վերահաշվարկի արդյունքով պետական տուրքի միասնական հաշվին վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է ըստ առանձին լիազոր մարմինների:
9. Պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի եկամուտներ եւ վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:
10. Պետական տուրքի հաշվառման նպատակով հարկային մարմնում բացված էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր օր առցանց տրամադրվում է լիազոր մարմիններին:
Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը
1. Պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման պետական տուրք վճարողին կամ հաշվանցման պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին պետական տուրք վճարողի կողմից հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձեւով եւ կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Պետական տուրքի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով պետական տուրք վճարողի բանկային հաշվին կամ հաշվանցում կատարելով պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար պետական տուրք վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով։
2. Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում պետական տուրքի միասնական հաշվում՝
1) վերադարձվում են այն բյուջեից, որին փոխանցվել է գումարը ոչ ուշ, քան սույն մասով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Կառավարության սահմանած կարգով.
2) վերադարձվում են պետական տուրք վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է համապատասխան ֆինանսական մարմին՝ պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում, ընդ որում՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետական բյուջե: Այս դեպքում կազմվում եւ պետական տուրք վճարողի դիմումին է կցվում նաեւ ակտ, որի օրինակելի ձեւը եւ պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը,
բ. պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին դիմում տալը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը,
գ. պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների եւ պետական տուրք գանձող մյուս մարմինների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաեւ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակը գտնվում է պետական տուրքը գանձող մարմնի մոտ, որի մասին կատարվում է համապատասխան նշում պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տեղեկանքում:
2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-342-Ն
https://www.arlis.am/hy/acts/216448
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ամրագրվել է կադաստրային գործերի ամբողջական անցումը էլեկտրոնային վարման 2026 թվականի հունվարի 1-ից հետո, հստակեցվել է իրավունքի պետական գրանցման վարույթի հարուցման կարգը՝ որպես առաջնային սահմանելով էլեկտրոնային դիմումի ներկայացումը էլեկտրոնային թվային ստորագրությամբ, մանրամասն կարգավորվել է դիմումների եւ կից փաստաթղթերի էլեկտրոնային մուտքագրման, տեսաներածման եւ իրավաբանական ուժի ապահովման ընթացակարգը, ինչպես նաեւ սահմանվել է դիմումի ընդունման վերաբերյալ QR կոդ պարունակող քաղվածք տրամադրելու եւ դրա ձեւն ու կիրառման կարգը սահմանելու լիազոր մարմնի իրավասությունը։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 17. Կադաստրային գործը
Հին տարբերակ
2. Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացված կամ կազմված լինելու դեպքում պահվում են թղթային եւ էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված կամ կազմված բոլոր փաստաթղթերը՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում:
Նոր տարբերակ
2. Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացված կամ կազմված լինելու դեպքում պահվում են թղթային եւ էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված կամ կազմված բոլոր փաստաթղթերը՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում:
Օրենքի 24-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 24. Իրավունքի պետական գրանցման վարույթի հարուցումը
Հին տարբերակ
1. Պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի որեւէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) ներկայացված դիմումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Նոր տարբերակ
1. Պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող պետական գրանցման սուբյեկտի ներկայացրած դիմումը: Պետական գրանցման դիմումը ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, երբ դիմումը կարող է ներկայացվել նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի որեւէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից):
3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
Դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով եւ դիմումի հետ ներկայացնի`
1) իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաեւ այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 2.1-ին մասերով սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.
2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարի մուծման անդորրագիրը եւ սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված վճարի մուծման անդորրագիրը:
Նոր տարբերակ
3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում դիմում մուտքագրելիս դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով եւ դիմումի հետ ներկայացնի`
1) իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաեւ այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 2.1-ին մասերով սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.
2) «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարի մուծման անդորրագիրը եւ սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված վճարի մուծման անդորրագիրը:
8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
Դիմողի ինքնությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, առանց որի դիմում չի ընդունվում: Ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը մուտքագրվում են դիմողի ներկայությամբ եւ գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում, որից հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ նշելով դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը եւ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:
Դիմումների հաշվառման մատյանի ձեւը, վարման կարգը եւ դիմողին տրամադրվող ստացականի ձեւաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
Նոր տարբերակ
8. Դիմողի ինքնությունն ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, եւ համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվում է նրա ներկայությունը: Ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը տեսաներածվում եւ մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստում է ներկայացված փաստաթղթերի եւ տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերում ներկայացված փաստաթղթերի հետ հավասար իրավաբանական ուժ, այնուհետեւ դիմողին են վերադարձվում վերջինիս ներկայացրած բոլոր փաստաթղթերը: Անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի եւ դրանց մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերին: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվում է համակարգի կողմից ձեւավորված արագ արձագանքման (QR) կոդ պարունակող դիմումի ընդունման վերաբերյալ քաղվածք, որում պարտադիր նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները՝ անունը, ազգանունը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից դիմումի ընդունման վերաբերյալ քաղվածքի հաստատված ձեւաթղթով սահմանված անհրաժեշտ այլ տվյալներ.
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
8.1. Էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, մուտքագրման, տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման եւ դրա մշակման կարգը, ինչպես նաեւ դիմողին տրամադրվող արագ արձագանքման (QR) կոդ պարունակող քաղվածքի ձեւաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը։
3. Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-415-Ն
https://www.arlis.am/hy/acts/218555
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել
- Հայաստանի Հանրապետության Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքում
- Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում
- Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում
- Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում
- Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին
- Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքում լրացում կատարելու մասին
- Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
- Լիցենզավորման մասին օրենքում
- Ապրանքային նշանների մասին օրենքում
- Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում
- Տեսալսողական մեդիայի մասին օրենքում
- Կատարողական վարույթի մասին օրենքում
- Սնանկության մասին օրենքում
- Պետական տուրքի մասին օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
ՀՕ-172-Ն օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում վերանայվել եւ հստակեցվել են անհատական եւ հրապարակային ծանուցումների հիմնական հասկացությունները, սահմանվել է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից, վերաիմաստավորվել է ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասկացությունը որպես խիստ նույնականացման հարթակի միջոցով հասանելի թվային միջավայր, փոփոխվել են պետական տուրքի գանձման կանոնները, ինչպես նաեւ ամբողջությամբ կարգավորվել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի էլեկտրոնային եղանակով ծանուցման, պատշաճ ծանուցված համարվելու, հրապարակային եւ փոստային ծանուցման փոխարինման, ինչպես նաեւ ծանուցումների հաշվառման եւ տեխնիկական ապահովման համապարփակ ընթացակարգը։ Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ մի շարք օրենսդրական ակտերում։
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
1) անհատական ծանուցում` անձին առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն.
Նոր տարբերակ
1) անհատական ծանուցում՝ անձին սույն օրենքի 10- րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվող տեղեկատվություն
2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
2) հրապարակային ծանուցում՝ տեղեկատվություն պարունակող հայտարարություն.
Նոր տարբերակ
2) հրապարակային ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվություն.
4-րդ կետը «գտնվող» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող» բառերով.
Հին տարբերակ
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայք (այսուհետ՝ կայք).
Նոր տարբերակ
4) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող կայք (այսուհետ՝ կայք).
7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
պաշտոնական էլեկտրոնային փոստ՝
ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձին նույնականացման քարտի կամ հանրային ծառայության համարանիշի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստը,
Նոր տարբերակ
պաշտոնական էլեկտրոնային փոստ՝
ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձի կողմից իր անձնական տվյալներին եւ փաստաթղթերին, ինչպես նաեւ հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայր, որին մուտքն ապահովվում է անձի խիստ նույնականացման հարթակի միջոցով,
Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 7. Անհատական եւ հրապարակային ծանուցման համար գանձվող պետական տուրքը
1. Անհատական ծանուցման տեղադրման hամար գանձվում է պետական տուրք, բացառությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղադրվող ծանուցումների:
2. Հրապարակային ծանուցման տեղադրման hամար գանձվում է պետական տուրք, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 11-րդ մասով, ինչպես նաեւ 10-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 10.Էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացումը
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող են ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին ծանուցել է սույն հոդվածով սահմանված կարգով, ապա անձը համարվում է պատշաճ ծանուցված: 2. Այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը միացել է hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված տվյալների փոխանակման շերտին, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող է ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե անձը ծանուցվել է սույն հոդվածով սահմանված կարգով, ապա համարվում է պատշաճ ծանուցված: 3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծանուցումն իրականացվում է անհատական ծանուցումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու միջոցով: Եթե անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը: Ծանուցումը տեղադրելը, անձի կողմից համակարգի անձնական էջ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվում են էլեկտրոնային համակարգի կողմից: Ծանուցման տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է նաեւ իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկված ծանուցումը տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Հրապարակային ծանուցման մեջ նշվում են ծանուցողի եւ ծանուցվող անձի տվյալները, ինչպես նաեւ տեղադրվում է հղում, որի միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին եւ առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Հրապարակային ծանուցումը պարունակում է նաեւ տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու օրվանից՝ անկախ իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով ստացված տեղեկացումից, եթե այդպիսին առկա է, իսկ հրապարակային ծանուցման դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրվելու օրվանից հետո՝ հինգերորդ օրը: 4. Եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կասեցվել է կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իմաստով գործունեությունը դադարեցվել է, ապա անհատական ծանուցումը սույն հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարին (կոլեգիալության դեպքում՝ գործադիր մարմնի բոլոր անդամներին), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձին: 5. Ֆիզիկական անձի ծանուցումն իրականացվում է անհատական ծանուցումն անձի պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրելու միջոցով: Եթե անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը: Ծանուցումը տեղադրելը, ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվում են էլեկտրոնային համակարգի կողմից: Ծանուցման մասին տվյալ ֆիզիկական անձը տեղեկացվում է նաեւ իր կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ կարող է տեղեկացվել իր տրամադրած կամ իրեն պատկանող խիստ նույնականացման միջոցներին փոխկապակցված հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ: Ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու օրվանից՝ անկախ իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին ստացված տեղեկացումից, եթե այդպիսին առկա է: 6. Եթե ֆիզիկական անձին ուղարկված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումը «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվում է անձի հաշվառման հասցեով: Ընդ որում, ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով ուղարկված ծանուցման դեպքում ապահովվում է հղման ներքո գտնվող տեղեկատվության հասանելիությունը փոստային կապի օպերատորին: Եթե գործի (վարույթի) նյութերից հետեւում է, որ անձը գտնվում է ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում կամ ոչ հոժարակամ հոսպիտալացվել է, ապա պատվիրված նամակն անձին ուղարկվում է այդ հաստատությունների հասցեներով: 7. Փոստային պատվիրված նամակը ֆիզիկական անձին ուղարկվելուց յոթ օր հետո, եթե բացակայում է նամակը հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստումը, այդ թվում՝ երբ ֆիզիկական անձը հրաժարվում է փոստային պատվիրված նամակն ստանալուց, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Փոստային պատվիրված նամակն ստանալուց հրաժարվելը գրավոր արձանագրում է փոստային պատվիրված նամակը հանձնող անձը՝ նշելով հրաժարման օրը, ամիսը, տարեթիվը եւ ժամը: 8. Հրապարակային ծանուցման մեջ նշվում են ծանուցողի եւ ծանուցվող անձի տվյալները, ինչպես նաեւ տեղադրվում է հղում, որի միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին եւ առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Հրապարակային ծանուցումը պարունակում է նաեւ տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստի եւ փոստային պատվիրված նամակի միջոցով: Սույն մասով սահմանված հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրվելու օրվանից հետո՝ յոթերորդ օրը, ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված: 9. Եթե առկա է ֆիզիկական անձի գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցով տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումներն ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից՝ անկախ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու կամ ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստման առկայությունից եւ առանց սույն հոդվածի 6- 8-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելու, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի (վարույթի) նյութերից հետեւում է, որ անձը գտնվում է ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում կամ ոչ հոժարակամ հոսպիտալացվել է: 10. Անհատական եւ հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ եւ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) եւ լոգերը պահպանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 11. Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի տեխնոլոգիական լուծումները պետք է ապահովեն սույն հոդվածով սահմանված կարգով ուղարկվող ծանուցումների միաժամանակ տեղադրում՝ 1) hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով տվյալների սուբյեկտին իր անձնական տվյալներին եւ փաստաթղթերին, ինչպես նաեւ հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայրում, 2) անձի կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում: 12. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ծանուցումներն իրականացվում են պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, եթե էլեկտրոնային ծանուցման այլ կարգ նախատեսված չէ օրենքով, կամ այդ մարմինների միջեւ առկա չէ էլեկտրոնային հաղորդակցության այլ կարգ:
4. Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՕ-441-Ն https://www.arlis.am/hy/acts/218523
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Պետական տուրքի մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում կատարված փոփոխության արդյունքում սահմանվել են «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով նախատեսված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի կոնկրետ դրույքաչափերը՝ տարբերակելով տեքստային եւ էլեկտրոնային փաստաթղթերով ծանուցումները, սահմանելով նվազագույն եւ առավելագույն վճարների շեմեր, ինչպես նաեւ ամրագրելով, որ միաժամանակ մի քանի ձեւաչափով կատարվող անհատական ծանուցումների դեպքում պետական տուրքը հաշվարկվում է համակցված կարգով։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.5-րդ հոդվածով.
«Հոդված 20.5. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը
1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական եւ հրապարակային ծանուցումների համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
| 1) Անհատական ծանուցման համար | |
| ա) տեքստի դեպքում | յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 0.05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից եւ ոչ ավելի 250 դրամից |
| բ) էլեկտրոնային փաստաթղթի դեպքում | յուրաքանչյուր կիլոբայթի համար՝ 0.5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից եւ ոչ ավելի 500 դրամից |
| 2) Հրապարակային ծանուցման համար | յուրաքանչյուր տպագրական նիշի համար` 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից եւ ոչ ավելի 100000 դրամից, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից |
2. Եթե անհատական ծանուցումը միաժամանակ եւ՛ տեքստ, եւ՛ էլեկտրոնային փաստաթուղթ է պարունակում, ապա պետական տուրքը գանձվում է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով։»
5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 808-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 808-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
https://www.arlis.am/hy/acts/216978
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին 25 մայիսի 2023 թվականի N 808-Ն.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում հստակեցվել է թույլտվության կիրառման շրջանակը՝ սահմանելով, որ որոշմամբ հաստատված թույլտվությունը տարածվում է նաեւ նախկինում Հայաստանի Հանրապետությունից արտահանված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, սակայն հետագայում վերադարձված ապրանքների վրա՝ այն դեպքերում, երբ դրանք ներմուծվում կամ փոխադրվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման, ինչպես նաեւ փոխարինման կամ վերանորոգման նպատակով եւ վերադարձվում են նույն վերջնական օգտագործողին, ինչպես նաեւ վերանայվել է որոշմամբ հաստատված ապրանքների ցանկը՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը եւ 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Որոշման 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
4) Սույն որոշմամբ հաստատված թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետությունից նախկինում արտահանված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, սակայն հետագայում ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք արտահանման կամ տարանցիկ եղանակով փոխադրման գործարքի պայմանները (այդ թվում` քանակի, որակի եւ (կամ) այլ համանման պայմանները) չկատարելու պատճառով կամ գործարքի շրջանակներում փոխարինման, վերանորոգման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծումից կամ տարանցիկ եղանակով փոխադրումից հետո վերադարձվում են այն երկրի նույն վերջնական օգտագործողին, ում նախկինում առաքվել էր այդ ապրանքը։
Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՈՐՈՇԱԿԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ «ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՕ-42-Ն ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ.
| NN h/c |
Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
|
| 1 | 730890 | |
| 2 | 840991 | |
| 3 | 841221 | |
| 4 | 841350 | |
| 5 | 841950 | |
| 6 | 841989 | |
| 7 | 841990 | |
| 8 | 842123 | |
| 9 | 842129 | |
| 10 | 842139 | |
| 11 | 842199 | |
| 12 | 842430 | |
| 13 | 842833 | |
| 14 | 842839 | |
| 15 | 842890 | |
| 16 | 845710 | |
| 17 | 845811 | |
| 18 | 845891 | |
| 19 | 845961 | |
| 20 | 846693 | |
| 21 | 847150 | |
| 22 | 847180 | |
| 23 | 847720 | |
| 24 | 847780 | |
| 25 | 847910 | |
| 26 | 847982 | |
| 27 | 847989 | |
| 28 | 848180 | |
| 29 | 848210 | |
| 30 | 848220 | |
| 31 | 848230 | |
| 32 | 848250 | |
| 33 | 848610 | |
| 34 | 848620 | |
| 35 | 848640 | |
| 36 | 850220 | |
| 37 | 850440 | |
| 38 | 850710 | |
| 39 | 851762 | |
| 40 | 851769 | |
| 41 | 852589 | |
| 42 | 852691 | |
| 43 | 852910 | |
| 44 | 852990 | |
| 45 | 853221 | |
| 46 | 853224 | |
| 47 | 853400 | |
| 48 | 853669 | |
| 49 | 853690 | |
| 50 | 853710 | |
| 51 | 853890 | |
| 52 | 854110 | |
| 53 | 854121 | |
| 54 | 854129 | |
| 55 | 854130 | |
| 56 | 854149 | |
| 57 | 854151 | |
| 58 | 854159 | |
| 59 | 854160 | |
| 60 | 854231 | |
| 61 | 854232 | |
| 62 | 854233 | |
| 63 | 854239 | |
| 64 | 854320 | |
| 65 | 854800 | |
| 66 | 870121 | |
| 67 | 870899 | |
| 68 | 871639 | |
| 69 | 871690 | |
| 70 | 880730 | |
| 71 | 890400 | |
| 72 | 901310 | |
| 76 | 901380 | |
| 74 | 901420 | |
| 75 | 901480 | |
| 76 | 902750 | |
| 77 | 903020 | |
| 78 | 903032 | |
| 79 | 903039 | |
| 80 | 903082 | |
| 81 | 271019820 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 82 | 391990000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 83 | 401130000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 84 | 401699970 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 85 | 491199000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 86 | 700721800 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համարt and for aviation |
| 87 | 701963000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 88 | 731100110 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 89 | 761699900 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 90 | 820559809 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 91 | 841239000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 92 | 841330800 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 93 | 841981200 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 94 | 842410000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 95 | 842490000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 96 | 848110990 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 97 | 848120100 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 98 | 848120900 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 99 | 848340510 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 100 | 848420000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 101 | 848490000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 102 | 850410800 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 103 | 852842900 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 104 | 853120200 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 105 | 853931900 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 106 | 880230000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 107 | 880710000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 108 | 880720000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 109 | 880790000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 110 | 902000000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 111 | 902590000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 112 | 902910000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 113 | 903180380 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 114 | 903210890 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
| 115 | 903289000 | Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝ նախատեսված օդանավերի եւ ավիացիայի համար |
6. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-412-Ն
https://www.arlis.am/hy/acts/218534
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 3-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ներդրվել է անշարժ գույքի գործարքների լիարժեք թվային ձեւակերպման եւ պետական գրանցման նոր մեխանիզմ՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18 տարին լրացած ֆիզիկական անձանց «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում «Անձնական գրասենյակ» բաժնում պայմանագրերը ստորագրել էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ առանց ստորագրությունների իսկության պաշտոնական ճանաչման անհրաժեշտության, հստակեցվել են էլեկտրոնային պայմանագրերին ներկայացվող պահանջները, սահմանվել է դրանց ներկայացման եւ ստորագրողների ինքնության ստուգման կարգը, ինչպես նաեւ ամրագրվել է պայմանագրերից ծագող իրավունքների ինքնաշխատ պետական գրանցման ինստիտուտը՝ որոշ բացառություններով։
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածում 1-ին մասը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի» բառերով.
Հին տարբերակ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4- րդ կետով նախատեսված պայմանագրերում կողմերի կամ նրանց կողմից նոտարական կարգով լիազորված անձանց ստորագրությունների իսկությունը ճանաչվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց կողմից` սույն հոդվածով սահմանված կարգով:
Ստորագրությունների իսկությունը ի պաշտոնե ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
Նոր տարբերակ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերում կողմերի կամ նրանց կողմից նոտարական կարգով լիազորված անձանց ստորագրությունների իսկությունը ճանաչվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց կողմից` սույն հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի:
Ստորագրությունների իսկությունը ի պաշտոնե ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերն ստորագրող անձանց ինքնությունը համարվում է ստուգված «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելու պահից:».
Հին տարբերակ
2. Ստորագրությունների իսկության ճանաչումը ներառում է պայմանագիրը ստորագրող անձանց ինքնության ստուգումն անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա եւ պայմանագրում ու անձը հաստատող փաստաթղթերում այդ անձանց վերաբերյալ տվյալների համապատասխանության ստուգումը:
Ստորագրությունների իսկության ճանաչումը չի բովանդակում գործարքի վավերացման կամ օրենսդրության պահանջներին դրա համապատասխանության հաստատման տարրեր, այլ սոսկ հաստատում է, որ պայմանագրում ստորագրությունը կատարել է դրանում նշված անձը:
New version.
2. Ստորագրությունների իսկության ճանաչումը ներառում է պայմանագիրը ստորագրող անձանց ինքնության ստուգումն անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա եւ պայմանագրում ու անձը հաստատող փաստաթղթերում այդ անձանց վերաբերյալ տվյալների համապատասխանության ստուգումը: Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի.
«Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերն ստորագրող անձանց ինքնությունը համարվում է ստուգված «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելու պահից:
Ստորագրությունների իսկության ճանաչումը չի բովանդակում գործարքի վավերացման կամ օրենսդրության պահանջներին դրա համապատասխանության հաստատման տարրեր, այլ սոսկ հաստատում է, որ պայմանագրում ստորագրությունը կատարել է դրանում նշված անձը:
3) 3-րդ մասը «ներկայությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված պայմանագրերի, որոնց դեպքում յուրաքանչյուր կողմը էլեկտրոնային համակարգի իր «Անձնական գրասենյակ» բաժնում պայմանագիրը պետք է ստորագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ» բառերով.
Հին տարբերակ
3. Ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրի յուրաքանչյուր կողմը պայմանագիրը պետք է ստորագրի անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի եւ պայմանագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ:
Նոր տարբերակ
3. Ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրի յուրաքանչյուր կողմը պայմանագիրը պետք է ստորագրի անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի եւ պայմանագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ, բացառությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված պայմանագրերի, որոնց դեպքում յուրաքանչյուր կողմը էլեկտրոնային համակարգի իր «Անձնական գրասենյակ» բաժնում պայմանագիրը պետք է ստորագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերը եւ պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի համարը պայմանագրի կողմերն իրավունքների պետական գրանցման են ներկայացնում «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելով:».
5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
5. Պայմանագրում ստորագրությունների իսկությունը համարվում է ճանաչված պայմանագիրը դրանից ծագող իրավունքի կամ սահմանափակման գրանցման դիմումի հետ սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակ ընդունելու պահից, իսկ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի դեպքում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելուց եւ պայմանագիրը կողմերի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվելու եւ իրավունքի պետական գրանցման ներկայացվելու պահից:»
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 49.1-ին հոդվածով.
Հոդված 49.1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերին առաջադրվող պահանջները
1. Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերը, որոնք կարող են ստորագրվել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, հաստատում է Կառավարությունը։ Այդ պայմանագրերն արտացոլվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում:
2. «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով կազմված պայմանագրի հավելվածները (բաղկացուցիչ մասերը) պայմանագրին կցագրվում են (ներբեռնվում են) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում պայմանագրի կազմման ժամանակ, ընդ որում հավելվածները (բաղկացուցիչ մասերը)՝
1) կցագրվում են (ներբեռնվում են) էլեկտրոնային ՓիԴիԷֆ (PDF) ձեւաչափով.
2) պետք է լինեն հայերեն եւ ընթեռնելի.
3) պետք է տեսաներածված լինեն գունավոր այնպես, որ փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագիրը կազմելուց, իսկ առկայության դեպքում նաեւ հավելվածները (բաղկացուցիչ մասերը) կցագրելուց (ներբեռնելուց) հետո անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվում են պայմանագրի (ներառյալ հավելվածների)՝ ստորագրման ենթակա ՓիԴիԷֆ (PDF) էլեկտրոնային տարբերակը եւ պայմանագրի ծածկագիրը:
4. Պայմանագրի տեքստը, այդ թվում՝ կողմերի տվյալները, փաստաթուղթը կազմելու եւ ստորագրելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով եւ բառերով) ինքնաշխատ եղանակով ձեւավորվում են անշարժ գույքի էլեկտրոնային շտեմարանի տվյալներից, բացառությամբ պայմանագրի արժեքի, դրա ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա, ամսաթվի, որոնք ենթակա են լրացման կողմերի կողմից:
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձեւը հաստատում է Կառավարությունը:»:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.
Հոդված 52.1. «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացումը.
1. Որպես առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը կամ փոխանցմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված եւ պետական գրանցման ներկայացված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով (այսուհետ՝ ինքնաշխատ պետական գրանցում), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերի:
2. Ինքնաշխատ պետական գրանցման համար պետական գրանցման դիմումը մուտքագրվում է էլեկտրոնային եղանակով՝ որպես ինքնաշխատ պետական գրանցման ենթակա, իսկ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար գրանցման մատյանում գրառման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են ինքնաշխատ կամ նման իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումներն ինքնաշխատ պետական գրանցման ընթացակարգով ենթակա չեն մուտքագրման, եթե՝
1) պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի համաձայն առկա են գրանցված սահմանափակումներ, կամ առկա են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անշարժ գույքի գծով հարկային չկատարված պարտավորություններ.
2) պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքում առկա են նշումներ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար որեւէ փաստաթուղթ ներկայացնելու պահանջի վերաբերյալ.
3) առկա է պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից, որի վերաբերյալ տվյալները առկա չեն պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքում։
4. Ինքնաշխատ պետական գրանցման եղանակով մուտքագրված դիմումների հիման վրա ինքնաշխատ պետական գրանցում չի իրականացվում, եթե`
1) միասնական տեղեկանքի տրամադրումից հետո պայմանագրի առարկա անշարժ գույքի նկատմամբ էլեկտրոնային գրանցման մատյանում կամ կադաստրային գործում կատարվել է որեւէ փոփոխություն, այդ թվում՝ փաստաթղթի կցում կադաստրային գործին.
2) միասնական տեղեկանքի տրամադրումից հետո ներկայացվել է պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի նկատմամբ պետական գրանցման այլ դիմում.
3) պայմանագրով իրավունքը փոխանցող անձի նույնականացման տվյալները չեն համապատասխանում էլեկտրոնային գրանցման մատյանում այդ անձի նույնականացման տվյալներին:
5. Ինքնաշխատ պետական գրանցման եղանակով մուտքագրված դիմումների հիման վրա ինքնաշխատ պետական գրանցում չիրականացվելու դեպքում պետական գրանցման դիմումին ընթացք է տրվում ընդհանուր հիմունքներով:
6. Ինքնաշխատ պետական գրանցման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ գրանցման մատյանում գրառման ենթակա լրացված տեղեկությունները հաստատվում են կառավարման ավտոմատացված համակարգի կողմից, իսկ գրանցման վկայականում գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անվան, ազգանվան եւ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դաշտերի փոխարեն լրացվում է «Գրանցումն իրականացվել է Կադաստրի կոմիտեի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով» արտահայտությունը։
7. Կիբեռանվտանգության մասին օրենք
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Կիբեռանվտանգության մասին» օրենք ՀՕ-442-Ն https://www.arlis.am/hy/acts/218672
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 4-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքը կարգավորում է կենսական նշանակության ոլորտներում կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կամ տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սույն օրենքի իմաստով ծառայություն մատուցող սուբյեկտների շրջանակը, կենսական նշանակության ոլորտները, կիբեռմիջադեպերի հայտնաբերման, դրանց մասին ծանուցման, կանխարգելման եւ լուծման, կիբեռանվտանգության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինների եւ դրանց լիազորությունների շրջանակի, սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման, վերահսկողության, պատասխանատվության, կիբեռանվտանգության աուդիտի, ինչպես նաեւ կիբեռանվտանգության հետ կապված այլ հարաբերությունները:
Օրենքը նաեւ նախատեսում է ինքնավար նոր մարմնի՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի ստեղծումը, որը կդառնա պետական կառավարման համակարգում կիբեռանվտանգության հիմնական ինքնավար մարմինը։ Այն կիրականացնի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված քաղաքականությունները, ինչպես նաեւ աջակցություն կցուցաբերի մասնավոր հատվածին՝ նոր առաջացող կիբեռռիսկերի եւ միջադեպերի արդյունավետ կառավարման համար։
Կարեւոր է ընդգծել, որ Կիբեռանվտանգության մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ ոլորտի բոլոր խնդիրները միանգամից լուծված են կամ ամբողջական կարգավորումը արդեն ավարտված է. օրենքին պետք է հաջորդեն մոտ 30 ենթաօրենսդրական իրավական ակտեր։ Այնուամենայնիվ, սա կարեւոր շրջադարձային քայլ է Հայաստանի կենսական ոլորտներում՝ էներգետիկայում, արտադրության ոլորտում, տրանսպորտում, առողջապահությունում, ֆինանսական համակարգում, ապահովելու անվտանգ եւ կայուն միջավայր՝ պաշտպանելով դրանց տեղեկատվական համակարգերն ու կարեւորագույն տեղեկատվական ենթակառուցվածքները։
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգ միջավայրի ապահովումն է:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է կենսական նշանակության ոլորտներում տեղեկատվական համակարգերի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռանվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սույն օրենքի իմաստով, ծառայություն մատուցող սուբյեկտների շրջանակը, կենսական նշանակության ոլորտները, կիբեռմիջադեպերի հայտնաբերման, դրանց մասին ծանուցման, կանխարգելման եւ լուծման, կիբեռանվտանգության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինների եւ դրանց լիազորությունների շրջանակի, սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման, վերահսկողության, պատասխանատվության, կիբեռանվտանգության աուդիտի, ինչպես նաեւ կիբեռանվտանգության հետ կապված այլ հարաբերություններ:
2. Ցանկացած այլ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը, սույն օրենքի իմաստով, չի համարվում ծառայություն մատուցող, Կառավարության սահմանած կարգով կարող է կամավոր ստանձնել սույն օրենքից բխող կիբեռանվտանգության ապահովման պարտավորություններ կամ հրաժարվել դրանցից: 3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`
1) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք գործունեություն են ծավալում սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված կենսական նշանակության ոլորտներից մեկում կամ մի քանիսում միաժամանակ եւ շահագործում են տեղեկատվական համակարգ կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք.
2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով նախատեսված գերփոքր եւ փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների դասակարգման չափանիշները բավարարող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձինք շահագործում են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք:
5. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին հարաբերությունների, արտաքին հետախուզական գործունեության իրականացման ոլորտներում պետական լիազոր մարմինների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս շահագործվող տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության պահանջների պահպանման վրա:
6. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մշակման նպատակով կիրառվող տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների շահագործմանն առնչվող կիբեռանվտանգության պահանջների պահպանման վրա:
7. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում այլ օրենքներով կիբեռհանցագործությունների ոլորտը կարգավորող հարաբերությունների վրա:
8. Սույն օրենքով սահմանված կիբեռանվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ իրականացնելիս ծառայություն մատուցողը անձնական տվյալների հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս առաջնորդվում է անձնական տվյալներ մշակելու հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան:
9. Սույն օրենքով սահմանված կիբեռանվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ իրականացնելիս ծառայություն մատուցողը պետական գաղտնիք, ինչպես նաեւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս առաջնորդվում է օրենքով պահպանվող եւ տվյալ գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան:
ՄԱՍ IV. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի հունվար ամսվան մասնավոր ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Անկանխիկ գործառնությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-516-Ն https://www.arlis.am/hy/acts/219021
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքում կատարված փոփոխության արդյունքում սահմանվել է, որ կրիպտոակտիվի ձեռքբերման, օտարման, ինչպես նաեւ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց վճարումները եւ վճարումների ստացումն իրականացվում են պարտադիր անկանխիկ ձեւով՝ անկախ գումարի չափից, իսկ մինչեւ 300.000 դրամի չափով գործարքների համար նախատեսվել է կանխիկ վճարման բացառություն՝ պայմանով, որ գործարքը կատարվում է կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի միջոցով եւ իրականացվում է հաճախորդի նույնականացում եւ գործարքի էական պայմանների գրանցում։
Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման եւ կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը
1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:
2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձեւով, եթե՝
1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը.
2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով.
3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում եւ ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաեւ վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ։
2 . Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-4-Ն
https://www.arlis.am/hy/acts/203067
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Քաղաքացիության մասին օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները ամբողջությամբ թվայնացվել են՝ սահմանելով քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով գործերի ընդունման, վարույթի իրականացման, պետական տուրքի վճարման, միջգերատեսչական հարցումների, դիմումների կասեցման, վերսկսման եւ կարճման կարգը, ամրագրվել է քաղաքացիություն չունեցող դառնալու արգելքը քաղաքացիության դադարեցման որոշ դեպքերում, հստակեցվել են դիմումների ներկայացման եւ քննարկման ժամկետները, ինչպես նաեւ նախատեսվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային արխիվացում։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ- 16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործերն ընդունվում, եւ դրանց ընթացք է տրվում քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով:
10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձին Համակարգի միջոցով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Օրենքի 23-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.
Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը չի կարող դադարեցվել, եթե քաղաքացիության դադարեցման հետեւանքով վերջինս կդառնա քաղաքացիություն չունեցող անձ:
4. Քաղաքացիության դադարեցման գործերն ընդունվում, եւ վարույթներն իրականացվում են Համակարգի միջոցով:
Օրենքի 27-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 27. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը
Հին տարբերակ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:
Նոր տարբերակ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին դիմումը ներկայացնում են անձամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ 18 տարին չլրացած քաղաքացու դեպքում՝ ծնողը, ներկայացնում են անձամբ: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում սույն մասով սահմանված դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
1.1. Նախքան սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի ներկայացումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով անձը Համակարգի միջոցով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններ ներկայացնում է էլեկտրոնային հայտ, որից հետո Համակարգի միջոցով հերթագրվում է դիմումն անձամբ ներկայացնելու համար, եթե հիշյալ մարմինների կատարած նախնական ուսումնասիրությամբ հաստատվել է, որ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական են եւ համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական չլինելու կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում անձը Համակարգի միջոցով ծանուցվում է դրանք ներկայացնելու եւ հայտը համալրելու անհրաժեշտության մասին:
1.2. Էլեկտրոնային հայտը ներկայացնելիս անձը սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավորություն է ստանում Համակարգի միջոցով վճարելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը:
1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված էլեկտրոնային հայտ ներկայացվելու դեպքում, իսկ հետագայում նաեւ դիմումի քննարկման ընթացքում Համակարգի միջոցով հարցումներ են ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացում ներգրավված պետական մարմիններ, այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով՝ նաեւ պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր՝ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով կամ 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները պարզելու նպատակով:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.
Հոդված 27.1. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման գործերի կասեցումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկումը 60 օրով կարող է կասեցնել՝
1) եթե առկա են առերեւույթ կեղծ կամ անվավեր կամ սխալ կազմված փաստաթղթեր կամ տվյալներ, որոնց իսկությունը պետք է հավաստվի Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասու մարմիններ կամ այլ կազմակերպություններ հարցումներ կատարելու միջոցով.
2) եթե դիմումի քննարկման ընթացքում փաստաթղթերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, սխալներ կամ գործի քննության համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում անհնարին է տվյալ դիմումի քննարկումն առանց լրացուցիչ կամ նոր փաստաթղթեր պահանջելու կամ ներկայացված փաստաթղթերում անհրաժեշտ ուղղում կատարելու.
3) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Կասեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն ընդունում է պատճառաբանված որոշում, որը Համակարգի միջոցով եռօրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով դիմած անձին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկումը վերսկսվում է կասեցման հիմքերը վերանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերում դիմումի քննարկման կասեցման հիմքերը չեն վերացել մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կասեցման առավելագույն ժամկետը լրանալը, ապա՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը վերսկսվում է, եւ լիազոր մարմինը գործի ընթացքը շարունակում է առկա փաստական հանգամանքների հիման վրա՝ կիրառելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածը.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը կարճվում է:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը վերսկսվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով դիմած անձը Համակարգի միջոցով ծանուցվում է իր դիմումի քննարկումը կասեցնելու, վերսկսելու կամ վարույթը կարճելու մասին:
Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման եւ դրանց քննարկման կարգը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին սույն օրենքի 27-րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված դիմումը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից սկսած՝ իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Ներկայացված դիմումը մուտքագրվում, եւ դրան ընթացք է տրվում, եթե կից փաստաթղթերն ամբողջական են եւ համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դիմումատուին տեղում՝ բանավոր, ինչպես նաեւ Համակարգի միջոցով պարզաբանվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը համալրելու մասին: Նշված ժամկետում փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում, որի մասին դիմումատուն ինքնաշխատ կերպով ծանուցվում է Համակարգի միջոցով: Այս դեպքում դիմումատուն սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար:
Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված էլեկտրոնային հայտերը սույն օրենքի իմաստով չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումներ:
Դիմումը մերժելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել դիմումը մերժելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու օրվանից մեկ տարի հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով։
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ հոդվածով.
Հոդված 31. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերով արխիվացումը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերն արխիվացվում են էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը կանոնակարգ 7/02 սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը կանոնակարգ 7/02 սահմանելու մասին 30 դեկտեմբերի 2025 թվականի թիվ 228-Ն ԿԲ որոշում https://www.arlis.am/hy/acts/219790
Նոր օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 31-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն որոշմամբ եւ դրան կից հաստատված Կանոնակարգ 7/02-ով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, դրանց հաշվարկման կարգը, ինչպես նաեւ հաշվարկում ներառվող եւ նվազեցվող տարրերի կազմը՝ նպատակ ունենալով ապահովել ոլորտի ֆինանսական կայունությունը, հնարավոր կորուստների կլանումը, հաճախորդների շահերի պաշտպանությունը եւ կրիպտոակտիվների շուկայի բնականոն գործունեությունը։ Կանոնակարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ եւ չի տարածվում օտարերկրյա այդպիսի անձանց մասնաճյուղերի վրա։ Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը հաշվարկվում է ամսական պարբերականությամբ եւ սահմանվում է որպես երեք չափանիշներից առավելագույնը՝
1. ծառայության տեսակից կախված ֆիքսված նվազագույն գումար,
2. ֆիքսված ծախսերի 25 տոկոսը,
3. ակտիվին կցված թոքենների թողարկման դեպքում՝ պահուստային ակտիվների միջին մեծության 2 կամ 3 տոկոսը։ Կանոնակարգով սահմանվում են նաեւ ծառայության տեսակներով տարբերակված նվազագույն կապիտալի շեմեր՝ սկսած 10 մլն դրամից (խորհրդատվական ծառայություններ) մինչեւ 200 մլն դրամ (ակտիվին կցված թոքենների թողարկում)։ Մանրամասն կարգավորվում է ընդհանուր կապիտալի հաշվարկման մեխանիզմը՝ ներառելով սեփական կապիտալի տարրերը (վճարված բաժնեմասեր, չբաշխված շահույթ, պահուստներ) եւ սահմանելով լայն շրջանակի նվազեցումներ եւ ճշգրտումներ, այդ թվում՝ հետգնված բաժնետոմսեր, որոշ փոխառություններ, ոչ նյութական ակտիվներ, հետաձգված հարկային ակտիվներ եւ այլ ֆինանսական կազմակերպություններում ներդրումներ։ Ընդհանուր առմամբ, կարգավորումը ձեւավորում է ռիսկահեն եւ համաչափ կապիտալային պահանջների համակարգ, որը մոտեցնում է կրիպտոակտիվների ոլորտը ֆինանսական շուկաների կարգավորման դասական մոդելներին։
Նպատակ ունենալով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանել ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափեր՝ գործունեության հետ կապված հնարավոր կորուստները կլանելու, իրենց ֆինանսական կայունությունն ապահովելու, հաճախորդների շահերը պաշտպանելու եւ, ընդհանուր առմամբ, կրիպտոակտիվների շուկայի բնականոն գործունեությունը ապահովելու համար, հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է
1. Հաստատել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող եւ հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02-ը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/02
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՏԱՐՐԵՐԸ»
ԳԼՈՒԽ 1.
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող եւ հաշվարկից նվազեցվող տարրերը, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի խախտման չափը:
2. Սույն կանոնակարգը չի տարածվում օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (օտարերկրյա անձանց) մասնաճյուղերի վրա։
4. Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը կանոնակարգ 7/04-ը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը կանոնակարգ 7/04-ը սահմանելու մասին 30 դեկտեմբերի 2025 թվականի թիվ 226-Ն https://arlis.am/hy/acts/219787
Նոր օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 31-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» կանոնակարգ 7/04-ը սահմանում է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի կամ առեւտրային հարթակում առեւտրին թույլտվության հայցման դեպքում կազմվող առաջարկի փաստաթղթի կառուցվածքը, պարտադիր նվազագույն բովանդակությունը եւ դրա ներկայացման, փոփոխման ու թարմացման կարգը։ Կանոնակարգով նախատեսվում է թողարկողի, առաջարկ իրականացնող անձի, կրիպտոակտիվի եւ դրա նախագծի, առաջարկի պայմանների, ռիսկային գործոնների եւ, կիրառելիության դեպքում, պահուստային ակտիվների վերաբերյալ ամբողջական, հստակ եւ մատչելի տեղեկատվության բացահայտում՝ ներդրողների պատշաճ իրազեկվածությունն ապահովելու նպատակով։ Միաժամանակ սահմանվում են առաջարկի փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու տեխնիկական եւ ընթացակարգային պահանջները, ինչպես նաեւ բացառություններ՝ փոքր ծավալի առաջարկների համար։
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/04-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձեւն ու բովանդակությունը, ինչպես նաեւ առաջարկի փաստաթղթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Սահմանել «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» կանոնակարգ 7/04-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/04 ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է.
1) առաջարկի փաստաթղթի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ կախված առաջարկվող կրիպտոակտիվների տեսակներից,
2) առաջարկի փաստաթուղթը, առաջարկի թարմացված փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը:
2. Առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջը չի տարածվում կրիպտոակտիվների այն հրապարակային առաջարկների վրա, երբ առաջարկվող կրիպտոակտիվների ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում (առաջարկի հրապարակման օրվանից) չի գերազանցում 20 միլիոն ՀՀ դրամը:
3. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առեւտրային հարթակում առեւտրին թույլտվություն հայցող անձը կամ «Կրիպտոակտիվների մասին» oրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկատվությունից բացի կարող են առաջարկի փաստաթղթում ներառել նաեւ այլ տեղեկատվություն:
4. Օտարերկրյա թողարկողի կողմից թողարկված կրիպտոակտիվի՝ որի համար արդեն իսկ հրապարակված է առաջարկի փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության տարածքում հրապարակային առաջարկ անելու կամ առեւտրային հարթակում առեւտրին թույլատվություն հայցելու նպատակով կազմված առաջարկի փաստաթղթի վրա տարածվում են միայն սույն կանոնակարգի 8-րդ գլխի պահանջները:
5. Եթե առաջարկի փաստաթուղթը պարունակում է հղումներ, ապա առաջարկի փաստաթուղթը հրապարակած անձը պարտավոր է ապահովել դրանց արդիականությունը՝ փոփոխությունների դեպքում թարմացնելով առաջարկի փաստաթուղթը:
ՄԱՍ V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի հունվար ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Աշխատանքային օրենսգրքում թվային աշխատանքային պայմանագրի վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին N ՀՕ-525-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/201313
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքում օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում վերացվել է աշխատանքի ընդունման եւ աշխատանքային պայմանագրի լուծման մասին անհատական իրավական ակտերի պարտադիր թղթային օրինակը աշխատողին տրամադրելու պահանջը, սահմանվել է, որ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն ընդհանուր կարգով իրականացվում են թվային համակարգի միջոցով, հստակեցվել են այն բացառիկ դեպքերը, երբ աշխատանքային հարաբերությունները ձեւակերպվում են գրավոր՝ թղթային եղանակով, վերանայվել է աշխատանքային հարաբերությունների Հայաստանի Հանրապետությունում ծագած համարվելու կարգավորումը, ինչպես նաեւ ճշգրտվել է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը՝ նախատեսելով թղթային պայմանագրի կնքման հատուկ ընթացակարգ սահմանափակ տեղեկատվության դեպքերում։
2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 5-րդ հոդվածում 4-րդ մասից հանել «Աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:» նախադասությունը.
Հոդված 5. Գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերը
Հին տարբերակ
Գործատուի ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:
Նոր տարբերակ
4. Գործատուի ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ:
Օրենսգրքի 13-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
Հոդված 13. Աշխատանքային հարաբերությունները
3. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
Օրենսգրքի 13-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
4. Եթե պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված` անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, ապա վերջիններիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են գրավոր` թղթային եղանակով:
Օրենսգրքի 14-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
Հոդված 14. Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը եւ վայրը
«Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:».
3) 1.1-ին մասի «1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե`» բառերը փոխարինել «1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե`» բառերով.
Հին տարբերակ
1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝
1) ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող գործատուի գտնվելու վայրը (նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը) Հայաստանի Հանրապետությունն է.
2) գործատուն Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
3) հիմնարկի պետական հաշվառման վայրը Հայաստանի Հանրապետությունն է.
4) օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ գործատու հանդիսացող առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների գտնվելու վայրի հասցեն (փոստային հասցեն) Հայաստանի Հանրապետությունում է.
5) ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է:
Նոր տարբերակ
1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝
1) ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող գործատուի գտնվելու վայրը (նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը) Հայաստանի Հանրապետությունն է.
2) գործատուն Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
3) հիմնարկի պետական հաշվառման վայրը Հայաստանի Հանրապետությունն է.
4) օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ գործատու հանդիսացող առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների գտնվելու վայրի հասցեն (փոստային հասցեն) Հայաստանի Հանրապետությունում է.
5) ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է:
Օրենսգրքի 85-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 85.Աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքային պայմանագրի հավելվածի կնքման կարգը
Հին տարբերակ
1. Աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 1.7-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
Նոր տարբերակ
1. Աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 1.7-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.7-րդ մասով.
1.7. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին:
2. Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
https://www.arlis.am/hy/acts/218799
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-ն որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշման արդյունքում սահմանվել է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրման անցումային կարգը, պարտականություն է դրվել գործատուների վրա դրանք որոշակի ժամկետներում թվայնացնելու, հստակեցվել են ֆիզիկական անձ գործատուների հաշվառման, աշխատողների եւ գործատուների նույնականացման, էլեկտրոնային ստորագրության կիրառման, օտարերկրյա աշխատողների հետ պայմանագրերի ձեւակերպման, տվյալների համադրման եւ անհամապատասխանությունների կարգավորման կանոնները, ինչպես նաեւ սահմանվել են դեպքերը, երբ աշխատանքային պայմանագրերը կամ անհատական իրավական ակտերը չեն մուտքագրվում թվային համակարգ։
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34- րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը եւ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» N 410-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները՝
Որոշման հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
3.1. Ֆիզիկական անձ գործատուն աշխատանքային պայմանագիրը կնքելու նպատակով պետք է հաշվառվի հարկային մարմնում եւ ստանա հարկ վճարողի հաշվառման համար։
Որոշման հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով
5.1. Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացու հետ, ապա գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, որից հետո աշխատանքային պայմանագիրն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատանքի ընդունվող անձի էլեկտրոնային հասցեին։
Որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
6. Մուտքը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
Որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների։
Որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
9. Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային պայմանագրում առկա տեղեկատվության հիման վրա, նախալրացվում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտը, որում ինքնաշխատ արտացոլվում են աշխատանքային պայմանագրում առկա եւ աշխատողի գրանցման հայտում ներառվող անհատական տեղեկությունները։
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու վերաբերյալ դրույթների հետ կապված հարաբերությունները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի)։
2. Գործատուն կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ՝ գործատու), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով անհրաժեշտ դաշտերը լրացնելով, թվային համակարգ է մուտքագրում մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով։ Ֆիզիկական անձ գործատուն մուտքագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով (ֆիզիկական անձ գործատուն աշխատանքային պայմանագիրը կնքելու նպատակով պետք է հաշվառվի հարկային մարմնում եւ ստանա հարկ վճարողի հաշվառման համար)։
3. Աշխատողի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը թվային համակարգ մուտքագրելիս համակարգն ինքնաշխատ արտացոլում է աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկությունները՝ աշխատողի գրանցման հայտի առկայության դեպքում։
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործողությունից հետո կազմված աշխատանքային պայմանագիրը (անհատական իրավական ակտը) ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
5. Գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) արտացոլվում է աշխատողի (իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի)՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որի մասին համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատողի էլեկտրոնային հասցեին։
6. Գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում արտացոլվելուց հետո աշխատողը (իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը) էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում է աշխատանքային պայմանագիրը։ Սույն կետով նախատեսված գործողությունն անհրաժեշտ է իրականացնել մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
7. Սույն կարգի 4-րդ եւ 6-րդ կետերում նշված գործողությունը գործատուի կամ աշխատողի կողմից կատարվում է թվային համակարգում աշխատանքային պայմանագրի տվյալների իսկությունը հավաստելու կամ հաստատելու նպատակով, այլ ոչ թե որպես աշխատանքային պայմանագրի նոր կնքման կամ վերաստորագրման գործողություն:
8. Մուտքը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների:
10. Աշխատանքային պայմանագրում լրացվում են հետեւյալ դաշտերը՝
1) պայմանագրի համարը*.
2) պայմանագրի կնքման վայրը*.
3) պայմանագրի կնքման ամսաթիվը*.
4) պայմանագրի գրանցման ամսաթիվը (աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը` գեներացվում է ինքնաշխատ)*.
5) գործատուի ՀՎՀՀ-ն եւ անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.
6) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
7) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ եթե աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում*.
8) ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է մինչեւ տասնվեց տարեկան անձի հետ*.
9) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (օտարերկրացի աշխատողի պարագայում նաեւ բնակության իրավունքը կամ օրինական գտնվելը հաստատող փաստաթղթի տվյալները).
10) աշխատողի էլեկտրոնային հասցեն*.
11) աշխատանքի վայրը*.
12) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
13) աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը*.
14) պաշտոնի անվանումը*.
15) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
16) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
17) աշխատավարձը որոշելու ձեւը*.
18) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
19) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*, իսկ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաեւ պայմանագրի գործողության ժամկետը*.
20) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տեւողությունը եւ պայմանները.
21) աշխատաժամանակի ռեժիմը*.
22) աշխատաժամանակի շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)*.
23) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը*.
24) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
25) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
26) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
27) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաեւ հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
28) այլ պայմաններ։
11. Սույն կարգի 10-րդ կետում աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
12. Սույն կարգի 10-րդ կետի 20-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի լրացվում, եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը։
13. Սույն կարգի 10-րդ կետում նշված դաշտերը լրացնելիս, անհրաժեշտ է նշել նաեւ, թե որ ժամանակահատվածից է գործում նշված պայմանը (տեղեկությունը), եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունելուց հետո է փոփոխությունն (լրացումը) իրականացվել։
14. Եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, ապա սույն կարգի 10-րդ կետում նշված դաշտերը լրացվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում: Նշված դեպքում անհատական իրավական ակտն աշխատողի կողմից չի ստորագրվում, ընդ որում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը թվային համակարգում գրանցելու ամսաթիվը՝ գործատուի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրն է, որը գեներացվում է ինքնաշխատ։
15. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ինչպես նաեւ առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից ներգրավված փորձագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով փոխանցվում է թվային համակարգ:
16. Եթե պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված՝ անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, ապա վերջիններիս վերաբերյալ կնքված աշխատանքային պայմանագրերը կամ ընդունված անհատական իրավական ակտերը թվային համակարգ չեն մուտքագրվում։
17. Եթե աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը մինչեւ 2026 թվականի ավարտը չի մուտքագրվել թվային համակարգ եւ նույն տարում անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում փոփոխություն կատարել կամ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները, ապա աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում փոփոխությունը կամ աշխատանքից ազատման անհատական իրավական ակտը թվային համակարգի միջոցով չի ընդունվում։
2. ԱՇԽԱՏՈՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18. Աշխատողի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը մուտքագրելիս թվային համակարգն ինքնաշխատ ստուգում է իրականացնում աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկատվության եւ մուտքագրվող աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի տվյալների համադրմամբ։
19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված ստուգման արդյունքում անհամապատասխանությունների առկայության դեպքում գործատուն համապատասխանեցնում է կա՛մ աշխատողի գրանցման հայտն աշխատանքային պայմանագրին (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին), կա՛մ աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) աշխատողի գրանցման հայտին, բացառությամբ սույն կետի 1- 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի, հաշվի առնելով, որ այդ դեպքերում հնարավոր չէ հետադարձության ուժով անհամապատասխանությունը վերացնել՝
1) աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն առկա է, սակայն բացակայում է աշխատողի գրանցման հայտը.
2) աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ավելի վաղ է, քան աշխատողի գրանցման հայտում է սահմանված.
3) աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ավելի ուշ է, քան աշխատողի գրանցման հայտում է սահմանված։
20. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված գործողությունն իրականացնելուց հետո թվային համակարգը թույլ կտա շարունակել աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը։