ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՅԻՍ 2026
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն
կատարելու մասին.
2. Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-ն որոշման մեջ փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ III. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՈԼՈՐՏ
1.Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքում փոփոխություն
կատարելու մասին.
3. Բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին.
4. Անհատական եւ հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին
տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի
հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ եւ պաշտոնական
էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած
գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) եւ լոգերը պահպանելու
կարգը սահմանելու մասին..
ՄԱՍ IV. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՈԼՈՐՏ
1. Օտարերկրացիների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ V. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մայիս ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 06.05.2026, N ՀՕ-207-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/225782
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունիսի 8-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են հարկային մարմնի կողմից իրականացվող թեմատիկ ուսումնասիրությունների նշանակման եւ իրականացման կարգին, ինչպես նաեւ այդ ուսումնասիրությունների հանձնարարագրերի տրամադրման լիազորությունների սահմանափակմանը։
Նախագծով սահմանվում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ իրականացվող թեմատիկ ուսումնասիրությունները կարող են նշանակվել բացառապես հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա, եւ այդ դեպքերում հանձնարարագրի տրամադրման լիազորությունը չի կարող փոխանցվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին։ Միաժամանակ նախատեսվում է, որ նույն հարկային տարվա ընթացքում երրորդ թեմատիկ ուսումնասիրությունը կարող է իրականացվել այն դեպքում, երբ տվյալ տարում լրանում է հարկային մարմնի կողմից իրականացված կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքներով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը։ Բացի այդ, հստակեցվում են թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրում ներառվող պարտադիր տվյալները՝ նախատեսելով նշում կատարել նաեւ համապատասխան վաղեմության ժամկետի լրանալու տարվա վերաբերյալ։
Փոփոխությունների նպատակն է առավել հստակ կարգավորել կրկնակի եւ բազմակի թեմատիկ ուսումնասիրությունների նշանակման ընթացակարգը, ինչպես նաեւ ապահովել հարկային հսկողության արդյունավետ իրականացումը վաղեմության ժամկետների շրջանակներում։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 7-րդ մասը «ստորաբաժանման ղեկավարին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 349.1-ին հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով։
Հոդված 343. Հարկային ուսումնասիրությունները
Հին տարբերակ
7. Հարկային մարմնի ղեկավարի հրամանով արտագնա հարկային ուսումնասիրության հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին: Սույն մասում նշված՝ հանձնարարագրի տրման լիազորության փոխանցման վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի հրամանը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
Նոր տարբերակ
7. Հարկային մարմնի ղեկավարի հրամանով արտագնա հարկային ուսումնասիրության հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, բացառությամբ Օրենսգրքի 349.1-ին հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի: Սույն մասում նշված՝ հանձնարարագրի տրման լիազորության փոխանցման վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի հրամանը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
Օրենսգրքի 349.1-ին հոդվածում 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
Հոդված 349.1. Թեմատիկ ուսումնասիրությունը
3. Թեմատիկ ուսումնասիրություններն իրականացվում են Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրում, բացի Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից, պարտադիր նշվում են նաեւ՝
ե. սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը լրանալու տարին։».
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
3.1. Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է բացառապես հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա։
3.2. Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է, եթե տվյալ հարկային տարում լրանում է հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 21 մայիսի 2026 թվականի N 696-Ն https://arlis.am/hy/acts/225414
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի մայիսի 30-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-ն որոշման մեջ։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676- Ն որոշման N 1 հավելվածում՝ վերանայելով եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի կարգավորումները։ Նախ եւ առաջ նոր խմբագրությամբ սահմանվում են կարգի հիմնական հասկացությունները եւ դրանց բովանդակությունը, մասնավորապես՝ գործատուի, քաղաքացիաիրավական պայմանագրի, աշխատավարձի, վարձու աշխատողի, պայմանագրային աշխատողի, քաղաքացու, ինքնազբաղված անձի, աշխատաժամանակի ռեժիմի եւ թափուր աշխատատեղի սահմանումները։ Միաժամանակ հստակեցվում է, որ գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները ձեւավորվում եւ ներկայացվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Նախագծով ամբողջությամբ վերաշարադրվում է անձնավորված հաշվարկների ներկայացման կարգը։ Սահմանվում է, թե որ անձինք են պարտավոր ներկայացնել անձնավորված հաշվարկներ, այդ թվում՝ հարկային գործակալները, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողները եւ պայմանագրային աշխատողները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք եւ եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք։ Կարգավորվում է հաշվարկների էլեկտրոնային ներկայացման, ստուգման, ընդունման կամ մերժման ընթացակարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային ստացականների ձեւավորման եւ տրամադրման մեխանիզմը։ Նախագիծը մանրամասն սահմանում է անձնավորված հաշվարկներում ներառվող տեղեկությունների շրջանակը։ Գործատուները ներկայացնելու են տվյալներ իրենց աշխատողների, պայմանագրային աշխատողների, վճարված աշխատավարձերի, պայմանագրային եկամուտների, նպաստների, հաշվարկված եկամտային հարկի եւ սոցիալական վճարների, ինչպես նաեւ որոշ դեպքերում թափուր աշխատատեղերի վերաբերյալ։ Առանձին կարգավորումներ են նախատեսվում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ սահմանափակ օգտագործման ենթակա տվյալներ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունների ներկայացման համար։ Նախագծով սահմանվում է նաեւ, որ գործատուն ազատվում է անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե հաշվետու ամսվա ընթացքում որեւէ անձի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ չի գտնվել եւ որեւէ վճարում չի կատարել։ Միաժամանակ հստակեցվում է, որ լուծարման գործընթացում գտնվող գործատուները շարունակում են հաշվարկները ներկայացնել ընդհանուր կարգով։ Առանձին կարգավորումներով սահմանվում է, թե ինչ տեղեկություններ պետք է ներառեն հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողների եւ պայմանագրային աշխատողների կողմից ներկայացվող հաշվարկները, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց եւ եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց հաշվարկները։ Բացի այդ, նախագծով պահպանվում եւ հստակեցվում է այն կարգավորումը, ըստ որի՝ ազգային վիճակագրական ծառայության ընտրանքային դիտարկումների ծրագրում ընդգրկված գործատուները գրանցման հայտերում եւ անձնավորված հաշվարկներում ներկայացնում են նաեւ աշխատաժամանակի, աշխատավարձերի, համատեղությամբ աշխատանքի եւ այլ վիճակագրական տվյալներ։ Այդ տվյալները ներկայացնելու դեպքում նրանք ազատվում են համապատասխան վիճակագրական հաշվետվություններ առանձին ներկայացնելու պարտականությունից, իսկ տվյալների ոչ լիարժեք կամ ոչ արժանահավատ ներկայացման համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման՝:
1) N 1 հավելվածի 1-ին գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված՝ գրանցման հայտը եւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1- ին մասի 8-րդ կետով սահմանված՝ անձնավորված հաշվարկը ձեւավորելու եւ հարկային մարմին ներկայացնելու, ինչպես նաեւ գրանցման հայտում եւ անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության կազմի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը`
1) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաեւ նոտար, որը աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ.
2) քաղաքացիաիրավական պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագիր.
3) աշխատավարձ` աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, պայմանագրային եկամուտ.
4) վարձու աշխատող` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) պայմանագրային աշխատող` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուի համար աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող քաղաքացի.
6) քաղաքացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող քաղաքացիություն չունեցող անձ, փախստականի կարգավիճակ ունեցող անձ.
7) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որեւէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի եւ պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N 3 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր.
8) աշխատաժամանակի ռեժիմ` աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ եւ 141-րդ հոդվածներով սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ.
9) թափուր աշխատատեղ` համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի:
3. Գրանցման հայտը եւ անձնավորված հաշվարկը ձեւավորվում են եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով: Ծրագրային ապահովումը հասանելի է https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով:
4. Գրանցման հայտը եւ անձնավորված հաշվարկը ձեւավորելու նպատակով գրանցման հայտը եւ անձնավորված հաշվարկը ներկայացնողը առցանց եղանակով համակարգ է մուտք գործում օգտվողի անվան, ՀՎՀՀ-ի եւ գաղտնաբառի միջոցով:»,
3-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
ԳԼՈՒԽ 3. ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
18. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում անձնավորված հաշվարկ ներկայացնում են՝
1) հարկային գործակալը.
2) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողը.
3) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած պայմանագրային աշխատողը.
4) անհատ ձեռնարկատերը, նոտարը, ինքնազբաղված անձը եւ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձը:
19. Լրացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում համակարգն այդ մասին ծանուցում է հաշվարկը ներկայացնողին:
20. Անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում անձնավորված հաշվարկը ներկայացնողի` «գրանցել» հրահանգի հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ձեւավորում է համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ, որի վրա դրվում է հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությունը` փաստաթղթին տալով եզակի համար:
21. Անձնավորված հաշվարկը ներկայացնողը էլեկտրոնային փաստաթղթի վրա դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը:
22. Համակարգն ստուգում է ներկայացված փաստաթղթի եւ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը եւ ընդունում է անձնավորված հաշվարկը կամ մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը:
23. Համակարգը մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը, եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական չեն` մերժման պատճառների մասին ծանուցելով անձնավորված հաշվարկը ներկայացնողին:
24. Եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական են, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով՝
1) գրանցում է ներկայացված փաստաթուղթը` նրան հատկացնելով հարկային մարմնում փաստաթղթի գրանցման համար.
2) անձնավորված հաշվարկը ներկայացնողին ծանուցում է անձնավորված հաշվարկն ընդունելու մասին:
25. Էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:
26. Համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային ստացականն անմիջապես ներբեռնելու եւ տպելու:
27. Էլեկտրոնային ստացական են ներառվում՝
1) անձնավորված հաշվարկը ներկայացնողի ՀՎՀՀ-ն, անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).
2) հաշվարկի տեսակը.
3) հաշվետու ժամանակահատվածը (ամիսը եւ տարեթիվը կամ տարեթիվը).
4) անձնավորված հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.
5) անձնավորված հաշվարկը հարկային մարմնում գրանցելու համարը:
28. Էլեկտրոնային ստացականի ձեւը սահմանում է հարկային մարմինը:
29. Գործատուի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝
1) հաշվետու տարին եւ ամիսը.
2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.
3) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնված անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (անկախ գործատուի կողմից նրանց համար աշխատավարձ հաշվարկելու, պայմանագրային եկամուտ կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստ վճարելու հանգամանքից).
4) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ չգտնված այն անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը, որին գործատուն հաշվետու ամսվա ընթացքում դատարանի վճռի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարել է աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ կամ նպաստ.
5) կուտակային բաղադրիչի մասնակից՝ մինչեւ 3 տարեկան երեխայի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), նրա համար գործատուի կողմից հաշվարկված սոցիալական վճարի գումարը՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչեւ երեխայի 2 տարին լրանալու, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը (ներառյալ).
6) հաշվետու ամսվա համար հաշվարկված (վճարված) աշխատավարձը (այդ թվում` պետական եւ համայնքային բյուջեներից), դրանից հաշվարկված եկամտային հարկի (կենսաթոշակային վճարի, այսուհետ` եկամտային հարկ) եւ սոցիալական վճարի չափը, փաստացի աշխատած ժամերը` ըստ վարձու աշխատողների, գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը.
7) հաշվետու ամսվա ընթացքում փաստացի վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի չափը` ըստ պայմանագրային աշխատողների.
8) հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստի՝ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը, նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը եւ վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը` ըստ վարձու աշխատողների.
9) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.
10) ամփոփ տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.
11) ամփոփ տեղեկություններ սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:
30. Սույն կարգի 29-րդ կետի 3-8-րդ ենթակետերում նշված տվյալներն անձնավորված չեն ներկայացվում, եթե գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող (գտնված) անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ է, կամ նրան վերաբերող` սույն կարգի 8-րդ կետում նշված (գրանցման հայտում ներառվող) տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:
31. Եթե հաշվետու ժամանակահատվածում գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ն առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է՝ մինչեւ սույն կետում նշված ժամկետը գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա գործատուն որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացնում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելու օրը (առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը):
32. Գործատուն ազատվում է հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտավորությունից, եթե հաշվետու ամսվա ընթացքում որեւէ անձի հետ չի գտնվել աշխատանքային (քաղաքացիաիրավական) հարաբերությունների մեջ եւ որեւէ անձի չի վճարել աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ, նպաստ կամ պասիվ եկամուտներ (չի հանդիսացել հարկային գործակալ):
33. Լուծարման գործընթացում գտնվող գործատուն անձնավորված հաշվարկը ներկայացնում է ընդհանուր հիմունքներով:
34. Հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուից հաշվետու ամսվա ընթացքում աշխատավարձ ստացած վարձու աշխատողի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝
1) հաշվետու տարին եւ ամիսը.
2) աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը.
3) քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը.
4) աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
5) հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտված (պայմանագիրը լուծված, դադարած) լինելու դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.
6) վարձու աշխատողի (պայմանագրային աշխատողի) անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը.
7) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.
8) հաշվետու ամսվա` տվյալ գործատուի վճարած աշխատավարձի չափը, հաշվարկված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի չափը.
9) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի վճարած նպաստի գումարը, նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը եւ վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը.
10) հաշվետու ամսվա ընթացքում տվյալ գործատուից փաստացի ստացված պայմանագրային եկամտի չափը, հաշվարկված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի չափը:
35. Հարկային գործակալի պարտականություններից ազատված յուրաքանչյուր գործատուի կողմից հաշվարկված աշխատավարձի, վճարված նպաստի եւ պայմանագրային եկամուտների, դրանցից հաշվարկված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի մասով առանձին հաշվարկները վարձու աշխատողը ներառում է մեկ հաշվարկում:
36. Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողն ազատվում է անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ժամանակավոր անաշխատունակության, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, չվճարվող արձակուրդում գտնվելու հետեւանքով գործատուն հաշվետու ամսվա համար աշխատավարձ չի հաշվարկել կամ նպաստ չի վճարել:
37. Անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝
1) հաշվետու տարին.
2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).
3) ՀՎՀՀ-ն.
4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացման ենթակա` շահութահարկի հարկման օբյեկտ, հարկման բազա համարվող եկամտի, հաշվարկված շահութահարկի չափը.
5) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).
6) ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարի դեպքում` նոտարական գործունեությունից) ստացման ենթակա եկամուտների հետ անմիջականորեն կապված եւ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափը.
7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:
38. Ինքնազբաղված անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝
1) հաշվետու տարին.
2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).
3) ՀՎՀՀ-ն.
4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հարկվող եկամուտ համարվող հարկման բազայի (բացառությամբ հարկային գործակալի միջոցով հարկված), հաշվարկված եկամտային հարկի չափը.
5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների, հաշվարկված եկամտային հարկի չափը.
6) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).
7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:
39. Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝
1) հաշվետու տարին.
2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).
3) ՀՎՀՀ-ն.
4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված անձնական եկամուտները, այդ թվում՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված այն նվազեցվող (չհարկվող) եկամուտների, որոնք ենթակա չեն հայտարարագրման.
5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հարկվող եկամուտ համարվող հարկման բազայի մասով հաշվարկված եկամտային հարկի չափը.
6) հաշվետու տարվա ընթացքում իր կողմից՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար կատարված եւ հարկային հաշիվներով կամ հաշիվ-վավերագրերով հիմնավորված սոցիալական ծախսերը, ինչպես նաեւ այդ ծախսերի առավելագույն չափերը չգերազանցող՝ փոխհատուցման ենթակա գումարները։
40. Սույն հավելվածի 8-րդ կետում եւ 29-րդ կետի 6-րդ ենթակետում նշված` վարձու աշխատողների փաստացի աշխատած ժամերի քանակի, հաշվարկված (վճարված) աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների վճարման աղբյուրների (պետական եւ համայնքային բյուջեներից), աշխատաժամանակի ռեժիմների (նորմալ տեւողություն, ոչ լրիվ աշխատաժամանակ) եւ համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ տվյալների լրացումը գրանցման հայտում եւ անձնավորված հաշվարկում պարտադիր է այն գործատուների համար, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ընտրանքային դիտարկումների ծրագրում: Պահանջվող տվյալները ներկայացնելու դեպքում սույն կետում նշված գործատուներն ազատվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն «Աշխատողների թվաքանակի եւ աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվության, ինչպես նաեւ «Առեւտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի եւ աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ ներկայացնելու պարտավորությունից: Սույն կետում նշված գործատուների կողմից նշված տվյալները գրանցման հայտում եւ անձնավորված հաշվարկում չներառելու դեպքում նրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում «Աշխատողների թվաքանակի եւ աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվություն, ինչպես նաեւ «Առեւտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի եւ աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ:
41. Սույն հավելվածի 40-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված կարգի խախտմամբ (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում եւ այլ աղավաղումներ) ներկայացնելու համար գործատուները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ենթարկվում են պատասխանատվության՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան:
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մայիս ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին 23 ապրիլի 2026 թվականի N 557-Ն https://www.arlis.am/hy/acts/224300
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026թվականի մայիսի 1-ին։
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի n 1976-ն որոշման մեջ։.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարգին եւ դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնների պարտադիր վավերապայմաններին։ Նախագծով նախատեսվում է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով վճարում ընդունվելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը գեներացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։ Միաժամանակ լրացվում են էլեկտրոնային կտրոնների պարտադիր վավերապայմանները՝ սահմանելով, որ բժշկական ծառայությունների մատուցման դեպքում կտրոնում պետք է ներառվի յուրաքանչյուր ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված անհատականացված նույնականացման ծածկագիրը, իսկ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը եւ հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային եւ ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման եւ գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաեւ ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առեւտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1976-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունը:
1) Որոշման N 4 հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
3. Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը գեներացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:
2) որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի 17-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, եւ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-20-րդ ենթակետերով՝
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
18) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը.
19) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
20) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)։
2. Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 07.04.2026, N ՀՕ-135-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/224386
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքը ուժի մեջ է 2026 թվականի մայիսի 8-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում դեղերի հատուցման կարգին, առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց շրջանակին, ապահովագրավճարների հաշվարկման եւ վճարման կարգին, ինչպես նաեւ ապահովագրված անձանց եւ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների իրավունքներին եւ պարտականություններին։ Նախագծով հստակեցվում է, որ հատուցվող դեղերի ցանկում եւ հատուցման գնի ու առավելագույն հատուցման չափի հաշվարկներում չեն ներառվելու այն դեղերը, որոնց հատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին։ Միաժամանակ ընդլայնվում է առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց շրջանակը՝ ներառելով նաեւ օրենքով սահմանված կարգով ապաստան հայցողներին եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին՝ որոշակի բնակչության խմբերի շրջանակում։ Փոփոխություններով վերանայվում են նաեւ բնակչության առանձին խմբերի նկարագրությունները, այդ թվում՝ մինչեւ մեկ տարեկան երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած անձանց, ինչպես նաեւ վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին եւ ռոյալթի ստացող ֆիզիկական անձանց վերաբերյալ կարգավորումները՝ սահմանելով տարեկան եկամտի նվազագույն շեմ։ Նախագծով փոփոխվում են նաեւ ապահովագրավճարների վճարման կարգավորումները՝ հստակեցնելով վճարման ժամկետները, գործատուների եւ հարկային գործակալների պարտավորությունները, ինչպես նաեւ նախատեսելով ավել կամ սխալմամբ վճարված ապահովագրավճարների վերադարձման հնարավորություն։ Բացի այդ, սահմանվում է, որ որոշ դեպքերում երեք ամիս անընդմեջ ապահովագրավճար չվճարելու պարագայում Հիմնադրամը կարող է դատարան դիմել պարտավորությունների բռնագանձման պահանջով։ Միաժամանակ լրացվում եւ հստակեցվում են բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից օգտվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների պարտականությունները՝ կապված ծառայությունների մատուցման հավասար հնարավորությունների ապահովման, տեղեկատվության տրամադրման, տվյալների մուտքագրման, գաղտնիության պահպանման, հաշվետվությունների ներկայացման եւ չնախատեսված վճարների վերադարձման հետ։
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 10. Ապահովագրական փաթեթի դեղերի ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա ծախսերը
Հին տարբերակ
4. Սահմանված առավելագույն հատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն հատուցման չափի մինչեւ հիսուն տոկոսը, որպես համավճար, վճարում է ապահովագրված անձը սեփական կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում հաշվարկման համար։
Նոր տարբերակ
4. Սահմանված առավելագույն հատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն հատուցման չափի մինչեւ հիսուն տոկոսը, որպես համավճար, վճարում է ապահովագրված անձը սեփական կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում եւ հատուցման գնի ու հատուցման առավելագույն չափի հաշվարկներում։.
Օրենքի 11-րդ հոդվածում 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 11. Առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձինք
1. Առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա են՝
Հին տարբերակ
2) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ունեցող) ունեցող օտարերկրացիները, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում։ Սույն կետը չի տարածվում փախստականների եւ ապաստան հայցողների, նրանց ընտանիքի անդամների վրա։
Նոր տարբերակ
2) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (օրենքով նախատեսված կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրացիները, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում։ Սույն կետը տարածվում է նաեւ օրենքով սահմանված կարգով ապաստան հայցողների ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների վրա, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ, 14-րդ եւ 15- րդ կետերով սահմանված բնակչության խմբերում։ Մնացած դեպքերում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան ստացած կամ չստացած փախստականներն օգտվում են բժշկական օգնության եւ սպասարկման լրացուցիչ ծառայություններից՝ սույն օրենքի եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի պահանջներին համապատասխան.
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
2. Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է բնակչության հետեւյալ խմբերի վրա.
Հին տարբերակ
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ եւ մինչեւ 18 տարեկան երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան անձինք.
Նոր տարբերակ
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչեւ մեկ տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, մեկից մինչեւ 18 տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան անձինք.
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
2. Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է բնակչության հետեւյալ խմբերի վրա.
Հին տարբերակ
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ եւ մինչեւ 18 տարեկան երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան անձինք.
Նոր տարբերակ
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչեւ մեկ տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, մեկից մինչեւ 18 տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան անձինք.
13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
13) Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից.
Նոր տարբերակ
13) Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, անձինք, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից. շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, եթե վարձակալական վճարի, տոկոսի, շահաբաժնի, ռոյալթիի հանրագումարը տարեկան կազմում է 2 400 000 Հայաստանի Հանրապետության դրամ եւ ավելի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք), քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, վարձու աշխատողները, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից.
Օրենքի 14-րդ հոդվածում 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 14. Առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման բազան, հաշվետու ժամանակահատվածը, ապահովագրավճարի վճարման չափը եւ ժամկետները
Հին տարբերակ
3. Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը։
Նոր տարբերակ
3. Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը, որը վճարվում է հարկային գործակալի կամ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուների վարձու աշխատողների կողմից՝ ապահովագրավճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու միջոցով՝ մինչեւ ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը.
9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
9. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով կնքված կոլեկտիվ պայմանագրերով կարող է սահմանվել գործատուների կողմից աշխատողների, ինչպես նաեւ նրանց փոխկապակցված անձանց համար վճարման ենթակա ապահովագրավճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում:
Նոր տարբերակ
9. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ գործատուների կողմից կարող է կատարվել աշխատողների, ինչպես նաեւ նրանց փոխկապակցված անձանց համար վճարման ենթակա ապահովագրավճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում:
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
12. Ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները ենթակա են վերադարձման՝ Կառավարության սահմանած կարգով։
Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
Հոդված 15. Առողջության համընդհանուր ապահովագրավճար վճարողների կողմից ապահովագրավճարների հաշվարկման, հաշվառման եւ փոխանցման (գանձելու) պարտավորությունները
11.1. Բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված ապահովագրավճար ինքնուրույն վճարողների, ապահովագրավճար ինքնուրույն վճարող այլ ապահովագրված անձանց կողմից երեք ամիս անընդմեջ ապահովագրավճարի չվճարման կամ ապահովագրված անձի կարգավիճակի դադարման՝ ապահովագրավճարի գծով պարտավորությունների առկայության պարագայում դրա մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտավորությունների չկատարման համար Հիմնադրամը դիմում է դատարան՝ դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով։
Օրենքի 18-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.
Հոդված 18. Ապահովագրված անձանց իրավունքները եւ պարտականությունները
5. Բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից.
2) ստանալու բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները, բացառությամբ Լիազոր մարմնի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրանցված է ապահովագրված անձը.
3) Հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման մերժման կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում.
4) սույն օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացնելու Հիմնադրամի դեմ.
5) ստանալու սպառիչ տեղեկություններ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման կարգի եւ պայմանների վերաբերյալ ինչպես Հիմնադրամից, այնպես էլ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողից կամ դեղատնից։
6. Բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք, որպես պացիենտ, պարտավոր են ապահովել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները։
7. Բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված պայմանագրերին համապատասխան, ունեն այլ իրավունքներ եւ պարտականություններ։
Օրենքի 20-րդ հոդվածում 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 20. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների իրավունքները եւ պարտականությունները
2. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ապահովագրված անձին մատուցել պայմանագրով նախատեսված եւ ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, իսկ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց՝ օրենսդրությանը եւ պայմանագրին համապատասխան՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ.
2) ապահովագրական դեպքը վրա հասնելիս երաշխավորել ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ ապահովագրված բոլոր անձանց համար, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.
3) բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց երաշխավորել այդ ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.
4) ապահովագրված անձի կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի պահանջով նրան տրամադրել ամբողջական եւ հավաստի տեղեկություն համապատասխանաբար ապահովագրական փաթեթում կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններում ներառված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ստացման կարգի եւ պայմանների վերաբերյալ.
5) ապահովել տրամադրվող ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
6) պահպանել առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման գործընթացներում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
7) հատուցել իրենց մեղքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը.
8) ապահովել ապահովագրական փաթեթը, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունները տրամադրելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջների առկայությունը.
9) Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում Հիմնադրամին անհապաղ գրավոր տեղեկացնել լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու մասին.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ապահովագրական փաթեթի տրամադրման մասին հավաստի տվյալների մուտքագրումը առողջապահության բնագավառի տվյալների բազաներ ու սույն օրենքով նախատեսված Ռեգիստր.
11) հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով Հիմնադրամ ներկայացնել ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման վերաբերյալ հաշվետվություններ.
12) սույն օրենքի համաձայն՝ հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վերադարձնել վճարները՝ Կառավարության սահմանած կարգով.
13) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ 07.04.2026, N ՀՕ-137-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/224392
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի մայիսի 8-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների շրջանակում քաղաքացիներից օրենքով չնախատեսված վճարներ գանձելու կամ ծառայությունների տրամադրումը մերժելու համար վարչական պատասխանատվության սահմանմանը։ Նախագծով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացվում է նոր հոդվածով, որով նախատեսվում է, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից, համապատասխան պայմանագրի առկայության դեպքում, օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ ծառայությունների տրամադրումը մերժելը կհանգեցնի վարչական տուգանքի կիրառման։ Միաժամանակ սահմանվում է, որ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում կիրառվելու է առավել խիստ պատասխանատվություն՝ նախորդ տուգանքի կրկնապատիկի չափով։
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.37-րդ հոդվածով.
Հոդված 47.37. Բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարություն, 21.05.2026 N 701-Ն Որոշում
https://www.irtek.am/views/act.aspx?aid=160576
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի մայիսի 31-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-ն որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Նախագծով փոփոխություն է կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման 5-րդ կետում՝ վերանայելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նկատմամբ կիրառվող կարգավորման շրջանակը։
Մասնավորապես, սահմանվում է, որ Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ որոշակի ծածկագրերին դասվող ապրանքների, այդ թվում՝ բուսական ծագման հումքի, քիմիական նյութերի, դեղագործական արտադրանքի (դեղերի), ինչպես նաեւ 3913 ապրանքային դիրքին եւ 93-րդ ու 97-րդ խմբերին դասվող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ կառավարության որոշումներով սահմանված հատուկ կարգավորումներին համապատասխան։
Փոփոխության նպատակն է հստակեցնել այն ապրանքատեսակների շրջանակը, որոնց ներմուծման նկատմամբ կիրառվում են ներպետական իրավական ակտերով նախատեսված հատուկ ընթացակարգերը, թույլտվությունները, սահմանափակումները կամ վերահսկողական մեխանիզմները՝ ապահովելով ներմուծման գործընթացների իրավական որոշակիությունը եւ համապատասխանությունը գործող կարգավորումներին։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է որոշման 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
5. Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 1211, 151530 9000, 1520 00 000 0, 2501, 2712 10, 2804 40 000 0, 281000, 2817 00 000 0, 2827 20 000 0, 2827 51 000 0, 2827 600000, 2833 21 000 0, 2833 27 000 0, 2847 00 000 0, 2904-2909, 2912-2942000000, 2106 90 930 0, 2106 90 980 3, 2106 90 980 8 ծածկագրերին եւ 30 խմբին դասվող դեղագործական արտադրանքի (դեղի), 3913 ապրանքային դիրքին, 93-րդ եւ 97-րդ խմբերին դասվող ապրանքների` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգերով:
ՄԱՍ III. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մայիս ամսվան կորպորատիվ ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 11.05.2026, N ՀՕ-192-Ն օրենք
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի մայիսի 15-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են բաժնետիրական ընկերություններում փոքրամասնություն կազմող (վերահսկող չհամարվող) բաժնետերերի իրավունքների պաշտպանության մեխանիզմների ընդլայնմանը, բաժնետոմսերի պարտադիր հետգնման հիմքերի հստակեցմանը, վերահսկող բաժնետիրոջ հասկացության սահմանմանը եւ բաժնետոմսերի գնահատման գործընթացի կարգավորմանը։ Նախագծով զգալիորեն ընդլայնվում են այն դեպքերը, երբ բաժնետերը կարող է պահանջել ընկերությունից իրեն պատկանող բաժնետոմսերի հետգնում, մասնավորապես՝ եթե ընկերության կամ վերահսկող բաժնետիրոջ որոշումները, գործողությունները կամ անգործությունը ակնհայտ անբարենպաստ հետեւանքներ են առաջացնում վերահսկող չհամարվող բաժնետիրոջ համար, եթե երկար ժամանակ չեն գումարվել տարեկան ընդհանուր ժողովներ, չեն հաստատվել տարեկան հաշվետվությունները, չեն բաշխվել կամ վճարվել շահութաբաժիններ, ինչպես նաեւ այլ դեպքերում, երբ դատարանը կարող է արձանագրել իրավունքի չարաշահում։
Միաժամանակ սահմանվում է «վերահսկող բաժնետեր» հասկացությունը՝ որպես այն բաժնետերը, որը միանձնյա տիրապետում է ընկերության քվեարկող բաժնետոմսերի եւ դրանցով տրամադրվող ձայների առնվազն 50 տոկոսին կամ այլ եղանակով կարող է կանխորոշել ընկերության որոշումները։ Նույն կարգավիճակը կարող է վերագրվել նաեւ երկու կամ ավելի բաժնետերերի, որոնք գործում են համաձայնեցված եւ վերահսկում են ընկերության որոշումների ընդունումը՝ ի վնաս փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերի։
Բացի այդ, նախատեսվում է, որ օրենքով նախատեսված դեպքերում բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատում կարող են իրականացնել միայն Կառավարության կողմից սահմանվելիք չափանիշներին համապատասխանող գնահատող անձինք։ Միաժամանակ սահմանվում է, որ նոր կարգավորումները կիրառելի են նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը հիմնադրված ընկերությունների եւ դրանց վերահսկող բաժնետերերի նկատմամբ, իսկ Կառավարությունը պարտավորվում է սահմանված ժամկետում ընդունել արժեթղթերի գնահատողներին ներկայացվող չափանիշները սահմանող որոշում։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 57-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 57. Ընկերության բաժնետոմսերի հետգնումը բաժնետերերի պահանջով
Հին տարբերակ
1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն Ընկերությունից պահանջել բաժնետոմսերի հետգնման գնի որոշում եւ իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնումը, եթե`
ա) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին` սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, եւ նշված բաժնետերերը քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ նշված խոշոր գործարք կնքելու դեմ, կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.
բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետեւանքով սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները, եւ նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:
Նոր տարբերակ
1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու բաժնետոմսերի հետգնման գնի որոշում եւ իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում, եթե`
1) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին` սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եւ նշված բաժնետերերը քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ նշված խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.
2) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետեւանքով սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները, եւ նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել.
3) Ընկերության կամ վերահսկող բաժնետիրոջ որոշումը, գործողությունը կամ անգործությունը ակնհայտ անբարենպաստ հետեւանքներ են առաջացնում Ընկերության վերահսկող չհամարվող բաժնետիրոջ համար, ներառյալ երբ Ընկերության վերահսկող բաժնետիրոջը տրվում է ակնհայտ անհամաչափ առավելություն՝ ի վնաս Ընկերության վերահսկող չհամարվող բաժնետերերի.
4) Ընկերությունը գործունեության վերջին հինգ տարում առնվազն երեք տարի չի գումարել բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով կամ չի իրականացրել Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների եւ վնասների հաշվի, շահույթների եւ վնասների բաշխման հաստատում, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում եւ տարեկան շահութաբաժինների չափի հաստատում։ Ընդ որում, բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի մասին բաժնետիրոջը չծանուցելը վերահսկող չհամարվող բաժնետիրոջ համար սույն կետով սահմանված հիմք է Ընկերության կողմից իրեն պատկանող բաժնետոմսի հետգնման իրավունքի իրացման համար.
5) Ընկերությունը գործունեության վերջին 10 տարվա մեջ առնվազն հինգ տարի չի բաշխել կամ չի վճարել Ընկերության՝ վերահսկող չհամարվող բաժնետիրոջ շահութաբաժինները, կամ բաշխած վճարած շահաբաժինները աննշան են վերահսկող չհամարվող բաժնետիրոջը պատկանող՝ միայն Ընկերության զուտ ակտիվների արժեքի հիման վրա որոշված բաժնետոմսերի շուկայական արժեքի տարեկան միջին եկամտաբերության նկատմամբ՝ հաշվարկված ըստ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, եթե այլ բան նախատեսված չէ Ընկերության բաժնետերերի միջեւ կնքված բաժնետիրական համաձայնագրով.
6) առկա են այլ հիմքեր, որոնք դատարանի կողմից կարող են համարվել Ընկերության կամ վերահսկող բաժնետիրոջ կողմից իրավունքի չարաշահում.
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
1.1. Սույն հոդվածի իմաստով բաժնետերը համարվում է վերահսկող, եթե նա ուղղակիորեն միանձնյա տիրապետում է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի եւ միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների 50 եւ ավելի տոկոսին կամ օրենքով չարգելված որեւէ ձեւով հնարավորություն ունի կանխորոշելու Ընկերության որոշումները։ Ընկերության երկու կամ ավելի բաժնետերերը, որոնք միասին տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի եւ միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների 50 եւ ավելի տոկոսին եւ գործում են համաձայնեցված՝ վերահսկող չհամարվող բաժնետերերի շահերի դեմ, սույն հոդվածի իմաստով նույնպես համարվում են վերահսկող բաժնետեր:
Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
Հոդված 59. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման կարգը
5. Եթե բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը կամ հնարավորությունը նախատեսված է օրենքով, ապա բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատում կարող է իրականացնել միայն Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող անձը:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հիմնադրված ընկերությունների, սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող Օրենքի 57- րդ հոդվածի 1.1-ին մասի իմաստով վերահսկող բաժնետերերի եւ այդ ընկերությունների ու բաժնետերերի գործունեության նկատմամբ։
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատում իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
2. Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ 16.04.2026, N ՀՕ-149-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/224797
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026թվականի մայիսի 18-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026թվականի մայիսի 18-իցՎերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը վերաբերում է հրապարակային ծանուցումների կատարման կարգի հստակեցմանը։ Նախագծով վերաշարադրվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածը՝ սահմանելով, որ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով նախատեսված բոլոր այն դեպքերում, երբ պահանջվում է հրապարակային ծանուցում, այն պարտադիր պետք է տեղադրվի համապատասխան կայքում։ Փոփոխության նպատակն է միասնական եւ հստակ կարգավորում սահմանել հրապարակային ծանուցումների իրականացման համար՝ ապահովելով դրանց հրապարակումը էլեկտրոնային հարթակում եւ տեղեկությունների հասանելիությունը շահագրգիռ անձանց համար։
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Հրապարակային ծանուցումը կայքի միջոցով
1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի կայքում:
3. Բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 16.04.2026, N ՀՕ-150-Ն օրենք
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026թվականի մայիսի 18-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են բանկերի լիցենզիայի անվավեր ճանաչման, բանկի լուծարման եւ լուծարային վարույթի ընթացքում հրապարակային ծանուցումների իրականացման կարգին։ Նախագծով թղթային մամուլում կամ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներ կատարելու պահանջը փոխարինվում է հրապարակումների իրականացման էլեկտրոնային եղանակով՝ սահմանելով, որ համապատասխան տեղեկությունները պետք է հրապարակվեն ինտերնետում՝ բանկի պաշտոնական (տնային) էջում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ azdarar.am։
Մասնավորապես, նոր կարգավորումը տարածվում է բանկի լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումների, բանկի լուծարման եւ պարտատերերի պահանջների ներկայացման վերաբերյալ հայտարարությունների, ինչպես նաեւ միջանկյալ լուծարային հաշվեկշռի հրապարակման վրա։
Փոփոխությունների նպատակն է ապահովել հրապարակային ծանուցումների առավել մատչելի, արագ եւ միասնական իրականացում՝ նվազեցնելով տպագիր մամուլի օգտագործման անհրաժեշտությունը եւ տեղեկատվության տարածումը տեղափոխելով էլեկտրոնային հարթակներ։
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 Օրենքի 32- րդ հոդվածի 2-րդ մասում «զանգվածային լրատվության միջոցներում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 32. Լիցենզիայի անվավեր ճանաչումը եւ դրա իրավական հետեւանքները
Հին տարբերակ
2. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում:
Նոր տարբերակ
2. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 74. Լուծարային հանձնաժողովը
Հին տարբերակ
3. Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում եւ ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման եւ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել
երկու ամսից:
Նոր տարբերակ
3. Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման եւ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից:.
Օրենքի 75-րդ հոդվածում 3-րդ մասի «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «ինտերնետում` բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
Հոդված 75. Բանկի լուծարման ընթացակարգը: Լուծարային հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները
Հին տարբերակ
3. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում եւ առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝
Նոր տարբերակ
3. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում եւ ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝
4. Անհատական եւ հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ եւ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) եւ լոգերը պահպանելու կարգը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Անհատական եւ հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ եւ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) եւ լոգերը պահպանելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարություն 26.03.2026, N 389-Ն Որոշում https://www.arlis.am/hy/acts/223200
Նոր օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2026թվականի մայիսի 1-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 389-Ն որոշումը՝ «Անհատական եւ հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ եւ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը եւ ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) եւ լոգերը պահպանելու կարգը սահմանելու մասին»։
Նշված որոշմամբ հաստատվել է
- անհատական եւ հրապարակային ծանուցումների իրականացման նոր միասնական կարգը, որը կարգավորում է՝ անհատական եւ հրապարակային ծանուցումների տեղադրման ընթացակարգը,
- ծանուցման տեղադրման մասին անձանց տեղեկացման եղանակները,
- ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված թվային միջավայրերում ծանուցումների հասանելիության ապահովումը,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու եւ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը,
- ծանուցման ընթերցման, դիտման, ներբեռնման եւ դրա հետ կատարված այլ գործողությունների էլեկտրոնային հավաստման (լոգավորման) մեխանիզմները,
- Համապատասխան լոգերի պահպանման եւ արխիվացման պահանջները։
Նոր կարգավորման կարեւոր առանձնահատկությունն այն է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ուղղված անհատական ծանուցումները հիմնականում իրականացվում են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջի միջոցով, իսկ ֆիզիկական անձանց ուղղված ծանուցումները՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի եւ միասնական թվային հարթակի միջոցով։ Միաժամանակ սահմանվել են ծանուցումների ստացման, ընթերցման եւ դրանց վերաբերյալ կատարված գործողությունների էլեկտրոնային հավաստման միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմներ։
Միեւնույն ժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշումը՝ «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման եւ կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը եւ ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձեւաչափը հաստատելու մասին»։
Այսպիսով, 2026 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է անհատական եւ հրապարակային ծանուցումների թվայնացված եւ առավել համալիր համակարգ, որը փոխարինել է նախկինում գործող՝ հիմնականում հրապարակային ծանուցումների կարգավորմանը նվիրված իրավակարգավորմանը։
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում անհատական եւ հրապարակային ծանուցումների տեղադրման եւ դրա մասին անձին տեղեկացման, անհատական ծանուցման տեղադրման վայր (թվային միջավայր) մուտք գործելու, ծանուցումը կարդալու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունների հաշվառման (լոգավորման) եւ լոգերի պահպանման ընթացակարգերը։
2. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼԸ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ
2. Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին ուղղված անհատական ծանուցումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում, իսկ ֆիզիկական անձանց ուղղված անհատական ծանուցումները տեղադրվում են անձի պաշտոնական էլեկտրոնային փոստում։
3. Ծանուցումը տեղադրելու մասին իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով տեղեկացվում է նաեւ իր կողմից իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ ֆիզիկական անձը՝ hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված՝ տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով իր անձնական տվյալներին եւ փաստաթղթերին, ինչպես նաեւ հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայրում եւ իր կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ կարող է տեղեկացվել իրեն պատկանող խիստ նույնականացման միջոցներին փոխկապակցված հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Սույն կետում նշված էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին ուղարկվող տեղեկացումը պարունակում է նշում այն մասին, որ անձն ունի անհատական ծանուցում։ Սույն կետում նշված՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեն հարկային մարմնին է փոխանցվում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ փոխգործելիության շրջանակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով։ Սույն մասում նշված՝ ֆիզիկական անձանց կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեի ստացումն ապահովվում է ֆիզիկական անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստը սպասարկող համակարգի միջոցով։
4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց ուղղված ծանուցումներն իրականացնում են hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված՝ տեղեկությունների մուտքի միասնական հարթակի` hartak.am (այսուհետ՝ հարթակ) միջոցով, որը հանդիսանում է միասնական վեբկայք կամ ծրագրային հավելված, եւ, որի միջոցով ապահովվում է ծանուցումների հասանելիությունը:
5. Այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ունեն ծանուցումների գեներացման սեփական էլեկտրոնային համակարգեր, ապահովում են դրանց փոխգործելիությունը հարթակի հետ՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով: Ֆիզիկական անձանց ուղղված անհատական ծանուցումները գեներացվում են տվյալ մարմնի համակարգում, որից հետո փոխգործելիության միջոցով փոխանցվում են հարթակին։
6. Համակարգերի փոխգործելիության բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները չունեն ծանուցումների գեներացման սեփական էլեկտրոնային համակարգեր, ծանուցումները գեներացվում են հարթակ մուտք գործելու միջոցով։
7. Ֆիզիկական անձին ուղղված անհատական ծանուցումը հանձնելիս ծանուցում տեղադրող անձին տրվում է անհատական ծանուցման նույնականացման համար:
8. Եթե ֆիզիկական անձին ուղղված անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված եզակի հղման միջոցով, իսկ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը, եւ հարթակում գեներացվում է այդ փաստաթղթի եզակի հղում: Ծանուցմանը կից ֆայլերին հասանելիությունը պետք է ապահովվի ֆիզիկական անձի խիստ նույնականացմամբ։
9. Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի տեխնոլոգիական լուծումները տվյալների փոխանակման շերտի միջոցով ապահովում են սույն կարգով սահմանված կարգով ուղարկվող ծանուցումների միաժամանակյա տեղադրում՝ հարթակի միջոցով տվյալների սուբյեկտին իր անձնական տվյալներին եւ փաստաթղթերին, ինչպես նաեւ հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայրում, եւ անձի կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում։
10. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին ուղղված ծանուցումները տեղադրում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում։
11. Այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ունեն ծանուցումների գեներացման սեփական էլեկտրոնային համակարգեր, ապահովում են դրանց փոխգործելիությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հետ՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով: Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին ուղղված անհատական ծանուցումները գեներացվում են տվյալ մարմնի համակարգում, որից հետո փոխգործելիության միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգին, որի միջոցով ապահովվում է ծանուցումների հասանելիությունը։
12. Համակարգերի փոխգործելիության բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները չունեն ծանուցումների գեներացման սեփական էլեկտրոնային համակարգեր, ծանուցումները գեներացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում ծանուցում տեղադրելու համար նախատեսված համակարգ մուտք գործելու միջոցով:
13. Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղղված անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքում այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված եզակի հղման միջոցով, իսկ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը, եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում գեներացվում է այդ փաստաթղթի եզակի հղում: Ծանուցմանը կից ֆայլերին հասանելիությունը պետք է ապահովվի իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ խիստ նույնականացմամբ։
14. Եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կասեցվել է կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իմաստով գործունեությունը դադարեցվել է, ապա անհատական ծանուցումը, սույն կարգով ֆիզիկական անձանց ծանուցման համար նախատեսված ընթացակարգով, ուղարկվում է իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարին (կոլեգիալության դեպքում՝ գործադիր մարմնի բոլոր անդամներին), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձին:
15. Այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը միացել է hանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված տվյալների փոխանակման շերտին, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող է ծանուցել սույն կարգով սահմանված կարգով։
ՄԱՍ IV. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մայիս ամսվան միգրացիոն ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Օտարերկրացիների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ 16.04.2026 N ՀՕ-173-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/224793
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 9-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Օտարերկրացիների մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են հետախուզվող օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու առանձնահատուկ կարգի սահմանմանը։ Նախագծով նախատեսվում է, որ առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի գտնվող հետախուզվող օտարերկրացիների նկատմամբ չեն կիրառվի «Օտարերկրացիների մասին» օրենքով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու եւ Հայաստանի Հանրապետությունից ելքի համար սահմանված ընդհանուր փաստաթղթային պահանջները։ Նման անձանց մուտքը կամ ելքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով իրականացվելու է հանձնման (էքստրադիցիայի) գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրված գրության հիման վրա, որին կցվելու է ոստիկանության կողմից կազմված եւ օտարերկրացու լուսանկարը ներառող համապատասխան փաստաթուղթը։ Փոփոխության նպատակն է իրավական հիմք ստեղծել հետախուզվող օտարերկրացիների հանձնման եւ տեղափոխման գործընթացներում պետական սահմանի հատումն ապահովելու համար այն դեպքերում, երբ անձը չունի սովորական միգրացիոն փաստաթղթեր։
«Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
Հոդված 6. Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը
8. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով մուտքի դեպքում։ Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եւ օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը։
Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունից ելքը
5. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով ելքի դեպքում։ Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եւ օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը։
ՄԱՍ V. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մայիս ամսվան բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 07.05.2026, N ՀՕ-221-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/225840
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 30-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման պայմանների, շահառուների շրջանակի եւ աջակցության մեխանիզմների վերանայմանը։ Նախագծով պետական աջակցության հաշվարկման հիմքից բացառվում են քաղաքացիական իրավական պայմանագրերով կատարվող աշխատանքները՝ հստակեցնելով, որ «վարձու աշխատող» հասկացությունը վերաբերում է միայն աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատող անձանց։ Միաժամանակ ընդլայնվում է պետական աջակցության համար դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը՝ ներառելով նաեւ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները։
Նախագծով վերանայվում է նաեւ «նոր աշխատող» հասկացությունը՝ սահմանելով, որ նոր աշխատող է համարվում այն մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողը, որը աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել եւ ոլորտում աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։ Փոփոխություններով ամբողջությամբ վերաշարադրվում է պետական աջակցության տրամադրման համակարգը՝ նախատեսելով պետական աջակցություն նոր աշխատողների ներգրավման, մասնագիտական կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների համար։ Սահմանվում են աջակցության չափերը, դրանց հաշվարկման հիմքերը, աջակցության տրամադրման ժամկետները, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների եւ լիազոր մարմնի միջեւ փոխգործակցության կարգը։ Միաժամանակ հստակեցվում են վերապատրաստման հասկացությունը, աջակցության տրամադրման պայմանները եւ այն դեպքերը, երբ կիրառվում են եկամտային հարկի գծով հատուկ հաշվարկման կանոններ։
Բացի այդ, վերանայվում են պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները, սահմանվում է դիմումների ներկայացման եւ քննարկման էլեկտրոնային ընթացակարգը, ինչպես նաեւ պետական աջակցության տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների ընդունման կարգը։ Նախատեսվում է, որ օրենքի նոր կարգավորումները կիրառվելու են 2026 թվականի հունվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակաշրջանների նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն է տրվելու պետական աջակցություն ստանալ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ոլորտ մուտք գործած նոր աշխատողների համար՝ օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ։
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստից հանել «կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության» բառերը:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
4) վարձու աշխատող՝ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող.
Նոր տարբերակ
4) վարձու աշխատող՝ աշխատանքային պայմանագրին կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին համապատասխան աշխատանքներ կատարող
5-րդ կետը «կամ անհատ ձեռնարկատեր,» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղ կամ ներկայացուցչություն,» բառերով.
Հին տարբերակ
5) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի՝ ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձեւավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք են ընդունվում սույն կետում նշված հաշվարկներով (հաշվետվությամբ) հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները.
Նոր տարբերակ
5) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաեւ օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, որի՝ ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձեւավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք են ընդունվում սույն կետում նշված հաշվարկներով (հաշվետվությամբ) հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները.
10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
10) նոր աշխատող` առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած եւ մասնագիտական աշխատանք կատարող
վարձու աշխատող.
Նոր տարբերակ
10) նոր աշխատող` մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, որն աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո.
Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները, ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ տնտեսավարող սուբյեկտ) կամ այլ սուբյեկտների պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ այլ օրենսդրական ակտերով:
3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել եւ Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր:
4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է՝
1) նոր աշխատողներ ներգրավելու համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին սույն օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ.
2) Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է պետական աջակցություն՝ իր աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Ընդ որում՝
1) աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման դիմումը ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտը, եւ պետական աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտին՝ որպես միջնորդ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով.
2) տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այն փոխանցում է աշխատանքային միգրանտին՝ որպես լիազոր մարմնի կողմից աշխատանքային միգրանտի համար (օգտին) կատարվող վճարում:
6. Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար հիմք հանդիսացող աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկման, փոփոխության, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:
7. Վերապատրաստումը վարձու աշխատողի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը եւ շարունակական կատարելագործումն է, որի հիմնավորումներն ուսումնասիրելու եւ ընդունելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
8. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1.1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:
9. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաեւ վերջիններիս աշխատանքային միգրանտները պետական աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող են շարունակել օգտվել պետական աջակցությունից, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը գործում է հարկման ընդհանուր համակարգում:
10. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետեւյալ սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի համար դիմելու դեպքում իր գործատու տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:
3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող սուբյեկտները պետական աջակցությունն ստանում են կամավորության սկզբունքով՝ հարթակով դիմելու միջոցով:
4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:
5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում պետական աջակցությունն ստացողի, իսկ աշխատանքային միգրանտի դեպքում միջնորդի եւ լիազոր մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակաշրջանների վրա:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտն իր մասով չի ստացել պետական աջակցություն։
3. Ենթաօրենսդրական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: